Նյութդ դրված է տկարամիտներին շփոթեցնելու համար , որովհետև միտումնաոր կերպով ամբողջությամբ չեն ներկայացնում խոսքը: Ոչ մի հակասություն չկա, կան ձեզ անհասկանալի պահեր, որովհետև չեք կարողանում ընկալել Աստծու խոսքը և դա բնական է շատ պատճառների համար:
Ժամանակ գտնելու դեպքում կանրադառնամ այս հարցին, հիմա կարճ անդրադարձ առաջին երեք ''ռաունդին''
1.Աստված իր խոսքի տերն է, ինչ որ ասեց դա էլ կլինի(վերջնական հաշվով), բայց նաև ներող է եթե ապաշխարում են:
(եթե չհասկացար ավելի մանրամասն կգերմ)
2.Աստված իրոք չար բաներով մարդուն չի փորձում, եթե կարդաս Հռոմեացիների և Եբրաեցիների թղթերը, գուցե հասկանաս թե ինչ տեղի ունեցավ:
3.Խոսքը գնում է օրենքի գործերով արդարանալու և հավատքի գործերով արդարանալու մասին, բայց քանի որ օրենքի գործերով ոչ մեկը չկարողացավ ապրել, այսինքն՝ օրենքը ոչ ոք չպահեց , եթե պահեին կապրեին, դրա համար ուժ ստացավ հավատքով փրկվելը, որը ամնիջական կապ ունի 2րդ ''ռաունդի'' հետ, բայց հավատքը առանց գործերի մեռած է
շարունակելի
eduard30 (09.09.2011)
Էտ հլա նոր պիտի մոլորվե՞ս
«Ա՛ն որ կը հաւատայ անոր՝ չի դատապարտուիր, իսկ ա՛ն որ չի հաւատար՝ անիկա արդէն դատապարտուած է, որովհետեւ չհաւատաց Աստուծոյ միածին Որդիին անունին:
Սա՛ է դատապարտութիւնը, որ լոյսը աշխարհ եկաւ, բայց մարդիկ սիրեցին խաւարը՝ փոխանակ լոյսին, քանի որ իրենց գործերը չար էին» ( Հովհ. 3:18-19)
«Քանզի ամեն մեկուն իր գործերուն փոխարեն պիտի հատուցանէ. յավիտենական կեանք անոնց, որոնք բարի գործերուն մեջ համբերությամբ յարատևելով փառք ու պատիվ և անմահութիւն կը խնդրեն, բայց անոնց՝ որ հակառակ են եւ ճշմարտության ու անիրաւության հնազանդած՝ պիտի ըլլայ բարկութիւն և սրտմտութիւն, նեղութիւն և տառապանք ամեն անոնց որ չար են, ... ... ... (Վասն զի ոչ թե օրենքը լսողները Աստուծոյ առջև արդար են, հապա օրենքը կատարողները պիտի արդարանան: Քանզի հեթանոսները, որոնք օրենք չունին, երբ բնականաբար օրենքին գործերը կը գործեն, օրենք չունենալով՝ իրենց անձերուն օրենքը բուն իրենք կ՝ըլլան, որոնք օրենքին գործը իրենց սրտին մեջ գրուած կը ցուցնեն իրենց խղճմտանքին վկայութիւնովը...)» (Հռովմ. 2:6-16)
Նախ Հովհանեսը չի ստում, դա Քրիստոսի խոսքերն է և Պողոսին էլ Մդա Բուգենդայի համար մեջբերում արի , ուշադիր եղիր գոնե քո գրածների վրա: Արդեն հասկացա որ դուք միայն խոսում եք առանց պատասխանը լսելով:
Վերջին խմբագրող՝ հովարս: 07.09.2011, 04:18:
Մեջբերում վիդեոյի հեղինակի խոսքերից.
«Ինչպես ՉՊԵՏՔ Է պատասխանել վիդեոյին.
պնդելով, որ ես խորությամբ չեմ ուսումնասիրել այդ հակասությունները ու ինձ մեղադրելով որևէ տիպի «ավելի խորը իմաստ» հասկանալ չփորձելու մեջ: Որտեղ որ հնարավոր է, ես քննարկել եմ այն, ինչը քրիստոնյաներն անվանում են «այսպես կոչված հակասություններ»ու մոլորություններ: Ես տեսել եմ բացատրությունները: Դրանք *ա* են»:
Մանրամասն գրելու կարիք չկա. առաջին օրինակը վերաբերում ա աստծո` հրեաներին ուղղված խոսքերին (եթե ամբողջությամբ կարդաս էդ մասերը, ինչպես դու ես ասում, կհամոզվես).
1. Քո թշնամիների ձեռքով քեզ պիտի արտաքսեմ մի երկիր, որը չգիտես դու, քանզի իմ բարկութեան մէջ կրակ է վառուել եւ այն յաւիտեան պիտի բորբոքուի - Երեմիա 17:5
2. Ո՞վ է Աստուած քեզ նման, որ վերացնում է անօրէնութիւնը, զանց է առնում իր ժառանգութեան երկրի մնացորդների անիրաւութիւնը եւ գործի չի դնում իր բարկութիւնը, քանի որ ողորմութիւն է կամենում։ - Միքիա 7:18
Երևի խոսքը սրա մասին ա. Հաւատո՛վ է, որ Աբրահամը, իր փորձութեան մէջ, Իսահակին որպէս զոհ մատուցեց. եւ նա, ով խոստումն էր ընդունել, իր միամօրիկ որդուն էր որպէս զոհ մատուցում։ Աբրահամին ասուած էր, թէ՝ «Իսահակո՛վ քեզ սերունդ պիտի տրուի»։ Աբրահամը իր մտքում մտածեց, թէ Աստուած կարո՛ղ է մեռելներից էլ յարութիւն տալ Իսահակին։ Ուստի եւ, որպէս նախօրինակ այդ բանի, նա յետ ստացաւ իր որդուն։ - Եբր. 11:17-19
Ինչ խոսք, էդքան էլ վատ կռուծիտ չի: Եթե հաշվի չառնենք էն, որ, փաստորեն, Աբրահամը գիտեր, որ Իսահակը էսպես թե էնպես կենդանի ա մնալու, իսկ աստված միամտաբար կարծում էր, որ «իր համար չխնայեց միակ ու սիրելի որդուն»: Ու դու դա չխնայե՞լ ես համարում:
Աստված մտափոխվեց: Մեկնաբանություններն ավելորդ են:
...որովհետեւ Աստծու շնորհով փրկուածներ էք հաւատի միջոցով. եւ այս ձեզնից չէ, այլ պարգեւն է Աստծու, ոչ էլ ձեր գործերից է, որպէսզի ոչ ոք չպարծենայ. - Եփես. 2: 8-9
Կարո՞ղ ա Պողոսը ուզում էր կործանել Եփեսացիներին` հերետիկոսություն քարոզելով:
Իսկ միգուցե պե՞տք չի:![]()
Վերջին խմբագրող՝ Skeptic: 07.09.2011, 08:15:
eduard30 (09.09.2011)
Գիտե՞ս ինչ կլիներ, եթե գտած լինեիք. չհավատացողներին ինկվիզիցիայի կենթարկեիք:![]()
Նենց որ փառք Աստծո, դուք նրան չեք գտել:
Մեզ կամ կոնկրետ ինձ պետք չի իրան գտնել: Ի՞նչ տարբերություն ինքը իմ կյանքում կլինի թե չէ: Ես չեմ պատրաստվում իրա կամակատարը լինեմ դրախտում սեփական տարածք ունենալու համար:
Quyr Qery (25.12.2011)
Բայց քրիստոնյաները Աստվածաշնչի ոչ մի տող հակասություններ ու մոլորություններ չեն անվանում, դու ի՞նչը ի նկատի ունես...
Ամբողջ Աստվածաշունչը վերաբերվում է ամեն մի անհատին, որը հետևվում է Աստծուն, սրանում ես համոզված եմ:
«...Աբրահամ կը մտածեր թե Աստուած կարող է մեռելներեն ալ Իսահակը յարուցանել , ուստի որպես նախատիպար ընդունեց զանիկա» (Եբր 11:19), մի քիչ ինաստի տարբերություն կա
Աբրահամը ոչ թե գիտեր, այլ հավատում էր որ հարություն կտա Իսահակին, որովհետև նրանով էր խոստացված սերունդը:
Աստված ոչ թե մտափոխվեց, այլ դա հենց իսկզբանե էր այդպես, կարդա Եբր. 10, 11 գլ. ամբողջությամբ և կտեսնես որ դա այդպես էր
Եւ ո՞րն էր հերետիկոսությունը, կբացատրե՞ս ...
![]()
Վերջին խմբագրող՝ հովարս: 07.09.2011, 17:28:
Բնական ա, որ չեն անվանում, ու ես ի նկատի ունեմ էն, որ «այսպես կոչված» արտահայտությունը դրանց դիմացից կպցնելով` ակնարկում են, որ էդ պնդումներն անհիմն են:
Նույնիսկ եթե սևը սպիտակի վրա գրված ա, որ այս կամ այն խոսքը հասցեագրված ա հրեաների՞ն:
=> բոլոր հավատացյալները հրեաներ են:
Թարգմանչական տարբերությունների մեղավորը ես չեմ:
Թեկուզ: Չեմ կարծում, որ իմ ասածի համատեքստում դա էական տարբերություն ա:
Վերընթերցեցի. չհամոզեցիր: + արի աստծո կամքի հաստատականության պահով չխորանանք, հակափաստարկները շատ են:
Էն, որ դու ասում ես` հավատքը առանց գործերի մեռած է, իսկ Պողոսը ասում ա, որ գործերը ոչ մի նշանակություն չունեն:
Ոնց ուզես, հովարս ջան:
Ուղղակի ոչ ես կարող եմ քեզ աթեիստ դարձնել, ոչ դու ինձ` հավատացյալ քրիստոնյա, էնպես որ իզուր տեղը երկուսիս նյարդերն էլ քայքայվելու են:![]()
Վերջին խմբագրող՝ Skeptic: 07.09.2011, 18:25:
Quyr Qery (25.12.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ