User Tag List

Էջ 116 152-ից ԱռաջինԱռաջին ... 1666106112113114115116117118119120126 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,726 համարից մինչև 1,740 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #1726
    Լիարժեք անդամ Հիդրոգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2009
    Գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսինքն, ..., ... և ... ձևերից ոչ մեկը հայերենում չի գործածվում, և բոլոր հնարավոր դեպքերում (բառի կամ բառեզրի մեջբերում, մասնիկի կամ նիշի (սիմվոլի) առանձնացում ևն) օգտագործվում է միայն «...» զույգը։
    Շնորհակալ եմ օգնության համար։ Ցավոք, մոտս Hayastan.com-ի տարբերակին ծանոթանալուց հետո բունկերային սինդրոմ էր զարգացել։
    հ.գ. Հա, մի բան էլ մոռացա. հեգնական չակերտների (Scare quotes) հետ հայերենում ի՞նչ են անում։ Նրանք իրենց հաստատված զուգահեռ ուղղահայաց արտահայտումն (նկար) ունեն մարմնի լեզվում և «...»-ներով փոխարինելու դեպքում իմ կարծիքով իմաստազրկվելու են։
    Վերջին խմբագրող՝ Հիդրոգեն: 31.07.2011, 16:51:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (31.07.2011)

  3. #1727
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Միջի՞ց», թե՞ «մեջից»:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  4. #1728
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Միջի՞ց», թե՞ «մեջից»:
    Կարծում եմ, որ միջից տարբերակն է ճիշտ, քանի որ որքան որ հիշում եմ, երբ հոլովական վերջավորություն է ավելանում, ապա այդ ժամանակ տեղի է ունենում հնչյունափոխություն՝ ե<ի
    Հ.Գ. Եթե սխալ եմ հիշում, ուղղեք լա՞վ:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  5. #1729
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Միջի՞ց», թե՞ «մեջից»:
    Ճիշտը «միջիցն» է: Ընդհանրապես բառամիջի փակ վանկի է(ե) ձայնավորը «սովորություն ունի» «ի»-ի հնչյունափոխվելու: Հետաքրքիր է, որ բառաբարդման կամ ածանցման դեպքերում, նաև հոլովվելիս նման հատկություն են դրսևորում հիմնականում գրաբարում (դասական ուղղագրությամբ էլի) «է»-ով գրած բառերը. դրա համար էլ սեր - սիրուց (զգացմունքը գրաբարում գրվել է «սէր»), բայց սեր - սերից (սերուցքը գրաբարում գրվել է «սեր»):

  6. #1730
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենց նոր լրագրերից մեկում կարդացի այսպիսի մի նախադասություն. «Աշնանը ստիպված չենք լինի լարախաղացի նման քայլել այդ մայթերով, որ ցեխաջուրը դեմքներիս չթռչի»: Արդյո՞ք «դեմքներիս» բառը ճիշտ է: Թե՞ պետք է լինի «դեմքերիս» կամ «մեր դեմքերին»:

    Կանխավ շնորհակալություն պատասխանների համար:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  7. #1731
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2011
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեմքներիս ձևը ճիշտ է:Սա հոգնակիի ուրույն կազմություն է և կոչվում է ստացական հոգնակի/պատկանելություն ցույց տվող ս կամ դ հոդը պարտադիր է.սխալ է դեմքների ձևը/,այս կերպ նաև՝ուսներս,մեջքներս, աչքներս և այլն:Արևմտահայերենում ասում են՝ձեռքերնիս,ուսերնիս,գլուխնիս և այլն:Ճիշտ է, իհարկե,նաև մեր դեմքերին ձևը,իսկ դեմքերիս ձևը չի կարող փոխարինել դեմքներիս ձևին:
    Վերջին խմբագրող՝ Kanamar: 18.08.2011, 17:48: Պատճառ: Հոդի ավելացում

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (19.08.2011), Rammstein (18.08.2011)

  9. #1732
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կներեք արտահայտությանս, բայց <<բոզ>> բառը եթե հապավում է ու բացվում է որպես <<բարոյական օրենքներից զուրկ>>, ինչո՞ւ չի գրվում կլոր օ-յով...

  10. #1733
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    կներեք արտահայտությանս, բայց <<բոզ>> բառը եթե հապավում է ու բացվում է որպես <<բարոյական օրենքներից զուրկ>>, ինչո՞ւ չի գրվում կլոր օ-յով...
    Բոզ բառը հապավում չի,ինչքան գիտեմ գույն ա ու առաջ ամենահին մասնագիտության մասնագետները մազերն էդ գույն էին ներկում,որ երևան,բայց համոազված չեմ
    The cake is a lie.

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (19.08.2011)

  12. #1734
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոզ բառը հապավում չի,ինչքան գիտեմ գույն ա ու առաջ ամենահին մասնագիտության մասնագետները մազերն էդ գույն էին ներկում,որ երևան,բայց համոազված չեմ
    տենց բան կա, լսել եմ, մուգ շագանակագույնն է կարծեմ))) բայց էդ բառը իմ ասած իմաստով էլ է օգտագործվում, բայց տրամաբանություն չկա գրության էդ ձևի մեջ...

  13. #1735
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    տենց բան կա, լսել եմ, մուգ շագանակագույնն է կարծեմ))) բայց էդ բառը իմ ասած իմաստով էլ է օգտագործվում, բայց տրամաբանություն չկա գրության էդ ձևի մեջ...
    Ես էլ եմ լսել, որ գույն ա եղել ու դա բնականաբար «ո»-ով ա գրվում: Իսկ եթե որպես հապավում ենք գրում, ինքնաբերաբար պիտի «օ»-ով գրենք:

  14. #1736
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    կներեք արտահայտությանս, բայց <<բոզ>> բառը եթե հապավում է ու բացվում է որպես <<բարոյական օրենքներից զուրկ>>, ինչո՞ւ չի գրվում կլոր օ-յով...
    Բարոյական որակներից զուրկ

    Չնայած հապավում չի, ի սկզբանե շեկ գույն ա նշանակել (рыжий), հապավումը հորինել են հետո, որպես հումոր:

  15. #1737
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարոյական որակներից զուրկ

    Չնայած հապավում չի, ի սկզբանե շեկ գույն ա նշանակել (рыжий), հապավումը հորինել են հետո, որպես հումոր:
    պարզ է, շնորհակալ եմ

  16. #1738
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    պարզ է, շնորհակալ եմ
    Ի դեպ, ուզում եմ ուշադրություն հրավիրել բառի ծագման վրա: Հայերը այդ բառը փոխառել են նրանցից, ովքեր հիմնականում մասնագիտացած էին էդ գործում՝ հյուսիսային Կովկասի ժողովուրդներից՝ վրացիներից ու լազերից (վրաց. ბოზი, «բոզի»՝ բոզ և ბოზება, «բոզեբա»՝ բոզություն): Ըստ երևույթին սրանց նախաբառը լազական bozomot'a՝ «սիրունիկ աղջիկ» (bozo -աղջիկ, կույս) բառն է:
    Ոնց որ միշտ գործող զբաղվողների հետ երկիր է մտնում նաև նրանց ինքնանվանումը մայրենիով (հմմ. «պոռնիկը» փոխառվել է հույներից, «կավատը»՝ արաբներից):

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.08.2011), Freeman (19.08.2011), John (19.08.2011), Skeptic (19.08.2011)

  18. #1739
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    (bozo -աղջիկ, կույս) բառն է:
    Բացել ա բոզ նշանակում ա կու՞յս
    Որ գրառումս օֆֆտոպ չհամարվի, համ էլ հետաքրքրությունից դրդված հարց՝ լազերենը ո՞ր լեզուն ա,ի՞նչ ազգի ա եղել,մինչև ե՞րբ ա գործածվել (եթե հիմա չկա)
    The cake is a lie.

  19. #1740
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացել ա բոզ նշանակում ա կու՞յս
    Որ գրառումս օֆֆտոպ չհամարվի, համ էլ հետաքրքրությունից դրդված հարց՝ լազերենը ո՞ր լեզուն ա,ի՞նչ ազգի ա եղել,մինչև ե՞րբ ա գործածվել (եթե հիմա չկա)
    Լազերենը Լազստանի (հունական Լազիկան՝ մոտավորապես նախկին Տրապիզոնի վիլայեթի մի մասն ու հվ. արմ. Վրաստանը՝ Աբխազիան) բնիկների լեզուն է: Վրացերենի ու մեգրելերենի հետ մտնում է քարթվելական լեզվաընտանիքի մեջ: Հիմա էլ գործածական է ու մի 100,000-ի չափ լազերի մայրենի լեզուն է::

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (19.08.2011)

Էջ 116 152-ից ԱռաջինԱռաջին ... 1666106112113114115116117118119120126 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •