User Tag List

Էջ 414 686-ից ԱռաջինԱռաջին ... 314364404410411412413414415416417418424464514 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 6,196 համարից մինչև 6,210 համարի արդյունքները՝ ընդհանուր 10285 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #6196
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ քսանվեց տարիների կյանքը վերլուծելուց հետո հասկացա, որ ես բարի օտարական եմ ու սարսափելի մերձավոր: Ես այն մարդն եմ, ով քեզ փողոցում առաջին օգնություն ցույց կտա, երթուղայինում քո փոխարեն կստանա ուղեվարձը, երբ տեսնես, որ փողը տանն ես մոռացել, քո երեխային մեքենայի առաջից կքաշի, կվերադարձնի կորցրածդ հեռախոսը, կօգնի ուշագնաց եղած տատիդ հասցնել շտապ օգնության մեքենա, կպաշտպանի ձեր տան մոտի այգին, կջարդի քեզ բռնաբարել փորձող մարդու մատները: Իսկ եթե մոտենաս ինձ, կամ սարսափելի վիրավորված կհեռանաս, կամ աստիճանաբար կդադարես հասկանալ ու կկորցնես հետաքրքրությունդ, կամ էլ, ինչն ամենավատն է, կհասկանաս, ու կհասկանաս նաև իմ խորը, երկարատև ու անդառնալի դեպրեսիան, կհասկանաս, թե ինձ համար ինչու է ամեն ինչ գորշ ու մռայլ ու ինչու ոչ մի տեղ հույս չկա, ու կընկնես այնտեղ, որտեղ ես կարողանում եմ գոյատևել, իսկ դու՝ ոչ:

    Պետք է «մուտքն արգելվում է» նշան կախել վրաս: Ավելի անվտանգ կլինի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.01.2013), Arpine (29.01.2013), CactuSoul (06.02.2013), Ingrid (30.01.2013), ivy (29.01.2013), Jarre (29.01.2013), LisBeth (07.01.2018), Moonwalker (29.01.2013), murmushka (30.01.2013), One_Way_Ticket (29.01.2013), Ripsim (29.01.2013), Ruby Rue (29.01.2013), Sagittarius (29.01.2013), Sambitbaba (30.01.2013), Աթեիստ (29.01.2013), Ամմէ (30.01.2013), Արէա (29.01.2013), Արևհատիկ (04.02.2013), Լուսաբեր (31.01.2013), Նաիրուհի (29.01.2013), Նարե91 (30.01.2013), Նուշություն (30.01.2013), Շինարար (29.01.2013), Ուլուանա (29.01.2013), Վոլտերա (29.01.2013)

  3. #6197
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լրիվ տրամադրությունս է:

    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (30.01.2013), Sambitbaba (30.01.2013)

  5. #6198
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ևս մեկ անգամ ամբողջ գիշերն արթուն մնալոց հետո եկա նույն եզրակացությանը.... մարդիկ չափից շատ եսասեր են..... միշտ ուզում են քեզնից պոկել մի բան, վերցնել և չեն մտածում տալու մասին.... ցավեցնում են և հետո երբեմն փորձում բուժել, բայց չեն հասկանում, որ վերքին ձեռք տալով ավելի են սաստկացնում ցավը....... հասկացա, որ միայնակ անզոր եմ բոլորի դեմ......

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.01.2013), erexa (30.01.2013), Meme (29.01.2013), Sambitbaba (30.01.2013), Ամմէ (30.01.2013), Վոլտերա (29.01.2013)

  7. #6199
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չէի պատկերացնի, որ ինձ մոտ երբևէ կարա Ֆիզիկայի ծարավ լինի
    Blessed the poison which brings the end

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (30.01.2013), StrangeLittleGirl (30.01.2013), Valentina (30.01.2013), Հայկօ (30.01.2013)

  9. #6200
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ, անքնությունն էր, մրսածությունը, թե էլի ինչ, բայց էսօր բնական էգոիզմս սատկել էր, իմ խնդիրները թողած ուրիշների խնդիրներով էի տապակվում, լրիվ մոռացել էի, թե իմ գլխին ինչքան մեծ-մեծ ու մութ-մութ ամպեր են, ուզում էի մի լավ բան անել տխուր մտերիմների համար, մի քիչ դրական հույզեր փոխանցել ու անզորությունից գժվում էի արդեն: Իմ լավ ընկերներ, մի դարդոտեք, էլի, դրա պատճառով ես ձեզանից շատ եմ դարդոտում, խնայեք ինձ:
    Հ. Գ. Վայ, ոնց որ էգոիզմս հետ եկավ

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (30.01.2013), Meme (29.01.2013), Rhayader (30.01.2013), Sambitbaba (30.01.2013), Valentina (30.01.2013), Նաիրուհի (30.01.2013), Ուլուանա (29.01.2013)

  11. #6201
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ երեխա ժամանակ գրեթե բոլորի երազանքն է եղել Չարլիի շոկոլադե գործարանում էքսկուրսիա գնալը կամ էլ անվերջ քանակությամբ կինդեր ձվիկներ ունենալը: Բայց դե մեծահասակները էտ ամենը չէին հասկանում, անհասկանալի պատճառով քաղցրավենիքի քանակը սահմանափակում էին. «Շատ շոկոլադ ուտել չի կարելի», - «Ախր, շոկոլադը ո՞նց կարա շատ լինի»

    Բայց մեծանում ենք, ու շակալադին փոխարինելու ա գալիս փողը: Երազում ենք անսահման գումար պարունակող բանկային քարտերի մասին՝ «Ախր, փողը ո՞նց կարա շատ լինի»:

    Հանկարծ հասկացա, որ իմ գլխի տերն եմ ու էնքան շոկոլադ կարող եմ ուտել, որքան ուզում եմ: Վազեցի մոտակա սուպերմարկետ ու աչքիս պատահած ամեն շոկոլադ առա՝ թվիքս, սնիկերս, էմնդեմս, կինդեր, բաունտի, ծամովի կոնֆետներ, մի խոսքով մի ամբողջ տոպրակ: Ու գրողին ատամներս, գրողին փողը. իմ մանկության երազանքը ինձ համար ավելի թանկ ա:

    հ.գ. գնամ, վայելեմ

  12. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (30.01.2013), Alphaone (30.01.2013), John (30.01.2013), Moonwalker (30.01.2013), Rhayader (30.01.2013), Ripsim (30.01.2013), Ruby Rue (31.01.2013), Sambitbaba (30.01.2013), StrangeLittleGirl (30.01.2013), Valentina (30.01.2013), Աթեիստ (30.01.2013), Ամմէ (30.01.2013), Անվերնագիր (30.01.2013), Արէա (30.01.2013), Արևհատիկ (04.02.2013), Հայկօ (30.01.2013), Ձայնալար (30.01.2013), Նաիրուհի (30.01.2013)

  13. #6202
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անծանոթի հոգատարությունը հազար անգամ ավելի է ջերմացնում մեկ-մեկ։

    Եռաբլուրի կամարի մոտի կանգառում խավարի մեջ մենակ կանգնած կարճատես, ներվային, շատ կարճ կիսաշրջազգեստով աղջիկ։ Երթուղայիններն էդ կանգառի մոտով սլանում են առաջին տիեզերական արագությամբ, կանգնեցնել հնարավոր չէ։ Աղջիկն ստիպված դնում է ակնոցն ու մի տասը մետր առաջ գալիս, որ կարողանա կանգնեցնել որևէ երթուղային, որն իրեն կհասցնի Խանջյան փողոց, ու էդ կողմ գնացող միայն մի համար գիտի։
    Նկատում է հարևանությամբ գտնվող բենզալցակայանի՝ մի քանի քայլ հեռվից իրեն հետևող աշխատակցին։ Լարվում է։ Տղան մի քանի րոպե անց դանդաղ մոտենում է, հարցնում՝ հո բան չի՞ պատահել, օգնությունն է առաջարկում։ Լսում է, որ Խանջյան է պետք գնալ, զգում է, որ աղջիկը լարված է, ու էլի դանդաղ հեռանում է՝ չմոռանալով ավելացնել, որ եթե հարկ լինի՝ պատրաստ է օգնելու։
    Իր առաջվա դիրքից ուշադիր շարունակում է հետևել աղջկան, բայց հայացքն ավելի շատ փողոցով անցնող ու այդ մասում ընթացքը դանդաղեցնող մեքենաների կողմն է. հանկարծ մեկնումեկն ավելորդ բան չանի։ Ջերմությունն զգալի է անգամ հեռվից։ Սպասումի ևս տասը րոպե, իսկ սպասված ավտոբուսն այդպես էլ չի գալիս։ Տղան նորից քայլերն ուղղում է աղջկա կողմը, բայց նրան չհասած շրջվում է ու կանգնեցնում մոտեցող միկրոավտոբուսը։ Վարորդի հետ կարճ հարցուպատասխան, որին հաջորդում է անսովոր հոգատար տոնով նախադասությունը. «Քույրիկ ջան, նստեք, Խանջյան է գնում։ Անփորձանք»։

    Ու ես մինչև ականջներս բացված բերանով հասնում եմ էս հրաշք ֆիլմի 5-րդ րոպեին

    Հետ էի վարժվել նման ջերմությունից։
    Եթե հունվարի քսանութի երեկոյան էդ բենզալցակայանում գտնված աշխատողին ճանաչում եք՝ մի անգամ էլ շնորհակալություն հայտնեք իմ կողմից։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (30.01.2013), erexa (30.01.2013), Moonwalker (30.01.2013), Ripsim (30.01.2013), Sagittarius (30.01.2013), Sambitbaba (30.01.2013), Tig (30.01.2013), Valentina (30.01.2013), Աթեիստ (30.01.2013), Արևհատիկ (04.02.2013), Լուսաբեր (31.01.2013), Ձայնալար (30.01.2013), Նարե91 (30.01.2013), Նուշություն (30.01.2013), Շինարար (30.01.2013), Ուլուանա (30.01.2013), Ռուֆուս (30.01.2013)

  15. #6203
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս սկսել եմ բոլորին ատելությամբ նայել, ինքս ինձ վրա զարմանում եմ.... ես միշտ ինձնից հեռու եմ պահել ատելությունը, միշտ բոլորին սիրել եմ, անգամ թշնամիներիս, չնայած ես թշնամի չունեմ, ինձ համար բոլորը հարազատ են.... միշտ բոլորի մեջ տեսել եմ լավը, բարին, թեկուզ ծաղրել են ինձ, թեկուզ բոլորից վատ վերաբերմունք եմ ստացել.... հիմա մեջս ատելություն է լցվել, ուզում եմ հեռու փախչել բոլորից, մարդ արարածից.....Կարծում եմ սա մի փոքր ժամանակ է.... ինքս ինձ կստիպեմ և նորից կսկսեմ բոլորին սիրել, չեմ թողնի որ ատելությունն ինձ հաղթի......
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (30.01.2013), Ripsim (30.01.2013), Ամմէ (30.01.2013)

  17. #6204
    Լիարժեք անդամ Նուշություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2011
    Տարիք
    38
    Գրառումներ
    143
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ քեզ թվում ա՝ էդ հոյակապ միտքը քո ուղեղում ա ծնվել, որ պետք ա մի պայծառ օր իրան կյանք տաս...ու պարզում ես՝ մի խենթ մարդ՝ Գրիգոր Մաչանենց անունով, նույնը մտածել ա, ու դեռ ավելին՝ իրականություն դարձրել....Էջմիածնում էսօր մի կտոր անպատմելի աշխարհ եմ գտել....մի կտոր կենսագրություն՝ իմ, քո, հայ հասկացության...լիքը իրեր, որ դարերի փոշու տակ չեն կորչել ու հայտվել են հենց էդ հեքիաթում, ոնց որ Կարսից հասել ա Չարենցի տան կարմիր պատուհանը, 20-րդ դարի՝ Հայաստան եկած առաջին տրակտորը...լիքը կավ ու կճուճներ, լեգենդ դարձած ու Մաչանենցի պես սովորական ու խենթ մարդկանց մասին խոսող իրեր...իրեր որ այսօր են ծնվում չլսող, կույր, համր, բայց հոգու աչքերով տեսնողներիցս ավելին տեսնող, բնության ճիչը լսող երեխաների ձեռքով....էնքան տպավորված եմ...էնքան էմոցիա կա մեջս, էնքան ապրելու ուժ եմ էսօր հավաքել...մի օր իմ խենթերին պետք ա հավաքեմ ու գնամ՝ էդ խենթ աշխարհը մոլեկուլ-առ մոլեկուլ բացահայտելու....
    Տվե'ք ինձ անհրաժեշտ միջոցներ, և ես հենց հիմա կուղևորվեմ Պոլինեզիա:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.01.2013), Sagittarius (30.01.2013), Tig (30.01.2013), Նաիրուհի (30.01.2013)

  19. #6205
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախքան քո այդ բազմաբիծ ու աղտոտ ապակիով կփորձես նայել ու քննադատել այլոց, լավ կանես նախ այն մի լավ փայլեցնես ... թեև սկզբի համար միայն սեփական արտացոլանքին նայելն էլ բավական է, ինչի համար հարկավոր է ապակուդ մի երեսն արծաթազօծել: (c)
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  20. #6206
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    որ երկրորդ դասարան էի, ամեն առավոտ մի հատ լիմոնադի շիշ տանում հանձնում է մոտակա խանութում, 10 կոպեկ ստանում տեղը, որով բուլկի էի առնում ու ուտելով գնում դասի… մի օր գնացի տեսնեմ վաճառողն ուրիշ ա, տվեցի շիշս… կոպեկս չտվեց… "տոտա, բա 10 կոպե՞կս".... "գնա ստեղից այ տղա… ի՞նչ ես ուզում…" "ես նոր շիշ տվեցի ձեզ՝ հանձնեցի, 10 կոպեկը չեք տվել"…… կողքից վաճառողները թե "տղա ջան, ի՞նչ ես ուզում…" "կոպեկս չի տվել".... "կարող ա տվել ա մոռացել ես" ասում են ու քնքշությամբ երեսիս նայում թե վայ ես ինչ լավ երեխա ա… "չէ, բա ու՞ր ա…" էնքան զզվացրի մինչև խանութից վռնդեցին… աչքերս լցրած, դուրս եկա ու լացելով գնացի դասի, համ էլ սոված… տանն էլ պատմեցի ինչ են արել… հո 10 կոպեկի համար չէի՞ն գնալու կռիվ անեին…

    երեկոյան տեղ պտի գնայինք ու մամայիս հետ մտանք խանութ որ կոնյակ առնենք... մտանք թե չէ, էդ կնոջը տեսա… մամաս մոտեցավ ասեց "վաաայ բարև Անիկ ջան… ո՞նց ես"… մամայիս մանկության ընկերուհին էր՝ դպրոցից… "Մա՛մ, մա՛մ… ինքն էր, ինքն էր որ կոպեկը չտվեց, ասեց գնա ստեղից…" մատս տնկեցի վրան ու բարձր ասեցի… Մամաս ինձ կամացուկ հրեց ու թաքցրեց իր հետևում ու խոսեց էդ կնոջ հետ կարծես ոչինչ չէր եղել… ես էլ գլուխս անընդհատ հանում էի մամայիս մեջքի հետևից ու ասում "ինքն էր մամ"… մամաս էլ ամեն անգամ գլուխս հետ տեղն դնում-պահում հետևում…

    … էլ բան չխոսացինք… ասի որ մեծանամ տես ինչ եմ անելու…

    … մեծացա ու հասկացա որ նորմալ ա, մենք տենց ենք, նայում ենք իրար աչքերի մեջ ու սուտ ենք խոսում… իմանալով, որ սուտ ա, որ դիմացինն էլ գիտի որ սուտ ա, որ դիմացինդ էլ գիտի որ դու գիտես որ սուտ ա… բայց մեկ ա ասում ենք…
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 30.01.2013, 22:25:

  21. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.01.2013), Chuk (30.01.2013), erexa (30.01.2013), Ingrid (30.01.2013), John (31.01.2013), laro (31.01.2013), Moonwalker (30.01.2013), murmushka (30.01.2013), Rhayader (30.01.2013), Ripsim (31.01.2013), Ruby Rue (31.01.2013), Sagittarius (30.01.2013), StrangeLittleGirl (31.01.2013), Stranger_Friend (31.01.2013), Varzor (31.01.2013), Աթեիստ (31.01.2013), Անվերնագիր (30.01.2013), Արէա (31.01.2013), Արևհատիկ (04.02.2013), Գալաթեա (30.01.2013), Ժունդիայի (30.01.2013), Լուսաբեր (31.01.2013), Հայկօ (30.01.2013), Մինա (04.02.2013), Նաիրուհի (01.02.2013), Ուլուանա (30.01.2013), Ռուֆուս (31.01.2013)

  22. #6207
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    երևի ճիշտ են ասում, որ փոփոխական մարդ եմ... կարող եմ համ սիրել համ զզվել, կարող եմ նաև սիրել այն, ինչից զզվում եմ.... Երբ մենակ ես մնում մթության մեջ ինչ ասես որ չես հիշում, մանկությունից մտքով հասնում ես նույնիսկ գերեզման.... Շատ եմ սիրում գիշերը, մթությունը, լռությունը, բայց ոչ մենակությունը, չնայած երբեմն պետք է մենակ մնալ... Չնայած ասում են սիրում եմ դրա համար եմ մենակ մնում, երևի ճիշտ են ես չեմ հասկանում....

    Այս ակումբը ինձ օգնում է... մտքերս գրելով հանգստանում եմ, բայց վախենում.... վայ, երևի գնամ քնեմ, անքնությունից զառանցում եմ
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (31.01.2013)

  24. #6208
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց էս ինչ լավ դերասաններ ենք մենք:Անգամ առանց սցենարը կարդալու ու ռեժիսորին ճանաչելու, մենք անում ենք այն, ինչ նախատեսված է, և այնպես, ինչպես պետք է լինի: Հա, իդեպ, դերերը միշտ էլ նույն են եղել, դերասաներն են փոխվել (ում)
    A long time ago, in a galaxy far, far away...

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erexa (01.02.2013)

  26. #6209
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշոծյանն արդեն իմ մղձավանջն է դարձել. չգիտեմ էն պատճառով, որ բազմիցս տուժել եմ իր ԿԳՆ պաշտոնի չարաշահումից, կամ էլ չափից դուրս ուշադրություն եմ դարձնում իր կեղծավոր, սենյորպոմիդորային գործունեությանը:
    Երեկ երազումս իրենից պահանջում էի պատասխանել, թե ու՞ր են կորեն Սպիտակաձյունիկի երկու թզուկները, ինքն էլ ասում էր, որ այդ հարցով ԳԹԿ-ին դիմեմ: Հետո էնքան նեռվերը կերա, մինչև ինքը սատանա դարձավ. մեծ պոզավոր, բոցավառվող սատանա ու Satan My Master գոռալով, death metal-ի ուղեկցությամբ նետվեց վրաս: Ձեռքիս մի տոպրակ աղբ կար, նետեցի վրան, ու պարզվեց, որ գործողությունները կատարվում են World of Warcraft խաղի մեջ, բայց ես կորցրել էի իմ գավազանը ու չէի կարող սպանել սատանային: Ինչ-որ բարի օտարական մոգ փրկեց ինձ...
    Բայց փաստորեն ինքը չի մեռել... Կեղծավոր դեմոնը հիմա էլ սգում է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը: Քանի՞ աստառ է քաշած էդ քաչալ գլխին:
    Արևմտահայերենում պատգամավորներին երեսփոխան են ասում...


  27. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.02.2013), Arpine (01.02.2013), Skeptic (02.02.2013), Աթեիստ (01.02.2013), Անվերնագիր (01.02.2013), Հայկօ (01.02.2013), Նաիրուհի (01.02.2013), Ուլուանա (01.02.2013)

  28. #6210
    Մշտական անդամ Ինչուիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.11.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    338
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր, ինչպես երեկ երեկոյան, տարօրինակ զգացողությւն ունեմ: Չգիտեմ ինչու, բայց 2 տարի դադարից հետո, նորից անհագ ցանկություն առաջացավ գրելու: Առաջ էլ երբեմն պատահել էր, բայց ոչ այպես: Սկզբում ուզում էի էլեկտրոնային տարբերակով գրել, բայց վերցրի գրիչն ու նոթատերտրս, որն արդեն վաղուց դարակիցս չէի հանել: Չգիտեմ ինչու, բայց բառերս, մտքերս խառնվել են իրար, գրիչս կարծես չի հասցնում մտքերիս ետևից, իսկ ես անվերջ փորձում եմ անհագ ծարավս հագեցնել: Բայց գրելու հետ վախը սրտումս է, այն վախը, որի պատճառով այս 2 երկար ու ձիգ թվացող տարիներին ինձ ստիպում էի չգրել: Միշտ փորձում էի ինձ հեռու պահել: Գուցե, երբ արթնանամ, ինձ քննադատեմ, բարկանամ ինքս ինձ վրա, որ գրել եմ, բայց միևնույն է, հիմա չեմ ակրողանում ձեռքս բռնել, ինչպես գողը գողություն անելիս: Թվում է, որ գրելուց հետո, ինչպես առաջ, ես պետք է թեթևություն զգայի, բայց ոչ: Ուղեղումս մտքերս կռիվ են տալիս, հոգիս վախից սարսափած փոքրիկ երեխայի պես կուչ է եկել, իսկ սիրտս քիչ է մնում տեղից դուրս թռչի ու ինձ մի ապտակ հասցնի, որ ուշքի գամ:
    Ուզում եմ գրել, հուսալով, որ երկար գրելուց հետո վերջապես կհանգստանամ:Ուզում եմ գրել, այս բառերն արդեն վաղուց ինձ համար օտար էին դարձել և գրելս թվում է, ես չեմ: Երկու կես եմ եղել, մի կեսս գրում և հրճվում է, մյուս կեսս այդ ամենից սարսռում, իրեն պատեպատ է տալիս, որ մյուս կեսիս հնարավորինս շուտ դուրս շպրտի, իսկ նա ավելի ու ավելի հարմար է տեղավորվում: Իսկ ինչ կլինի հետո... Չգիտեմ...
    Հրաշքի ուժը միայն երևակայության ուժն է…
    Լ.Ֆոյերբախ

  29. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (01.02.2013), Alphaone (01.02.2013), CactuSoul (06.02.2013), Smokie (01.02.2013), Նաիրուհի (01.02.2013)

Էջ 414 686-ից ԱռաջինԱռաջին ... 314364404410411412413414415416417418424464514 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •