Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
«Չի ապացուցված»-ի ու «հիմքեր չկան համարել»-ի միջև ահավոր մեծ տարածություն կա: Քեզ ցույց տամ մի փոքր, առավել հանրամատչելի ձևով, թե ինչ փաստարկներ են հիմք տվել այդպիսի եզրահանգմանը:

ա) Նույնասեռականության ձևավորումը անխտիր բոլոր մարդկային հանրություններում (հյուսիսամերիկյան հնդկացիների մոտ, օրինակ, որոնք եվրոպական հասարակությունից գործնականում իզոլյացիայի մեջ էին գտնվում մինչև Կոլումբոսի ճանապարհորդությունը նույնասեռական մարդկանց անվանում էին «երկու հոգի ունեցողներ»: Այդ մարդիկ, ներառելով իրենց մեջ թե՛ կանացի, թե՛ տղամարդկային սկզբունքները, սրբացվում էին ու դիտարկվում որպես հոգևոր ուսուցիչներ) բացառում է մշակութային-կրթական ծագումը, ինչպես նաև մի շարք այլ արտաքին գործոնների ազդեցություններ:

բ) Նույնասեռականության արտահայտումը կենդանիների մոտ բացառում է զուտ մարդկային հոգեբանական ու ֆիզիոլոգիական գործոններով բացատրությունը:

գ) Նույնասեռականության որպես անձնային ընտրություն (հետևաբար՝ անհատական «արատ») տեսանկյունը հիմնավորվում է զուտ կրոնական փաստարկներով/բխում է կրոնական փաստարկներից և արդարացվում է պսևդոտրամաբանական եզրահանգումներով (մասնավորապես՝ աբրահամյան կրոնների փաստարկներով, այլ կրոններում նույնասեռականության նկատմամբ բացասական վերաբերմունքը գործնականում բացակայում է), ինչը գիտական տեսության կամ նույնիսկ հիպոթեզի համար հիմք չի կարող հանդիսանալ:

Հետևաբար, հիմքեր չկան նույնասեռականության ծագման պատճառները փնտրել հասարակա-հոգեբանական ոլորտում:
Նայի իմ ասածը ինչ է: Լիքը տղամարդիկ "պոտենցիալ նույնասեռականներ" են: Այսինքն, ի սկզբանե ունեն հակում, տարբեր աստիճանի: Մեկի մոտ կարող է այդ հակումը ուժեղ լինի, մյուսի մոտ այնքան թույլ, որ ինքն էլ չիմանա դրա մասին: Ում մոտ որ ուժեղ է, առանց որևէ արտաքին կատալիզատորի էլ այն կդրսևորի: Իսկ ում մոտ թույլ է, դրսևորումը կախված է շրջապատից, դաստիարակությունից, քարոզչությունից, և այլ հասարակա-հոգեբանական գործոններից: Սա որևէ կերպ չի հակասում քո բերած փաստարկներին: Այդ փաստարկները, իրենց հերթին, չեն ժխտում իմ ասածը: Համաձայն եմ, ապացուցելը դժվար է: Ապացուցելու համար պետք կլիներ ստուգել նույնասեռականների տոկոսային հարաբերակցությունը տարբեր միջավայրերում, սակայն խնդիրը նրանում է, որ որտեղ տաբուները շատ են, այնտեղ մարդիկ ավելի քիչ կխոստովանեն իրենց կողմնորոշումը: Բայց այնպես էլ չէ, որ հիմքեր չկան այդպես համարելու: Կրկին հիշեցնեմ բերածս հարցման օրինակը սեռական ֆանտազիաների մասին: Այն ես երկար չեմ փնտրել, ու դա միակն էլ չէ, ժամանակին ես մի ուրիշ տեղ էի կարդացել, որ տղամարդկանց հարցրել են իրենց սեռական ֆանտազիաների մասին, և հոմոսեքսուալիզմը բավական բարձր տեղերում էր պոպուլյարությամբ: Բայց նույնիսկ չնայած հիմքերի առկայությանը, քանի դեռ համոզված չեմ այդ տեսության մեջ, կնախնտրեմ գործածել "իմ կարծիքով", "երևի թե", "հնարավոր է", "միգուցե" և այլ նմանատիպ բառեր: Ում հետաքրքիր չէ, կարող է չկարդալ: