Իսկ կա դրա կարիքը կամ անհրաժեշտությունը։ Հարյուր անգամ ՀԱԿ-ի բեմահարթակից հայտարարվել ա «առաջնորդներին անվերապահ վստահելու» պարտադրանքը։ Ու քեզ թվում ա, որ իմ ձայնը, որը պահանջելու էր էդ բեմի վրա կանգնած պարագլուխների մեծամասնությանը քացիով վտարելուն, պիտի լսելի դառնար։
Չուկ, գրածդ զավեշտ էլ չի, ձեռք առնելուն նման մի բան ա։
Դու, ու համոզված եմ, նաև ՀԱԿ-ի ղեկավար կազմի տրամաբանող մասը շատ լավ հասկանում ա, որ ինձ նման օբյեկտիվ ու սուբյեկտիվ նախատրամադրվածություն ունեցող զանգվածին մենակ ճառեր ասելով չես գրավի։ Եղել ա՞ որևէ քայլ էս ուղղությամբ։ ՈՉ ՄԻ, ապեր, ՈՉ ՄԻ... բացի ինձ ու իմ նմաններին դիվան քշող, պատերի տակ բամբասող, իներտ, տո չգիտեմ էլ ինչ մասսա ասելուց ուրիշ ոչ մի բան չի արվել մեզ էլ ներգրավվելու... Ու էսքանից հետո ինձ ասում ես ձայնդ լսելի՞ դարձրու։ Բայց չես զգում, որ մի հատ շատ տրամաբանական հարց ա առաջանում... на *** нужен такой ужин...
Բայց երբ ես ինձ տեսել ՀԱԿ-ին մեսիջ ուղարկելուց քեզ դիմեմ։ Չէ, Արտակ ջան, ես քեզ նման նեղություն չեմ տա։
Գրառման առաջին մասում իմ ցանկացած քայլերից մեկը արդեն նշել եմ։ Հիմա դու ասա, ունա՞կ (ավելի շուտ՝ ցանկություն ունի՞) ա ՀԱԿ-ը իր «առաջնորդների» մեծամասնությանը վռնդի իր շարքերից։ Մարդիկ մենակ դրանց երեսներին նայելուց են քրֆում, ուզում ես մի հատ էլ դրանց ասածը լսեն։
Տենս ինչ վատ իրավիճակ ա ստեղծվել։ ՀԱԿ-ի ծերակույտի գերակշիռ մասի նկատմամբ ձևավորված ա խիստ բացասական մթնոլորտ։ Ու փոխանակ նախ և առաջ ապաշխարելու, Տրիբունի ասած՝ անկեղծանալու, եկավ սկսեց քննադատել իշխանությունների, որոնց գործած հանցանքները իր կատարածից ավել չէին։ Ու, հետաքրքիր ա, թե ՀԱԿ-ի որ գործողություններին պիտի հավանություն տրվի, եթե դրանք ի սկզբանե հիմնված են եղել կեղծիքի, մեծամտության վրա, ինչը ՀԱԿ-ը իր իսկ գործողություններով ապացուցեց (Ավգյան ախոռները որպես օրինակ)։ Խոսում են մի բան, գործողությունները լրիվ այլ են։
Ես չեմ, դու ես. դու սրան ի՞նչ գնահատական կտաս։
Էջանիշներ