Mephistopheles-ի խոսքերից
Գիտե՞ք ոնց ա… կրոնական զգացմունքները կարան վիրավորվեն նաև գիտության բաժնում… օրինակ ես եթե ասեմ "մարդը կենդանական աշխարհի մի մասն է" որ ասել եմ ու եղել ա… մի անգամից սկսել են վիրավորանքներ տեղալ… կամ կա՞ աստված տիպի թեմաներ ու Աթեիզմը, սրանք թեմաներ են որոնք կարան գոյություն ունենան միայն աթեիստի ու հավատացիալի առկայության դեպքում, բայց ցանկացած փաստ, գիտական ուսումնասիրություն անկախ նրանից թե ոնց ա մատուցվելու, պտի վիրավորի հավատացյալի կրոնական զգացմունքները որովհետև ըստ էության ասվում ա "կներես, էն ինչին դու հավատում ես՝ չկա"… սա փոխել հնարավոր չի… կա նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք… էդ տեսակի թեմաներում հիմնականում ոչ հավատացյալները բերում են հսկայական ծավալի գիտական աշխատությունների վրա հիմնված տեսություններ ու եզրահանգումներ, բայց ի հավատացյալ պարզապես կանգնում ու ասում "չէ, տենց բան չկա" ու վիրավորվում ա… քիչ չեն եղել տենց դեպքեր… մարդու կենդանական ծագումը և էվոլյուցիան ինքնին արդեն վիրավորական են հավատացյալների համար, ի՞նչ պետք ա արվի… վերը նշված թեմաների շրջանակներում դրանք արգումենտի մեխն են, հո չե՞նք հանելու գցենք…
…ու երբ որ փաստերը ժխտվում ա միայն պարզ "ոչ"-ով բանավեճը թեժանում ա … դա կարա լինի կրոնի բաժնում և գիտության, մասնավորապես կենսաբանության բաժնում…
Էջանիշներ