User Tag List

Նայել հարցման արդյունքները: Նորմա՞լ եք համարում տիկնիկային թատրոնում «parada» ֆիլմի ցուցադրությունը

Քվեարկողներ
53. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    27 50.94%
  • Ոչ

    16 30.19%
  • Միևնույն է

    10 18.87%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 459 հատից

Թեմա: Միասեռականների մասին ֆիլմի ցուցադրություն Տիկնիկային թատրոնում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայի իմ ասածը ինչ է: Լիքը տղամարդիկ "պոտենցիալ նույնասեռականներ" են:
    Նույնասեռական չէ: Բիսեքսուալ: Նույնասեռականը կամ նույնասեռական է, կամ չի: Բիսեքսուալիզմը երկու սեռերի մոտ էլ զարգանում է սեռական ինքնաիդենտիֆիկացիայի շրջանում նույն սեռի հետ ֆիզիկական շփման արդյունքում, վաղուց արդեն գաղտնիք չէ: Դրա համար էլ այդքան մեծ տարածում ունի միասեռ դպրոցներում, վանքերում, մենաստաններում, բանտերում ու բանակում: Կեյլի Ջոունսի հայրը դրա մասին տարիներ շարունակ գրել է:
    Այսինքն, ի սկզբանե ունեն հակում, տարբեր աստիճանի: Մեկի մոտ կարող է այդ հակումը ուժեղ լինի, մյուսի մոտ այնքան թույլ, որ ինքն էլ չիմանա դրա մասին: Ում մոտ որ ուժեղ է, առանց որևէ արտաքին կատալիզատորի էլ այն կդրսևորի:
    Դրսևորում են գրեթե բոլորն անխտիր, իրենց չափով: Կախված տարբեր գործոններից, սեռական հասունացումից հետո իրենք իրենց իդենտիֆիկացնում են որևէ օրիենտացիայի հետ՝ որպես հասարակական դեր: Արդյունքում սխալ իդենտիֆիկացիան բերում է անձնային կրիզիսի: Որպես հետերո իդենտիֆիկացված հոմոսեքսուալների «ազատագրումը», հասարակական ճնշման պատճառով, կատարտիկ է՝ այն անվանում են «coming out of the closet»: Նույն Ռիկի Մարտինի և այլոց օրինակով: Որպես գեյ իդենտիֆիկացված հետերոներինը տեղի է ունենում «անառակ որդու վերադարձը» սյուժեով, հենց նման մարդիկ, նույն հասարակական ճնշման պատճառով մեղքի զգացողություն ունենալով կապված իրենց անցյալի հետ, դառնում են հոմոսեքսուալիզմի մեծ քննադատներ: Ինչպես նաև իրենց ամբողջ ուժով հետերո զգալ փորձող հոմոսեքսուալիստները (հոգեվերլուծության մեջ անվանում են անգիտակցական ժխտման մեխանիզմ): Որպես հետերո իդենտիֆիկացված հոմոսեքսուալները, գիտակցական մակարդակով, համոզված են, որ իրենք հետերո են: Երևույթն անվանում են լատենտ (թաքուն) հոմոսեքսուալիզմ: Երևույթն իրենով բնավ առողջ չի ներանձնային զարգացման համար ու բերում է մարդու սեռական կողմի ճնշման:
    Ապացուցելու համար պետք կլիներ ստուգել նույնասեռականների տոկոսային հարաբերակցությունը տարբեր միջավայրերում, սակայն խնդիրը նրանում է, որ որտեղ տաբուները շատ են, այնտեղ մարդիկ ավելի քիչ կխոստովանեն իրենց կողմնորոշումը:
    Մեր զորամասում ծառայում էր յոթ զինվոր (ԱԱԾ պահակային ծառայության առանձնահատկություններից է): Բացի ինձանից ու ևս մեկ տղայից, մնացածը քյառթուներ էին: Քյառթուներից երկուսը, «կարգին, հարգված տղաներ», քնում էին նույն անկողնում, սեղանի մոտ մեկը գլուխը մյուսի ծնկներին էր դնում, իրենց անկողնու մոտ էլ ծաղկամանով ծաղիկներ էին դնում ու վարագույրներն էլ բանտիկներով էին ամրացրել: Ու բացի ինձանից, մյուս ոչ քյառթու տղայից ու դրսից եկած ախպեր/ընկեր/բարեկամներից (տարբերություն չկա, թե ում), ոչ ոքի երևույթը տարօրինակ չէր թվում: Մնացած քյառթուներն ասում էին՝ «բա իսկական ախպերությունը տենց ա լինում»: Նշեմ, որ անկողնու վրա քնում էին ոչ ոտ-գլուխ սկզբունքով: Երկուսից ոչ մեկը Երևանից չէր: Հետևությունները թողնում եմ ձեզ:

    Միջնադարյան Ճապոնիայում, որտեղ կնոջ նման լինելը տղամարդու գեղեցկության չափանիշ էր ու օրհնանք էր համարվում, նույնասեռականությունը համարվում էր «գեղցի» երևույթ (սամուրայը պետք է կառավարեր իր սեռական մղումներն, իսկ արիստոկրատը կանանց պակաս չուներ): Սա մի մշակույթում, որտեղ գեղեցկությունն, այդ թվում՝ կանացի գեղեցկությունը, գրեթե կրոնական պաշտանմունքի առարկա էր: Տղամարդու հետ սեքս ունենալը համարվում էր գեղեցկության զգացողության բացակայության նշան, քանի որ կինն ի սկզբանե համարվում էր ավելի գեղեցիկ, քան տղամարդը: Բայց չէր հալածվում: Կանացի հոմոսեքսուալիզմի մասին պատկերացում չունեմ:

    Բայց այնպես էլ չէ, որ հիմքեր չկան այդպես համարելու: Կրկին հիշեցնեմ բերածս հարցման օրինակը սեռական ֆանտազիաների մասին: Այն ես երկար չեմ փնտրել, ու դա միակն էլ չէ, ժամանակին ես մի ուրիշ տեղ էի կարդացել, որ տղամարդկանց հարցրել են իրենց սեռական ֆանտազիաների մասին, և հոմոսեքսուալիզմը բավական բարձր տեղերում էր պոպուլյարությամբ:
    Դու գիտե՞ս նման հարցումների մասնակցող մարդկանց դեմոգրաֆիան ինչպիսին է:
    Բայց նույնիսկ չնայած հիմքերի առկայությանը, քանի դեռ համոզված չեմ այդ տեսության մեջ, կնախնտրեմ գործածել "իմ կարծիքով", "երևի թե", "հնարավոր է", "միգուցե" և այլ նմանատիպ բառեր: Ում հետաքրքիր չէ, կարող է չկարդալ:
    Փաստորեն, քո հիմքերն այդպիսին են: Վատ չի: Ռուսական կայքի հարցման արդյունքներն ընդդեմ չորս հեղինակավոր հոգեբանական կազմակերպությունների եզրահանգումների:

    Լավ, ասենք՝ բոլորը որոշեցին, որ իրենք նույնասեռական են: Ի՞նչ հիմքերով ես դու ինքդ քեզ իրավունք վերապահում սահմանափակել ինֆորմացիան, բռնանալ մարդկանց ընտրություն կայացնելու իրավունքի վրա: Դու համարում ես, որ նրանցից լա՞վն ես: Ուրեմն ասա բոլորին՝ ժողովուրդ, ես կարծում եմ, որ դուք անուղեղ ոչխարներ եք, թույլ տվեք այս որոշումը ես կայացնեմ, որովհետև դուք կարող եք մի օր որոշել բոլորով նույնասեռական դառնալ: Սա հանընդհանուր օգուտի համար է: Միայն թե իմ ամեն բառին ականջներով ծափ տվեք, որ իմ ասածն անցնի: Ու տես, թե մարդիկ դրան ինչ ռեակցիա կտան:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (16.10.2012), Mephistopheles (15.10.2012), One_Way_Ticket (15.10.2012), StrangeLittleGirl (16.10.2012), Տրիբուն (16.10.2012)

  3. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու նորից կրկնեմ, հրեա ժողովրդի Հոլոկոստի ժամանակ «Սիոնի մեծերի պրոտոկոլները» բարձրաձայն խելքին մոտ հայտարարող կամ «հակառակն ապացուցված չի» ասող ամեն մարդ, նույնիսկ ամենաչափավորը, անուղղակիորեն մասնակցել է Հոլոկոստի հասարակական արդարացման կոնտեքստի ստեղծմանը: Ես չեմ փորձում սրանով քեզ լռեցնել: Պարզապես միշտ ուշադիր եղիր, թե բարիկադների որ կողմում ես կանգնած ու ովքեր են կանգնած քո կողքին: Հենց հիմա դու կանգնած ես քյառթուների, պահպանողանանների, ծախու մեդիապրոյեկտների, նացիոնալիստների ու նացիստների ճամբարում, անկախ նրանից, դու դա ցանկանում ես, թե ոչ: Ոչ ոք քեզ չի կարող ստիպել հրաժարվել քո հայացքներից հոմոսեքսուալիզմի վերաբերյալ: Ոչ ոք չի կարող պահանջել, որ դու քո հայացքները բարձրաձայն արտահայտես: Բայց եթե քո բացասական տեսանկյունը հոմոսեքսուալիզմի նկատմամբ դու արտահայտում ես որպես տեսանկյուն հոմոսեքսուալների նկատմամբ բռնության դեմ պայքարող ֆիլմի ցուցադրման լինել/չլինելու թեմայում հրկիզումների, բռնության ու ահաբեկումների, ատելության քարոզի ու առկայության կոնտեքստում, ապա դու անուղղակիորեն ջուր ես լցնում այդ ատելության մեքենայի ջրաղացին: Հուսով եմ՝ հասկացար, թե ես ինչ ի նկատի ունեմ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (16.10.2012), Հայաստան-Վրաստան (16.10.2012), Տրիբուն (16.10.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    դե որ տենց ա սաղ կինոներն էլ ինտերնետից քաշեք նայեք… ոչ մի կինո էլ կինոթատրոններում ցույց մի տվեք… լավ են անում կազմակերպում են, չես ուզում մի գնա… կարող ա՞ քեզ զոռով տանում են ցուցադրման, կամ մանկապարտեզներում երեխեքի ծնողներին զոռովից տոմս են ծախում… չէ, չէ՞… երևում ա նավսից թուլ եք…
    Կազմակերպելը ջհանդամ, Մեֆ, ստեղ քարոզչությունն է կարևոր, որն անթույլատրելի է, այն էլ մեր տիպի երկրներում: ՈՒ թող իրենց ձև չտան, թե խնդիրը. "ֆիլմը հասու դարձնելու մեջ է", ասածս էդա:

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    դու ես ուզողը… քո իշխանությանը դու ես հանդուրժում/ընտրում… իրանք էլ ուզում են… իսկ եթե համաձայն չեք, գնացեք իշխանության դեմ փղերի պես բողոքի ցույցեր արեք…

    դու ոչ մեկին էլ իրա տեղը ցույց չես կարա տաս, ցույց տվող ըլնեիր մինչև հիմա ցույց տված կլինեիր ու առաջին հերթին քո իշխանություններին որոնք քո անունից փող են ուզում եվրոգոմիկներից որ իրանց ջեբերը լցնեն… վարչապետդ, նախագահդ առավոտից իրիգուն ոռ ա տալի եվրոպաներում որ փող տան՝ բոզ ա էլի, ցիրկի մոտի բոզ… հայերեն ասած…

    …ու վաբշե ո՞վ ա գոմիկը՝ կինո ցույց տվողը՞, եվրոպացիները՞, թե եվրոպացիներին փողով ոռ տվողներին հանդուրժող հասարակությունը. թե՞ էն հասարակությունը որը առավոտից իրիգուն ոռ ա տալիս իրա գոյությունը պաշտպանելու համար…

    "ոռ" բառը մի քիչ շատ եղավ, բայց դե, գեյերի թեմա ա, բա ի՞նչ պտի լիներ…
    Չէ, ապեր, անձամ ես ուզող չեմ

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու նորից կրկնեմ, հրեա ժողովրդի Հոլոկոստի ժամանակ «Սիոնի մեծերի պրոտոկոլները» բարձրաձայն խելքին մոտ հայտարարող կամ «հակառակն ապացուցված չի» ասող ամեն մարդ, նույնիսկ ամենաչափավորը, անուղղակիորեն մասնակցել է Հոլոկոստի հասարակական արդարացման կոնտեքստի ստեղծմանը: Ես չեմ փորձում սրանով քեզ լռեցնել: Պարզապես միշտ ուշադիր եղիր, թե բարիկադների որ կողմում ես կանգնած ու ովքեր են կանգնած քո կողքին: Հենց հիմա դու կանգնած ես քյառթուների, պահպանողանանների, ծախու մեդիապրոյեկտների, նացիոնալիստների ու նացիստների ճամբարում, անկախ նրանից, դու դա ցանկանում ես, թե ոչ: Ոչ ոք քեզ չի կարող ստիպել հրաժարվել քո հայացքներից հոմոսեքսուալիզմի վերաբերյալ: Ոչ ոք չի կարող պահանջել, որ դու քո հայացքները բարձրաձայն արտահայտես: Բայց եթե քո բացասական տեսանկյունը հոմոսեքսուալիզմի նկատմամբ դու արտահայտում ես որպես տեսանկյուն հոմոսեքսուալների նկատմամբ բռնության դեմ պայքարող ֆիլմի ցուցադրման լինել/չլինելու թեմայում հրկիզումների, բռնության ու ահաբեկումների, ատելության քարոզի ու առկայության կոնտեքստում, ապա դու անուղղակիորեն ջուր ես լցնում այդ ատելության մեքենայի ջրաղացին: Հուսով եմ՝ հասկացար, թե ես ինչ ի նկատի ունեմ:
    Փաստորեն ֆիլմին դեմ արտահայտողների մեջ ոչ մի նորմալ մարդ, չհաշված պահպանողականներին, չկա, իսկ պահպանողականներն է, առնվազն կյանքից հետ են մնացել - վատ չի, վատ չի, հզոր տոլերանտություն է, խոսք չունեմ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն ֆիլմին դեմ արտահայտողների մեջ ոչ մի նորմալ մարդ, չհաշված պահպանողականներին, չկա, իսկ պահպանողականներն է, առնվազն կյանքից հետ են մնացել - վատ չի, վատ չի, հզոր տոլերանտություն է, խոսք չունեմ
    Լիոն, ես ընդհանուր առմամբ երևակայությունն իրականությանը գերադասող մարդկանց գրառումները չեմ կարդում, բայց այս անգամ աչքովս ընկավ, ու կպատասխանեմ. ազատ ես հասկանալ, ինչպես ցանկանում ես: Կարող ես արանքը մեկ-երկու միլիոն փիղ ու պարսիկ էլ մտցնել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն, ես ընդհանուր առմամբ երևակայությունն իրականությանը գերադասող մարդկանց գրառումները չեմ կարդում, բայց այս անգամ աչքովս ընկավ, ու կպատասխանեմ. ազատ ես հասկանալ, ինչպես ցանկանում ես: Կարող ես արանքը մեկ-երկու միլիոն փիղ ու պարսիկ էլ մտցնել:
    Ինչ "սրամիտ" ու, գլխավորը, տոլերանտ մոտեցում է... սակայն
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #6
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրիբուն ձյա, հերիք ա էս մարդկանց կուսական հոգիները պղտորես քո բիշքեքյան էքսգիբիցիոնիզմով:
    Չուկի վիճակը նայի հլա, ինչ դառավ...լուսի պես տղա էր:

  9. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (16.10.2012), ivy (16.10.2012), keyboard (16.10.2012), Lion (16.10.2012), Varzor (16.10.2012), VisTolog (16.10.2012), Հայաստան-Վրաստան (16.10.2012), Տրիբուն (16.10.2012)

  10. #7
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Կազմակերպելը ջհանդամ, Մեֆ, ստեղ քարոզչությունն է կարևոր, որն անթույլատրելի է, այն էլ մեր տիպի երկրներում: ՈՒ թող իրենց ձև չտան, թե խնդիրը. "ֆիլմը հասու դարձնելու մեջ է", ասածս էդա:
    Դե որ քարոզչությունից խոսանք, ապա առանց եվրոգոմիկների էլ կոմայգու դիմաց ամեն երեկո քարոզի սեանսներ են անցկացնում: Նույնիսկ գործից անտեղյակ հետերոներն են քարոզվում, էլ չեմ ասում, որ աղջկեքի մեջ քիչ չեն նաև քարոզողներ տեսքին նախանձողները:

    Բա ինչի փղիկներոն ու պահպանողականները չեն գնում դրա համար բողոքի ակցիա անցկացնեն:
    Էս փղա-եվրոգոմիկական սիմբիոզը ուղղակի աչք ա ծակում:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (16.10.2012), Lion (16.10.2012), Հայաստան-Վրաստան (16.10.2012)

  12. #8
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լատենտային միասեռական գրոհ

    Օրերս Հովհաննես Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնը հրաժարվեց ցուցադրել միասեռականների մասին պատմող Parada ֆիլմը, The club ակումբը նույնպես հրաժարվեց ցուցադրել այն, չնայած երկուսն էլ նախնական պայմանավորվածության արդյունքում համաձայնվել էին: Հայազն միությունն էլ Գերմանիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա կազմակերպեց՝ համարելով սա մանկապղծություն:

    Հովհաննես Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը անդրադարձել է Parada ֆիլմի շուրջ բարձրացված աղմուկին: Ռ. Բաբայանը բարձրարվեստ գեղարվեստական ֆիլմ է համարում Parada-ն, ֆիլմը հեղինակավոր փառատոններից մեկում ստացել է հանդիսատեսի համակրանք մրցանակ, մի՞թե ամբողջ հանդիսատեսը միասեռական է, զարմանում է Ռուբեն Բաբայանը: Բայց, նրա խոսքով, գտնվում են մարդիկ, որոնք գեղարվեստական ֆիլմի մեջ ուրիշ բան են տեսնում. մեկը նատյուրմորտ է տեսնում, մյուսը մեկ կգ խնձոր, և դու չես կարող ասել, որ այդ մեկ կգ խնձոր տեսնողը սուտ է խոսում:

    Ըստ նրա՝ մենք բավական հանդուրժող ենք եղել, վերջերս է արհեստական աղմուկ բարձրանում: «Սրանից վեց տարի առաջ մեր թատրոնում բեմադրվեց Մարինա Ցվետաևայի «Վիպակ Սոնեչկայի մասին» ներկայացումը, մի քանի փառատոնների մասնակցեց, այն փայլուն ընդունվեց. Հիմքում Մարինա Ցվետաևայի և Սոնյա Հոլիդեյի հարաբերություններն էին, ոչ մի բան հատուկ չէր շեշտվում, պատմությունը սիրո մասին էր», ասել է Ռուբեն Բաբայանը՝ հավելելով, որ արվեստի չափանիշներ կան, ինչո՞ւ եք ձեզ դնում ծիծաղելի վիճակի մեջ: Այդ ժամանակ պետք է ասենք, որ Վերդիի «Տրավիատան» մարմնավաճառության քարոզչություն է, կամ Բիզեի «Կարմենը», մենք հիմար վիճակի մեջ ենք հայտնվել, որն այնքան էլ գերադասելի վիճակ չէ: Նա ափսոսանք է հայտնել, որ ֆիլմի ցուցադրությունը սկսվեց շատերի կողմից պրոպագանդվել որպես միասեռականության քարոզչություն:

    Նա նշել է, որ գիտության մեջ կա լատենտային միասեռականություն հասկացություն, որը վերաբերում է միասեռականների դեմ ամենաակտիվորեն հանդես եկող մարդկանց, ովքեր իրենց մեջ զգում են այդ հակումը, բայց մտավոր ճանապարհով փորձում են դա արգելակել, և այս պարագայում, լատենտային միասեռականությունը որոշակի հաղթանակ տարավ:

    Աղբյուր՝ http://www.lragir.am/armsrc/society73108.html
    Փաստորեն մենք միայնակ չենք մեր կասկածներում, որ փղիկը գոմիկ ա:

  13. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (18.10.2012), keyboard (17.10.2012), Mephistopheles (17.10.2012), Rammstein (17.10.2012), Rhayader (18.10.2012), Sambitbaba (17.10.2012), StrangeLittleGirl (17.10.2012), Varzor (18.10.2012), VisTolog (18.10.2012), Աթեիստ (17.10.2012), Արէա (17.10.2012)

  14. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն մենք միայնակ չենք մեր կասկածներում, որ փղիկը գոմիկ ա:
    Պահի տակ Բրեդբերիի «Ֆարենհեյտ 451» գիրքն եմ հիշում: Որ բոլոր գրքերը, որոնք մարդկանց այս կամ այն խմբին վիրավորում էին, արգելել էին: Արդյունքում արգելել էին գրքերն ընդհանրապես:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (18.10.2012), StrangeLittleGirl (19.10.2012), Աթեիստ (18.10.2012), Գալաթեա (18.10.2012)

  16. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն մենք միայնակ չենք մեր կասկածներում, որ փղիկը գոմիկ ա:
    Երևույթը կարող է լինել, բայց նման պարագայում կարող ենք հակառակ կողմից էլ գալ - ով պաշտպանում է միասեռականներին, նա էլ է այդպիսին...

    Ասածս այն է, որ չի կարելի զուտ սոցիալական դիրքորոշման պատճառով մարդու սեռական կողմնորոշման մասին կարծիքի գալ: Իմ համեստ կարծիքով լատենտային միասեռականության տեսությունն ավելի շատ առաջ է քաշված հակամիասեռականներին ճնշելու, նրանց ահաբեկելով կամ վիրավորելով լռեցնելու համար...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (19.10.2012), Varzor (19.10.2012)

  18. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, ես էդ տեսակետը հեչ չեմ սիրում՝ հոմոֆոբները լատենտ գեյեր են: Հա, հնարավոր է, որ որոշ հոմոֆոբներ իսկապես էդպիսի խնդիր ունեն, բայց դե չարժի դա մասսայականացնել: Եթե էդ տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն դուրս կգա, որ մարդկության մեջ նույնասեռականները դեռ մի բան էլ հետերոներից շատ են (գեյեր + բոլոր հոմոֆոբներ, որոնք իրականում նույնպես գեյ են):
    Հոմոֆոբը հաճախ ուղղակի հոմոֆոբ է, ինչպես երազի մեջ տեսած բանանը հաճախ ուղղակի բանան է:

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (19.10.2012), Malxas (19.10.2012), StrangeLittleGirl (19.10.2012), Varzor (19.10.2012), Աթեիստ (19.10.2012)

  20. #12
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծիք կազմել կարելի է և նույնիսկ կարելի է այն արտահայտել ("Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:", ՀՀ Սահմանադրություն, հոդ 27), այլ հարց է, որ դրա հիման վրա ուրիշի իրավունքները ոտնահարելը անթույլատրելի է:
    Lion ձյա, ինձ թվում էր խոսքը գնում էր հենց ուրիշի իրավունքները ոտնահարող կարծիքի արտահայտման մասին, ոչ թե կազմելու:
    հակառակ դեպքում դու ինքդ քեզ հակասում ես

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    .. որ չի կարելի զուտ սոցիալական դիրքորոշման պատճառով մարդու սեռական կողմնորոշման մասին կարծիքի գալ: ...
    Հիամ կողմնորոշվի, կարելի է կարծիքի գալ, թե չի կարելի: Ըստ սահնամադրության` կարելի է

    Կորչի սահմանադրությունը
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  21. #13
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը


    Մեր զորամասում ծառայում էր յոթ զինվոր (ԱԱԾ պահակային ծառայության առանձնահատկություններից է): Բացի ինձանից ու ևս մեկ տղայից, մնացածը քյառթուներ էին: Քյառթուներից երկուսը, «կարգին, հարգված տղաներ», քնում էին նույն անկողնում, սեղանի մոտ մեկը գլուխը մյուսի ծնկներին էր դնում, իրենց անկողնու մոտ էլ ծաղկամանով ծաղիկներ էին դնում ու վարագույրներն էլ բանտիկներով էին ամրացրել: Ու բացի ինձանից, մյուս ոչ քյառթու տղայից ու դրսից եկած ախպեր/ընկեր/բարեկամներից (տարբերություն չկա, թե ում), ոչ ոքի երևույթը տարօրինակ չէր թվում: Մնացած քյառթուներն ասում էին՝ «բա իսկական ախպերությունը տենց ա լինում»: Նշեմ, որ անկողնու վրա քնում էին ոչ ոտ-գլուխ սկզբունքով: Երկուսից ոչ մեկը Երևանից չէր: Հետևությունները թողնում եմ ձեզ:

    69 սկզբմունքով…

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (15.10.2012), VisTolog (15.10.2012), Տրիբուն (16.10.2012)

  23. #14
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    69 սկզբմունքով…
    Ապ ընդհակառակը, գլուխ գլխի, ու հույս ունեմ՝ ոռ ոռի ոտ-գլուխ հլա նորմալ ա, եթե դիմացինիդ նասկիներից հոտ չի գալիս:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (16.10.2012)

  25. #15
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապ ընդհակառակը, գլուխ գլխի, ու հույս ունեմ՝ ոռ ոռի ոտ-գլուխ հլա նորմալ ա, եթե դիմացինիդ նասկիներից հոտ չի գալիս:
    գլուխ "գլխի՞"…

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (15.10.2012), Rhayader (15.10.2012), VisTolog (15.10.2012), Տրիբուն (16.10.2012)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞ր ֆիլմի հերոսն է...
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Կինո
    Գրառումներ: 150
    Վերջինը: 20.06.2019, 21:59
  2. «Բավական» ֆիլմի ցուցադրություն/քննարկում
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 25.06.2013, 16:33
  3. Դեկտեմբերի 8-ին Stryfe խմբի համերգ տիկնիկային թատրոնում
    Հեղինակ՝ MetalFront, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.11.2008, 23:03
  4. Կարճամետրաժ ֆիլմի սցենարի մրցույթ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 37
    Վերջինը: 16.08.2008, 22:19
  5. Ֆիլմի դիտումներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 01.05.2007, 21:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •