Խայտառակ սուտ

Բա ալարե՞լ ես քո ասած 81:1-ը նայես:

Հետո էլ համապատասխանաբար 1 համար տարբերությամբ՝
«Աստուած կանգնեց աստուածների ժողովում, եւ նրանց մէջ դատապարտեց նրանց՝ ասելով.» Սաղմոս 81:1
«Աստուածների մէջ քեզ նմանը չկայ, Տէ՛ր, եւ ոչինչ չկայ, որ նմանուի քո գործերին։» Սաղմոս 85: 8
«Մեծ է Տէրն ու անչափ օրհնեալ, ահարկու է նա բոլոր կուռքերից աւելի։» Սաղմոս 95:4
Այստեղ լրիվ ուրիշ հարց կա. արևելահայերեն Աստվածաշնչում՝
«Թող խայտառակուեն բոլոր նրանք, ովքեր երկրպագում են կուռքերին,եւ պարծենում իրենց արձաններով։ Նրա բոլոր հրեշտակները պիտի երկրպագեն իրեն» Սաղմոս 96:7
Հիմք ընդունելով
Յոթանասնից թարգմանությունը
"αἰσχυνθήτωσαν πάντες οἱ προσκυνοῦντες τοῖς γλυπτοῖς οἱ ἐγκαυχώμενοι ἐν τοῖς εἰδώλοις αὐτῶν προσκυνήσατε αὐτῷ πάντες οἱ
ἄγγελοι αὐτοῦ"
ἄγγελοι [անգելոի] - հրեշտակներ
և քո կողմից բազմակի նշված
Vulgata-ն՝
Confundantur omnes qui adorant sculptilia, et qui gloriantur in simulacris suis. Adorate eum omnes
angeli ejus.
angeli - հրեշտակներ:
Թեև եբրայական տարբերակում գործածված է «Էլոհիմ»-ը, բայց «հրեշտակներ» թարգմանությունը հնարավոր է
համարվում (տես ուսումնասիրողների մեկնաբանությունները ներքևում):
«Ես հասկացայ, որ մեծ է Տէրը, եւ Տէրը մեծ է բոլոր կուռքերից։» Սաղմոս 134:5
«Գոհութի՛ւն մատուցեցէք աստուածների Աստծուն, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։» Սաղմոս 135:2
Էջանիշներ