User Tag List

Նայել հարցման արդյունքները: Նորմա՞լ եք համարում տիկնիկային թատրոնում «parada» ֆիլմի ցուցադրությունը

Քվեարկողներ
53. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    27 50.94%
  • Ոչ

    16 30.19%
  • Միևնույն է

    10 18.87%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 459 հատից

Թեմա: Միասեռականների մասին ֆիլմի ցուցադրություն Տիկնիկային թատրոնում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Rhayader, հիմա ես հասկացա, որ մեր տեսությունները այնքան տարբեր չեն, ինչքան ինձ ի սկզբանե թվում էր։ Պարզապես տարբեր կերպ ենք հասկանում սեռական կողմնորոշումը։ Իմ տեսանկյունից, ինչպես կոմիսսար Կատանին "Ծովահրեշը" ֆիլմում պատասխանեց իր կնոջը, երբ վերջինս նրան մեղադրեց մտովի իրեն դավաճանելու մեջ, "հաշվի են առնվում միայն գործերը"։ Ասել է թե, եթե տղամարդը իր կյանքում նույնասեռականության ռեալ փորձ չի արել, իսկ հետերոսեռական փորձ արել է, ապա նա հետերո է։ Անկախ նրանից, թե ինչ ֆանտազիաներ է ունեցել։ Ինչ վերաբերվում է մարդկանց ընտրություն կատարելու իրավունքին բռնանալուն, որոշակի նորմեր այսպես թե այնպես կամայական հասարակությունում սահմանվում է։ Ասենք, նույնիսկ ամենաազատ երկրներում թմրանյութերի նկատմամբ ազատություն չկա։ Ինչու՞ որ։ Ի՞նչ իրավունքով են բռնանում մարդու ընտրութուն կատարելու իրավունքին։ Էն մարդն էլ ուզում է թմրամոլ դառնալ։ Հիմա ես ավելի խիստ նորմեր եմ առաջարկում, դու ավելի ազատ, նորմալ է, ամեն մարդ իր կարծիքն ունի։

    Ինչ վերաբերվում է քյառթուներին ու մյուսներին, ինձ չի անհանգստացնում այն փաստը, որ որոշ հարցերում իմ մտածելակերպը կարող է ավելի մոտ լինել նրանց, քան քո և այլ խելացի և բազմակողմանի զարգացած (սա առանց հեգնանքի եմ ասում) մարդկանց, ովքեր այս թեմայում հակառակ տեսակետն են արտահայտում։ Կարող եմ ասել, որ իմ շատ գործընկերներ և այլ ծանոթներ, ոչ պակաս խելացի և բնավ ոչ սահմանափակ մարդիկ, պլյուս-մինուս կիսում են իմ տեսակետը։ Նաև ինձ չի հետաքրքրում թեմայի վերնագիրը, ինձ հետաքրքրում է, թե տվյալ պահին ինչ է քննարկվում։ Ոչ մեկի ջրաղացին ես ջուր չեմ լցնում։ Էլի եմ ասում, ջրաղացին ջուր լցնողները կամ հակառակը ջրի մուտքը փակողները ռեալ գործ անողներն են։ Ես տեսակետ հայտնելուց բացի ոչինչ չեմ անում այս հարցում։

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (16.10.2012), keyboard (15.10.2012), Lion (16.10.2012), Rhayader (16.10.2012), Տրիբուն (16.10.2012)

  3. #2
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միասեռականության թեման որ սկսվեց այսպեսասած ուշադրության կենտրոնում մնալ, դեռ էն ժամանակներից, որ ինչ-որ շքերթ էին ուզում կազմակերպել, մի անգամ հավաքված էինք տարբեր տեսակետների,մտածելակերպերի, զարգացվածությամ մկարադակի մարդկանցով ու էդ թեման էինք քննարկում ու ընդեղ մի կարծիք հնչեց, որ փոքր տարիքում, թեկուզ անգիտակից բավականին շատ երեխաների մոտ լինում են միասեռական կապ ունենալու փորձերկ կամ էլ հենց կապ, թեկուզ ասենք մինչի սեռահասունացման տարիքը: Ու զարմանալին որնա, որ էն, ով որ հոմոսեքսուալիզմը քլնգում էր, ու ասում էր, որ դրանց պիտի վառեն, էդ տեսակետը չժխտեց, չասեց, որ ասենք նախկին ասածների նման, ապե դուք յուղ եք վառում, մենք հայ ենք, տանայ նանամներ...
    Հիմա ասածս ինչա, բնությունն իրենն անումա, մենք ուզում ենք տեղով մեկ կրակ ռադնանք, մեկա, բնությունը զորեղա ու բնությունը ինքնա որոշում իր արարածների ֆիզիկական,հոգեկան և մնացյալ վիճակները:
    Իհարկե նախկինում սրա մասին չի խոսվել, մենք ինֆորմացված չենք եղել դրա համար էլ, մեզ թվացելա, որ դա չկա կամ քիչա, ոնց որ ասենք В СССР нет секса սկզբունքն էր, բայց ես ոնց վերլուծում ու կողքերս եմ նայում, մենք ավելի հետամնաց ենք քան սովետի մարդիկ, որտև ոնց նայում եմ կողքերս, մեկի հարսը 3 ամսեկան հղիա արդեն ամուսնացել, մյուսինը կույս չի եղել, ամոթու ձեն չեն հանել, մյուսը երեխայա ունեցել մոր մոտա պահել, որ ինքն ամուսնանա ու սենց շարունակ: Էդ ամեն ինչը էն ժամանակ թաքունա եղել, հիմա ափաշկյարայա, վստահ եմ, մի քիչ աչքներս ու ուղեղներս սովորի, սկի չենք էլ նկատելու նման երևույթներ

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (16.10.2012), erexa (16.10.2012), ivy (15.10.2012), Rhayader (16.10.2012), Տրիբուն (16.10.2012)

  5. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Միասեռականության թեման որ սկսվեց այսպեսասած ուշադրության կենտրոնում մնալ, դեռ էն ժամանակներից, որ ինչ-որ շքերթ էին ուզում կազմակերպել, մի անգամ հավաքված էինք տարբեր տեսակետների,մտածելակերպերի, զարգացվածությամ մկարադակի մարդկանցով ու էդ թեման էինք քննարկում ու ընդեղ մի կարծիք հնչեց, որ փոքր տարիքում, թեկուզ անգիտակից բավականին շատ երեխաների մոտ լինում են միասեռական կապ ունենալու փորձերկ կամ էլ հենց կապ, թեկուզ ասենք մինչի սեռահասունացման տարիքը: Ու զարմանալին որնա, որ էն, ով որ հոմոսեքսուալիզմը քլնգում էր, ու ասում էր, որ դրանց պիտի վառեն, էդ տեսակետը չժխտեց, չասեց, որ ասենք նախկին ասածների նման, ապե դուք յուղ եք վառում, մենք հայ ենք, տանայ նանամներ...
    Հիմա ասածս ինչա, բնությունն իրենն անումա, մենք ուզում ենք տեղով մեկ կրակ ռադնանք, մեկա, բնությունը զորեղա ու բնությունը ինքնա որոշում իր արարածների ֆիզիկական,հոգեկան և մնացյալ վիճակները:
    Իհարկե նախկինում սրա մասին չի խոսվել, մենք ինֆորմացված չենք եղել դրա համար էլ, մեզ թվացելա, որ դա չկա կամ քիչա, ոնց որ ասենք В СССР нет секса սկզբունքն էր, բայց ես ոնց վերլուծում ու կողքերս եմ նայում, մենք ավելի հետամնաց ենք քան սովետի մարդիկ, որտև ոնց նայում եմ կողքերս, մեկի հարսը 3 ամսեկան հղիա արդեն ամուսնացել, մյուսինը կույս չի եղել, ամոթու ձեն չեն հանել, մյուսը երեխայա ունեցել մոր մոտա պահել, որ ինքն ամուսնանա ու սենց շարունակ: Էդ ամեն ինչը էն ժամանակ թաքունա եղել, հիմա ափաշկյարայա, վստահ եմ, մի քիչ աչքներս ու ուղեղներս սովորի, սկի չենք էլ նկատելու նման երևույթներ
    Ծանոթներիցս մեկը փոքր ժամանակ գյուղում էր ապրում (80-ականների վերջին-90-ականների սկզբին): Գյուղում մի թաղամաս կար, որ անվանում էին Սանտա Բարբարա: Որովհետև մայրերն էլ չգիտեին, թե իրենց երեխաների հայրերն ովքեր են:

    Մեկ այլ գյուղում, տեղի բնակիչներից էր պատմում, մարդիկ բաժանվել են երկու խմբերի. սուր պահպանողականներ ու մոտավորապես սվինգերների ստատուսի մարդիկ:

    Ոչխարների և այլ կենդանիների հետ սեռական կապի մասին համեստորեն լռում եմ:

    Ես տեսել եմ ինձ բարոյականության քարոզ կարդացող մարդկանց, ովքեր երիտասարդ ժամանակ (60-70-ականներին) հանդիպում էին ամուսնացած տղամարդկանց հետ:

    Նույն «Ձմեռ պապիկ» պահն է, որ նախորդ սերունդն ամեն ինչ գիտեր, բայց ամեն կերպ քեզանից թաքցնում էր:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (16.10.2012), keyboard (16.10.2012), Mephistopheles (16.10.2012), StrangeLittleGirl (16.10.2012), Տրիբուն (16.10.2012)

  7. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Rhayader, հիմա ես հասկացա, որ մեր տեսությունները այնքան տարբեր չեն, ինչքան ինձ ի սկզբանե թվում էր։ Պարզապես տարբեր կերպ ենք հասկանում սեռական կողմնորոշումը։ Իմ տեսանկյունից, ինչպես կոմիսսար Կատանին "Ծովահրեշը" ֆիլմում պատասխանեց իր կնոջը, երբ վերջինս նրան մեղադրեց մտովի իրեն դավաճանելու մեջ, "հաշվի են առնվում միայն գործերը"։ Ասել է թե, եթե տղամարդը իր կյանքում նույնասեռականության ռեալ փորձ չի արել, իսկ հետերոսեռական փորձ արել է, ապա նա հետերո է։ Անկախ նրանից, թե ինչ ֆանտազիաներ է ունեցել։ Ինչ վերաբերվում է մարդկանց ընտրություն կատարելու իրավունքին բռնանալուն, որոշակի նորմեր այսպես թե այնպես կամայական հասարակությունում սահմանվում է։ Ասենք, նույնիսկ ամենաազատ երկրներում թմրանյութերի նկատմամբ ազատություն չկա։ Ինչու՞ որ։ Ի՞նչ իրավունքով են բռնանում մարդու ընտրութուն կատարելու իրավունքին։ Էն մարդն էլ ուզում է թմրամոլ դառնալ։ Հիմա ես ավելի խիստ նորմեր եմ առաջարկում, դու ավելի ազատ, նորմալ է, ամեն մարդ իր կարծիքն ունի։

    Ինչ վերաբերվում է քյառթուներին ու մյուսներին, ինձ չի անհանգստացնում այն փաստը, որ որոշ հարցերում իմ մտածելակերպը կարող է ավելի մոտ լինել նրանց, քան քո և այլ խելացի և բազմակողմանի զարգացած (սա առանց հեգնանքի եմ ասում) մարդկանց, ովքեր այս թեմայում հակառակ տեսակետն են արտահայտում։ Կարող եմ ասել, որ իմ շատ գործընկերներ և այլ ծանոթներ, ոչ պակաս խելացի և բնավ ոչ սահմանափակ մարդիկ, պլյուս-մինուս կիսում են իմ տեսակետը։ Նաև ինձ չի հետաքրքրում թեմայի վերնագիրը, ինձ հետաքրքրում է, թե տվյալ պահին ինչ է քննարկվում։ Ոչ մեկի ջրաղացին ես ջուր չեմ լցնում։ Էլի եմ ասում, ջրաղացին ջուր լցնողները կամ հակառակը ջրի մուտքը փակողները ռեալ գործ անողներն են։ Ես տեսակետ հայտնելուց բացի ոչինչ չեմ անում այս հարցում։
    Խնդիրը տեսանկյունների մոտ կամ հեռու լինելը չի: Խնդիրն, ինչպես դու ասացիր, գործն է: Երբ Ա մարդը, կներես, փիղը, նպատակային պրոպագանդայով փորձում է հասարակական կարծիք ստեղծել, այդ կոնտեքստում հարակից կարծիքներ արտահայտողները նրա հետ են կանգնած:

    Եթե թեմայի վերնագիրը լիներ, ասենք, «նույնասեռականություն», համոզված եմ, իմ ու քո բանավեճը շատ ավելի հանգիստ ու բովանդակալի կլիներ: Բայց խնդիրը նույնասեռականության լավ կամ վատ լինելը չի: Խնդիրը նույնասեռականների նկատմամբ բռնության փաստն է ու դրա դեմ պայքարին ամեն կերպ կազմակերպված խանգարելու փաստը:

    Առնվազն պիտի նկատած լինեիր, որ քեզ ոչ ոք չէր մեղադրում «վաճառված», «հակագեյական դավադրության անդամ», «նացիստ» կամ այլ բան լինելու մեջ: Ոչ էլ քո հայացքները: Եթե գեյերի մասին բացասական արտահայտվողների գոնե 50 տոկոսը քեզ պես արտահայտվեր, մենք այս վիճակում չէինք լինի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (16.10.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞ր ֆիլմի հերոսն է...
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Կինո
    Գրառումներ: 150
    Վերջինը: 20.06.2019, 21:59
  2. «Բավական» ֆիլմի ցուցադրություն/քննարկում
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 25.06.2013, 16:33
  3. Դեկտեմբերի 8-ին Stryfe խմբի համերգ տիկնիկային թատրոնում
    Հեղինակ՝ MetalFront, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.11.2008, 23:03
  4. Կարճամետրաժ ֆիլմի սցենարի մրցույթ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 37
    Վերջինը: 16.08.2008, 22:19
  5. Ֆիլմի դիտումներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 01.05.2007, 21:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •