Շինարար-ի խոսքերից
Գալ, ամեն ինչը ճիշտ ես ասում, բայց եթե աթեիստը մի քիչ ավելի շատ իմացողն ա, ավելի խելացին, ավելի հասկացողը, ավելի ճիշտը, իր պահվածքն էլ պետք ա համապատասխանաբար մի քիչ ավելին լինի՝ դրական առումով, չէ՞: Ու հանկարծ տեսնում ենք, որ չէ, էդպես չի. աթեիստները իրանց էնպես չեն պահում, որ ուզենաս դու էլ լինես տենց: Կյանքում շատ բան ա լինում, ես հիմնականում խոսում եմ կոնկրետ էս միջավայրի մասին: Ես չեմ տեսել, որ աթեիստը հանգիստ իր զրույցը տանի, ես տեսնում եմ, որ աթեիստը ծաղրում ա, բացահայտ ղժժում ա, իրան գերագնահատում ա միջավայրից էն դեպքում, որ իրականում ինքը ոչնչով ավելի լավը չի: Ու ես տեսնում եմ, որ հավատացյալներն ի վերջո, անկախ իրանց պահվածքից, լռեցված են, չկան, ո՞ւր են:
Կոնկրետ դու էս աշխարհը էնքան նուրբ, էնքան լայն ու մանրակրկիտ ես զգում, որ որևէ գիտականություն սահմանափակ ա քո զգալու չափը սահմանելու համար, ու էդպես զգալը ավելի մոտ ա կրոնին, քան գիտությանը. ես պնդում եմ: Կյանքում էդպես արտահայտված աթեիստներ չկան իմ շրջապատում, ես ծնվել, մեծացել եմ կրոնի հանդեպ անտարբեր դիրքորոշում ունեցող միջացայրում, ոնց որ երևի մեծ մասս սովետական միությունում, բայց ակումբում տեսնում եմ, որ երբ հարցը հասնում ա հենց կրոնի և աթեիզմի ննարկմանը, աթեիստները իրենց բնավորության լավագույն կողմերը չի որ էդ թեմաներում ցույց են տալիս: Խոսքս կոնկրետ միայն ու միայն էդ թեմաների քննարկման ժամանակ ստացածս տպավորության մասին ա, նույն մարդիկ այլ թեմաներում հրաշալի մարդիկ կարող են լինել ու են:
Էջանիշներ