Մի տեսակ տխրում են, խղճում, բարկանում, որ պեսիմիստական մտտքեր եմ արտահայտում: Ստիպում են հայացքներս փոխեմ, օպտիմիստություն են «դասավանդում»...
Բայց ինչո՞ւ փոխվեմ, եթե ինձ դուր է գալիս պեսիմիստ լինելը.
Մի տեսակ տխրում են, խղճում, բարկանում, որ պեսիմիստական մտտքեր եմ արտահայտում: Ստիպում են հայացքներս փոխեմ, օպտիմիստություն են «դասավանդում»...
Բայց ինչո՞ւ փոխվեմ, եթե ինձ դուր է գալիս պեսիմիստ լինելը.
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
TV3-ով միլիոն են առաջարկում նրան, ով այլմոլորակայինների գոյության անհերքելի փաստեր կներկայացնի: Սատանեն ասում ա՝ ներկայացրու![]()
Ես հավատում եմ հրաշքների... Այո,այո,եթե առաջ կարող էի մի փոքր կասկածել,հիմա արդեն անկասկած հավատում եմ:![]()
Ափսոս էստեղ երջանկություն ցույց տվող սմայլիկ չկա... Շնորհակալություն,իմ հրաշագործ...
![]()
Ուզում եմ՝ քեզ միշտ սենց հիշեն, կենդանի, հումորովՈրովհետև դու վաղուց արդեն պարզապես էն մարմինը չէիր, որ էսօր Պանթեոնում հանգրվանեց, այլ դրանից դուրս երևույթ։
Ուրախ եմ, Սոս, որ ֆիզիկական մահիցդ մեկ-երկու օր անց մարդիկ կարողանում են սենց հումորային մտահղացում ունենալ ու իրագործել։ Որովհետև չարություն կամ հեգնանք չկա էս հումորի մեջ, այլ միայն սեր։
Մի խոսքով՝ էս էլ ձեզ ապացույց, որ iփեդ բառի հեղինակային իրավունքները պատկանում են առաջին արտասանողին՝ Սոս Սարգսյանին։iհեռախոսինն էլ հետը։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Լիլ ու Սաս![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արտս![]()
Սենց խորհրդավոր, որ չեն գրում, ներշնչանքից քիչ ա մնում ելնեմ ինձ պատեպատ տամ, թարսի պես էլ հղի եմ տենց ռեդկի շարժումներ չեմ կարա անեմ, թե ասա ծավալուն գրեք հասկանանք ինչ ա կատարվում կենտրոնական հրապարակում:
Վերջին խմբագրող՝ Peace: 30.09.2013, 01:41:
Ամեն ինչի շատը լավ չէ:
Arpine (30.09.2013), CactuSoul (30.09.2013), Chuk (30.09.2013), E-la Via (30.09.2013), einnA (01.10.2013), Meme (30.09.2013), Sagittarius (30.09.2013), Smokie (30.09.2013), Աթեիստ (30.09.2013), Արամ (30.09.2013), Գալաթեա (30.09.2013), Նաիրուհի (30.09.2013), Նարե91 (30.09.2013), Ներսես_AM (30.09.2013), Շինարար (30.09.2013), Վոլտերա (30.09.2013)
էս 5 տարվա մեջ 3 հատ բացասական վարկանիշ եմ տվել, որի համար զղջում եմ…
Նրա անունը Սուս ա, ես նրան չեմ ասել թե դա մեր լեզվով ինչ ա նշանակում։ Նա բռնել էր ձեռքս ու տրորում էր իր տաք, փափուկ մատների մեջ, ես լսում էի իմ մի գլանակ տևողությամբ երգը, ուր loneliness be over, ու ինձ արդեն հետաքրքիր էլ չէր նրա հերթական պատմությունը, թե ոնց ա նա կատաղած ջարդել պատուհանի ապակին, ոնց ա նա հանգստանում սեփական արյան տեսքից։ Ես ուզում եմ նրան ասեմ որ իր մասին մի կարճ "մենություն" ունեմ գրած, բայց նա հասնում ա պատմության էն մասին, ուր ես հասկանում եմ, որ այն այլևս նրա մասին չէ։ Նրա անունը Սուս ա...
SWTS
Alphaone (30.09.2013), einnA (01.10.2013), Sagittarius (30.09.2013), Smokie (30.09.2013), Անվերնագիր (30.09.2013), Հայկօ (30.09.2013), Ռուֆուս (30.09.2013), Վոլտերա (30.09.2013)
Բոլորն ասում են, որ իմ տարիքից փոքր եմ երևում: Էսօր մեկից գիրք պետք է վերցնեի (ծանոթ մարդ էր միջնորդել): Ինչևէ: Էդ կինը, ով ինձ համար իմ ուզած գիրքը բերել էր, նայեց ինձ ու հարցրեց.
_Փաստորեն, դիմորդ ես: Վերջին դասարանու՞մ ես...
Մենակ էդ կնոջ դեմքը տեսնեիք, երբ իմացավ, որ արդեն մագիստրատուրայի ուսանող եմ:
Ա՛յ մարդ, մամաս ճիշտ է ասում էլի, պետք է մեկ-մեկ շպարվել ու դուրս գալ սպորտային ոճից: Է՜հ, բայց ես ինձ հենց սպորտային ոճում եմ լավ զգում:
Չեմ հասկանում որոշ մարդկանց մտածելակերպը: Պարտադի՞ր է, որ ուսանող աղջիկը, երեկոյան շորերեր, բարձրակրունկներ հագնի:
Վերջին խմբագրող՝ Այբ: 30.09.2013, 15:58:
Պիտի որ շատ ուրախ լինեի, աչքերս երջանկությունից փայլեին: Հա, բայց ինչ անեմ, որ հավես չունեմ, ասելիք չունեմ, փայլ չունեմ: չարացել եմ՞՞ կասես թե նեղված եմ: Տո ինչ նեղվել: ՈՒղղակի մի ռեսակ աչքերս բացվել են , նայում եմ կողքերս ու ասում, ,,էս ուր եմ ընկեեեեեեե՞լ,,
Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:
Ընդամենը եկա Երևան, ստուգարքս ստացա, վերադարձա: Բայց ինչ ասես չպատահեց...
Ամբողջ ճանապարհին տաքսու վարորդը ռաբիզաթերապիայի ենթարկեց իմ առանց այդ էլ անքուն ուղեղը: Ու հանկարծ ջազ: Սովորական, ավելի շատ ջազի տնազ ջազի մասին չէ խոսքը, խոսքը ջազի դասականներից Մայլզ Դեյվիզի մասին է:
Վարորդի տարակուսած արձագանքը չուշացավ.
- Էս ախմախությունը ո՞նց ա ընգել երգերիս մեջ:
....
Տաքսիով Երևան գալը միշտ գերադասել եմ միկրոավտոբուսներից, քանի որ վերջիններս բոլոր անհարմարություններով հանդերձ նաև հայտնի են շնչելու օդի բացակայությամբ և տիպիկ հոտով, որ հնարավոր բոլոր հոտավետ երևույթների խառնուրդ է: Տաքիսով սովորաբար լրանում է 3-4 ուղևոր ու շատ արագ է լրանում, ավելի քիչ ես սպասում, քան միկրոավտոբուսի մեկնելուն, բացի այդ էլ ցանկացած պահի կարող ես ամբողջ գումարը վճարել ու միանգամից մեկնել: Այդպես էլ որոշել էի, երբ մի նիհար, հյուծված, ցածրահասակ ծերուկ նստեց մեքենա: Մի տեսակ թշվառության ու դժբախտության սիմվոլ էր, սուսիկ, փուսիկ, անվնաս, բարի բիձուկ ահավոր տարօրինակ արտաքինով:
- Թե էս սատանեն որտեղի՞ց եկավ:
Իր մտքի հերթական փայլատակումով հանդես եկավ վարորդը վերջինիս հեռանալուց հետո:
....
Ստուգարքին ընդհանրապես չէի պատրաստվել: Կուրսեցիներով միշտ օնլայն կապի մեջ ենք, գիտեին իմ անվերջանալի մրսածության շղթայի ու միջինից մի քանի անգամ դմբո ու անկալունակ վիճակիս մասին, բայց ձեռ էին առնում՝ էլի հույսդ բախտի վրա ես դրել: Ստացա, դասախոսը մյուսներին ասում էր՝ օրինակ վերցրեք:
Հիշեցի նախկին կուրսս, էն ժամանակներում խելոք, սովորող ուսանող էի, բայց եթե հերթական քաղաքացիական նախաձեռնությանն էի անցնում, դասերը մղվում էին հազարերորդ պլան: Առանց պատրաստվել հերթական քննությանը գնացի ու դասախոսը նույն տեքստն ասաց՝ օրինակ վերցրեք:
- Եթե իրանից օրինակ վերցնենք, կուրսով կկտրվենք, - ընդվզեց կուրսեցիս:
***
Ստուգարքից դուրս եկա, նոր ջերմաչափ էի գնել ու ահավոր հետաքրքիր էր ջերմությունս իմանալը, ստուգեցի՝ 37.2: Իմ համար սա արդեն նորմալ ջերմաստիճան է, դրա համար էլ զարմացա, որ սովորականից վատ եմ զգում: Երևի անարդարությունն էր ճնշում, որ մյուսները պարապել են, իսկ ինձ դասախոսը դրել փաստաբանի ճառի հոգեբանական կառուցվածքն է հարցնում՝ առանց իմանալու, որ ժամանակին այդ թեմայով գիտաժողովի եմ մասնակցել, առաջին տեղ զբաղեցրել ու ամբողջ հարցաշարից երևի միայն այդ հարցին կարողանամ պատասխանել... Էսպես արդարության, անարդարության, կյանքի վայրիվերումների մասին էի մտածում, հետևից մեկը վազելով մոտեցավ, լրիվ անսպասելի համբուրեց այտս, ասաց.
- Հրեշտակ պահապանդ քեզ հետ է:
Ու էդպես վազելով էլ հեռացավ՝ միայն նկատեցի որ խուճուճիկ, մոտ 10սմ երկարությամբ մազերով, շեկլիկ տղա էր, երևի 20-23 տարեկան: Շշմածի նման կանգնել էի տեղումս, մարդիկ գալիս, շրջանցում զարմացած նայում էին, անցնում էին, իսկ ես փորձում էի տրամաբանական բացատրություն գտնել: Իր համար չափազանց լավ օր էր, ինչ-որ երկարասպաս, լավ բան էր եղել, իմ նման առանց պարապել հերիք չի ստուգարք էր ստացել, մի հատ էլ լիքը գովեստների արժանացել, ուզում էր առաջին պատահած անցորդի հետ ուրախությամբ կիսվել. միակ քիչ թե շատ խելամիտ բացատրությունս:
Օրվա տարօրինակություններն այսքանով ավարտվեցին...
CactuSoul (30.09.2013), Chilly (30.09.2013), Chuk (01.10.2013), Ingrid (01.10.2013), Smokie (30.09.2013), StrangeLittleGirl (30.09.2013), Vardik! (01.10.2013), Աթեիստ (30.09.2013), Դատարկություն (30.09.2013), Նաիրուհի (30.09.2013), Նարե91 (30.09.2013), Շինարար (30.09.2013), Ուլուանա (30.09.2013), Վոլտերա (01.10.2013)
Պաշտոնական խոստում. սրանից հետո եթե մի տեղ տեսնեմ, որ Ալֆան ինչ-որ վատ բան է ասում իր ունակությունների, խելքի ու տաղանդի մասին, անպայման բացասական վարկանիշ եմ տալու: Դե տես Ալֆ, հույս ունեմ` չես ուզում ծիծիկներիցդ զրկվել:
Առավոտյան նստել եմ գազել, գլուխս հենել եմ պատուհանին, որ մի քիչ հանգստանամ, մեկ էլ երեխու ձեն ա գալիս... Հետ եմ նայում, աջ եմ նայում մարդ չկա՝ բացի ինձնից, վարորդից ու իր կողքը նստած ընկերոջից: Բանի տեղ չեմ դնում, աչքերս փակում եմ, մեկ էլ էլի երեխու նվվոց ա գալիս: Աչքերս բացում եմ՝ էլի երեքով ենք: Ռադիոն էլ վարորդը անջատել էր, որ մտածեի ռադիոյից ա: Արդեն կասկածում էի, որ ջերմությունիցս է, բայց դե դժվար 37,5 ջերմությունից նման բան կատարվեր: Աչքերս չեմ փակում, մի րոպե չանցած ավելի ուժեղ երեխու ճվոց ա լսվում: Մինչև գլխիս կտայի, որ խելքի գամ, վարորդի թևի տակից մի պուճուր գլուխ ա դուրս գալիս ու ձեռքերով բռնում ա վարորդի ընկերոջ շորից
Սիրտս տեղն ընկավ, հանգիստ քնեցի...
դժվարա կյանքում հոգեպես կորցնելը մեկին, ով քուրա եղել քեզ համար, ով օրերից մի օր թշնամացելա քեզ հետ , անիսմաստ մոռացել մանակական օրերը , անգամ ծիծաղելի մեր վեճերը թղթի կտորի համար, ով մոռացելա ամեն բան...
բայց երբ գալիսա իրա ծննդյան օրը, ու դու հանկարծակի իմանում ես, որ իրա նշանադրությունը կարա լինի այսօր, մարմնովդ մեկ փշաքաղվում ես ուրախոթւյունից, հուզմունքից....
թեկուզ հեռու ես հոգով, թեկուզ էլ քուր չեմ հարում քեզ, միևնույննա ուրախությանդ մասին լսելիս, ուրախանում եմ ...
ու պետք չի ասել ես բարի եմ, պետքա ասել ՝ ես կարոտել եմ իրան...
հ.գ՝
իսկ մենք երազում էինք մեծանալ ու խանութներով շրջել մեծի նման...էդ օրերը եկան, բայց մենք անգամ դրսում իրար տեսնելիս սառն ենք ....
հ.գ.գ՝ ուզում եմ շատ երջանիկ լինես քուրիկս, թեկուզ մոռացել ես, թեկուզ չես կարդալու, չես իմանալու՜...
ես հոգուս մեջ բա՜րձր գոռացել եմ այսօր՝ երջանիկ լինես Գոհարիկ ՝ քո Մեմուշ ...
Վերջին խմբագրող՝ Meme: 30.09.2013, 20:47:
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ