User Tag List

Էջ 514 686-ից ԱռաջինԱռաջին ... 14414464504510511512513514515516517518524564614 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 7,696 համարից մինչև 7,710 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #7696
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար մի ուրիշ հաճույք է քայլել փողոցով՝ուսումանսիրելով լրիվ անծանոթ մարդկանց, դեմքներին նայելով,միմիկայի,աչքերի մեջ թափանցելով գուշակել նրանց կյանքը,կամ թե ինչ են մտածում նրանք տվյալ պահին:Ժամանակ առ ժամանկ հանդիպում են մարդիկ,որ նույն խորաթափանց հայացքով կամ էլ զարմանքից ինձ են նայում:Առաջին մասը երկար նայում է,այնքան ժամանակ մինչև ես աչքերս կհեռացնեմ իրենցից,իսկ երկրորդ մասը,որ զարմանքով,տարօրինակ հայացքով է ընդունում իմ նայելը, խեթ-խեթ նայելուց հետո հեռացնում է հայացքը և հենց տվյալ պահին պարզվում է գաղտնիքը,այն թե ինչ է հետաքրքրում տվյալ մարդուն. նա իր կյանքից դժգոհ է,իսկ լավագույն դեպքում նա քննադատել շատ է սիրուն:
    Առաջին խմբի մեջ մի տեսակ կյանքը շատ է,գաղտնիքներն էլ...

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.09.2013), CactuSoul (25.09.2013), Vardik! (24.09.2013), _Հրաչ_ (24.09.2013), Ուլուանա (25.09.2013), Վոլտերա (26.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (24.09.2013)

  3. #7697
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղը տղայիս խմբում ծնողական ժողով է: Ուուուխ...Ինչ հաճելի ու սպասված իրադարձություն է իմ համար: Համ ուրախ եմ,համ էլ մի տեսակ անհանգիստ: Համ սպասում եմ նոր դաստիարակչուհիների հետ ծանոթանալուն,համ էլ մի տեսակ հաճելիորեն ու նորովի եմ գիտակցում ՆՈՐ մարդ դաստիարակելու պատասխանատվությունն ու պատիվը: Թեպետ արդեն 2 երեխա ունեմ,բայց հաճախ ինձ բոլորովին պատանի եմ զգում,իսկ նման իրադարձությունները ստիպում են ՀԻՇԵԼ իսկական տարիքի ու պարտականությունների մասին...

    Կարծես երեկ լիներ՝ մայրս էլ էր ծնողական ժողով գնում: Միշտ սրտատրոփով սպասում էի,թե ինչ կասի հետ գալուց,չնայած՝ բողոք կամ նման մի բան չեմ հիշում: Բայց էսօրվա զգացածս ուրիշ է: Երևի էսօրվա զգացածս նույնն է,կամ շատ մոտ է նրան,ինչ զգում էր մայրս՝ ծնողական ժողով գնալիս...

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.09.2013), CactuSoul (25.09.2013), Cassiopeia (25.09.2013), einnA (01.10.2013), Meme (26.09.2013), Smokie (25.09.2013), StrangeLittleGirl (25.09.2013), _Հրաչ_ (24.09.2013), Այբ (25.09.2013), Նաիրուհի (25.09.2013), Ուլուանա (25.09.2013), Վոլտերա (26.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (25.09.2013)

  5. #7698
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ արտահայտություն կա, անգլերեն ավելի սպառիչ ա հնչում՝ do I ask for too much?
    Փաստորեն I do.
    Դադարելու ժամանակն ա:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.09.2013), Վոլտերա (26.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (25.09.2013)

  7. #7699
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բանից պարզվում ա, որ դեմոկրատական քաշքշուկ էլ ա ըլնում…
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (26.09.2013)

  9. #7700
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շարժում ենք ձեռքերը, հետո ոտքերը, հետո կոնքերը, ծափ-ծափ-ծափ....

    Շարունակությունը ո՞նց էր..ըըը... չեմ հիշում…Տո Աստված շարունակության հետ:
    Ասում եմ, տեսել եք, չէ՞, թե ոնց են մի-երկու տարեկան էրեխեքը սեղանի վրայից միրգ, շոկոլադ , չարազեղեն վերցնում, կես ակնթարթ նայում ու հավեսով գետնին շպրտում: Եթե տեսել եք, ուրեմն տեսած կլինեք նաև էն ծնողներին ու հարազատներին կամ էլ նրանցից մեկը կլինեք, որ տարբեր կերպ փորձում են հասկացնել, որ նա դա չանի. բացատրում են, համոզում, թաթիկին թեթևակի խփում, փորձում սեփական օրինակով ցույց տալ, թե ոնց պետք է թափված իրերը հավաքել ու տեղը դնել... Էս երեխան էլ լսում-լսում է իրն խրատողներին ու երբ արդեն թվում է, թե հասկացավ՝ նայում է դիմացինի աչքերի մեջ, ձեռքը տանում հերթական շոկոլադին ու մի էնպիսի անհոգությամբ շպրտում այն գետնին: Եթե դուք նյարդերից թույլ եք, էդ երկու թիզ մսագունդը կարա ձեզ էնպես հունից հանի, որ ձեր տարիներ պարապած յոգան, անհաշիվ ժամերի մեդիտացիան, չորս կողմից հնչող հավասարակշռություն պահելու խրատնեը մի վայրկյանում ի չիք են լինում ու գրողի ցոծն ուղարկում բոլոր տեսակի գուռուներին: Իսկ եթե լավ տրամադրության մեջ եք, կարող եք ժպտալ չարաճճի արարքների վրա, համբերությամբ զինվել, ձեռքի տակ հնարավորինս ապահով, չվնասող բաներ թողնել, որ զբաղվի այնքան, քանի դեռ չի հոգնել:

    Բայց կարող եք այլ բան էլ անել.
    Ճուտի ձեռքից վերցնում եք կոնֆետները ու... Այ էսպես, վերցնում ես, ձեռքդ բարձրացնում, առանց կասկածելու, մտահոգվելու, անհանգստանալու ձռքիդ մատները բացում ու շխկ՝ այն արդեն գետնին է: Անցնում ես հաջորդին, էն մյուսին, հետո վազի միջի եղածներին: Տարերքիդ մեջ մի պահ կողքերդ ես նայում, տեսնում սեղանի շուրջ ով կա-չկա շշմած վրեդ է նայում ու որ էդ խեղճերին ապուշ կտրած վիճակից հանես՝ մի կոնֆետը էլ շպրտում ես նրանցից մեկի վրա, հետո մյուսների: Ու գնաց... Մի քանի վայրկյան անց կողքից նայողը կտեսնի 1-46 տարեկան երեխաների, որ ինչ ձեռք տակ ընկնում է՝ իրար վրա են շպրտում
    Կայֆ...

    Հավատացեք ինձ, միայն նման հոգեվիճակից ու զբաղմունքից հետո գետնից գզգզված մազերով ոտքի կկանգնես ու կերգես՝ շարժում ենք ձեռքերը, հետո ոտքերը, հետո կոնքերը, ծափ-ծափ-ծափ/ եթե իհարկե Սիլոյի ֆանատը չես/:

    Ու վայ կյանքում նման բան գոնե մի անգամ չանողին
    Վերջին խմբագրող՝ E-la Via: 25.09.2013, 13:15:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  10. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (26.09.2013), Alphaone (25.09.2013), Cassiopeia (25.09.2013), einnA (01.10.2013), Sagittarius (25.09.2013), Smokie (25.09.2013), StrangeLittleGirl (25.09.2013), Tig (25.09.2013), unknown (25.09.2013), Աթեիստ (27.09.2013), Արէա (25.09.2013), Նաիրուհի (25.09.2013), Վոլտերա (26.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (25.09.2013)

  11. #7701
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մարդիկ կան չէ բարևելուց ժպտւմ են,բայց դեռ կողքովդ էլ չանցած նույն լուրջ դեմքն են ընդունում,ոնց որ հենց նոր իրենք չէին ժպտւմ քեզ:
    Հ.Գ. կեղծ ժպտալու իմաաա՞ստը

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.09.2013), Meme (25.09.2013), Այբ (25.09.2013), Նաիրուհի (25.09.2013), Վոլտերա (26.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (25.09.2013)

  13. #7702
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դրվագներ Հոկտեմբերյանյան քրոնիկայից

    Շամշադինից Հոկտեմբերյան գալու ճանապարհին, երբ սննդի մեր բոլոր պաշարները վաղուց սպառվել էին, ու ԶԻԼ-երի դռդռոցը, զուգակցվելով ստամոքսների գռմռոցին, մեղեդային ներդաշնակությամբ էր պարուրում փսիխոդելիկ կակոֆոնիայի մեջ տարրալուծվող քաոսը (էսի իբր պատկերի թույն նկարագրություն ա), մեր ուջանցին հանկարծ ինչ-որ բան հիշեց, մոտեցավ կուզովի անկյունում դրած ուսապարկին ու, մի տոպրակ շուշակոնֆետ հանելով, բաժանեց մեզ: Որոշ ժամանակ անց, երբ բոլորս ըմբոշխնում էինք մեր մի կտոր մանանան, խորամանկ ժպիտը դեմքին հպարտ-հպարտ հայտարարեց.
    - Սաղ մարտկոցին **ցրեցի:

    (շարունակելի)

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.09.2013), Moonwalker (25.09.2013), Smokie (25.09.2013), Two-Face (26.09.2013), Աթեիստ (27.09.2013), Անվերնագիր (25.09.2013), Արէա (25.09.2013), Նաիրուհի (26.09.2013), Վոլտերա (26.09.2013)

  15. #7703
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2008-2009 ուս. տարի

    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոշին, Բոլցանոն, Վաերշտրասն ու Ֆիխտենգոլցը արդեն ինձ գիտեն դեմքով, բայց փաստորեն էդ էլ ա քիչ մաթ.անալիզի լիկվիդ ստանալու համար . . . Պետքա ա Ֆերմայի, Ռոլի ու Լայպցիգի հետ էլ մտերմանալ . . . Սաղն ել ախպոր ախպեր են Ֆիխտենգոլցի միջոցով, նենց որ կարծում եմ' պրոբլեմ չի լինի . . . Մի խոսքով' Բարի գալուստ կեղտի աշխարհ
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆու, ստացա մաթ. անալիզը . . . Քիթս կտրեմ թե դժվար էր: Բայց կա~յֆ էր տխուր ա էն ուսանողի կյանքը, ով երբեք չի զգացել ԼԻՔՎԻԴ ստանալու կայֆը . . . Շնորհակալ եմ պրն. Պետրոսյան
    2011-2012 ուս. տարի

    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայի ինչ ենք անում ապեր` մինչև սեպտեմբերի 1-ը նվիրում ենք մաթ.անալիզ ու գծային հանրահաշիվ պարապելուն Ո՛չ ամեն տեսակի զվարճանքներին ու ինտերնետին, լավ մնացեք )))
    2013-2014 ուս տարի

    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    մի խոսքով, գնամ մաթ.անալիզ կարդամ...
    մաթ. անալիզ մեր ֆակ.ում անցնում են 4 կիսամյակ, այսինքն՝ երկու տարի... ու, բնականաբար, պետք է գոնե իմ չափ տաղանդավոր լինի մարդ, որ 5 տարում էդ երկու տարվա կուրսը ավարտին հասցնի... 2009-11թթ.երն էլ եմ հաշվում, քանի որ լիքվիդը ուսիս գնացի–եկա

    ու հիմա եկել եմ պաշտոնապես հայտարարեմ, որ վերջ, էլ չունեմ մաթ. անալիզի քննություն ու էլ լիքվիդ չեմ ունենա մաթ. անալիզից։ Չնայած՝ սուտ կլնի, որ ասեմ էլ չեմ պարապելու մաթ.անալիզ, քանի որ առջևում պետական քննություն կա...
    հ.գ.
    չնայած կարող ա և սուտ չլինի, ի՞նչ իմանամ...

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.09.2013), CactuSoul (26.09.2013), Skeptic (25.09.2013), Նաիրուհի (25.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (25.09.2013)

  17. #7704
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    28
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոգեբանության ժամին դասախոսը մեզ պատմում է, թե ինչքան կարևոր է դեռ չկատարված ցանկության իրականանալու հարցում այն ներկա ժամանակով ներկայացնելը: Ասում է, որ ինքն էլ չէր հավատում դրան, բայց որոշեց փորձի: Նա երազում էր առանձնատուն ունենալ, ամեն օր առավոտյան մի քանի րոպե տրամադրում էր հայելու դիմաց «Ես առանձնատուն ունեմ, ես շքեղ առանձնատուն ունեմ» ասելուն: Անցնում է մի թե երկու տարի և նրան առանձնատուն են նվիրում : Ստացվեց որ հավատալը ավելի կարևոր է քան աշխատելն այդ ուղղությամբ /նա հենց այդպես էլ ասաց/: Համաձայն չէի իր տեսակետի հետ: Հավատը կարող է քեզ ոգեշնչել ավելի եռանդով աշխատել նպատակիդ հասնելու համար, բայց հենց այնպես հավատալ... չգիտեմ.
    Մի խոսքով մեջս ուժ հավաքեցի ու սկսեցի իմ տեսակետով թեթև վեճի բռնվել դասախոսի հետ, մտքումս անընդհատ կրկնելով՝ «Ես երեք չեմ ստանում հոգեբանությունից, ես երեք չեմ ստանում հակառակվելու պատճառով»...
    չօգնեց
    Վերջին խմբագրող՝ Փոքրիկ շրջմոլիկ: 25.09.2013, 23:00:

  18. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.09.2013), CactuSoul (26.09.2013), E-la Via (26.09.2013), John (25.09.2013), LisBeth (26.09.2013), Meme (26.09.2013), Sagittarius (26.09.2013), Smokie (26.09.2013), Vardik! (26.09.2013), Այբ (26.09.2013), Նաիրուհի (25.09.2013), Շինարար (26.09.2013), Վոլտերա (26.09.2013)

  19. #7705
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ երկու օր առաջ մեր մոտ աշխարհի վերջն էր. հողմն ավազով երկինքն առնում ու պոկում էր վրանները, մեր ճամբարը ծով էր դառնում, ես սենց բանի տիրումերը:
    Երեք շեֆերիցս մեծը վաղուց տուն էր գնացել, իսկ ես միջնեկի ու մեր բոլորիս վերադասի հետ փորձում էի շտաբի քանդված վրանն ամրացնել: Դանայան, ես կասեի' նույնիսկ սիզիփոսյան աշխատանք էինք կատարում' ենթարկվելով տանտալոսյան տանջանքների, ու անձրևի հոսանքներից արբունքի հասած մայր հողը ոչ մի կերպ չէր ուզում իր գիրկն ընդունել վրանի ամրացցերը' այդ օտարածին մարմինները, որոնք նա շտապում էր րոպե առաջ դուրս նետել (սա էն թույն նկարագրություններից ա): Ու երբ ոչ էնքան արդյունավետ տանջանքներից հետո կիսավեր վրանի տակ խոնջանում էինք ու պաշտպանվում հեղեղածին անձրևից, կրտսեր ու ամենահաղթանդամ շեֆս, ով ծագումով հենց Արմավիրի մարզից ա, մի հատիկ լամպուշկա ձեռքին, նյույորքյան Ազատության արձանի պես, մտավ ներս ու արագ-արագ զեկուցեց վերադասին.
    - Քամին ճաշարանս վեքալե, տարե, մենակ էս լամպուշկեն ի հասցրե հանեմ: Նգար, ուդեմ մռութդ,- դիմեց միջնեկին,- առ, մի տեղ պահա, որ հենց կամանդիրը գա, ցույց տանք:

  20. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.09.2013), CactuSoul (26.09.2013), Chilly (26.09.2013), E-la Via (26.09.2013), Jarre (26.09.2013), My World My Space (26.09.2013), Smokie (26.09.2013), Two-Face (26.09.2013), Vardik! (26.09.2013), Աթեիստ (27.09.2013), Անվերնագիր (26.09.2013), Արէա (26.09.2013), Հայկօ (27.09.2013), Նաիրուհի (25.09.2013), Ռուֆուս (26.09.2013), Վոլտերա (26.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (27.09.2013)

  21. #7706
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր չորս տղաներ փորձում էին «ներխուժել» բանասիրականի շենք: Պահակը չէր թողնում, բայց տղաները համառում էին:
    _Մենք էստեղ ենք սովորում,-տղաներից մեկը ասեց:
    Պահակը թերահավատորեն նայեց տղաներին, բայց չհասցրեց ինչ-որ մի բան ասել, մեկ էլ մի ուրիշ տղա վստահորեն ավելացրեց.
    _Բանասիրականի առաջին կուրսի ուսանողներ ենք:
    Պահակը աչքերը կլորացրեց ու.
    _Փախա՛ք ստեղից...
    Տղաները գնացին: Տնաշենները երևի չգիտեին, որ իրենց ասածը իրականություն լինելուց շա՜տ հեռու էր: Բանասիրականի 5 կուրս, որ իրար հետ վերցնենք, մի տղա չես գտնի...
    Վերջին խմբագրող՝ Այբ: 26.09.2013, 17:25:

  22. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.09.2013), Meme (26.09.2013), Smokie (27.09.2013), StrangeLittleGirl (26.09.2013), Vardik! (26.09.2013), Նաիրուհի (26.09.2013), Նարե91 (26.09.2013), Վոլտերա (27.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (27.09.2013)

  23. #7707
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համալսարանում կրոնի պատմություն էինք անցնում: ՈՒ դասախոսը հեչ էլ փարաջայով չէր, նորմալ մարդ էր, գրեթե բոլոր խոշոր կրոններին անդրադարձանք, անգամ սլայդ շուներով կրոնական տաճարները ցույց տվեց, լիքը սիմվոլներ բացատրեց, որ դասագրքերում չէինք գտնի, իսկ գուգլել էն ժամանակ հիսունիցս հինգն իմանար, թե չէ: Գործերիցս մեկը հեթանոսական ֆետիշիզմի տարրերի հիման վրա էր, տվեցի, կարդաց, քննարկեցինք, լիքը լավ խորհուրդներ տվեց: Ընթացքում մտերմացանք, հետո ավարտեցի, կապը կորավ...

    Ակումբի ֆեյսբուքյան էջում գտա ակումբցիների իսկական անունները, մի քանի ակումբի կար, որ գրեթե չէինք էլ շփվել, բայց արդեն հարազատ էին ինձ համար, հենց առաջին գրառումներից, եթե անգամ իրենց ասելիքին ահավոր դեմ էի, ասելու ոճն այնքան էր դուր եկել, որ անպայման ուզում էի գտնել: Բացեցի ու հանկարծ՝ Հովհաննես Հովհաննիսյան, ահագին ուրախացա, մտածեցի դասախոսիս գտել եմ, հետո տեսա, չէ, ինքը չի, հետո էլի նույն անուն ազգանունը, էլի դասախոսս չէր, հիմա նստել, մտածում եմ. կարող ա էս անուն ազգանունն ինչ-որ մոգական ուժ ունի՝ ում էս անունով ճանաչում եմ, արտակարգ լավ մարդիկ են...

  24. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.09.2013), Smokie (27.09.2013), StrangeLittleGirl (26.09.2013), Vardik! (26.09.2013), Այբ (26.09.2013), Նաիրուհի (26.09.2013), Նարե91 (26.09.2013), Վոլտերա (27.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (27.09.2013)

  25. #7708
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում են շուտով ՀՀ նախագահը գործառնության մեջ է դնելու «Սուրեն Խաչատրյան» շքանշանը, որը ծալած ա ունենալու «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», «Վարդան Մամիկոնյան», «Տիգրան Մեծ» և այլ շքանշաններին։

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (26.09.2013), John (26.09.2013), Նաիրուհի (26.09.2013), Վոլտերա (27.09.2013)

  27. #7709
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ դասախոս (տարիքով մարդ է) ունենք, որ ամեն դասին գալիս է ու հենց երկրորդ քառասունին հարցնում է.
    _Սա ո՞ր կուրսն է:
    Բայց դա հեչ...Բա, որ հարցնում է.
    _Ի՞նչ եմ ձեզ դասավանդում...

  28. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.09.2013), Cassiopeia (27.09.2013), Chuk (27.09.2013), einnA (01.10.2013), enna (26.09.2013), Jarre (26.09.2013), John (26.09.2013), Meme (26.09.2013), Նաիրուհի (26.09.2013), Նարե91 (26.09.2013), Ուլուանա (26.09.2013), Վոլտերա (27.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (27.09.2013)

  29. #7710
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալֆայի գրառման շնորհիվ ՖԲ ընկերներիս ցուցակում ավելացավ թվով երրորդ Հովհաննես Հովհաննիսյանը: Ասում եմ՝ սաղ հեչ, լավ ա, որ մեկը անունը հայատառ ա գրել, մեկը՝ լատինատառ, մեկն էլ Հովհաննես չի, այլ Հովո: Թե չէ՝ իրարից էլ էնքան տարբեր մարդիկ են, մեկի փոխարեն մյուսին մի բան գրես, կարող ա խայտառակ լինես պահի տակ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  30. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.09.2013), StrangeLittleGirl (26.09.2013), Վոլտերա (27.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (27.09.2013)

Էջ 514 686-ից ԱռաջինԱռաջին ... 14414464504510511512513514515516517518524564614 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •