Լեզվաբաններ ջան ինձ կբացատրեք «կերոն» բառի իմաստը?:
Լեզվաբաններ ջան ինձ կբացատրեք «կերոն» բառի իմաստը?:
Դե հիմա լեզվական քարացած կանոն է՝
Մոտ, վրա, հետ, պես, համար, հօգուտ, ի դեմս, հանուն կապերը (+ուղղություն ցույց տվողները՝ դեպի, մինչև ևն) անձնական դերանունների I և II դեմքերի հետ խնդիր են պահանջում տրական հոլովով:
Ըստ էության ժամանակակից հայերենում կապերը կարող են դրվել բոլոր հոլովներով՝ բացի ներգոյական և ուղղական (բայց դե հինգ հոլովի համակարգով հայցականի կիրառությունները վերագրվում են ուղղականին) հոլովներ (ասենք՝ «բացի»-ն՝ բացառական, «հանդերձը»՝ գործիական):
Սակայն, իհարկե կապերի մեծամասնությունը սեռական հոլովով դրված խնդիր է պահանջում, դրա համար էլ հաճախ առաջանում է էս (քննարկվող) կապերի գործածության շփոթը:![]()
Իսկ ինձ կասեք <<Ատրճանակ>> բառը պարզ է?
Գանգրահեր (27.10.2011)
Իզուր մի նյարդայնացի, որովհետև մարդիք տարբերակը եղել է ավելի հնում ու լեզվի բառակազմության տեսանկյունից ավելի ճիշտ է: Ես էլ եմ հաճախ յադ "սխալը" թույլ տալիս: Որ նկատում եմ` ուղղում եմ:
"մարդ" + "ք" հոգնակիակերտ ածանց: Արդյունքում` մարդիք: Թե չե ստացվում է "մարդ"+"իկ": Իսկ "իկ" ը փոքրացնող ածանց է: Մի տեսակ հաճելի չէ:
Զարմանալի են մեր լեզվագետները, որ այդպիսի պրիմիտիվ խեղաթյուրումը մինչև հիմա չեն ուղել:
Հետաքրքիր է, որ մինչ այժմ օգտագործվում են և նույնիսկ նորմ են դարձել անիմաստ ու բացահայտ սխալներ:
Օրինակ`
Մթերք - մթերքներ: Երկրոդ տարբերակն ուղակի հիմար իմաստ ունի: Նույնատիպ զավեշտալի բառեր էլ ունեն մեր բարբառները` մաշինքներ, մարդիկներ և այլն
Վնասակար - "կար"-ը իրենցի ներաայցնում է դրական նշանակություն (օգտակար), սակայն "Ծխելը վնասակար է" արտահայտությունը սխալ է, քանի որ պիտի լինի "Ծխելը վնաս է": Այդ մասին նույնսի մի ժամանակին "Մեր լեզուն, մեր խոսքը" հազղորդաշարում ասվեց, սակայն մինչև հիմա կիրառվում է համատարած: Վնասը չի կարող "կար" լինել:
Խմորեղեններ - մեկնաբանություններն ավելորդ են:
Ակնոցներ - շատ հաճախ կիրառվում են որպես մեկ անձին պատկանող գարնիտուրային իրի անվանում, մինչ դեռ ընդամենը "ակնոց" բառը բավարար է, իսկ "ակնոցներ" նշանակում է "շատ ակնոց":
Բայց դե լեզուն զարգանում է և աղավաղուների ու խեղաթյուրումների, ինչպես նաև հնչյունափոխությունների հաշվին ձեռք է բերում նոր բառեր, նոր իմաստներ:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
ուղղակի, այլ ոչ թե ուղակի
Հիմա հին ժամանակները չենԵթե ընդունվել է, որ տվյալ բառի գրությունն էդպես է, ուրեմն մենք էլ պիտի պահպանենք էդ գրության ձևը
, իսկ թե հնում ոնց է եղել, ինչ են արել, դա էնքան շատ էական նշանակություն չպիտի ունենա… Համ էլ ես Ձեզ հետ էս թեմայով խոսել եմ ու չեմ ցանկանա նորից կրկնել, պարզապես գուցե կան ակումբցիներ, որոնց մոտ տվյալ բառի սխալ գրությունը ոչ թե անուշադրության, ինչպես, որ համոզված եմ, Ձեզ մոտ է, այլ պարզապես իրազեկ չլինելու արդյունք է:
Հ.Գ. Իսկ մնացած բոլոր բերված օրինակների հետ լիովին համամիտ եմ:![]()
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Chuk (25.10.2011)
կարեվեր - ծանր վիրավորված, բազմաթիվ վերքեր ստացած:
Հասկանում եմ ինչի ես տանում, նկատի ունենալով, որ "կար"-ը ցուցադրում է բազմակիությունը, իբրև թե "վնասական" շատ վնաս տվողԲայց դա այդպես չէ:
Կարեվեր բառում "կար"-ը ցուցադրում է ոչ այնքան վերքերի քանակը, այլ դրանց մեծությունը և ծանրությունը
"...
Ես հյուսեցի զանոնք, գիսակ առ գիսակ,
Տալով խաչին ձևը Որդվույդ կարեվեր`
Որուն արյունն, ամեն Զատկի, սո՜ւրբ կըրակ,
Մեր ակոսներն են խըմեր:
..."
"կարի"-ն չհասկացա: Խոսքը գնում է "կարել" բայի հրամայական սխալ ձևի մասին, թե ուրիշ բառի?
Վերջին խմբագրող՝ Varzor: 25.10.2011, 15:27:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Վերջին խմբագրող՝ My World My Space: 25.10.2011, 15:43:
Նարե ջան, հիմա որ մի 10 տարի հետո ընդունելի լինի, որ ք-ով ա գրվում, ինչ կասես? "Եթե ընդունվել է, ուրեմն ճիշտ է": Այդ "ընդունումները" անգրագետ ու ծախված լեզվաբանների արդյունք են:
Մի կոնկրետ օրինակ բերեմ:
Չգիտեմ տեղյակ ես, թե չէ, բայց 20-ականններին երկրում համընդհանուր փոփոխությունների հետ միասին, մի քանի "գրագետ" կոմունիստներ որոշեցին, որ հայոց այբուբենընույնպս պիտի փոփոխության ենթարկվի` ավելի ժողովրդական և ինտերնացիոնալ լինելու համար: Ու փոփոխությունը հետևյալն էր` "Օ" -ն որպես արևմտյան և բուրժուական տառ հանեցին և տեղը սկսեցին կիրառել "Ո"-ն (ի դեպ` սա մաքուր Մաշտոցյան տարբերակն է) Զուգահեռ նաև հանեցին "Ռ"-ն, համարելով որ այն կոպիտ է և շատ է մեկ այբուբենի համար (իրականում մոտեցնում էին ռուսերենին): Մնաց` "Ր"-ն:
Մի օր Միկոյանը պիտի այցելեր, իսկ դար ահջորդ օրը մարտի 8-ն էր: Բնական է նախապես արդեն երեկոյան կախված էր ցուցապաստառը` "Շնորհավոր կականց որը": ՄԻկոյանը կարդում է ու հարցնում "Դե հիմա ասեք, թե այս բառում որ տառն եք որի տեղը սխալ գրել": Բնական է, որ գլխի ընկան, որ Միկոյանի սուր խոսքը վերաբերվում էր նրան, որ կամ "ո"-ի փոխարեն պիտի "օ" լինի, որ բառը իմաստ ունենա, կամ էլ "ր"-ի փոխարեն "ռ"
Ու ասյպես, ինչպես պատմում եմ "Միկոյանի թեթև ձեռքով հայոց այբուբենում մնացին Օ և Ռ տառերը"
Ոչ ամեն փոփոխություն է, որ տեղին է և հիմնավորված: Մանավանդ, որ մարդկանց մեծ մասը և խոսակցական և ուղագրական սխալով այլ ձևով է գրում:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Գեա (25.10.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ