Արէա-ի խոսքերից
Մի հակասեք ձեզ, Աստված անսահման սեր է, համաձայն եմ: Որերորդ անգամ Աստծուն փորձում եք համեմատել իմ հետ, ես զայրանում և հատուցում եմ պահանջում, հետո ինչ, չէ որ ես անսահման սիրո դրսևորում չունեմ: Վերջապես հասկացեք որ էդ ձեր մարդկային էմոցիաները խորթ կլինեն ցանկացած կատարյալ էակի, դու փորձում ես դատել մարդկանց ու կանխորոշել նրանց հետագա գտնվելու վայրը, ելնելով քո մարդկային ամենացածր զգացումներից` եսասիրություն, աբիժնիկություն, վրեժխնդրություն, "արի ասեմ արա" - ություն, չկա Աստծու համար էդ ամենը: Ինչքան, որ քեզ է սիրում, էնքան էլ սիրում է սեպտեմբերի 11 - ի ահաբեկիչներին, ու եթե կուզես իմանալ, բոլոր հիմքերը կա կարծելու համար, որ նրանց սիրում է առավել, քան քեզ, որովհետև դու ինքդ չես կարող պատկերացնել, թե ինչպիսի դժողք է այդպիսի մարդկանց համար երկրային կյանքը, կյանք որում չկա ուրախության նշույլ, մարդիկ որոնք տարիներով չեն ժպտացել, ու ինչ էին զգում այդ գործողության գնալուց ժամեր առաջ, մի՞թե դժողք չի: Ու էս ամեն ինչից հետո մի հատ էլ Աստվա՞ծ պետք է պատժի նրանց: Չկա այդպիսի բան:
Հ.գ. եթե խոսում ես ինչ որ էակի կատարյալ լինելու մասին, փորձիր հասկանալ, ինչպես կվարվեիր դու, եթե ինքդ լինեիր կատարյալ:
Էջանիշներ