Օրինակ` էստոնացիները միշտ էլ զզվել են կոմունիզմից ու կոմունիստներից, բայց արի ու տես, որ անկախանալուց հետո աստծուն չմոտեցան, ներկայումս Էստոնիան համարվում աաշխարհի ամենաանկրոն երկրներից մեկը (ըստ Գելլափի` 84% /2007-2008թթ./), եթե ոչ հենց առաջինը, ու առանձնապես չեն բողոքում կյանքից:
Ներողություն եմ խնդրում աներեսությանս համար, բայց էդ դեպքում ինչի՞ են երկակի ստանդարտներ կիրառվում. այսինքն` եթե մարդու կյանքում վատ բաներ են պատահում, դա իրա էշ խելքից ա գալիս, բայց եթե լավ բաներ են պատահում, ասենք` բնակարան ա ստանում, դա աստվա՞ծ ա տալիս: Սենց չեղավ:![]()
Մարդուն մի քիչ ԸՆԴԱՄԵՆԸ Визучесть ա պետք: Այսինքն՝ հաջողվածություն, բախտավորություն:
Տիտանիկի մեջ, բոլորն էլ հարուստ էին, ու իրենց կարծիքով աստված իրանց հետ է որ գտնվում են այդտեղ,բայց քչերի բախտը բերեց... թեկուզ վատի էլ,մեկա, բախտը բերեց, ու, աստված ուզի չուզի, ինչ որ տեղ դու էլ ուզենաս թե չուզենաս միևնույնա, կա բախտ հասկացություն, որը ի սկզբանե գալիսա մի քայլ անելուց առաջ մտածելուց: Այնպես որ, բախտնել եմ ինչ-որ տեղ , ճիշտ ժամանակին կառավարելի համարում: Իսկ եթե նույն ինչ-որ տեղ, բախտդ չի բերում, արդեն բնական երևույթա, որ մարդ փորձելով իր ներքին պատասխանատվությունից խուսափել,դա վերագրումա,որ աստված այդպես կամեցավ,նույնն էլ հաջողության դեպքում...:
Ինքս եկեղեցին, եկեղեցի գնալը ոչնչով չեմ կապում հավատք ունենալ-չունենալու հետ: Դա ուղղակի մի փոքր շոու եմ ընկալում ինքնասփոփանքի,հոգեպես ինքնաարտահայտման համար,որը բնականաբար օգտակարա... իսկ էն խնդիրները,որոնք ստեղծվել են ուրիշների կողմից՝ մեզանից անկախ՝ մեզ հետ, դա արդեն բախտի հետ եմ կապում: Ուղղակի համարում եմ,որ ամեն մարդու աստված առաջնահերթ իր մեջա, իր հետա կապված, դիմելուց դիմում ես քո աստծուն, լսելուց էլ՝ քո աստծուն: Ուղղակի աստծու «քաղաքականությունը»՝ հոգևորի հետա կապված, իսկ նյութական ամեն ինչ մենք ինքներս ենք ձեռք բերում, լինի բախտի բերմամբ, թե չբեմամբ... Նենց որ անիմաստ եմ համարում նյութականի հետ կապված ինչ-որ բան կապել աստծո հետ:
Բանից պարզվում է որ 7 000 000 000 և ավելի աստվածներ կան, որոնք բախտ են բաժանում բայց էլի շատերին չի հասնում, կամ էլ որոշ աստվածներ չունեն այդ բախտից որ տան իրենց հպատակներին ...
Ճիշտ եսՆենց որ անիմաստ եմ համարում նյութականի հետ կապված ինչ-որ բան կապելաստծոԱստծո հետ:
Վերջին խմբագրող՝ հովարս: 04.09.2011, 18:20:
Որտեղ
Ուղղակի ուզում եմ ցույց տալ, որ ցանկացած մարդ ունի սեփական ողբերգությունը, մեկի համար դա կարող է լինել հարազատի կորուստը, մյուսի համար հաշմանդամությունը, մեկի համար աղքատությունը, դե իսկ մի ուրիշի համար էլ հեշտասեր, նախանձ, ագահ, կամ եսասեր լինելը: Չի կարելի այդպես մակերեսորեն նայել մարդկանց ու ասել թե այսինչ մարդը եսասեր մարդ է ուրեմն Աստված կպատժի նրան: Իսկ փորձե՞լ ես պարզել, ինչո՞ւ է նա եսասեր, հետևել ես թե ինչպե՞ս է ապրում նա, ինչ տառապանքնեի մեջ է, նման մարդկանց շատերի կյանքը երկրի վրա արդեն դժոխքի նման մի բան է, ինչո՞ւ Աստված մահից հետո չպետք է սփոփի նրանց տառապանքը:
Ստում է Հովհաննեսը 3:18 - ում, չկա այդպիսի բան:
eduard30 (09.09.2011)
«Ա՛ն որ կը հաւատայ անոր՝ չի դատապարտուիր, իսկ ա՛ն որ չի հաւատար՝ անիկա արդէն դատապարտուած է, որովհետեւ չհաւատաց Աստուծոյ միածին Որդիին անունին:
Սա՛ է դատապարտութիւնը, որ լոյսը աշխարհ եկաւ, բայց մարդիկ սիրեցին խաւարը՝ փոխանակ լոյսին, քանի որ իրենց գործերը չար էին»Հովհ. 3:18-19)
Լավ կարդա
Է լավ եմ կարդացել, ու դրա համար էլ ասում եմ, որ ստում է Հովհաննեսը:
Երբ եվրոպացիները գաղութացնում էին Մոզամբիկը, ու տասնյակ հազարներով սպանում, խեղում, ու ստրկության էին ուղարկում սևամորթ բնիկներին, Մանիկա նահանգի Սուսսենդենգա գյուղում, մի գյուղացի մարդ Մդա Բուգենդա անունով, իր տունը վերածեց որբանոցի ու անկելանոցի, ու ամբողջ նահանգից խեղված մարդկանց ու որբերի էր հավաքում, ու պահում իր տանը: Ամբողջ կյանքի ընթացքում փրկեց մոտ 500 մարդու կյանք, երբեք ոչ ոքի վատություն չարեց ու չցանկացավ, ապրեց ամենաբարեպաշտ քրիստոնյաից առավել առաքինի կյանքով: Ողջ կյանքը նվիրեց թույլ ու անպաշտպան մարդկանց օգնելով: Բայց նա թքած ուներ ինչպես եվրոպացիների, այնպես էլ նրանց աստվածաշնչի վրա:
Հիմա, հարգարժան Հովհաննեսը, իր 3:18-ում փորձում է ինձ ապացուցել, որ Մդա Բուգենդայի գործերը չարից էին, որովհետև նա թքած ուներ թե աստվածաշնչի, թե նրանում նկարագրված աստծու վրա: Եթե ուզում ես հավատա Հովհաննեսին, ես չեմ հավատում: Եվ էլի հայտարարում եմ. Հովհաննեսը անամոթաբար ստում է:
Հեչ լավ չես կարդացել Արեա ջան, աչքի տակով նայելը դեռ կարդալ չի նշանակում, այլապես կիմանաիր.
«Քանզի ամեն մեկուն իր գործերուն փոխարեն պիտի հատուցանէ. յավիտենական կեանք անոնց, որոնք բարի գործերուն մեջ համբերությամբ յարատևելով փառք ու պատիվ և անմահութիւն կը խնդրեն, բայց անոնց՝ որ հակառակ են եւ ճշմարտության ու անիրաւության հնազանդած՝ պիտի ըլլայ բարկութիւն և սրտմտութիւն, նեղութիւն և տառապանք ամեն անոնց որ չար են, ... ... ... (Վասն զի ոչ թե օրենքը լսողները Աստուծոյ առջև արդար են, հապա օրենքը կատարողները պիտի արդարանան: Քանզի հեթանոսները, որոնք օրենք չունին, երբ բնականաբար օրենքին գործերը կը գործեն, օրենք չունենալով՝ իրենց անձերուն օրենքը բուն իրենք կ՝ըլլան, որոնք օրենքին գործը իրենց սրտին մեջ գրուած կը ցուցնեն իրենց խղճմտանքին վկայութիւնովը...)» (Հռովմ. 2:6-16) Լավ կարդա
Հովարս, ինչի ես մոլորեցնում: Ես ասում եմ Հովհաննեսը ստում է, դու ասում ես, տես Պողոսն ինչ է ասել հռոմեացիներին: Ի՞նչ կապ ունի Պողոսը: Էլի եմ կրկնում, Հովհաննեսը ստում է, իսկ թե դրանից հետո Պողոսն ինչ է ասել, նշանակություն չունի: Նորից նշեմ, որ աստվածաշնչին քեզանից պակաս ծանոթ չեմ, մի փորձիր մոլորության մեջ գցել:
Աստվածաշնչի հակասություններից մեկն ա, դասական օրինակ. կան տողեր, որոնցում ասվում ա, որ փրկությունը միայն Քրիստոսին հավատալու դեպքում ա հնարավոր, ու կան տողեր, որոնցում ասվում ա, որ հավատքը դեռ հերիք չի փրկության համար:![]()
Ավելին, երկրորդ օրինակում ասվում ա, որ հեչ պարտադիր չի հավատալ Քրիստոսին, բավական է բարի արարքներ գործել և դու կփրկվես (հեթանոսների օրինակը), այս միտքը ընդհանրապես հակասում է ամբողջ աստվածաշնչին: Ուղղակի Պողոսը մի քիչ ավելի հոգեբան ու ավելի հեռատես էր, քան մնացածները, ու գտել էր հռոմեացիներին "կտելու" ձևը:
Թեմայից դուրս.
Հովարս, "Վարպետն ու Մարգարիտան" կարդացե՞լ ես, Հիսուսը լավն ա
Եթե ռուսերեն հասկանում ես նայի ֆիլմը` http://victu.clan.su/news/2009-01-19-4511
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ