Է լավ եմ կարդացել, ու դրա համար էլ ասում եմ, որ ստում է Հովհաննեսը:
Երբ եվրոպացիները գաղութացնում էին Մոզամբիկը, ու տասնյակ հազարներով սպանում, խեղում, ու ստրկության էին ուղարկում սևամորթ բնիկներին, Մանիկա նահանգի Սուսսենդենգա գյուղում, մի գյուղացի մարդ Մդա Բուգենդա անունով, իր տունը վերածեց որբանոցի ու անկելանոցի, ու ամբողջ նահանգից խեղված մարդկանց ու որբերի էր հավաքում, ու պահում իր տանը: Ամբողջ կյանքի ընթացքում փրկեց մոտ 500 մարդու կյանք, երբեք ոչ ոքի վատություն չարեց ու չցանկացավ, ապրեց ամենաբարեպաշտ քրիստոնյաից առավել առաքինի կյանքով: Ողջ կյանքը նվիրեց թույլ ու անպաշտպան մարդկանց օգնելով: Բայց նա թքած ուներ ինչպես եվրոպացիների, այնպես էլ նրանց աստվածաշնչի վրա:
Հիմա, հարգարժան Հովհաննեսը, իր 3:18-ում փորձում է ինձ ապացուցել, որ Մդա Բուգենդայի գործերը չարից էին, որովհետև նա թքած ուներ թե աստվածաշնչի, թե նրանում նկարագրված աստծու վրա: Եթե ուզում ես հավատա Հովհաննեսին, ես չեմ հավատում: Եվ էլի հայտարարում եմ. Հովհաննեսը անամոթաբար ստում է:
Էջանիշներ