Վատ մարդիկ չկան:Հայացքներն են տարբեր...
Վատ մարդիկ չկան:Հայացքներն են տարբեր...

Սովորաբար ես սենց բաներ չեմ գրում, իսկ հիմա ահավոր ցանկություն ունեմ գրելու: Սովորաբար ես սենց բաներն իմ մեջ եմ ապրում, բայց հիմա ուզում եմ կիսվեմ, ու չգիտեմ թե ինչի:
Սեպտեմբերի 1-ն իմ համար խայտառակ կարևոր օր ա: Ոչ թե նրա համար, որ էդ օրը ուսումնական տարվա մեկնարկն ա, այլ որտև էն բացառիկ ծննդյան օրերից ա, որի օրը ես հիշում եմ: Սեպտեմբերի 1-ը մորաքրոջս ծնդդյան օրն ա: Ամեն տարի նշում ենք, ամեն տարի: Ու երբեք նշելուց մորքուրս չի լինում: Ամեն տարի ես իրանից ավելու ու ավելի եմ օտարանում, ու մեկ է, ամեն տարի ավելի ու ավելի կապվում ու սիրում, երազում, որ գոնե իր ծնունդին նույն սեղանին նստենք: Մորաքրոջս իրականում մի քանի անգամ եմ տեսել, որովհետև ինչ մեկնել է Ամերիկա (էդ իմ ծնվելուց էլ առաջ էր), մի քանի անգամ է հաջողացրել գալ, բայց մեկ է, ինչ-որ տարօրինակ ու ջերմ կապ կա:
Մորաքույրս միակ ազգականս չի, ով արտասահմանում է ու ում քիչ եմ տեսնում: Բայց մորաքույրս էն մարդն ա, ում պատճառով ես հասկանում եմ, որ ազգակցականությունը ոչ թե դատարկ հասկացություն ա, այլ կապող, հարազատացնող մի բան: Որ «նույն արյունը» ոչ թե ուղղակի գեղեցիկ արտահայտություն ա, այլ ինչ-որ ջերմ, կարևոր երևույթ:
Ու մորքուրիս գնալով ավելի ու ավելի շատ եմ կարոտում: Գնալով ավելի ու ավելի շատ եմ ուզում, որ ապրի կողքիս, մեր հետ:
Մորքուր ջան, ցավդ տանեմ: Ես գիտեմ, որ դու էս գրածս չես կարդալու: Կարդալու լինեիր, չէի գրի, որտև գիտես, ես քեզնից միշտ ամաչել եմ, ու էդ էլ չգիտեմ ինչի է էդպես, բայց ես քեզ շատ եմ սիրում ու շատ եմ կարոտում: Մորքուր ջան, ձևի գտի, արի: Դու մեզ պետք ես: Կենա՛ցդ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Փոքր ժամանակ, հազարավոր երեխաների պես, իմ խելքն էլ էր գնում կիսաֆաբրիկատ ապուրների ու լապշաների համար: Հենց մամաս տանը չէր լինում, տատիս ստիպում էի, որ գնի ինձ համար, հետո վրան եռացրած ջուր լցնելով այնպես էի ուտում, ասես աշխարհի ամենահամով կերակուրն էր...
Հիմա քանի րոպե է նստած նայում եմ դիմացս դրված կիսաֆաբրիկատ սնկապուրին եմ նայում ու համարձակությունս չի հերիքում գդալը բերանս տանել… Հերիք չի արտաքնապես մաննի կաշա էր հիշեցնում, դեռ մի բան էլ՝ բաղադրության մեջ Մենդելեևի ողջ աղյուսակը կար: Մամայիս պատրաստած սնկապուրը հիշեցի, երբ ննջասենյակից բույրը զգում էի ու վազում խոհանոց, որ արագ ուտեմ:
Ճիշտ են էլի ասում, մինչև մի բան չկորցնես, դրա իսկական արժեքը չես զգա, էստեղի ժելեյանման մալինայի մուրաբան վկա...
Բայց քաղցը բռնեց ձեռքիցս ու գդալը բերանս տարավ:
Զուգարանի բաժին դառնա այս ապուրը, ես դեռ մի քանի բանան ու կես տուփ շոկոլադ ունեմ:![]()
Alphaone (01.09.2013), CactuSoul (01.09.2013), enna (01.09.2013), Moonwalker (01.09.2013), Smokie (02.09.2013), Նաիրուհի (01.09.2013), Նարե91 (01.09.2013), Նուշություն (02.09.2013), Ռուֆուս (01.09.2013), Վոլտերա (01.09.2013)
էս առավոտ գիշերով բա՜ն չեմ ասում...
ուղղակի...
նմանն ըզնմանին գտանէ...
Հ.Գ. կակ յա ռանշե էտը նե զամեծիլ...
Անարժաններին կողքդ տեղ մի՛ տուր: Թե չէ ընթացքում իրանց արժանավորի տեղ կդնեն, ու երբ մի օր զզված կողքիցդ սիկ*** անես, կարան վիրավորվեն ու դաժե պատիվ պահանջեն...
© ԵՍ
E-la Via (02.09.2013), enna (01.09.2013), Freeman (01.09.2013), keyboard (02.09.2013), Skeptic (01.09.2013), Smokie (02.09.2013), V!k (01.09.2013), Vardik! (02.09.2013), Ժունդիայի (01.09.2013), Հայկօ (01.09.2013), Հարդ (01.09.2013), Նաիրուհի (01.09.2013), Նարե91 (01.09.2013), Նուշություն (02.09.2013), Վոլտերա (01.09.2013)
Չափազանց լավ դեպքեր պատահեն, թե չափազանց վատ - վերջնական արդյունքում դրանք վերածվում են կպչուն մտքերի
if you wanna be rich you've got to be a bitch
Ենքան ասեցին սեպտեմբերի մեկ, սեպտեմբերի մեկ, ես էլ իմ առաջին դպրոցական տարին հիշեցի, չնայած իմ սեպտեմբերի մեկը վաղն է լինելու ու ոչ թե դպրոցական, այլ երրորդ կուրսի առաջին զանգ
Ես երևի առաջին զանգին ամենատխուրն եմ եղել ոչ թե նրա համար, որ մամայիս էի ուզում, կամ ուզում էի գնայի բակում խաղայի, այլ որովհետև աչքս ահավոր ուռած էր, չէի կարում աչքերս բաց պահեի, որ գոնե առաջին դասընկերներիս տեսնեմ:
Իսկ դրա պատմությունը հետևյալն է: Բակի երեխեքով պախկվոցի էինք խաղում, ես թաքնվել էի մուտքի դռան հետևում, դուռն էլ փակել էի: Դռան բռնակի կողքը անցք կար, մոտենում եմ որ նայեմ ծակից, մեկ էլ շրըմփ՝ փակողը՝ մեր բակի ամենաչար տղեն, ոտքով ուժեղ դռանն է խփում, որ տեսնի հետևն ով կա, բռնակն էլ ուղիղ աչքիս է խփվում(են ժամանակ լացում էի, թե հիմա ինչի վրա եմ ուրախացել` չգիտեմ): Մի րոպեում աչքս ամբողջությամբ ուռում, փակվում է ու ինչքան էլ սառը թրջոց է դնում մամաս` չի անցնում: Եդպես երկու օրից գալիս է սեպտեմբերի մեկը, ես փակ աչքերով գնում եմ դպրոց:
ամենաշատը մոտս են ա տպավորվել, որ առաջին օրը բակում գազով փուչիկներ երկինք թռցրեցին, բոլոր երեխեքը գլուխները վերև ծափ էին տալիս, ուզեցի ես էլ գլուխս բարձրացնեմ, նայեմ, են էլ աչքս նենց ջուր լցվեց, որ հանձնվեցի` գլուխս կախեցի![]()

Որոշել էր հոգին ծախել սատանային:
Սատանան լսեց:
Խաչակնքեց:
Փախավ....
Չեմ հավատում,որ 10 տարի առաջ սեպտեմբերի մեկին գնացել եմ դպրոց ու հիմա վերջին տարինա:Կանգնած եմ առաջին դասարանցիների կողքին:Երկու անատամ առաջին դասարանցիներ իրար կողք կագնած խոսում են:Նրանցից մեկի մայրը կանչումա ու մի քանի ֆոտո անում:Մի օր էդ նկարը իրենցից մեկը կբերի դպրոց :Բոլորը կնայեն,կծիծաղեն՝ոնց որ մենք,երբ փոքր ժամանակվա նկարներից բերում են հերթով ձեռքից ձեռքա գնում:Իմ ներկան իրենց ապագանա,մի օր իրենք էլ նույնը կզգան ինչ-որ ես հիմա/ես ինչ մի փիլիսոփայում եմ,չէ մի չէ,իրենց ապագանա,աստված գիտի էն ժամանակ ոնց կլինի/:Չէ՜,առանձնապես տխուր չեմ,առանձնապես չեմ հուզվում,բայց լացս գալիսա,ոչ թե նրա համար,որ դպրոցի վերջին տարինա,այլ որ էն նկարի օրից տաս տարի արդեն անցելա:Էն նկարի ,որտեղ իմ ատամների կեսը չկա ու ես կագնած եմ ինձ դասարան տանող՝խանութպանի թոռան հետ,ով արդեն երեխաներ ունի:Հիշում եմ մինչև առաջին սեպտեմբերի մեկ ոնց էինք պայքարում,որ դիմացի երկու ատամները չընկնեն...
Դե որ բոլորդ խոսացիք, իմ մոտ էլ հիշողություններս եկան...
վաղուց մոռացել էի իմ դպորացական Սեպտեմբերը հիշելը, բայց այսօր ձեր շնորհիվ նորից հիշեցի...
հիշում եմ, թե էս վերջին օրը ինչքան խառը օր էր, ու հիշողությանս մեջ էն մաստիկայի հոտնա, որը դուր էր գալիս երևի, որ արթնանում էի դպրոց գնալու, էն մաքուր ու շողշողուն շորերը , որոնք մաման արդուկում էր, ու կախում աթոռի մեջքից, սիրուն պայուսակս, որ լի էր նոր տետրերով , ռետիններով, նկարչական ալբոմներով, գունավոր զանազան մատիտներով ու գրիչներչով, մեծ տարիքում, և այլևայլ գրենականով, որ շտապում էինք օգտագործել դպրոցում, էն կազմերի, ու գրքերի հոտը, մմմմմմմմ....
էն թեյը, որ միշտ սառում էր, մաման ասումա.
- Բոլորը դպրոց էին գնում, իսկ դու դեռ դանդաղ թեյ էիր խմում, - ու մինչև հիմա, էդպես դանդաղ ես հաց եմ ուտում...հիշեցի նաև էն սիրուն մազակալներս, որ մաման սիրով էր ընտրում, հագուստս որ տարբերվում էր բոլորից, ու նախանձի տեղիք էր բոլորի համար, մեկա ես տարբեր էի, ծաղիկներս որ գրկում էի, ոնց որ աշխարն ինձ տային, որ պիտի նվիրեյի ուսուցչուհուս.......
օօօ, ինչքան բան կար հիշելու, վերհիշելու....
կարոտեցի քեզ Մեմե ջան....ժպիտով ու կարոտով եմ հիշում ինձ, ու էս ամենը միշտ հիշողությանս մեջ մեխված է...
հ.գ՝ճուտիկներ , դպրոցական ունեցող ակումբցիներ, ու դպրոցական ակումբցիներ, շնորհավոր Սեպտեմբերի 1 կամ 2, թող ժպիտով ու լավ հուշերով լի լինի ձեր դպրոցական օրերը, ոնց իմնա եղել...
![]()
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝

Նայում եմ եղանակի տեսությունն էս անիծյալ քաղաքում ու ինձ Վեներայի վրա զգում![]()

Միշտ մտածել եմ՝ հայերից բեթար հացակեր ազգ չկա: Մինչև հոլանդացիներին հանդիպելը![]()
Alphaone (01.09.2013), Arpine (02.09.2013), CactuSoul (02.09.2013), Cassiopeia (02.09.2013), enna (02.09.2013), Freeman (02.09.2013), keyboard (02.09.2013), Meme (02.09.2013), Smokie (02.09.2013), Tig (02.09.2013), Աթեիստ (02.09.2013), Նաիրուհի (02.09.2013), Ռուֆուս (02.09.2013), Վոլտերա (01.09.2013)
Մոտս նենց զգացում ա, որ 9 ամսից ես ավելի շուտ կծննդաբերեմ, քան թե կզորացրվեմ:![]()
Alphaone (02.09.2013), Arpine (02.09.2013), CactuSoul (02.09.2013), Cassiopeia (02.09.2013), enna (02.09.2013), Freeman (02.09.2013), keyboard (02.09.2013), Meme (02.09.2013), Moonwalker (02.09.2013), Ruby Rue (02.09.2013), Tig (02.09.2013), Vardik! (02.09.2013), Yevuk (02.09.2013), Աթեիստ (02.09.2013), Անվերնագիր (02.09.2013), Արէա (02.09.2013), Նաիրուհի (02.09.2013), Նարե91 (02.09.2013), Նուշություն (02.09.2013), Ռուֆուս (02.09.2013), Վոլտերա (02.09.2013)

Ես չգիտեմ՝ ում համար ոնց է բացվել էս առավոտը, բայց ինձ համար էսօրը երեկվանից լավն է ու յուրահատուկ, ու «ընդամենը» մի պարզ պատճառով։ Վերջին ամիսներին շատ եմ սպասել էս օրվան, եսիմ ինչի, բայց նենց անհամբեր եմ սպասել, ասես շատ մտերիմ մարդու մասին է խոսքը։
Հա´, քեզ էդքան մոտիկից չճանաչելով էլ շատ եմ սիրում։ Կարոտել եմ։
Բարի վերադա՜րձ, Բյո´ւր![]()
![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Alphaone (02.09.2013), Arpine (02.09.2013), CactuSoul (02.09.2013), Cassiopeia (02.09.2013), enna (02.09.2013), Freeman (04.09.2013), Meme (02.09.2013), Moonwalker (03.09.2013), Ruby Rue (02.09.2013), Smokie (02.09.2013), StrangeLittleGirl (03.09.2013), Yevuk (02.09.2013), Աթեիստ (02.09.2013), Ուլուանա (02.09.2013), Վոլտերա (02.09.2013)
Բայց Pink Floyd-ը ձայնապնակով /մեղա-մեղա/ ի՜նչ լավ ա հնչում:
![]()
Arpine (02.09.2013), CactuSoul (02.09.2013), enna (02.09.2013), Meme (02.09.2013), Moonwalker (03.09.2013), Ruby Rue (02.09.2013), Skeptic (03.09.2013), Smokie (02.09.2013), Անվերնագիր (02.09.2013), Նաիրուհի (02.09.2013), Նուշություն (02.09.2013), Ռուֆուս (02.09.2013), Վոլտերա (02.09.2013)
Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)
Էջանիշներ