Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
Հենց առաջին նախադասությունից արդեն կարդալս չի գալիս` Աստված բարկություն չունի, սատանայի հատկանիշները Աստծուն մի վերագրեք:
Եթե Աստված մեղքի և այն գործողի վրա չի բարկանում, ուրեմն, ըստ քեզ, Նրան հաճելի՞ է մեղքը: Կամ էլ քո պատկերացրած աստվածը անզգա է:

նշված հատկանիշներից ոչ մեկը չունեմ, աստվածաշնչին էլ չեմ հավատում, տեսնես ի՞նչ է լինելու իմ վերջը
Այո հարց է, որի պատասխանը քեզ առավել պիտի հուզի…

Հ.գ. Տնաշեն գոնե մինչև 25 համարը խորհուրդ տայիր, թե չէ արուների ու նրանց ցանկությունների հետ ես ի՞նչ կապ ունեմ
Դե լավ, հիմա քեզ վրա մի վերցրա, հո չասեցի, որ դու այդպես ես անում… :

Մի անգամ արդեն կարծիքս հայտնել եմ Պողոսի թղթի վերաբերյալ, հեքիաթ հռոմեացիների խաբելու համար: Այ դու վերևում ասում էիր.
Եվ նույնն է ասում ողջ աստվածաշունչը, հիմա տես թե ինչ է ասում Պողոսը.
14Եւ ուրեմն հեթանոսները, որ օրէնք չունեն, բնականօրէ՛ն են օրէնքի գործերը կատարում. նրանք, օրէնք չունենալով, իրենք իրենց համար իսկ օրէնք են։ 15Նրանք ցոյց են տալիս, թէ Աստծու օրէնքի պահանջները գրուած են իրենց սրտերում՝ իրենց խղճի վկայութեամբ եւ իրենց խորհուրդների մէջ միմեանց մեղադրելով կամ արդարացնելով), - 16այն օրը, երբ Աստուած պիտի դատի մարդկանց գաղտնի գործերը, ըստ իմ աւետարանի, Յիսուս Քրիստոսի միջոցով։
Հավեսով իմ ջրաղացին ջուր ա լցնում հեչ պարտադիր չի հավատալ, կարևորը աստվածահաճո (նորմալ) կյանքով ապրես:
Մի հատ էլ ուշադիր կարդա նշածս 16-րդ համարը ու կտեսնես, որ միակ պայմանն ա հավատալը