Ու նորից կրկնեմ, հրեա ժողովրդի Հոլոկոստի ժամանակ «Սիոնի մեծերի պրոտոկոլները» բարձրաձայն խելքին մոտ հայտարարող կամ «հակառակն ապացուցված չի» ասող ամեն մարդ, նույնիսկ ամենաչափավորը, անուղղակիորեն մասնակցել է Հոլոկոստի հասարակական արդարացման կոնտեքստի ստեղծմանը: Ես չեմ փորձում սրանով քեզ լռեցնել: Պարզապես միշտ ուշադիր եղիր, թե բարիկադների որ կողմում ես կանգնած ու ովքեր են կանգնած քո կողքին: Հենց հիմա դու կանգնած ես քյառթուների, պահպանողանանների, ծախու մեդիապրոյեկտների, նացիոնալիստների ու նացիստների ճամբարում, անկախ նրանից, դու դա ցանկանում ես, թե ոչ: Ոչ ոք քեզ չի կարող ստիպել հրաժարվել քո հայացքներից հոմոսեքսուալիզմի վերաբերյալ: Ոչ ոք չի կարող պահանջել, որ դու քո հայացքները բարձրաձայն արտահայտես: Բայց եթե քո բացասական տեսանկյունը հոմոսեքսուալիզմի նկատմամբ դու արտահայտում ես որպես տեսանկյուն հոմոսեքսուալների նկատմամբ բռնության դեմ պայքարող ֆիլմի ցուցադրման լինել/չլինելու թեմայում հրկիզումների, բռնության ու ահաբեկումների, ատելության քարոզի ու առկայության կոնտեքստում, ապա դու անուղղակիորեն ջուր ես լցնում այդ ատելության մեքենայի ջրաղացին: Հուսով եմ՝ հասկացար, թե ես ինչ ի նկատի ունեմ:
Էջանիշներ