Իսկ ես վերջերս եմ սկսել նկատել բացատ տարբերակի կիրառությունը, բացակինը՝ առավել վերջերս, այն էլ, կարծեմ, հենց այս թեմայում եմ տեսել: Իսկ առաջ լսել էի միայն բացատանիշ տարբերակը:
Իսկ ես վերջերս եմ սկսել նկատել բացատ տարբերակի կիրառությունը, բացակինը՝ առավել վերջերս, այն էլ, կարծեմ, հենց այս թեմայում եմ տեսել: Իսկ առաջ լսել էի միայն բացատանիշ տարբերակը:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Հազիվ գտա էս թեման... Ակումբցիների մոտ շատ տարածված ա ընդամենը բառի սխալ գրությունը… Այ ժող ջան, ընդհանուրի հետ մի՛ խառնեք ու հ-ով մի՛ գրեք… ԸՆԴԱՄԵՆԸ
Եվ հետո մի սխալ, որը շատ հաճախ եմ տեսնում ակումբում ու նյարդայանանում եմ... ԷԷԷԷԷհ Մարդիիիիիիիիիիիիկ, ախր ինչու՞ եք ք-ով գրում![]()
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Անկեղծ, էս թեման որոնեցի Գուգլում ընդամենը բառի հետ կապված գրելու համար, էն էլ վերջի գրառումը տեսա, ոնց որ մուրճով գլխիս խբեն
ԸՆԴԱՄԵՆԸ
Վերջին խմբագրող՝ Artgeo: 26.05.2012, 03:52:
խփել
DIXIcarpe noctem
ուղղարկել բառը, մի "ղ" ով են գրում… "ուղիղ" բառից ա գալիս
ուղղարկել
ուղղվածություն
ուղղորդել
ուղղակի (քյասար)
Arpine (26.05.2012), Chuk (26.05.2012), Freeman (26.05.2012), Mephistopheles (06.06.2018), Moonwalker (26.05.2012), Quyr Qery (17.06.2012), Rammstein (26.05.2012), Ripsim (29.05.2012), Sagittarius (26.05.2012), Smokie (22.06.2012), soultaker (21.06.2012), Varzor (29.05.2012), Նաիրուհի (26.05.2012), Տրիբուն (20.06.2012), Ֆոտոն (26.05.2012)
Վերջերս ակումբում նկատում եմ դժոխք բառի գրության սխալ ձևը, որն ինձ ճիշտն ասած բացի էն որ զայրույթ պատճառեց, այլ նաև՝ շփոթմունք, որովհետև մի հոգու մոտ չեմ տեսել, ու ինձ թվաց, թե ես եմ սխալ, բայց ստուգեցի... և ես հաստատ սխալ չեմ.... ԴԺՈԽՔ: Էլ Ղ-ով չգրեք:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Ինձ ամեն անգամ զվարճացնում ա սարանդոստիկ բառը, որը սարդոստայն բառի բարեկամն է դարձել: Ճիշտ և իմաստալիցը սարդ + ոստայն = սարդոստայն տարբերակն է:
Mephistopheles (20.06.2012), Նարե91 (21.06.2012)
Վերջին օրերին ակտիվացած սխալներից մեկը` հայաստանցի, գյումրեցի, արցախցի, երևանցի և այլն գրվում է փոքրատառով։
CactuSoul (30.03.2018), Sambitbaba (29.03.2018), Տրիբուն (29.03.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ