Մի հարց էլ է ինձ հուզում... Եթե ուղղափառ եկեղեցու մասին գաղափար ունեցողներ կան, ապա կարո՞ղ են բացատրել այն հանգամանքը, որ ուղղափառ խաչերի վրա երբեմն հանդիպում ենք կիսալուսին... Ահա մասնավորապես այստեղ շատ լավ երևում է...![]()
Մի հարց էլ է ինձ հուզում... Եթե ուղղափառ եկեղեցու մասին գաղափար ունեցողներ կան, ապա կարո՞ղ են բացատրել այն հանգամանքը, որ ուղղափառ խաչերի վրա երբեմն հանդիպում ենք կիսալուսին... Ահա մասնավորապես այստեղ շատ լավ երևում է...![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ըստ էության մինչքրիստոնեական (օրինակ՝ կելտական
)
նշանի՝ արական սկիզբը խորհրդանշող խաչի (տվյալ դեպքում արտահայտում է Հիսուսին) և իգական սկիզբը խորհրդանշող կիսալուսնի (տվյալ դեպքում արտահայտում է Տիրամորը) միությունն արտահայտող խարսխային խաչի դրսևորումներից է: Կիսալուսինը խորհրդանշում է նաև Տիրոջ արյունով լցված հաղորդության բաժակը: Այստեղ ռուսներն են մեկնաբանում:
Quyr Qery (25.12.2011)
Դա տարածված երևույթ է: Սակայն այն պետք չի կապել իսլամի հետ, քանի որ լուսնի մահիկն ավելի հին սիմվոլ է և գոյություն է ունեցել նաև մինչև իսլամն ու քրիստոնեությունը:
Վիկիում այդ մասին, թեև շատ սուղ, բայց բավականին օբյեկտիվ գրված է![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
չգիտեմ հարցազրույցը ինչ ֆորմատովա ընթանում բայց մի բան եմ ուզում հարցնեմ ... ինչի՞ ամեն մի գործին կամ հարաբերությանը որ ես փորցումեմ մոտենամ թառամումա ու վերանում:
Ես ամեն մի նոր բան ինչ սկսում եմ , անում եմ դա ամբողջ սրտով բայց կամ միշտ հայտնվումա մի մարդ (մեծամասամբ իգական սեռի) որի պատճառով կամ որի ձեռքով ամենինչ քանդվումա....
իմ ի՞նչնա սխալ ... ես հաստատ էլ փոխվողը չեմ , չունեմ հոգու խաղաղություն (բացառությամբ որոշ պահերի), հոգով մենակ ու միայնակ եմ , չունեմ ոչ մի ընկեր ու չեմ էլ ունեցել ...
լինե՞մ ես ընդանրապես , թե՞ ավելի լավ կլինի ազատեմ իմ տեղը որոշ դուրս ընկած իգական սեռի ներկայացուցիչների համար որ իրանք իրանց լավ զգան ...
իմ վերջին փորձը որ ես Х կետում ուզեցա գտնեմ իմ հանգստությունը - խափանվեց վերըհիշյալ էակի կողմից...
Այնքան էլ պարզ չի, թե ո՞ւմ է ուղղված հարցդ, բայց և այնպես, հանդգնեմ ասել իմ կարծիքր:
Իմ խորին համոզվածությունն է, որ, ստեղծելով մեզ Իր կերպ և նմանությամբ, և խոստանալով մեզ ի կատար ածել մեր յուրաքանչյուր ցանկություն, ինչպես նաև տալով մեզ մեր կյանքի մեծագույն նվերը՝ կամքի ազատություն, Աստված ձեռք է քաշել մեզանից: Ի նկատի ունեմ, որ միակ բանը, որ անում է մեզ համար Աստված՝ ի կատար է ածում մեր ցանկությունները: Բայց Նա մատը մատին չի խփում մեր կյանքում ինչ-որ բան փոխելու, որևէ նորություն մտցնելու, մեր ցանկությունները վերափոխելու համար: Նա գիտի մի շատ կարևոր բան, ինչը մենք մոռացել ենք. մենք՝ Աստծո մասնիկներն ենք, ծնված հենց Իրենից, օժտված բոլոր այն հատկություններով, ինչով որ Ինքն է օժտված: Սա նշանակում է, որ մենք լրիվ ընդունակ ենք ինքներս մեր կյանքը կառուցելու: Ինչը և անում ենք, ինչպես ցանկանանք:
Ուրիշ բան է, թե հասկանո՞ւմ ենք արդյոք, թե ինչ ենք ցանկանում…
Հիմա եկ անցնենք քո հարցին, սիրելի Մնովակ: Բայց եկ սկսենք քո իսկ պատասխանից այդ հարցիդ, լա՞վ:
Ահա քո պատասխանը.
Սա՝ այն է, ինչպիսին դու ցանկանում ես, որ լինի քո վաղվա օրը: Քանզի, եթե դու "հաստատ էլ փոխվողը չես", ուրեմն քո վաղվա օրը պետք է լինի կրկնությունը քո երեկվա օրվա, չէ՞ որ դու հենց նոր պատվիրեցիր նրան այդպիսին լինել:Ես հաստատ էլ փոխվողը չեմ , չունեմ հոգու խաղաղություն (բացառությամբ որոշ պահերի), հոգով մենակ ու միայնակ եմ , չունեմ ոչ մի ընկեր ու չեմ էլ ունեցել ...
Իսկ ի՞նչ կարող է անել խեղճ Աստված: Չէ՞ որ Նա քեզ կամքի ազատություն է տվել, ըստ որի դու հենց նոր, քո ցանկությամբ, պատվիրեցիր քո վաղվա օրը: Իսկ Աստված չի կարող հետ կանգնել Իր խոսքից, և հիմա ստիպված է ի կատար ածել քո ցանկությունը, ըստ որի՝ վաղը.
Ամեն մի գործին կամ հարաբերությանը որ դու փորձես մոտենալ, պետք է թառամի ու վերանա:
Ամեն մի նոր բան, ինչ սկսես, կանես դա ամբողջ սրտով, բայց միշտ կհայտնվի մի մարդ (մեծամասամբ իգական սեռի) որի պատճառով կամ որի ձեռքով ամեն ինչ կքանդվի...
Դու նորից՝ չես փոխվի, չես ունենա հոգու խաղաղություն, կմնաս հոգով միայնակ, ինչպես նաև՝ ընկեր չես էլ ունենա…
Հա, ինչ վերաբերում է այն "մեծամասամբ իգական սեռին": Ինչո՞ւ դու նրան քեզ ընկեր չես համարում: Միգուցէ նա հենց քո հանդեպ սիրոց դրդվա՞ծ /հոգու մակարդակում/ է եկել, որպեսզի նրա օգնությամբ Աստված ի կատար ածի քո ցանկությունը. որ վաղը դու մի նոր բան ինչ սկսես, անես դա ամբողջ սրտով, բայց կրկին հայտնվի մի մարդ, որի պատճառով կամ որի ձեռքով ամեն ինչ կքանդվի…
Հ.Գ. Առաջարկում եմ քեզ վերանայել համոզմունքներդ ինքդ քո մասին: Ինչպես նաև, ավելի զգույշ լինել ցանկություն ստեղծելիս. չէ՞ որ դու այն կստանաս…
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
յոգի (09.11.2011)
mnowak, եղբայրս, առաջարկում եմ քեզ իմ ընկերությունը
Quyr Qery (25.12.2011), Yellow Raven (07.11.2011), Ավետիք (02.12.2011)
Sambitbaba - միայն բացասական ցանկություններըս ա չե՞ որ ես կստանամ ...
ես աստվածներից ոչինչ չեմ ուզում ... չնայած չե , ուզում եմ ... ուզում եմ էլ չլինել ...
բայց արի ու տես ես դեռ կամ
հովարս - շնորհակալ եմ![]()
Ավետիք (02.12.2011)
Ոչ, սիրելիս: Կստանաս այն, ինչ ցանկանում ես: Այնպես որ զգույշ եղիր ցանկություններիդ մեջ, որպեսզի հետո կրկին չմեղադրես Աստծոն. "Ախ-ախ-ախ, այդ անարդար Աստված ինձ միայն վատ բաներ է տալիս…"
Իսկ Աստված քեզանից ուզում է: Մեկ բան միայն. որ հիշես, որ դու էլ՝ Աստծո մասնիկն ես:Ես աստվածներից ոչինչ չեմ ուզում ...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
յոգի (09.11.2011)
Ես չեմ մեղադրում ու չեմ պատրաստվում մեղադրեմ քանի որ սաղ իմ անհաջողությունների մեղավորը հենց ես եմ ....
Ու նույնիսկ էս վերջերըս ինչոր կատարվեց իմ ու մեր եկեղեցիներից մեկի ներկայացուցիչներից մեկի հետ ... դրանից հետո ես չեմ թարգի եկեղեցի գնալը ....
նենցվոր էտ ամենինչ պարզից էլ պարզա ...
ես արթեն զգում եմ որ էս կյանքը ես մենակ եմ ապրելու , առանց կողակցի ... ու հաշտվեմ թե չհաշտվեմ էտ մտքի հետ - դա տենցա լինելու ...
իսկ երբ ես շատ ցանկանում ու ամեն բան անում էի կողակից գտնելու համար լինում եր նույնը ինչ որ միշտ ... մերժում - որի մեղավոր ես ինձ չեմ ճանաչում...
իսկ ինչ վերաբերվումա ընկերներին ... ես ունեմ մի ծանոթ (որը մի ժամանակ մտերիմ ընկեր էր ինձ) որից ես շատ բան չեի ուզում ու տալիս էի ինչ կարող եմ (ընկերական աջակցություն ու դեռ ավելին) - իսկ երբ եկավ պահը որ նա ուղակի պետքա ֆիզիկապես ներկա լիներ իմ կողքին առանց խոսք ու բառ - նա ինձ մերժեց ու մենակ թողեց ...
Ես հավատում եմ որ գոյություն ունի մեկ աստված բոլորի համար ...
ինձ մի խորհուրդ տվեք եթե կարող եք մանրամասն -
Եթե կյանքից հեռացելա մի հարազատ մարդ (տարիքը ապրած - տատիկ, պապիկ...) ի՞նչ ա հարկավոր անել Քրիստոնեական կանոններով մինչ վերջին ճանապարհը տանելը և հետո:
Նախապես շնորհակալ եմ:
Sambitbaba (09.11.2011), հովարս (09.11.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ