User Tag List

Էջ 117 152-ից ԱռաջինԱռաջին ... 1767107113114115116117118119120121127 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,741 համարից մինչև 1,755 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #1741
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» էպոսում կան այսպիսի տողեր.

    Մի բոզ նապաստակ, ականջները ցից,
    Խրտնեց ու ահից դուրս պրծավ հանկարծ։

    Որքան որ ես գիտեմ այստեղ «բոզ» բառը համարժեք է «սպիտակ» բառին, այսինքն՝ մի սպիտակ նապաստակ:
    Բարև Ձեզ

  2. #1742
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, նույն էպոսում գործածվում է նաև «բոզալուկ» բառը՝ բոզալուկ ուլեր չարչարում են քեզ:

    «Բոզալուկ» ինչ է նշանակում?
    Բարև Ձեզ

  3. #1743
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» էպոսում կան այսպիսի տողեր.

    Մի բոզ նապաստակ, ականջները ցից,
    Խրտնեց ու ահից դուրս պրծավ հանկարծ։

    Որքան որ ես գիտեմ այստեղ «բոզ» բառը համարժեք է «սպիտակ» բառին, այսինքն՝ մի սպիտակ նապաստակ:
    Իրականում «բոզ»-ն այստեղ նշանակում է մոխրագույն/մոխրագույնին խփող: Հատկապես արլ. բարբառներում տարածված էր, բայց հիմա պիտի որ գործածությունից դուրս եկած լինի: Գրական հայերենում կիրառություն չունի (հնաբանությունը չհաշված):

    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, նույն էպոսում գործածվում է նաև «բոզալուկ» բառը՝ բոզալուկ ուլեր չարչարում են քեզ:

    «Բոզալուկ» ինչ է նշանակում?
    Ճիշտն ասած էս բառին անծանոթ եմ, բայց նման շատ բառեր կան, ովքեր լրիվ այլ ծագում ու նշանակություն ունեն: Ասենք՝ բոզի («արեգակ»), բոզոկան («վատթարություն»), բոզպայիտ («մեղքերի քավարան») ևն:
    Այստեղ ենթադրելով կոնտեքստից պիտի որ դարձյալ «մոխրագույն» նշանակի, որովհետև ուլերը բաժանվում են ըստ գույնի՝ սև և բոզալուկ՝

    «Աստված օխնել է էն սև-սև ուլեր,
    Ամա բոզալուկ էս ուլեր, որ կան...»


  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (21.08.2011)

  5. #1744
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, որն է ճիշտ - "Ետ գնալ, ետ մղել և այլն", թե` "Հետ գնալ, հետ մղել"?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #1745
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, որն է ճիշտ - "Ետ գնալ, ետ մղել և այլն", թե` "Հետ գնալ, հետ մղել"?
    Միայն երկրորդ տարբերակը (հետ):
    DIXI
    carpe noctem

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.09.2011), ivy (29.08.2011), StrangeLittleGirl (29.08.2011)

  8. #1746
    Լիարժեք անդամ Հիդրոգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2009
    Գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Հարցերը մեկ-մեկ տալուց խուսափելու համար նրանք որոշ ժամանակ կուտակում էի։ ՛)
    • «գրականությունով», թե՞ «գրականությամբ»;
    • «Կառավարել»-ը «կառք» և «վարել» բառերի հետ կապ ունի՞;
    • պոպոքի միջուկը մեկ բառով արտահայտող հասկացություն կա՞;
    • եթե «ալ»-ը վառ կարմիր է նշանակում, ապա ինչու՞ է «ալեհեր»-ը գույնը կորցրած մազեր նշանակում;
    • ճի՞շտ է արդյոք «կարիք ունենալ» արտահայտության կիրառումը, թե՞ դա փոխառում է ռուսերեն «нуждаться в ...»-ից;
    • «ր» տառով սկսվող բառերը հայերենում ինչու՞ են այդքան քիչ;
    • հայերենում ցուցակի ենթակետերը (բացի վերջինից) կետ-ստորակետո՞վ է պետք ամփոփել, թե՞ սովորական ստորակետով։

  9. #1747
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հիդրոգեն-ի խոսքերից Նայել գրառումը
    «գրականությունով», թե՞ «գրականությամբ»;
    Կարծում եմ` առաջինը: Վստահ չեմ:

    Մեջբերում Հիդրոգեն-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե «ալ»-ը վառ կարմիր է նշանակում, ապա ինչու՞ է «ալեհեր»-ը գույնը կորցրած մազեր նշանակում;
    Դա «ալ»-ի, այսինքն` կարմիրի հետ կապ չունի, հակառակ դեպքում կլիներ «ալահեր»:
    Եթե գրեինք դասական ուղղագրությամբ, կգրվեր «ալէհեր» ու «է» տառից կեզրակացնեինք, որ արմատը «ալի»-ն է:
    Ըստ Աճառյանի` Ալի նշանակում է սպիտակած մորուք կամ մազ:

    Մեջբերում Հիդրոգեն-ի խոսքերից Նայել գրառումը
    «Կառավարել»-ը «կառք» և «վարել» բառերի հետ կապ ունի՞;
    Այո, ունի:

    Մեջբերում Հիդրոգեն-ի խոսքերից Նայել գրառումը
    հայերենում ցուցակի ենթակետերը (բացի վերջինից) կետ-ստորակետո՞վ է պետք ամփոփել, թե՞ սովորական ստորակետով։
    Կետ ստորակետ ասելով նկատի ունես սա՞` «;»: Այդպիսի կետադրական նշան հայերենում չկա: Ցուցակի ենթակետերի վերջում իմ հիշելով միջակետ է դրվում, կամ եթե նախադասության ավարտ է` վերջակետ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հիդրոգեն (06.09.2011)

  11. #1748
    Լիարժեք անդամ Հիդրոգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2009
    Գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ արագ արձագանքի համար։
    >Ըստ Աճառյանի` Ալի նշանակում է սպիտակած մորուք կամ մազ:
    >ալի = սպիտակած մորուք\մազ
    >ալեհեր = ալի + հեր՝ գլխի մազ (Աղայան)
    Բայց ալեհերն այդ դեպքում չի դառնու՞մ, կոպիտ ասած, «սպիտակամազամազ»։
    >>«Կառավարել»-ը «կառք» և «վարել» բառերի հետ կապ ունի՞;
    >Այո, ունի:
    Եվ հետևաբար եթե մեկը պնդեր, որ այդ բառը իրականում գալիս է նրանից, որ «հնում շինարարական կամ նմանատիպ այլ “խմբային” աշխատանքների ժամանակ ղեկավարող անձի գլխին արևի տակ փայլփլող (որ լավ երևա) թանկարժեք քարով թագանման բան էին ամրացնում, որ մյուսներն իրեն ճանաչեն», և հետևաբար նա կոչվում էր «քար վարող» ... ապա նա շատ սխալ կլիներ, չէ՞։

  12. #1749
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հիդրոգեն-ի խոսքերից Նայել գրառումը
    «գրականությունով», թե՞ «գրականությամբ»;
    Զուգաձևություն է, որ հանդիպում է -ում և -ություն ածանցներով կազմության դեպքում, ինչպես՝ ծագում-ծագմամբ-ծագումով կամ քաջություն-քաջությամբ-քաջությունով-: Երկու ձևերն էլ նույնական են, ըստ որում առաջի դեպքում գործիականը կազմվում է տրականից, իսկ երկրորդ դեպքում՝ ուղղականից:

    Մեջբերում Հիդրոգեն-ի խոսքերից Նայել գրառումը
    «Կառավարել»-ը «կառք» և «վարել» բառերի հետ կապ ունի՞;
    Այո, ինչքան գիտեմ նույնարման են: Բայց երևի թե զարգացման տարբեր ուղղիներով են անցել: Երկու իմաստներն էլ բավական հին են: Ասենք Ագաթանգեղոսի ու Կողբացու մոտ կառավարել նշանակում է «կառքը քշել» («կառքով կռուիլ»), իսկ ասենք Խորենացու մոտ՝ «երկիրը կառավարել»: Հիշեցի թրքախոս հայերի garavellemek՝ «կառավարել» ձևը:

    Մեջբերում Հիդրոգեն-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե «ալ»-ը վառ կարմիր է նշանակում, ապա ինչու՞ է «ալեհեր»-ը գույնը կորցրած մազեր նշանակում;
    «Ալեհեր»-ը ծագում է ալի՝ «սպիտակ մորուս» բառից (հմմ. ալևոր, ալեզարդ, ալեխառն կամ Բուզանդի մոտ հանդիպող ալևույթ՝ ծերություն բառերը): Բնիկ հայկական ծագում ունի՝ ալի[ք] բառից (թե ծովի և թե մազի): Հետաքրքրորեն նույն օրինաչափությունը նկատվում է նաև հունարենում՝ πολιος - ալիք, αι πολιαι - «ճերմակ մազեր»:
    Իսկ «ալ»-ի կարմիր իմաստը ուշ շրջանի փոխառություն է. հին հայերենում այդ բառը նշանակել է ընդհանրապես չարք կամ չարք որը մասնագիտացած է ծննդկան մայրերին և նորածին մանուկներին վնասելու գործում (հունական αλης-ի համարժեքը): Ալ/հալ ձևը ազգակից է անգլերենի hell «դժոխք» ձևին:

    Մեջբերում Հիդրոգեն-ի խոսքերից Նայել գրառումը
    ճի՞շտ է արդյոք «կարիք ունենալ» արտահայտության կիրառումը, թե՞ դա փոխառում է ռուսերեն «нуждаться в ...»-ից;
    Կարիք /կար ձևի հոգնակին/ ( հմմ. լատ. careo - կարիք ունենալ, թուրք. gerek - հարկավորություն) , պետք, հարկավորություն կամ «պիտոյք» հայերը ռուսների հետ շփվելուց շատ ավելի առաջ են ունեցել:

    Մեջբերում Հիդրոգեն-ի խոսքերից Նայել գրառումը
    հայերենում ցուցակի ենթակետերը (բացի վերջինից) կետ-ստորակետո՞վ է պետք ամփոփել, թե՞ սովորական ստորակետով
    Հայերենի կետադրության նշանների (մասնավորապես տրոհության նշանների) թվում նշածդ կետ-ստորակետը չկա:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հիդրոգեն (06.09.2011)

  14. #1750
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիդրոգեն ջան, մեջբերելու համար գոյություն ունի հատուկ ձեւ: Մանրամասների համար կարող ես կարդալ այս թեման:

    Մեջբերում Հիդրոգեն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ալեհերն այդ դեպքում չի դառնու՞մ, կոպիտ ասած, «սպիտակամազամազ»։
    Բայց հենց բանն այն է, որ ալին առանձին չի օգտագործվում:

    Մեջբերում Հիդրոգեն-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ հետևաբար եթե մեկը պնդեր, որ այդ բառը իրականում գալիս է նրանից, որ «հնում շինարարական կամ նմանատիպ այլ “խմբային” աշխատանքների ժամանակ ղեկավարող անձի գլխին արևի տակ փայլփլող (որ լավ երևա) թանկարժեք քարով թագանման բան էին ամրացնում, որ մյուսներն իրեն ճանաչեն», և հետևաբար նա կոչվում էր «քար վարող» ... ապա նա շատ սխալ կլիներ, չէ՞։
    Էդ կարող ա՞ Պարիս Հերունին ա տենց բաներ ասել:

    Հիդրոգեն ջան, չգիտեմ` ում համար ոնց, իմ համար դա աբսուրդ ա:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (06.09.2011), Հիդրոգեն (06.09.2011), Նաիրուհի (06.09.2011)

  16. #1751
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանրհանգուցավոր, թե մանր հանգուցավոր? (միասին, թե առանձին)

    Չափսեր, թե չափեր? Օրինակ, ոնց է ճիշտ ասել՝ խոհանոցը ունի 10x6x2,8 մ չափեր, թե չափսեր?
    Բարև Ձեզ

  17. #1752
    Լիարժեք անդամ Հիդրոգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2009
    Գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիդրոգեն ջան, մեջբերելու համար գոյություն ունի հատուկ ձեւ:
    Հասկացա, հետագայում հաշվի կառնեմ։
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ կարող ա՞ Պարիս Հերունին ա տենց բաներ ասել: Հիդրոգեն ջան, չգիտեմ` ում համար ոնց, իմ համար դա աբսուրդ ա:
    Ոչ, Հերունուն չեմ ճանաչում։ Բայց էլի բազմաստիճան դոկտոր էր։

  18. #1753
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,294
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան,խնդրապատում եմ մի հատ Messenger բառին խելքին մոտ համանուն բառ էլի հուշեք

  19. #1754
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարց լեզվաբաններին. հայերենում ալոֆոններ կա՞ն (այսինքն, պիտի որ լինեն, բայց ես չեմ գտնում)

  20. #1755
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Universe-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան,խնդրապատում եմ մի հատ Messenger բառին խելքին մոտ համանուն բառ էլի հուշեք
    Սուրհանդակ: Լավ, ցրիչ էլ կլինի:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

Էջ 117 152-ից ԱռաջինԱռաջին ... 1767107113114115116117118119120121127 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •