I love my life and I celebrate it every day...
Moonwalker (28.12.2010), Շինարար (28.12.2010)
Երբեք չես լսել թեոլոգիկ ապացույցների մասին?Չե՞ս մտածում որ ապացուցում են ֆիզիկայում, մաթեմատիկայում, կամ էլ ասենք ուրիշ տեղ,
Դա կամ հեքիաթա, ու ապացույցի կարիք չունի, կամ հեքիաթ չի, համապատասխան հետևանքներով:ոչ մեկ էլ չի կարող ապացուցել թե Հիսուս գոյություն ունի, կամ չունի, մարդիկ դրան հավատում են... ու անկախ նրանից թե իրականությունը որն ա:
Պնդել, որ մի բան հեքիաթ չի, պնդել, որ համայն աշխարհը պետքա կյանքը կառուցի էդ մի բանի հիման վրա` դա որոշակի հիմնավորման կարիք ունի:
Ցանկացած դեպքում, խոսքը նրա մասին չէր, թե արդյոք քրիստոնեությունը որպես հավատալիք ապացույցի կամ հիմնավորման կարիք ունի (կոնկրետ իմ մոտ հիմնավորման հարցա բացվում, երբ հերթական մոլի քրիստոնյան սկսումա ինձ պատմել, թե հետս ահեղ դատաստանից հետո ինչա լինելու): Խոսքը նրա մասին էր, որ ինչ վիճաբանություն էլ չլինի, քրիստոնյաները գրեթե վիճակագրական ճշգրտությամբ հաջողացնում են ի ապացույց սեփական խոսքերի մի էրկու մեջբերում անել Աստվածաշնչից: Անկախ նրանից, խոսքը գնումա ֆիզիկայի թե ինչ որ ուրիշ բանի մասին:
Վերջին խմբագրող՝ Leo Negri: 28.12.2010, 18:29:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Skeptic (28.12.2010)
Խելացի բառեր գիտեսԲայց "Աստծո խոսքի" մասին ես ոչ մի բան չասեցի...
դրա հետ համաձայն եմ` քարոզել ինչ որ մի բան պետք չի... (դուբլ. 100) հավատացողը հավատում ա, չհավատացողն էլ չի հավատում...
Ամեն դեպքում նույն սկզբունքով քարոզել, որ Աստված չկա էլի չի կարելի, քանի որ դու էլ չես կարող ապացուցել հակառակը...
Մոլի նասկի ծախողին էլ չեմ հավատում, նույնիսկ եթե իրա նասկին ամենալավն ա: Ես քեզ կոչ եմ անում չհավատալ նման մարդկանց...ուրիշի բիզնեսի զոհ մի դառցիր, բայց իրական հավատք ունեցող մարդուն, որը իրա պատճառներն/սկզբունքներն ունի հավատալու էս կամ էն բանին հաստատ չես համոզի Աստծո չ_գոյության մասին: Քանի որ ինչ որ բան եթե ես ընդունում եմ կամ չեմ ընդունում դա "զոռով" չի լինում, ինձ էդ միտքը տուլիտ չեն անում... ոնց ասեմ..
I love my life and I celebrate it every day...
Freeman (29.12.2010), Moonwalker (28.12.2010), Շինարար (28.12.2010)
Չէի ցանկանում ոմանց գրառումներին արձագանքելու վրա զուր ժամանակ ծախսել, բայց էլի ու էլի չկարողացա ինձ զսպել (ատում եմ ինձ անսկզբունքայնության համար):
Հավատը ինքնին որպես հոգեբանական կատեգորիա ապացույցներ չի պահանջում, ինպես մարդ չի կարող լինել մի քիչ հղի, այնպես էլ չի կարող լինել մի քիչ հավատացյալ: Եթե դու պիտի մի բան տեսնես, շոշափես, որ հավատաս էլ քանի գրոշ արժի քո հավատքը: Օրհնյալ է նա, ով կհավատա առանց տեսնելու: Իմ հավատի հիմքը Սբ. Գիրքն է, ուստի և ես մեջբերումներ եմ անում այնտեղից: Ահա, թե ինչ է ասվում հավատի մասին.
«Ի՞նչ է հաւատը, եթէ ոչ՝ յուսացուած բաների հաստատումը եւ ապացոյցն այն բաների, որոնք չեն երեւում:» -Թուղթ առ Եբրայացիս 11:1
Աստվածային հավատը մարդկային երջանկության մի պայծառ բանաձևում է՝
Հավատ առ Աստված + Հավատ առ նրա խոսքը + Նրան նվիրումով ու սիրով ծառայություն = Ներդաշնակություն:
Իհարկե երբեմն միտքը հակասության մեջ է մտնում սրտի հետ՝ մատնացույց անելով տրամաբանության բացակայությունը: Բայց ոնց ասում էր Թերթուլիանոսը. «Credo qui absurum est»/«Հավատում եմ, որովհետև աբսուրդ է»/: Սրա էությունը միայն հավատացողը կարող է հասկանալ:
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 28.12.2010, 19:24:
E-la Via (29.12.2010)
http://praktika.narod.ru/zinizm/text/dok-bog.htm
© Leo Negri
Վիսթ, կլի՞ ես պատասխանեմ:
Ախր խոսացող գայլ ոչ մեկ չի տեսել, բան չունեմ ասելու` դու էլ Աստված չես տեսել, բայց հիշացնեմ որ խոսացող գայլի չենք տեսել, իսկ գայլ կակ տակավոյ հոմ տեսել ես...
հ.գ. Չե՞ք հոգնել ինչ որ բաների ապացույցներ փնտրելուց... Բաներ որոնց մասին մենք մի 80 տարի հետո նոր պիտի իմանանք
Ավելի հեշտ չի՞ հասարակ բաներից սկսենք: ))
I love my life and I celebrate it every day...
Ասեցի որ հավատում ես Աստվածաշնչին, չասեցի հավատաում եմ ամեն ինչին:
Վիսթ, նայի կա Սբ. Գրքի հանդեպ վերաբերմունքի 2 տեսակ.
1. Դրական
Հիմքը - գերբնականություն:
Սկզբունքը - տեքստը ճշմարիտ է, քանի դեռ չի ապացուցվել նրա անհավաստիությունը:
Եզրակացությունը - Աստվածաշունչը լիովին ճշմարիտ է:
Գերագույն հեղինակությունը - Աստծո խոսքը:
Գիտակցության դերը - ընդունված ճշմարտության/Աստծո խոսքի/ կենսագործումը:
2. Բացասական
Հիմքը - նատուռալիզմ:
Սկզբունքը - տեքստը անհավաստի է, քանի դեռ չի ապացուցվել նրա ճշմարտացիւոթյունը
Եզրակացությունը - Աստվածաշունչը մասամբ է ճշմարիտ:
Գերագույն հեղինակությունը - մարդկային բանականությունը:
Գիտակցության դերը - ճշմարտության որոշումը:
Հիմա մեզնից յուրաքանչյուրը մի թևի ներկայացուցիչ է, նմանատիպ բանավեճը ի սկզբանե դատապարտված է անպտղության: Այնպես որ յուրաքանչյուրը թող ապրի ինչպես ճիշտ է համարում. սա է խղճի ազատության էությունը:![]()
Մուն, եթե դու չես կարող սեփական արժեքներ ստեղծես քեզ համար՝ գրքից վերցնելու փոխարեն, սեփական միտք ունենաս՝ ոչ թե գրքում գրվածը վերցնել ու սեփական միտք սարքել, սեփական կարծիք՝ ոչ թե գրքում արտահայտածը, սեփական մտածելակերպ՝ ոչ թե գրքում պարտադրվածը (որի պարտադրանքը չի զգացվում), սեփական վերլուծության օգտագործման հնարավորությունն օգտագործելը՝ որը չես անում, որովհետև վախենում ես վերլուծություններդ քեզ հիասթափեցնեն, ուրեմն շարունակիր նման կերպ:
Հարդ (28.12.2010)
Բացի ցանկացած տրամաբանությանը նվիրված դասագիրք, տրամաբանական սխալներին նվիրված գլուխը: Քո ասածը հավատացյալների մոտ հանդիպող ամենատարածված տրամաբանական սխալնա` կապված ժխտման ապացույցի հետ: Ինչ որ բանի գոյության ապացույցի ծանրությունը ընկնումա ինչ որ բան պնդողի վրա, ոչ թե էդ ինչ-որ բանը ժխտող կողմի վրա: Ասելա թե` եթե ես սկսեմ պնդել, որ Մեշոկ Պապին գոյություն ունի, ու գողանումա չլսող էրեխեքի` հետագա ուտելու նպատակով` էդ ես պիտի ապացուցեմ իմ խոսքերը, ոչ թե ինչ որ մեկը պիտի ապացուցի հակառակը:Ամեն դեպքում նույն սկզբունքով քարոզել, որ Աստված չկա էլի չի կարելի, քանի որ դու էլ չես կարող ապացուցել հակառակը...
Թեկուզ քրիստոնեությունը ու տրամաբանությունը հաճախ հակաճառող բաներ են: Ինչպես վերը գրումա Թերթուլիանոս կյանքում չկարդացած, ու լատիներենից բեխաբար մի դեռահաս քրիստոնյա` Credo qui absurum est. Իրականում Թերթուլիանոսը երբեք տենց բան ոչ գրելա, ոչ ասել: Իրա De Carne Christi ստեղծագործության մեջ լռիվ ուրիշ բառեր են` ու դա հասկանալու համար հեչ պետք չի հավատացող լինել: Բավականա Թերթուլիանոս բացել կարդալ:
Արժե նաև հիշել Լյութերին`"բանականությունը պոռնիկ է, այն հավատի ամենամեծ թշնամին է": Ով էլ կասկածեր...
Կրկնվեմ` ինձ բացարձակապես չեն հետաքրքրում ուրիշ մարդկանց հավատալիքները` քանի դեռ էդ մարդիկ չեն սկսում վերջիններս հրապարակավ պրոպագանդել, ու քո ասածով տուլիտ անել: Ինչը այդ թվում տեղիա ունենում էս ֆորումում:ուրիշի բիզնեսի զոհ մի դառցիր, բայց իրական հավատք ունեցող մարդուն, որը իրա պատճառներն/սկզբունքներն ունի հավատալու էս կամ էն բանին հաստատ չես համոզի Աստծո չ_գոյության մասին:
Վերջին խմբագրող՝ Leo Negri: 28.12.2010, 20:25:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ