User Tag List

Էջ 18 21-ից ԱռաջինԱռաջին ... 81415161718192021 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 306 հատից

Թեմա: Սուրբ Երրորդություն. կարծիքներ և քննարկումներ

  1. #256
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս ֆորումը կներեք արտահայտությանս համար բայց վերածվում է գժանոցի...
    Դու ճիշտ ես, և այդ գժանոցի դու ես վերածում քո ստերով ու կեղծիքներով, ինչի համար ես ամեն անգամ կեղծում դինացինիդ խոսքը:
    մինչև այս Նոր Աշխարհ թարգմանություններ է իբր նենգափոխված...հիմա սկեցիք ձեր` Առաքելական եկեղցցու թարգմանությունը քարկոծել
    Այդ ո՞րտեղ տեսար քարկոծումս, եթե կարծիքս եմ հայտնում այդ թարգմանության համար , դա չի նշանակում քարկոծել:Ես երբեք չեմ քարկոծում ՀԱԵ-ի գործերը, բոլորս էլ սխալական ենք , բայց նոր աշխարհի թարգմանությունը, դա միտումնավոր նենգափոխում է

    <<թարգմանիչների գերիշխող մասը անհավատներ>>են եղել..
    Ահա քո կեղելը, ես չեմ գրել «գերիշխող մասը անհավատներ են եղել»

    Եթե չեմ սխալվում մեկը եղել է Լեվոն Տեր Պետրոսյանը, նա հավատացյալ է՞
    որ իմ հետ բանավեճում խայտառակ պարտություն կրեցիք

  2. #257
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Գրառումներ
    215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա Առաքելական եկեղեցու թարգմանությունը չի, այլ Աստվածաշնչային Ընկերության. վստահ եմ որ շուտով կփոխեն , իսկ ՀԱԵ-ի պաշտոնական Աստվածաշունչը դա Մեսրոբյան թարգմանությամբ գրաբար Աստվածաշունչն է, սա ականջիդ օղ արա:

    իսկ նենգափոխված են , որովհեև այդ թարգմանիչների գերիշխող մասը անհավատներ և այլ վարդապետության անդամներ են, որքան գիտեմ Աստվածաշնչյան ընկերությունը պատկանում է բողոքական շարժմանը: ՀԱԵ-ի առաջնորդները սխալ թույլ տվին այդ հարցում, բայց շուտով կշտկեն:

    ոնց հասկանում եմ արդեն պարտությունից ջղաձգություններ ես անում չես էլ գիտակցում ինչ ես խոսացել և ինչ ես հերքում, դու քո խոսքերը հերքում ես թե չես ասել...պարզ գրել ես <իսկ նենգափոխված են , որովհեև այդ թարգմանիչների գերիշխող մասը անհավատներ>

    քավ լիցի, ես քեզ հետ համաձայն եմ, որ Առաքելական եկեղցու թարգմանությունը նենգափոխված է, ես դա սկզբից էլ էի ասում, բայց միայն հիմա այդ փաստը ընդունեցիր...կեղծելով և նենգափոխելով Աստվածաշունչը Առաքել;ական եկեղցին ցույց է տալիս, որ ամենահնագույն աղանդն է

  3. #258
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Գրառումներ
    215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ ո՞րտեղ տեսար քարկոծումս, եթե կարծիքս եմ հայտնում այդ թարգմանության համար , դա չի նշանակում քարկոծել:Ես երբեք չեմ քարկոծում ՀԱԵ-ի գործերը, բոլորս էլ սխալական ենք , բայց նոր աշխարհի թարգմանությունը, դա միտումնավոր նենգափոխում է

    Ահա քո կեղելը, ես չեմ գրել «գերիշխող մասը անհավատներ են եղել»

    Եթե չեմ սխալվում մեկը եղել է Լեվոն Տեր Պետրոսյանը, նա հավատացյալ է՞

    Այդ որտեղ տեսա քարկոծումդ? դու ինքնդ ես գրել ` <իսկ նենգափոխված են , որովհեև այդ թարգմանիչների գերիշխող մասը անհավատներ և այլ վարդապետության անդամներ են> Առաքելական եկեցղցու արևելահայերեն թարգմանությունը նենգափոխված է, իսկ թարգմանիչների գերիշխող մասը անհավատներ են



    ներկյացնեմ Արևելահայերեն թարգմանության թարգմանիչների ամբողջական ցանկը, որը ըստ քեզ <գերիշխող Մասը անհավատներ են>` Անդրանիկ Զեյթունյանը, Պավել Շարաբխանյանը, Արամ Տեր-Ղևովդյանը, Արշալույս Ղազինյանը, Գևորգ Տեր-Վարդանյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Հակոբ Քոսեյանը, Պողոս Խաչատրյանը, Երվանդ Մելքոնյանը, Պետրոս Բեդիրյանը, Պարգև Շահբազյանը, Սամվել Անթոսյանը, Արթուն Հատիտյանը

  4. #259
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Գրառումներ
    215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ներկայցնեմ ելք 4:14-16 համարը Նոր աշխարհ թարգմանությամբ` <<Այդ պահին Եհովայի բարկությունը բորբոքվեց Մովսեսի դեմ ու նա ասաց. <<Չէ՞ որ եղբայրը ղևտացի Ահարոնն է: Ես գիտեմ, որ նա իրոք կարող է խոսել: Բացի դրանից, նա արդեն ճանապարհին է, որ հանդիպի քեզ: Երբ քեզ տեսնի իր սրտում կուրախանա: Դու խոսիր նրա հետ ևա յաս խոսքերը նրա բերանը դիր: Ես կլինեմ քո բերանի հետ և նրա բերանի հետ ու կսովորեցնեմ ձեզ, թե ինչ պետք է անեք: Քո փոխարեն` նա կխոսի ժողովրդի հետ և քեզ համար որպես բերան կծառայի, իսկ դու նրա համար` որպես Աստված>> Ելք 4:-14-16

    ներկայացնեմ ելք 4;14-16 համարը Առաքելական եկեղեցու արևելահայերեն թարգմանությամբ` <<Տէրը խիստ բարկացաւ Մովսէսի վրայ ու ասաց. «Մի՞թէ ղեւտացի Ահարոնը քո եղ֊բայրը չէ։ Գիտեմ, որ նա քո փոխարէն փայլուն կը խօսի։ Նա քեզ ընդառաջ կ՚ելնի եւ քեզ տեսնելով՝ ամբողջ հոգով կ՚ուրախանայ։ Կը խօսես նրա հետ եւ իմ պատգամները կը դնես նրա շրթներին։ Ես կը բացեմ քո բերանն ու նրա բերանը, ձեզ կը սովորեցնեմ այն, ինչ պէտք է անէք։ Ժողովրդի հետ քո փոխարէն նա կը խօսի, նա կը լինի քո խօսափողը, իսկ դու նրա համար կը լինես ներշնչող Աստուած>>։ ելք 4:14-16


    Ահա ելք 4:14-16 համարը ցույց է տալիս, որ <<Աստված>> բառը Աստվածաշնչում օգտոգործվում է լայն իմաստով, կիրառվում է այն անհատների նկատմամբ նաև, որոնք ունեն որոշակի իշխանություն; Այդ պատճառով միայն ելք 4:14-16 համարով չպետք է եզրակացություն անենք, որ թե Եհովան Մովսեսին Աստված է կնքել կամ Աստված դարձրել ու դրանից երրորդությունը սարեքնեք չորրորդություն Մովսեսին էլ ներառելով Աստվածության մեջ...նմանապես եսայիա 9:6 համարի դեպքում երբ կիրառվում է <Հզոր Աստված>> դա չի նշանակում, որ միայն <Աստված> բառից պետք է եզրակցություն անենք թե եհովան Հիսուսին Աստված է կնքել...եթե <Աստված> բառը կիրառվում է մեղավոր Մովսեսի նկատմամբ, ապա նմանապես կարող է կիրառվել կատրայալ Հիսուսի նկատմամբ, որ մեծ իշխանություն է ստացել եհովա Աստծուց...

  5. #260
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Գրառումներ
    215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ: ԴՈԳՄԱՏԻԶՄԸ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է կամ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՀՎԱՆ ՎԵՐՋԻՆ ԱԿՆԹԱՐԹԸ


    Այսպիսով, ո՞վ է միակ ճշմարիտ Աստվածը
    Պատասխան`<<Քեզ ցույց տրվեց, որպեսզի իմանաս, որ եհովան է ճշմարիտ Աստվածը, նրանից բացի ուրիշը չկա>> բ օրինաց 4:35
    <<Դու լավ գիտես այսօր ու սրտիդ մեջ պետք է դնես, որ եհովան է ճշմարիտ Աստվածը վերևում` երկնքում, ներքևում` երկրի վրա, ուրիշը չկա>> բ օրինաց 4:39

    Կա՞ Աստված բացի Եհովայից


    Պատասխան` <<Ես եհովան` (יהוה) եմ: Սա է իմ անունը: Ես իմ փառքը ոչ ոքի չեմ տա, ոչ էլ ինձ պատկանող գովքը` կուռքերին>>: եսայիա 42: 8

    <<Դուք եք իմ վկաները-ասում է Եհովան` (יהוה),-իմ ծառան, որին ես ընտրել եմ, որպեսզի իմանաք ու հավատաք ինձ և հասկանաք, որ ես նույն եմ: Ինձանից առաջ ոչ մի Աստված գոյություն չի ունեցել և ինձանից հետո էլ չի եղել: ես, ես Եհովան` (יהוה) եմ, և ինձանից բացի ուրիշ փրկիչ չկա>> եսայիա 43:10-11

    <<Այսպես է ասում եհովան` (יהוה) Իսրայելի Թագավորը` նրան փրկագնողը` Զորքերի Տեր Եհովան` (יהוה). <<ես առաջինն եմ ու վերջինը, և ինձանից բացի, ուրիշ Աստված չկա: Ո՞վ է ինձ նման; Թող ձայն տա, որ ասի և իր ապացույցները ներկայացնի ինձ: Թող նրանք պատմեն գալիք բաների մասին, այն մասին, թե ինչ է տեղի ունենալու, ինչպես որ ես եմ արել վաղեմի ժողովրդին հաստատելուց ի վեր: Մի սարսափեք ու ապշահար մի եղեք: Մի՞թե ես այն ժամանակվանից յուրքանչյուրիդ լսել չեմ տվել: Մի՞թե չեմ պատմել այդ մասին: Դուք իմ վկաներն եք: Ինձանից բացի, կա՞ Աստված: Ո՛չ, ուրիշ Վեմ չկա: Ես ոչ մեկին էլ չգիտեմ>> եսայիա 44:6-8

    <<ես Եհովան` (יהוה) եմ, ուրիշը չկա: ինձանից բացի Աստված չկա: ես կզորացնեմ քեզ, թեև դու ինձ չես ճանաչում, որպեսզի արևելքից արևմուտք մարդիկ իմանան, որ ինձանից բացի մեկն էլ չկա: ես եհովան եմ , և ուրիշը չկա: ես ստեղծում եմ լույսը և արարում եմ խավարը, խաղաղություն եմ հաստատում և աղետ եմ բերում: ես եհովան եմ անում այդ ամենը>> եսայիա 45:5-6

    <<Նրանք, ովքեր փայտե փորագրված պատկեր են տանում, գիտելիք չունեն, ինչպես նաև նրանք, ովքեր աղոթում են մի աստծու, որը չի կարող փրկել: Խոսեք ու ներկայացրեք ձեր փաստերը: Թող նրանք իրար հետ խորհրդակցեն: Ո՞վ է լսել տվել այդ մասին վաղեմի ժամանակներից: Մի՞թե ոչ ես` եհովաս` (יהוה): Ինձանից բացի ուրիշ Աստված չկա: Ես արդար Աստված եմ ու փրկիչ եմ, և ինձանից բացի ուրիշը չկա: Ինձ մոտ դարձեք ու փրկվեք, դուք բոլորդ, որ երկրի ծայրերում եք, որովհետև ես եմ Աստված, և ուրիշը չկա>> եսայիա 45:21-22

    Ամենազավեշտալին այն է, որ երրոդության համար արգումենտ բերվում է հենց եսայի խոսքերի 9:6 համարից << Քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, որ իշխանությունն իր ուսերի վրա պիտի լինի,Նրա անունը պիտի կոչվի Սքանչելի, Խորհրդակից, ՀԶՈՐ ԱՍՏՎԱԾ, Հավիտենականության Հայր, Խաղաղության իշխան>>

    Այն եսայի խոսքերից, որը բազմիցս նշել է, որ <<Եհովայից (יהוה) բացի ուրիշ Աստված չկա>> եսայիա 43:10-11, եսայիա 44:6-8, եսայիա 45:5-6 և եսայիա 45:21-22 համարներում


    Արդյո՞ք Եհովա Աստված երեք անձերից բաղկացած մեկ Աստված է

    Պատասխան` «Լսի՛ր, Իսրայէ՛լ, մեր Եհովա Աստուածը մէկ Եհովա է>> բ օրինաց 6:4
    Ինչպես նաև Հայտնություն 5:6-7 <<Եւ տեսայ, որ աթոռի եւ չորս կենդանիների ու երէցների միջեւ կար մի Գառ՝ մորթուած. նա ունէր եօթը եղջիւր եւ եօթը աչք, որ Աստծու եօթը Հոգիներն են՝ ուղարկուած ամբողջ երկրով մէկ։ Եւ նա եկաւ վերցրեց գիրքը աթոռի վրայ նստողի աջ ձեռքից>>։

    Այստեղ հստակ է, որ Հիսուսը առանձին-անջատ անձնավորություն է, որ մոտենում է և Գահի վրա նստողից վերցնում է գիրքը: Այսինքն` Հիսուսը մոտենում է և եհովայից վերցնում է գիրքը, այս համարը հստակ ցույց է տալիս, որ Եհովան և Հիսուսը իրարից անջատ անձնավորություններ են և իրար հետ միասնական մտածածին երրորդության մաս չեն կազմում

    գործք 7:55-ում «Ահա տեսնում եմ երկինքը բացուած եւ մարդու Որդուն, որ կանգնած է Աստծու աջ կողմը»։
    Այստեղ պարզ գրած է որ Հիսուսը կանգնած է Աստծո աջ կողմում: Այս համարը պարզ ցույց է տալիս, որ Հիսուսը Աստծուց անջատ անձնավորություն է և կարող է առանձին-անջատ կանգնել Աստծո աջ կողմում:


    Արդյո՞ք Հիսուս Քրիստոսը Հոր` եհովա Աստծու հետ միաժամանակ հավիտենական գոյություն է ունեցել


    Պատասխան` Առակաց 8:22-30-ում <<Եհովան ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին՝ իր գործերի համար. յաւիտենութիւնից էլ առաջ հաստատեց ինձ։Նա ծնեց ինձ հէնց սկզբին, դեռ երկիրն արարելուց առաջ, աւելի առաջ, քան անդունդներ կը բացէր, աւելի առաջ, քան աղբիւրների ջրեր կը բխեցնէր, եւ էլ աւելի առաջ, քան կը հաստատէր լեռներն ու բոլոր բլուրները>>։
    Այդ պատճառով կողոսացիս 1:15-ում Հիսուսը անվնավում է <անդրանիկը բոլոր արարածների> իսկ հայտնություն 3:14-ում <<Աստծու արարածների Սկիզբը> այս երկու համարները համահունչ են Առակած 8:22 համարի հետ`<Եհովան ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին...յաւիտենութիւնից էլ առաջ հաստատեց ինձ...դեռ երկիրն արարելուց առաջ, աւելի առաջ>: Այսինքն Առակաց 8:22, կողոսացիս 1:15 և Հայտնություն 3:14 համարները ցույց են տալիս, որ Հիսուսը ստեղծվել է եհովա Աստծո կողմից, որպես հոգևոր էակ երկնքում; Այսինքն Հիսուսը եհովայի առաջին ստեղծագործությունը` արարածն է եղել: Այդ պատճառով Հիսուսը անվանվում է նաև <միածին որդի>: թերևս այս համարներին կարելի է հավելել նաև Միքիա 5:2 համարը` «Եւ դու, Բեթղեհէ՛մ, Եփրաթայի սակաւամա՛րդ տուն, կը լինես Յուդայի երկրի հազարաւորների մէջ, քեզնից պիտի ելնի ինձ համար Իսրայէլի մի իշխան, եւ նրա ծագումը աշխարհի սկզբի օրերից է»

    Միքիա 5:2 համարը ևս ցույց է տալիս, որ Հիսուսը հավիտենական գոյություն չի ունեցել, քանի որ նա ունեցել է <<ծագում>>, իսկ Աստված Հավիտենական է և ծագում չունի

    Արդյո՞ք Հիսուսը իրեն Աստված էր համարում


    Պատասխան` հովհաննես 17:3 <<Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստծուն, նաեւ Յիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր>>։
    Այստեղ Հիսուսը եհովային անվանում է միակ ճշմարիտ Աստված, ու իրեն առանձին է ներկայացնում, այնպես որ այդ միակ ճշմարիտ Աստվածը ուղարկեց իրեն` Հիսուս Քրիտոսին

    եփեսացիններ 1:17<<որպէսզի մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աստուածը՝ Հայրը փառքի, ձեզ տայ իմաստութեան եւ յայտնութեան հոգի իրեն ճանաչելու համար>>։
    Այս համարում Հայրը համարվում է Հիսուսի Աստվածը հետևաբար Հիսուսն չի կարող Աստված լինել, քանի որ չի կարող Աստված ինքն իր վրա ուրիշ Աստված ունենա

    հովհաննես 20:17-ում Հիսուսը ասում է. <<ես բարձրանում եմ դէպի իմ Հայրը եւ ձեր Հայրը, դէպի իմ Աստուածը եւ ձեր Աստուածը»։
    Այստեղ հստակ Հիսուսը ասում է, որ բարձրանում է դեպի իր Աստվածը, սա ցույց է տալիս որ ինքը Հիսուսը իրեն Աստված չէր համարում

    Մարկոս 15:34 <<Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ>>։
    Այս համարում հստակ երևում է, որ Հիսուսը դիմում է Աստծուն, այլ ոչ թե ինքն իրեն

    Ա տիմոթեոս 2:5 <<քանզի մէ՛կ Աստուած կա եւ մէ՛կ միջնորդ՝ Աստծու եւ մարդկանց միջեւ. Յիսուս Քրիստոս՝ մարդը>>
    Այս համարում երբ ասվում է միջնորդ Աստծու և մարդկանց միջև, ապա սկզբնապես բացառում է, որ միջնորդը նույն ինքը Աստված է, քանի որ շեշտվում է << Յիսուս Քրիստոս՝ մարդը>> և այս համարում բացառում է, որ Հիսուսն է Աստված

    Ա կորընթացիններ 8:6 <<Բայց մեզ համար միայն մէ՛կ Աստուած կա` Հայրը, որ ստեղծել է ամէն բան, եւ մենք ապրում ենք նրանով. եւ՝ միայն մէ՛կ Տէր Յիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծուեց ամէն ինչ, եւ մենք ապրում ենք նրանով>>։

    Մարկոս 10:18 <<Հիսուսն ասաց նրան ինչու՞ ես ինձ բարի ասում, ոչ ոք բարի չկա, բայց միայն մեկը` Աստված>>
    Այս համարը ցույց է տալիս, որ Հիսուսը իրեն Աստված չէր համարում, այլապես չէր ընդիմանա, որ իրեն <<բարի>> են անվանում

    Ղուկաս 22:42 <<աղօթում էր եւ ասում. «Հա՛յր, եթէ կամենում ես, այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչթէ իմ կամքը, այլ քո՛նը թող լինի»։
    Այս համարը Հիսուսի աղոթքն է և նա աղոթում է իր Աստծուն` Հորը, եթե ինքը Աստված լիներ ապա ինքն իրեն աղոթելու կարիք չէր ունենա

    Արդյո՞ք Հիսուսը հավասար է Հորը` Աստծուն


    Պաստասխան` Ա կորընթացիններ 11:3 <<Ուզում եմ, որ դուք իմանաք, թէ ամէն մարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ մարդը եւ Քրիստոսի գլուխը՝ Աստուած>>։

    Հովհաննես 14:28 <<որովհետև իմ Հայրը մեծ է ինձանից>>

    Արդյո՞ք Հիսուսը Ամենակարող է


    Պատասխան` Հովհաննես 5:19 <<Յիսուս ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, մարդու Որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, այլ անում է այն, ինչ տեսնում է, թէ Հայրը կատարում է, որովհետեւ ինչ որ Հայրն է անում, նոյնը նրա նման եւ Որդին է գործում>>

    Հիսուսը մշտապես հնազանդ է իր Աստծուն` Հորը

    Պատասխան` Հովհաննես 8:41-42 «Մենք պոռնկութիւնից չենք ծնուել. մեր Հայրը մէկ է՝ Աստուած»։ Յիսուս նրանց ասաց. «Եթէ Աստուած ձեր Հայրը լինէր, ինձ իրապէս կը սիրէիք, որովհետեւ ես Աստծուց ելա ու եկա. եւ ոչ թէ ինքս ինձ եկա, այլ նա՛ ուղարկեց ինձ։

    Հովհաննես 12:49 <<որովհետեւ ես ինքս ինձնից չխօսեցի, այլ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ ինձ պատուիրեց, թէ ի՛նչ պիտի ասեմ եւ ի՛նչ պիտի խօսեմ։ Եւ գիտեմ, որ այն պատուիրանը յաւիտե֊ նական կեանք է։ Արդ, ինչ որ ես եմ խօսում, այնպէս եմ խօսում, ինչպէս Հայրն ինձ ասաց»։

    Հովհաննես 6:38 <<որովհետև ես իջա երկնքից, որ ոչ թե իմ կամքն անեմ, այլ ինձ ուղարկողի կամքը>>

    Արդյո՞ք Հիսուսը Ամենագետ էր

    Պատասխան` հայտնություն 1:1 <<Յայտնութիւն Յիսուս Քրիստոսի, որ Աստված տվեց նրան ցույց տալու իր ծառաներին>>
    Այս համարում հստակ է, որ հայտնույթունը Հիսուսը ստացել է Աստծուց, այսինքն մինչ ստնալաը նա չուներ հայտնությունը, քանի որ նա այդ հայտնությունը ստացել է Աստծուց..այս համարը ցույց է տալիս, որ Հիսուսը ամենագետ չէր…

    Արդյո՞ք Հովհաննեսը Հիսուսին Աստված էր համարում

    Պատասխան` Ա հովհաննես 4:12 <<Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել> և Հովհաննես 1:18 <<Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել>>

    Այս համարները ցույց են տալիս, որ Հովհաննեսը Հիսուսին Աստված չէր համարում, քանի որ Հիսուսին շատերն են տեսել, եթե Հիսուսը Աստված լիներ, կամ Հովհաննեսը մտածեր, որ Հիսուսը Աստված է արդյո՞ք Հովհաննեսը նման խոսքեր կգրեր

    Հ.Գ. Այս ամենից մի կարևոր հարց է առաջանում ինչպե՞ս կարող էր այսքան պարզ Աստվածաշնչյան ճշմարտությունը աղավաղել և մտածածին երրորդություն քարոզել, որը Աստվածաշնչում չկա: Բայց երբ ավելի խորն ես ուսումնասիրում պատմական ընթացքը, ապա տեսնում ես, որ 2-րդ դարից մինչև միջնադար շատ քիչ մարդիկ են կրթված եղել, գիր և գրականություն ճանաչել…Այ ովքեր գրաճանաչ են եղել նրանք էլ կեղծել են և աղավաղել: Մի բան հստակ է, որ երրորդության գաղափարը ծագել է նրանից, որ Հին կտակարանից շուրջ 6828 անգամ հեռացրել են Աստծո անունը` יהוה Յոթանասունից թարգմանությունում: Այս առումով Պրոֆեսոր Ջորջ Հովարդը <<Biblical Archaelogy Review>>-ում (մարտ, 1978թ.) գրել է <<Քառագիրը հեռացնելը հավանաբար աստվածաբանության հետ կապ ունեցող մեկ ուրիշ մթնոլորտ ստեղծեց, որ տարբերվում էր այն մթնոլորտից, որը գոյություն ուներ առաջին դարի` նոր կտակարանի ժամանակաշրջանում: Հրեաների Աստվածը, որին միշտ ամենայն ուշադրությամբ առանձնացրել են մյուս բոլոր Աստվածներից նրա եբրայերեն անունը գործածելու շնորհիվ, քառագրի հեռացումով որոշ առումով կորցրեց իր առանձնահատուկ լինելը>>: Այսպիսով Աստծո անունը հեռացնելով Աստված հին կտակարանում դառնում է անդեմ ինչ-որ <<Տեր>>, իսկ երբ գրվում է նոր կտակարանը, որտեղ Հիսուսը նույնպես <<Տեր>> է անվանվում, ապա եկեղեցականները շատ նրբորեն ներկայացնում են թե Հիսուսը նույն <<Տերն>> է ինչ հին կատակարանում պարզապես այս անգամ մարմնացել է: Այս առումով ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի համասարանից պրոֆեսոր Ջորջ Հովարդը «Journal of Biblical Literature», գրել է <<Մեր կարծիքով` քառագիրը` יהוה հանելու պատճառով <<Տեր Աստված>> և <<Տեր Քրիստոս>> բառակապակցությունները խառնաշփոթ են առաջացրել քրիստոնյա դարձած հեթանոսների մեջ, ինչը և անրադաձել է ՆԿ-ի ձեռագրերի թարգմանության վրա>> («Journal of Biblical Literature», հ. 96, 1977, էջ. 63)

    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ:
    Երրորդության հակաստվածաշնչյան ուսոմունքը հիմնված չէ Աստվածաշնչի վրա: Այն հնարավոր է քարոզել միայն Աստվածաշնչյան տեքստերը աղավաղելու և կեղծելուց հետո միայն; երրոդության գաղափարը առաջ բերելու համար հարկավոր է հին կատակարանից 6828 անգամ հեռացնել Աստծո անունը` יהוה, ապա նոր կտակարանում կեղծել փիլիեպիցիններ 2: 6, հռոմեացիններ 9:5 համարները, իսկ Հովհաննես 1:1 և եբրաեցիներ 1: 8 համարներում կատարել քերականական աճպարարություն և թարգմանել այնպես իբր թե այդ համարները սատարում են երրորդությունը:
    Վերջին խմբագրող՝ Hurricane: 29.08.2011, 21:10:

  6. #261
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդյո՞ք Եհովա Աստված երեք անձերից բաղկացած մեկ Աստված է
    Այո՛

    Արդյո՞ք Հիսուս Քրիստոսը Հոր` եհովա Աստծու հետ միաժամանակ հավիտենական գոյություն է ունեցել
    Այո՛

    Արդյո՞ք Հիսուսը իրեն Աստված էր համարում
    Այո՛

    Արդյո՞ք Հիսուսը հավասար է Հորը` Աստծուն
    Այո՛

    Արդյո՞ք Հիսուսը Ամենակարող է
    Այո՛

    Արդյո՞ք Հովհաննեսը Հիսուսին Աստված էր համարում
    Այո՛, և ոչ միայն Հովհաննեսը...

    Հիսուսը մշտապես հնազանդ է իր Աստծուն` Հորը
    «Նրա անունը պիտի կոչվի Սքանչելի, Խորհրդակից, ՀԶՈՐ ԱՍՏՎԱԾ, Հավիտենականության Հայր, Խաղաղության իշխան»


    Եզրակացություն,
    Ուրեմն գացե՛ք բոլոր ազգերը աշակերտեցեք, մկրտեցե՛ք զանոնք յանուն Հոր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ԱՄԵՆ !
    Վերջին խմբագրող՝ հովարս: 29.08.2011, 23:19:

  7. #262
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Գրառումներ
    215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո՛

    Այո՛

    Այո՛

    Այո՛

    Այո՛

    Այո՛, և ոչ միայն Հովհաննեսը...

    «Նրա անունը պիտի կոչվի Սքանչելի, Խորհրդակից, ՀԶՈՐ ԱՍՏՎԱԾ, Հավիտենականության Հայր, Խաղաղության իշխան»
    տարբերությունը իմ և քո պատասխանի այն է, որ ես չեմ գրել Այո կամ ոչ..այլ միայն նշել եմ Աստվածաշնչյան համարը ընթերցողին թողնելով ազատ կողմնորոշվելու համար...իսկ քո այո-ները ոչ մի Աստվածաշնչյան համարով չեն հիմնավորվում, եթե հիմնավորվեին ապա նշած կլինեիր...

    Այնպես որ հերթական անգամ ես քեզ շախ և մատ արեցի...Այսպիով երրոդության գաղափարը ոչնչացված է

  8. #263
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    տարբերությունը իմ և քո պատասխանի այն է, որ ես չեմ գրել Այո կամ ոչ..այլ միայն նշել եմ Աստվածաշնչյան համարը ընթերցողին թողնելով ազատ կողմնորոշվելու համար...իսկ քո այո-ները ոչ մի Աստվածաշնչյան համարով չեն հիմնավորվում, եթե հիմնավորվեին ապա նշած կլինեիր...
    Այսպիով երրոդության գաղափարը ոչնչացված է

    Արդեն հիմնավոված էր և շատ անգամներ , ընթերցողը մինչև հասնի այստեղ արդեն կարդացած կլինի: Կարիք չկա կրկնության, այնպես որ քո կեղծած գաղափարներն են ոչնչացված և դրա համար
    Փառք Սուրբ Երրորդությանը՝ ՀՈՐԸ, ՈՐԴՈՒՆ և ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ. ԱՄԵՆ !!!

  9. #264
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի Փոթորիկ , դու կարող ես շարունակել քո գրառումներդ և դրանով եսդ շոյես, ինքդ քեզ համարես հաղթող, անպարտվելի, ամենա...., բայց հիշիր խոսքը.« Աստված հպարտներին հակառակ է կանգնում, իսկ խոնարհներին շնորհ է տալիս» (Ա Պետր.5:5)

  10. #265
    Լիարժեք անդամ ArtSus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2011
    Գրառումներ
    90
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    նախ փիլիպեցիններ 2:9-11 դաստաստանի օրվա մասին չէ, կոնտեքստում նման միտք չկա...դուք ինքներդ ձեզ հորինում եք
    Հարգելիս, եթե հորինել եմ , ասա՝ ովքեր են սանդարամետականները? , միթե մահացածները ամեն օր Աստծո առաջ ծունկի են գալիս???

  11. #266
    Լիարժեք անդամ ArtSus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2011
    Գրառումներ
    90
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնպես որ հերթական անգամ ես քեզ շախ և մատ արեցի...Այսպիով երրոդության գաղափարը ոչնչացված է
    օօօ մեծն հերոս, կույրեր,/հոգնակի եմ գրել, որովհետև շատ կույր ես/ Հիսուսի լույսը երբ պիտի տեսնեք?

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    հովարս (30.08.2011)

  13. #267
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Գրառումներ
    215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ArtSus-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիս, եթե հորինել եմ , ասա՝ ովքեր են սանդարամետականները? , միթե մահացածները ամեն օր Աստծո առաջ ծունկի են գալիս???
    <<որպէսզի Յիսուս Քրիստոսի անունով խոնարհուի ամէն ծունկ՝ լինի թէ՛ երկնաւորների, թէ՛ երկրաւորների եւ թէ՛ սանդարամետականների. եւ ամէն լեզու խոստովանի, թէ Յիսուս Քրիստոս Տէ՛ր է՝ ի փառս Հայր Աստծու։>>

    Այս համարում պարզ գրած է, որ խոնարհվեն թե երկնքում եղողները` հրեշտակները, թե երկրի վրա եղողները` մարդիկ, թե սանդարամետականնները...այսինքն այնպես է նշված, որ բոլորը պետք է խոնարվեն հիսուսի անունով` <ամեն Լեզու խոստովանի>

    Այստեղ ոչ մի ուղղակի խոսք չկա դատաստանի օրվա մասին, ընդհանրական է ներկայցված,

  14. #268
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Գրառումներ
    215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն հիմնավոված էր և շատ անգամներ , ընթերցողը մինչև հասնի այստեղ արդեն կարդացած կլինի: Կարիք չկա կրկնության, այնպես որ քո կեղծած գաղափարներն են ոչնչացված և դրա համար
    Փառք Սուրբ Երրորդությանը՝ ՀՈՐԸ, ՈՐԴՈՒՆ և ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ. ԱՄԵՆ !!!

    Հոր անունը Եհովա է, որդու անունը Հիսուս է


    <<ես Եհովան` (יהוה) եմ, ուրիշը չկա: ինձանից բացի Աստված չկա: ես կզորացնեմ քեզ, թեև դու ինձ չես ճանաչում, որպեսզի արևելքից արևմուտք մարդիկ իմանան, որ ինձանից բացի մեկն էլ չկա: ես եհովան եմ , և ուրիշը չկա: ես ստեղծում եմ լույսը և արարում եմ խավարը, խաղաղություն եմ հաստատում և աղետ եմ բերում: ես եհովան եմ անում այդ ամենը>> եսայիա 45:5-6


    իսկ Եհովան երեք անձերից բաղկացած մեկ Աստված չէ,


    «Լսի՛ր, Իսրայէ՛լ, մեր Եհովա Աստուածը մէկ Եհովա է>> բ օրինաց 6:4

    Ինչպես նաև Հայտնություն 5:6-7 <<Եւ տեսայ, որ աթոռի եւ չորս կենդանիների ու երէցների միջեւ կար մի Գառ՝ մորթուած. նա ունէր եօթը եղջիւր եւ եօթը աչք, որ Աստծու եօթը Հոգիներն են՝ ուղարկուած ամբողջ երկրով մէկ։ Եւ նա եկաւ վերցրեց գիրքը աթոռի վրայ նստողի աջ ձեռքից>>։

    Այստեղ հստակ է, որ Հիսուսը առանձին-անջատ անձնավորություն է, որ մոտենում է և Գահի վրա նստողից վերցնում է գիրքը: Այսինքն` Հիսուսը մոտենում է և եհովայից վերցնում է գիրքը, այս համարը հստակ ցույց է տալիս, որ Եհովան և Հիսուսը իրարից անջատ անձնավորություններ են և իրար հետ միասնական մտածածին երրորդության մաս չեն կազմում

    գործք 7:55-ում «Ահա տեսնում եմ երկինքը բացուած եւ մարդու Որդուն, որ կանգնած է Աստծու աջ կողմը»։
    Այստեղ պարզ գրած է որ Հիսուսը կանգնած է Աստծո աջ կողմում: Այս համարը պարզ ցույց է տալիս, որ Հիսուսը Աստծուց անջատ անձնավորություն է և կարող է առանձին-անջատ կանգնել Աստծո աջ կողմում:

  15. #269
    Լիարժեք անդամ ArtSus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2011
    Գրառումներ
    90
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    <<որպէսզի Յիսուս Քրիստոսի անունով խոնարհուի ամէն ծունկ՝ լինի թէ՛ երկնաւորների, թէ՛ երկրաւորների եւ թէ՛ սանդարամետականների. եւ ամէն լեզու խոստովանի, թէ Յիսուս Քրիստոս Տէ՛ր է՝ ի փառս Հայր Աստծու։>>

    Այս համարում պարզ գրած է, որ խոնարհվեն թե երկնքում եղողները` հրեշտակները, թե երկրի վրա եղողները` մարդիկ, թե սանդարամետականնները...այսինքն այնպես է նշված, որ բոլորը պետք է խոնարվեն հիսուսի անունով` <ամեն Լեզու խոստովանի>

    Այստեղ ոչ մի ուղղակի խոսք չկա դատաստանի օրվա մասին, ընդհանրական է ներկայցված,
    Եթե դու պատասխանած լինեիր իմ հարցին, ապա կհասկանային , որ դա հենց դատաստանի օրվա մասին է;
    Նաեւ գիտենք թէ Աստուծոյ Որդին եկաւ, եւ ուշիմութիւն տուաւ մեզի՝ որպէսզի ճանչնանք Ճշմարիտը: Ու մենք այդ Ճշմարիտին մէջ ենք, անոր Որդիին՝ Յիսուս Քրիստոսի մէջ. ի՛նքն է ճշմարիտ Աստուածը եւ յաւիտենական կեանքը: ա.Հովհ 5:1
    Վերջին խմբագրող՝ ArtSus: 30.08.2011, 21:06:

  16. #270
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Գրառումներ
    215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ArtSus-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաեւ գիտենք թէ Աստուծոյ Որդին եկաւ, եւ ուշիմութիւն տուաւ մեզի՝ որպէսզի ճանչնանք Ճշմարիտը: Ու մենք այդ Ճշմարիտին մէջ ենք, անոր Որդիին՝ Յիսուս Քրիստոսի մէջ. ի՛նքն է ճշմարիտ Աստուածը եւ յաւիտենական կեանքը: ա.Հովհ 5:1

    <<Քեզ ցույց տրվեց, որպեսզի իմանաս, որ եհովան է ճշմարիտ Աստվածը, նրանից բացի ուրիշը չկա>> բ օրինաց 4:35
    <<Դու լավ գիտես այսօր ու սրտիդ մեջ պետք է դնես, որ եհովան է ճշմարիտ Աստվածը վերևում` երկնքում, ներքևում` երկրի վրա, ուրիշը չկա>> բ օրինաց 4:39


    հիմա չի կարող երկու ճշմարիտ Աստվածներ լինել, այդ դեպքում, պետք է Աստվածաշնչից բերես համար, որտեղ նշվի, որ Եհովան դա Հիսուսն է և նույն անձնավորություն են կամ եհովան իր մեջ ներառում է նաև Հիսուսին, որպես մեկ այլ անձնավորություն, քանի որ երկու Աստվածներ չեն կարող լինել, ինչպես նաև Աստվածաշնչի մի համաը չի կարող հակասել մյուս համարին...


    ի դեպ Ա հովհ 5:20 ճիշտ թարգմանությամբ գրվում է այսպես` <<...Յիսուս Քրիստոսի մէջ: Սա է ճշմարիտ Աստուածը...>
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 30.08.2011, 21:28: Պատճառ: մեջբերման շտկում

Էջ 18 21-ից ԱռաջինԱռաջին ... 81415161718192021 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տարբեր կարծիքներ մուլտերի մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 11
    Վերջինը: 22.04.2019, 08:10
  2. Citynabz - կարծիքներ ու քննադատություններ
    Հեղինակ՝ անդրոիդ, բաժին` Վեբ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 29.08.2017, 15:23
  3. Yevista.am - Երևանյան Կարծիքներ
    Հեղինակ՝ yevista.am, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.06.2014, 22:43
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 16.02.2008, 18:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •