User Tag List

Նայել հարցման արդյունքները: Նորմա՞լ եք համարում տիկնիկային թատրոնում «parada» ֆիլմի ցուցադրությունը

Քվեարկողներ
53. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    27 50.94%
  • Ոչ

    16 30.19%
  • Միևնույն է

    10 18.87%
Էջ 27 31-ից ԱռաջինԱռաջին ... 17232425262728293031 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 391 համարից մինչև 405 համարի արդյունքները՝ ընդհանուր 459 հատից

Թեմա: Միասեռականների մասին ֆիլմի ցուցադրություն Տիկնիկային թատրոնում

  1. #391
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    «Ֆիլմի ցուցադրությունը Հայաստանում մարդու իրավունքների մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված ԵՄ միջոցառումների մաս է կազմում եւ ուղղված է LGBT (լեսբուհիներ, միասեռականներ, բիսեքսուալներ եւ տրանսգենդերներ) համայնքի ներկայացուցիչների հանդեպ խտրական վերաբերմունքի դեմ: Ցուցադրությունները, որոնք ի սկզբանե ծրագրված էին հոկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում, հետաձգվել էին հասարակական ճնշման պատճառով:
    Էս ինչ որ հիշեցնում է միջնադարը Երբ եվրոպական կրոնավոր քարոզիչները, քարոզողվների մեծամասնության կամքին ու ճնշմանը հակառակ, Քրիստոսի մասին բարի լուրը ավետելու անվան տակ փուռն էին տալիս տարբեր ժողովուրդների ու ցիվիլիզացաների:
    Քարոզիչները նույնպես բարի ու անշահախնդիր մոտեցում ունեին յանի, բայց տեսանք, թե դրանից ինչ դուրս եկավ
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. #392
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն իրեք հոգի ձախլիկ ենք բռնել մուղամով: Որ մի քիչ փորփրենք, մի էսքան էլ գեյ կբռնենք: Կրակը վառեեեեեեեեեեեեք .....
    Հիմա չէ, սպասենք տրնդեզին մուղամով դժբախտ պատհարներ կլինեն
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (15.10.2012), Malxas (15.10.2012), VisTolog (15.10.2012)

  4. #393
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Բան չունեմ ասելու, թող էլի արժեքավոր լինի: Բայց "իքսի ժխտումը չի ապացուցված"-ից իքսի ճիշտ լինելը չի հետևում անկախ նրանից, թե իքսը իրենից ինչ է ներկայացնում:
    «Չի ապացուցված»-ի ու «հիմքեր չկան համարել»-ի միջև ահավոր մեծ տարածություն կա: Քեզ ցույց տամ մի փոքր, առավել հանրամատչելի ձևով, թե ինչ փաստարկներ են հիմք տվել այդպիսի եզրահանգմանը:

    ա) Նույնասեռականության ձևավորումը անխտիր բոլոր մարդկային հանրություններում (հյուսիսամերիկյան հնդկացիների մոտ, օրինակ, որոնք եվրոպական հասարակությունից գործնականում իզոլյացիայի մեջ էին գտնվում մինչև Կոլումբոսի ճանապարհորդությունը նույնասեռական մարդկանց անվանում էին «երկու հոգի ունեցողներ»: Այդ մարդիկ, ներառելով իրենց մեջ թե՛ կանացի, թե՛ տղամարդկային սկզբունքները, սրբացվում էին ու դիտարկվում որպես հոգևոր ուսուցիչներ) բացառում է մշակութային-կրթական ծագումը, ինչպես նաև մի շարք այլ արտաքին գործոնների ազդեցություններ:

    բ) Նույնասեռականության արտահայտումը կենդանիների մոտ բացառում է զուտ մարդկային հոգեբանական ու ֆիզիոլոգիական գործոններով բացատրությունը:

    գ) Նույնասեռականության որպես անձնային ընտրություն (հետևաբար՝ անհատական «արատ») տեսանկյունը հիմնավորվում է զուտ կրոնական փաստարկներով/բխում է կրոնական փաստարկներից և արդարացվում է պսևդոտրամաբանական եզրահանգումներով (մասնավորապես՝ աբրահամյան կրոնների փաստարկներով, այլ կրոններում նույնասեռականության նկատմամբ բացասական վերաբերմունքը գործնականում բացակայում է), ինչը գիտական տեսության կամ նույնիսկ հիպոթեզի համար հիմք չի կարող հանդիսանալ:

    Հետևաբար, հիմքեր չկան նույնասեռականության ծագման պատճառները փնտրել հասարակա-հոգեբանական ոլորտում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (16.10.2012)

  6. #394
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, ասենք, ընենց, որ չսկսեր պատմել, որ ինչ-որ աղջիկ իրան դուր է գալիս, երբ իրա լեզվից ոչ մեկ չէր քաշում Իսկ այ էն Չուկի ասած տարբերակը, որ իրեն ինչ-որ տղա է դուր գալիս, բայց ինքը էդ միտքը դեռ չծնված տեղում խեղդում է, չեմ բացառում։
    Ռիկի Մարտինի լեզվից ո՞վ էր քաշում
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. #395
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    One way, ախր ինտերնետում ինչ զիբիլ հետազոտություն ասես կա, ամեն մարդու ճաշակով ինֆո կա, ամեն բան ասելիս էլ կարաս համապատասխան հոդվածը գտնես: Բայց խելոք մարդը կարողանում ա էդ զիբիլն ու լուրջ գիտական հետազոտությունները տարբերել: Լավ էլի...
    Տվյալ դեպքում խելոք մարդն այնքան էլ կապ չունի, One Way Ticket-ը, չնայած իր նեոմիջնադարյան գաղափարների, առնվազն մտքերի շարադրման ձևից դատելով, բնավ հիմար մարդ չի: Խնդիրը նրանում է, որ մարդիկ հավատում են տպած խոսքին, նամանավանդ եթե այն ակնհայտ տրամաբանական սխալներ չի պարունակում ու գրված է դեմքի խելոք արտահայտությամբ, մի հատ էլ ստորագրված է՝ Ազգային Ակադեմիայի նախագահ:

    Նույն խնդիրը ես ունենում էի մի քանի տարի առաջ, երբ մեկին կոմպը էի հավաքում, ու նա կարդացած էր լինում, ասենք, որ LCD էկրաններն աչքերն ավելի քիչ են փչացնում, քան CRT էկրանները:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. #396
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    «Չի ապացուցված»-ի ու «հիմքեր չկան համարել»-ի միջև ահավոր մեծ տարածություն կա: Քեզ ցույց տամ մի փոքր, առավել հանրամատչելի ձևով, թե ինչ փաստարկներ են հիմք տվել այդպիսի եզրահանգմանը:

    ա) Նույնասեռականության ձևավորումը անխտիր բոլոր մարդկային հանրություններում (հյուսիսամերիկյան հնդկացիների մոտ, օրինակ, որոնք եվրոպական հասարակությունից գործնականում իզոլյացիայի մեջ էին գտնվում մինչև Կոլումբոսի ճանապարհորդությունը նույնասեռական մարդկանց անվանում էին «երկու հոգի ունեցողներ»: Այդ մարդիկ, ներառելով իրենց մեջ թե՛ կանացի, թե՛ տղամարդկային սկզբունքները, սրբացվում էին ու դիտարկվում որպես հոգևոր ուսուցիչներ) բացառում է մշակութային-կրթական ծագումը, ինչպես նաև մի շարք այլ արտաքին գործոնների ազդեցություններ:

    բ) Նույնասեռականության արտահայտումը կենդանիների մոտ բացառում է զուտ մարդկային հոգեբանական ու ֆիզիոլոգիական գործոններով բացատրությունը:

    գ) Նույնասեռականության որպես անձնային ընտրություն (հետևաբար՝ անհատական «արատ») տեսանկյունը հիմնավորվում է զուտ կրոնական փաստարկներով/բխում է կրոնական փաստարկներից և արդարացվում է պսևդոտրամաբանական եզրահանգումներով (մասնավորապես՝ աբրահամյան կրոնների փաստարկներով, այլ կրոններում նույնասեռականության նկատմամբ բացասական վերաբերմունքը գործնականում բացակայում է), ինչը գիտական տեսության կամ նույնիսկ հիպոթեզի համար հիմք չի կարող հանդիսանալ:

    Հետևաբար, հիմքեր չկան նույնասեռականության ծագման պատճառները փնտրել հասարակա-հոգեբանական ոլորտում:
    Նայի իմ ասածը ինչ է: Լիքը տղամարդիկ "պոտենցիալ նույնասեռականներ" են: Այսինքն, ի սկզբանե ունեն հակում, տարբեր աստիճանի: Մեկի մոտ կարող է այդ հակումը ուժեղ լինի, մյուսի մոտ այնքան թույլ, որ ինքն էլ չիմանա դրա մասին: Ում մոտ որ ուժեղ է, առանց որևէ արտաքին կատալիզատորի էլ այն կդրսևորի: Իսկ ում մոտ թույլ է, դրսևորումը կախված է շրջապատից, դաստիարակությունից, քարոզչությունից, և այլ հասարակա-հոգեբանական գործոններից: Սա որևէ կերպ չի հակասում քո բերած փաստարկներին: Այդ փաստարկները, իրենց հերթին, չեն ժխտում իմ ասածը: Համաձայն եմ, ապացուցելը դժվար է: Ապացուցելու համար պետք կլիներ ստուգել նույնասեռականների տոկոսային հարաբերակցությունը տարբեր միջավայրերում, սակայն խնդիրը նրանում է, որ որտեղ տաբուները շատ են, այնտեղ մարդիկ ավելի քիչ կխոստովանեն իրենց կողմնորոշումը: Բայց այնպես էլ չէ, որ հիմքեր չկան այդպես համարելու: Կրկին հիշեցնեմ բերածս հարցման օրինակը սեռական ֆանտազիաների մասին: Այն ես երկար չեմ փնտրել, ու դա միակն էլ չէ, ժամանակին ես մի ուրիշ տեղ էի կարդացել, որ տղամարդկանց հարցրել են իրենց սեռական ֆանտազիաների մասին, և հոմոսեքսուալիզմը բավական բարձր տեղերում էր պոպուլյարությամբ: Բայց նույնիսկ չնայած հիմքերի առկայությանը, քանի դեռ համոզված չեմ այդ տեսության մեջ, կնախնտրեմ գործածել "իմ կարծիքով", "երևի թե", "հնարավոր է", "միգուցե" և այլ նմանատիպ բառեր: Ում հետաքրքիր չէ, կարող է չկարդալ:

  9. #397
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Նրանք, ովքեր ցանկանում են դիտել ֆիլմը, թող ինտերնետով մտնեն ու դիտեն - էս որ թիվն է, որ նման բաներ են կազմակերպում: Իրենց չմացողի տեղ են դնում ու յանըմ ձև են տալիս, թե իմաստը ֆիլմըհասու դարձնելն է: Իրականում սա ընդամենը համապատասխան քարոզ իրականացնելու դասական ձև է:
    դե որ տենց ա սաղ կինոներն էլ ինտերնետից քաշեք նայեք… ոչ մի կինո էլ կինոթատրոններում ցույց մի տվեք… լավ են անում կազմակերպում են, չես ուզում մի գնա… կարող ա՞ քեզ զոռով տանում են ցուցադրման, կամ մանկապարտեզներում երեխեքի ծնողներին զոռովից տոմս են ծախում… չէ, չէ՞… երևում ա նավսից թուլ եք…

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (16.10.2012), ivy (15.10.2012), StrangeLittleGirl (16.10.2012), Աթեիստ (16.10.2012), Տրիբուն (16.10.2012)

  11. #398
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում vahe-91-ի խոսքերից Նայել գրառումը
    որ միասեռական դեսպանները լավ զգան իրենց Հայաստանում
    Վահե, էդ եվրոգոմիկներին քո իշխանությունն ա ոռ տալիս, դրա համար էլ գալիս են…

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (16.10.2012), Տրիբուն (16.10.2012)

  13. #399
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Վահե, էդ եվրոգոմիկներին քո իշխանությունն ա ոռ տալիս, դրա համար էլ գալիս են…
    չեն կարա չտան

  14. #400
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե տես, քանի որ ուզողը ես չեմ, ես հանգիստ կարող եմ եվրո... ինտելեգենտ դեսպանին իր տեղը ցույց տալ:
    դու ես ուզողը… քո իշխանությանը դու ես հանդուրժում/ընտրում… իրանք էլ ուզում են… իսկ եթե համաձայն չեք, գնացեք իշխանության դեմ փղերի պես բողոքի ցույցեր արեք…

    դու ոչ մեկին էլ իրա տեղը ցույց չես կարա տաս, ցույց տվող ըլնեիր մինչև հիմա ցույց տված կլինեիր ու առաջին հերթին քո իշխանություններին որոնք քո անունից փող են ուզում եվրոգոմիկներից որ իրանց ջեբերը լցնեն… վարչապետդ, նախագահդ առավոտից իրիգուն ոռ ա տալի եվրոպաներում որ փող տան՝ բոզ ա էլի, ցիրկի մոտի բոզ… հայերեն ասած…

    …ու վաբշե ո՞վ ա գոմիկը՝ կինո ցույց տվողը՞, եվրոպացիները՞, թե եվրոպացիներին փողով ոռ տվողներին հանդուրժող հասարակությունը. թե՞ էն հասարակությունը որը առավոտից իրիգուն ոռ ա տալիս իրա գոյությունը պաշտպանելու համար…

    "ոռ" բառը մի քիչ շատ եղավ, բայց դե, գեյերի թեմա ա, բա ի՞նչ պտի լիներ…

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (16.10.2012), VisTolog (15.10.2012), Տրիբուն (16.10.2012)

  16. #401
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում vahe-91-ի խոսքերից Նայել գրառումը
    չեն կարա չտան
    դե ուրեմն գեյը մեր իշխանություններն են ոչ թե եվրոպացիք…

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (16.10.2012), Տրիբուն (16.10.2012)

  18. #402
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում vahe-91-ի խոսքերից Նայել գրառումը
    չեն կարա չտան
    Ապեր խի՞, հենա Իրանը, Հս. Կորեան և այլն, չեն տալիս ու կայֆավատ ապրում են: Գոմիկ-մոմիկ էլ պետական մաշտաբով վառում, փռթում, մոռթում, կախում են՝ ըստ ճաշակի. ազգային արժեքներն էլ բարձրագույն մակարդակի վրա են... ու թքած ունեն եվրոգոմիկների վրա էլ, իրանց ղզիկոտ «մարդկային արժեքների» վրա էլ: Եվրոպացիք ինչ գիտեն լավ, արժանապատիվ ապրելը որն ա, գնա Հս. Կորեա, այ իրանք կբացատրեն լավ ապրելը ու հարգված լինելը ոնց ա լինում… լավ կյանքը էն ա, որ երբ լիդերը մեռնում ա, ազգովի էքստազի մեջ են ընկնում, ու այդ ժամանակ մարդ հասկանում ա, որ կյաքնը իմաստ ուներ:

    Ի՞նչ ա պետք, հանրաքվե ա, բան ա, կազմակերպենք, մենք էլ տենց ճիշտ ձևերով սկսենք ապրել…

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (16.10.2012), Varzor (16.10.2012), Աթեիստ (16.10.2012), Հայաստան-Վրաստան (16.10.2012), Տրիբուն (16.10.2012)

  20. #403
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայի իմ ասածը ինչ է: Լիքը տղամարդիկ "պոտենցիալ նույնասեռականներ" են:
    Նույնասեռական չէ: Բիսեքսուալ: Նույնասեռականը կամ նույնասեռական է, կամ չի: Բիսեքսուալիզմը երկու սեռերի մոտ էլ զարգանում է սեռական ինքնաիդենտիֆիկացիայի շրջանում նույն սեռի հետ ֆիզիկական շփման արդյունքում, վաղուց արդեն գաղտնիք չէ: Դրա համար էլ այդքան մեծ տարածում ունի միասեռ դպրոցներում, վանքերում, մենաստաններում, բանտերում ու բանակում: Կեյլի Ջոունսի հայրը դրա մասին տարիներ շարունակ գրել է:
    Այսինքն, ի սկզբանե ունեն հակում, տարբեր աստիճանի: Մեկի մոտ կարող է այդ հակումը ուժեղ լինի, մյուսի մոտ այնքան թույլ, որ ինքն էլ չիմանա դրա մասին: Ում մոտ որ ուժեղ է, առանց որևէ արտաքին կատալիզատորի էլ այն կդրսևորի:
    Դրսևորում են գրեթե բոլորն անխտիր, իրենց չափով: Կախված տարբեր գործոններից, սեռական հասունացումից հետո իրենք իրենց իդենտիֆիկացնում են որևէ օրիենտացիայի հետ՝ որպես հասարակական դեր: Արդյունքում սխալ իդենտիֆիկացիան բերում է անձնային կրիզիսի: Որպես հետերո իդենտիֆիկացված հոմոսեքսուալների «ազատագրումը», հասարակական ճնշման պատճառով, կատարտիկ է՝ այն անվանում են «coming out of the closet»: Նույն Ռիկի Մարտինի և այլոց օրինակով: Որպես գեյ իդենտիֆիկացված հետերոներինը տեղի է ունենում «անառակ որդու վերադարձը» սյուժեով, հենց նման մարդիկ, նույն հասարակական ճնշման պատճառով մեղքի զգացողություն ունենալով կապված իրենց անցյալի հետ, դառնում են հոմոսեքսուալիզմի մեծ քննադատներ: Ինչպես նաև իրենց ամբողջ ուժով հետերո զգալ փորձող հոմոսեքսուալիստները (հոգեվերլուծության մեջ անվանում են անգիտակցական ժխտման մեխանիզմ): Որպես հետերո իդենտիֆիկացված հոմոսեքսուալները, գիտակցական մակարդակով, համոզված են, որ իրենք հետերո են: Երևույթն անվանում են լատենտ (թաքուն) հոմոսեքսուալիզմ: Երևույթն իրենով բնավ առողջ չի ներանձնային զարգացման համար ու բերում է մարդու սեռական կողմի ճնշման:
    Ապացուցելու համար պետք կլիներ ստուգել նույնասեռականների տոկոսային հարաբերակցությունը տարբեր միջավայրերում, սակայն խնդիրը նրանում է, որ որտեղ տաբուները շատ են, այնտեղ մարդիկ ավելի քիչ կխոստովանեն իրենց կողմնորոշումը:
    Մեր զորամասում ծառայում էր յոթ զինվոր (ԱԱԾ պահակային ծառայության առանձնահատկություններից է): Բացի ինձանից ու ևս մեկ տղայից, մնացածը քյառթուներ էին: Քյառթուներից երկուսը, «կարգին, հարգված տղաներ», քնում էին նույն անկողնում, սեղանի մոտ մեկը գլուխը մյուսի ծնկներին էր դնում, իրենց անկողնու մոտ էլ ծաղկամանով ծաղիկներ էին դնում ու վարագույրներն էլ բանտիկներով էին ամրացրել: Ու բացի ինձանից, մյուս ոչ քյառթու տղայից ու դրսից եկած ախպեր/ընկեր/բարեկամներից (տարբերություն չկա, թե ում), ոչ ոքի երևույթը տարօրինակ չէր թվում: Մնացած քյառթուներն ասում էին՝ «բա իսկական ախպերությունը տենց ա լինում»: Նշեմ, որ անկողնու վրա քնում էին ոչ ոտ-գլուխ սկզբունքով: Երկուսից ոչ մեկը Երևանից չէր: Հետևությունները թողնում եմ ձեզ:

    Միջնադարյան Ճապոնիայում, որտեղ կնոջ նման լինելը տղամարդու գեղեցկության չափանիշ էր ու օրհնանք էր համարվում, նույնասեռականությունը համարվում էր «գեղցի» երևույթ (սամուրայը պետք է կառավարեր իր սեռական մղումներն, իսկ արիստոկրատը կանանց պակաս չուներ): Սա մի մշակույթում, որտեղ գեղեցկությունն, այդ թվում՝ կանացի գեղեցկությունը, գրեթե կրոնական պաշտանմունքի առարկա էր: Տղամարդու հետ սեքս ունենալը համարվում էր գեղեցկության զգացողության բացակայության նշան, քանի որ կինն ի սկզբանե համարվում էր ավելի գեղեցիկ, քան տղամարդը: Բայց չէր հալածվում: Կանացի հոմոսեքսուալիզմի մասին պատկերացում չունեմ:

    Բայց այնպես էլ չէ, որ հիմքեր չկան այդպես համարելու: Կրկին հիշեցնեմ բերածս հարցման օրինակը սեռական ֆանտազիաների մասին: Այն ես երկար չեմ փնտրել, ու դա միակն էլ չէ, ժամանակին ես մի ուրիշ տեղ էի կարդացել, որ տղամարդկանց հարցրել են իրենց սեռական ֆանտազիաների մասին, և հոմոսեքսուալիզմը բավական բարձր տեղերում էր պոպուլյարությամբ:
    Դու գիտե՞ս նման հարցումների մասնակցող մարդկանց դեմոգրաֆիան ինչպիսին է:
    Բայց նույնիսկ չնայած հիմքերի առկայությանը, քանի դեռ համոզված չեմ այդ տեսության մեջ, կնախնտրեմ գործածել "իմ կարծիքով", "երևի թե", "հնարավոր է", "միգուցե" և այլ նմանատիպ բառեր: Ում հետաքրքիր չէ, կարող է չկարդալ:
    Փաստորեն, քո հիմքերն այդպիսին են: Վատ չի: Ռուսական կայքի հարցման արդյունքներն ընդդեմ չորս հեղինակավոր հոգեբանական կազմակերպությունների եզրահանգումների:

    Լավ, ասենք՝ բոլորը որոշեցին, որ իրենք նույնասեռական են: Ի՞նչ հիմքերով ես դու ինքդ քեզ իրավունք վերապահում սահմանափակել ինֆորմացիան, բռնանալ մարդկանց ընտրություն կայացնելու իրավունքի վրա: Դու համարում ես, որ նրանցից լա՞վն ես: Ուրեմն ասա բոլորին՝ ժողովուրդ, ես կարծում եմ, որ դուք անուղեղ ոչխարներ եք, թույլ տվեք այս որոշումը ես կայացնեմ, որովհետև դուք կարող եք մի օր որոշել բոլորով նույնասեռական դառնալ: Սա հանընդհանուր օգուտի համար է: Միայն թե իմ ամեն բառին ականջներով ծափ տվեք, որ իմ ասածն անցնի: Ու տես, թե մարդիկ դրան ինչ ռեակցիա կտան:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (16.10.2012), Mephistopheles (15.10.2012), One_Way_Ticket (15.10.2012), StrangeLittleGirl (16.10.2012), Տրիբուն (16.10.2012)

  22. #404
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու նորից կրկնեմ, հրեա ժողովրդի Հոլոկոստի ժամանակ «Սիոնի մեծերի պրոտոկոլները» բարձրաձայն խելքին մոտ հայտարարող կամ «հակառակն ապացուցված չի» ասող ամեն մարդ, նույնիսկ ամենաչափավորը, անուղղակիորեն մասնակցել է Հոլոկոստի հասարակական արդարացման կոնտեքստի ստեղծմանը: Ես չեմ փորձում սրանով քեզ լռեցնել: Պարզապես միշտ ուշադիր եղիր, թե բարիկադների որ կողմում ես կանգնած ու ովքեր են կանգնած քո կողքին: Հենց հիմա դու կանգնած ես քյառթուների, պահպանողանանների, ծախու մեդիապրոյեկտների, նացիոնալիստների ու նացիստների ճամբարում, անկախ նրանից, դու դա ցանկանում ես, թե ոչ: Ոչ ոք քեզ չի կարող ստիպել հրաժարվել քո հայացքներից հոմոսեքսուալիզմի վերաբերյալ: Ոչ ոք չի կարող պահանջել, որ դու քո հայացքները բարձրաձայն արտահայտես: Բայց եթե քո բացասական տեսանկյունը հոմոսեքսուալիզմի նկատմամբ դու արտահայտում ես որպես տեսանկյուն հոմոսեքսուալների նկատմամբ բռնության դեմ պայքարող ֆիլմի ցուցադրման լինել/չլինելու թեմայում հրկիզումների, բռնության ու ահաբեկումների, ատելության քարոզի ու առկայության կոնտեքստում, ապա դու անուղղակիորեն ջուր ես լցնում այդ ատելության մեքենայի ջրաղացին: Հուսով եմ՝ հասկացար, թե ես ինչ ի նկատի ունեմ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (16.10.2012), Հայաստան-Վրաստան (16.10.2012), Տրիբուն (16.10.2012)

  24. #405
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր խի՞, հենա Իրանը
    որ իրանն ռեսուրս չունենար ու ադրբեջանի պես նավթադոլարների մեջ լողացող պետության հետ տարածքային հարց ունենար, ինքն էլ քամակ կտար եվրոպաներին, ռուսաստանին ու ընդհանրապես բոլոր ցանկացողներին

    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվրոպացիք ինչ գիտեն լավ, արժանապատիվ ապրելը որն ա, գնա Հս. Կորեա, այ իրանք կբացատրեն լավ ապրելը ու հարգված լինելը ոնց ա լինում… լավ կյանքը էն ա, որ երբ լիդերը մեռնում ա, ազգովի էքստազի մեջ են ընկնում, ու այդ ժամանակ մարդ հասկանում ա, որ կյաքնը իմաստ ուներ:
    հայերը էտքան էլ բութ ազգ չեն: Եթե հյուսիսային կորեայում իրոք լավ լիներ, գերմանիայի տեղը ընդեղ կգնային

Էջ 27 31-ից ԱռաջինԱռաջին ... 17232425262728293031 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞ր ֆիլմի հերոսն է...
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Կինո
    Գրառումներ: 150
    Վերջինը: 20.06.2019, 21:59
  2. «Բավական» ֆիլմի ցուցադրություն/քննարկում
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 25.06.2013, 16:33
  3. Դեկտեմբերի 8-ին Stryfe խմբի համերգ տիկնիկային թատրոնում
    Հեղինակ՝ MetalFront, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.11.2008, 23:03
  4. Կարճամետրաժ ֆիլմի սցենարի մրցույթ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 37
    Վերջինը: 16.08.2008, 22:19
  5. Ֆիլմի դիտումներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 01.05.2007, 21:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •