դե հարցը էն ա, որ Աստված հղի չէր, որ Հիսուսը նրանից ծնվեր ու մի բան էլ հարց առաջանար Աստծուց ինչ է ծնվում?..զգում ես որ հարցը սխալ ես ձևակերպում...Աստված միայն ստեղծում է հրեշտակներ, մարդիկ, թե հրեշտակները և թե մարդիկ, այսինքն Աստծո ստեղծած արարածները անվանվում են Աստծո որդիններ...Հիսուսը լիովին իրավունք ուներ Աստծուն իր հայրը անվանելու...բոլոր հրեշտակների հայրը Աստվածն է, իսկ Առակաց 8:22, կողոսացիս 1:15 և հայտնություն 3:14 համարները ցույց են տալիս, որ Հիսուսին ստեղծել է Եհովան Աստվածը
Այստեղ ձեր բերած մեջբերման մեջ ևս խեղաթյուրում կա , ոչ թե ,, որպէսզի Յիսուս Քրիստոսի անունով խոնարհուի ամէն ծունկ,, այլ հենց ,, որպէսզի Յիսուս Քրիստոսի անունին խոնարհուի ամէն ծունկ, քանզի՝ նախ Եհովայի առաջ ոչ ոք չի կարող կանգնել, կամ նրա երեսը տեսնել, մանավանդ մեղավորները, քանի որ միայն սրտով մաքուրները կարող են Աստծուն տեսնել, էլ ուր մնաց որ Եհովայի առաջ ծնկեն, Հիսուսն է այն արդար դատավորը , որ դատելու է ամենքին ըստ իրենց գործերի և խոսքերի, և Հովհաննեսի ավետարան՝ 14:7 Հիսուսն ասում է ,,Եթէ ճանչնայիք զիս՝ պիտի ճանչնայիք նաեւ իմ Հայրս. եւ այժմէն իսկ կը ճանչնաք զայն, ու տեսած էք զայն»:
խեղաթյուրում կա? իսկ ես մեջ եմ բերել Առաքելական եկեղցու արևելահայերեն թարգմանությունից` http://www.armenianchurchlibrary.com...ble/Pilip.html
իսկ ինչ վերաբերում է եհովայի առաջ ծնկի խոնարհվելուն, ապա զարմանում եմ ձեր պրիմիտիվ մտածելակերպի վրա...եթե մարդը երկրի վրա աղոթելիս ծնկի է գալիս և աղոթում է եհովային դա նշանակում է, որ նա ծնկի է գալիս Եհովայի առաջ
Մեջբերել-մեջբերել էր, լրիվ մեջբերեիր, որ հասկացվեր ինչ է քահանան ասում.՝
Ըհը, այ հիմա լրիվ հասկացվում է: Ճիշտն ասած, նման ընկալման անծանոթ էի (ընդգծածս «եթե անգամ անձնավորվում է»--> սովորաբար մեր աստվածաբանների կողմից չի անձնավորվում, բայց անձնավորելուց էլ անձնավորվում է վերոգրված կերպ): Այսինքն առակում «ստեղծվում» (վերևում ներկայացված մյուս բայերը մի կողմ թողնենք) է ոչ թե Հիսուսը, այլ նրա մարդեղացման խորհուրդը: Իմա՝ մինչև երկրի արարումն էր պատրաստվել Հիսուսի աշխարհ գալը (Աստված բնականաբար ամենագետ է):1. Առակաց 8. 22-31։
Այստեղ, եհովական աստվածաբանները առանձնացնում են հատկապես 22-րդ համարը, ուր ասվում է, թե՝ «Տերը ինձ ստեղծեց իր գործը սկսելուց առաջ», հայտարարում, թե՝ Հիսուս ստեղծված է, արարված է, աստված չէ։ Ի միջի այլոց, Դիտարանի համարյա բոլոր համարներում անպայման կգտնեք Առակաց 8.22 համարը՝ համապատասխան մեկնաբանությամբ։
«Բանը Աստծու սիրելի ճարտարապետն էր, որ Եհովայի կողքին աշխատեց բոլոր բաները շինելու համար և նկարագրված է որպես անձնավորված իմաստություն» («Գիտությունը, որ հավիտենական կյանքի է առաջնորդում», Բրուկլին, 1995, էջ 39)։ Ուրեմն, եզրակացնում են Եհովայի վկաները, այդ անձնավորված իմաստությունը Հիսուսն է՝ Աստծու Բանը, որը, ինչպես տեսնում ենք, ստեղծված է։
Այդ նույն բանն էր պնդում և Արիոսը IV դարում և նույն այդ համարն էր մեջբերում։ Բայց, իրականում, այդ համարի մեջ եկեղեցու հայրերը տեսել են մարգարեություն Հիսուսի՝ որպես Աստծու Բանի մարդեղացման մասին, կապելով այն Հովհաննեսի ավետարանի նախաբանի՝ 1.1-5-ի հետ, քանի որ ինչպես այստեղ անձնավորվում է իմաստությունը, այդպես էլ Լոգոսը, անձնավորվում է Հովհաննեսի ավետարանում։ Իհարկե Լոգոսի մասին վարդապետությունը, առանց Նոր Կտակարանի, անհնար է պատկերացնել, այն էլ հենվելով միայն առակների գրքի վրա։ 8.22-ի «ստեղծելը» բառը գալիս է LXX թարգմանությունից (Յոթանասնիցն է), ուր եբրայերեն qanah բայը թարգմանվել է այդպես, չնայած որ բայն ունի շատ ուրիշ իմաստներ, ինչպես օրինակ, «գնել», «ունենալ», «տիրել»։ Դրա համար էլ Աստվածաշնչային Ընկերության հրատարակություններում այդ համարի թարգմանությունը այս տեսքն ունի.
«Տերն ինձ ուներ իր գործը սկսելուց առաջ»։
Նույն այդ բայը օգտագործված է Ծննդ. 14.19 և 22 համարներում։ Երկու համարներում էլ «երկնքի ու երկրի Տերը» ¨ «Աստված» բառերը կապվում են qanah-ով («երկնքի ու երկրի Տեր եղող (qanah) Աստված»)։ Այսինքն, Առակ. 8.22-ից հետևում է, որ Իմաստությունը, եթե անգամ այն անձնավորվում է, ապա դա նույն Ինքն է՝ Որդին, որին Հայրը կնքեց՝ Աստված։ Իմաստության հավիտենական գոյությունը՝ ստեղծագործությունից առաջ, անշուշտ, նույնացվում է Արարչի հետ, այնպես, ինչպես Հովհաննեսի Նախաբանում։ (Ի միջի այլոց, ինչպես նշեցինք, այս համարի «ստեղծել» բայը գալիս է LXX թարգմանությունից, որը Եհովայի վկաները համարում են պարականոն, ոչ վավերական։)
Միջնադարյան հայ մեկնիչներն էլ նույն բանն էին սովորեցնում. «Այստեղ, աշխարհի լինելուց առաջ մարդեղացման խորհուրդն էր ձևավորվում, որը պիտի լիներ ապագայում» (Համամ Արևելցի, Մեկնություն Առակաց գրքի, Երևան, 1994, էջ 181)։
Ու ի դեպ նույն գրքում հրաշալի աստվածաշնչյան մեջբերման հանդիպեցի՝
Եսայի 9.6. «Քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, որ իշխանությունն իր ուսերի վրա պիտի լինի,Նրա անունը պիտի կոչվի Սքանչելի, Խորհրդակից, ՀԶՈՐ ԱՍՏՎԱԾ, Հավիտենականության Հայր, Խաղաղության իշխան»։
«Նոր աշխարհում» կարծես թե նույնն է, միայն «Աստված»-ը գրված է փոքրատառով: Է հա ինչքան ուզում եք փոքրատառ գրեք, միևնույն է պարզ երևում է, որ Հիսուսն Աստված է:![]()
ArtSus (28.08.2011)
Հարգելիս տեսնում եմ , որ դու չես հասկացել իմ գրածները և համարձակ կասեմ և ամբողջ Աստվածաշունչը.
Սուրբ Երրորդություն:
Ամենքս էլ ընդունում ենք , որ մեկ Աստված կա, Եհովան ինքը Հոգի է և ունի Խոսք և Զորություն, որոնցով արարեց ամեն բան, այդ երեքը անբաժանելի են, և ոչ մի արարած ի զորու չէ այն խախտելու, բաժանելու և իրարից անջատելու, բայց այդ Խոսքը և Զորությունը առանձին-առանձին գործողություններ են կատարում, որոնք բնորոշ են անձերին՝ ունեն գիտակցություն, խոսում են, կարող են մտածել,սովորեցնում են, հիշեցնում են,զգայուն են, կամք ունեն,վկայում են, բարեխոսում են, հանդիմանում են Աստծո միտքը գիտեն,կամենում և սիրում են:
Այս ամենը շատերը դժվար են ընդունում, որովհետև Աստծո խոսքը հասկանալուց առաջ պետք է նախ՝ ՀԱՎԱՏԱԼ Աստծո խոսքին , որը բացարձակ ճշմարտություն է, որ է Հիսուս Քրիստոս, բայց երբ փորձում էք հասկանալ Աստծո խոսքը մարդկային իմաստությունով , Աստված թույլ չի տալիս, որովհետև Աստված ճանաչողության հիմքը հենց հավատքը և ազատ կամքն է :
Տեր Ղևոնդի խոսքից <<եթե անգամ այն անձնավորվում է, ապա դա նույն Ինքն է՝ Որդին, որին Հայրը կնքեց՝ Աստված։ Իմաստության հավիտենական գոյությունը՝ ստեղծագործությունից առաջ, անշուշտ, նույնացվում է Արարչի հետ, այնպես, ինչպես Հովհաննեսի Նախաբանում։>>
1. Տեր Ղևոնդը ընդունում է, որ Առակաց 8:22 համարը Հիսուսի մասին է
2 Տեր Ղևոնդի խոսքերից <<Որդին, որին Հայրը կնքեց՝ Աստված>>: Այս խոսքերը իրականությանը չեն համապատասխանում..Աստվածաշնչում չկա համար թե իբր Աստված Հիսուսին կնքել է Աստված .. սա սուտ է և չի հիմնավորվում Աստվածաշնչով
3. Տեր Ղևոնդի խոսքից <<Իմաստության հավիտենական գոյությունը՝ ստեղծագործությունից առաջ, անշուշտ, նույնացվում է Արարչի հետ>>... Առակաց 8;22-ում ոչ մի տեղ գրած չի իմաստության հավիտենական գոյության մասին, այլ ընդհակառկը <<Եհովան ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին...յաւիտենութիւնից էլ առաջ հաստատեց ինձ...դեռ երկիրն արարելուց առաջ, աւելի առաջ> Այստեղ <ստեղծել> բառը բացառում է հավիտենական գոյությունը...իսկ Աստվածաշնչյան ընկերությունը ոնց է թարգմանել դա հեղինակություն չի կարող լինել, քանի որ թարգմանության ճշտությունը ոչ թե ստուգում են թարգմանույթյան հետ այլ գիտաքննական տեքստի հետ, տվյալ դեպքում հին կտակարանի գիտաքննական տեքստ է համարվում Շտուտգարտսենի եբրայերեն Աստվածաշուն չը
Թե ասա էս հրեաները ինչի՞ մեծատառ ու փոքրատառ չունեն:
Քումրանյան ձեռագրերի անգլերեն թարգմանության մեջ /Սյունակ 8, տող 23-24/ մեծատառով են գրել: Բայց անձամբ ես գտնում եմ, որ խոսքը երկրային տիրակալի մասին ա:![]()
Վերջին խմբագրող՝ Skeptic: 28.08.2011, 19:33: Պատճառ: Oooops
Տերը ամենքիս թող ողորմություն անի, և թող Սուրբ Հոգին առաջնորդի և հասկացնի ամեն ճշմարտություն, Հիսուսը ասեց ,,Եւ դուք չէք ուզեր ինծի գալ, որ կյանք ունենաք,,
Ինչքան էլ մենք բանավիճենք , ոչինչ էլ չի ստացվի, որովհետև մինչև Աստված մեզ իրեն չկանչի, մենք չենք կարող իրեն ճանաչել և ,,Ո՛չ մէկը կրնայ գալ ինծի՝ եթէ զիս ղրկող Հայրը չքաշէ զայն. ու ես պիտի յարուցանեմ զայն՝ վերջին օրը:,,Հովհ.6:44
Տեր Ղևոնդն ընդունում է, որ Առակաց 8:22-ը Հիսուսի մարդեղացման խորհրդի մասին է:
Հենց ասենք, Եսայի 9:6-ը, որին չպատասխանեցիր պարզ ասում է, որ Հիսուսն Աստված է:
Ոնց երևում է տրամաբանության հետ էլ խնդիրներ ունես: Նայի՝
Կա միայն Աստված (չկա ժամանակը, չկա հավիտենությունը, չկա երկիրը).....-->հայտնվեց իմաստությունը....-->հայտնվեց հավիտենականությունը:
Իմաստությունը նախորդում է ժամանակին/հավիտենականությանը՝ ուրեմն հավիտյան է
Երկրային տիրակալ ասելով Հորն ի նկատի ունես, ասեմ որ տրամաբանորեն չի ստացվում քանի որ գրված է «պիտի կոչվի»: Հոր անունն արդեն իսկ փառաբանված էր, իսկ «պիտի»-ն ակնհայտորեն ցույց է տալիս, որ նման կերպ պիտի փառաբանվերի նաև Հիսուսի անունը, երբ այն հայտնի դառնար մարդկանց (թե չէ Որդին արդեն իսկ կար):
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 28.08.2011, 19:46:
Դե իմ ասածն էլ ա էդ, որ տարօրինակ ա, բայց պարտադիր չի էդ տարօրինակությունից բխեցնել էն եզրակացությունը, որը ամենաշատն ա ձեռ տալիս:
Լավ, քանի որ ես աստվածաշունչը չեմ ընդունում որպես «ճշտի» գիրք, ավելի լավ ա հետագա քննարկումներից խուսափեմ:![]()
Moonwalker (28.08.2011)
ի դեպ <<Աստված>> բառը պարզապես նշանակում է իշխանություն ունեցող և այդ բառը կիրառվում է նաև մարդկանց դեպքում օրինակ Ելք 4:14-16 <<Եհովան խիստ բարկացաւ Մովսէսի վրայ ու ասաց. «Մի՞թէ ղեւտացի Ահարոնը քո եղ֊ բայրը չէ։ Գիտեմ, որ նա քո փոխարէն փայլուն կը խօսի։ Նա քեզ ընդառաջ կ՚ելնի եւ քեզ տեսնելով՝ ամբողջ հոգով կ՚ուրախանայ։ Կը խօսես նրա հետ եւ իմ պատգամները կը դնես նրա շրթներին։ Ես կբացեմ քո բերանն ու նրա բերանը, ձեզ կը սովորեցնեմ այն, ինչ պէտք է անէք։ Ժողովրդի հետ քո փոխարէն նա կը խօսի, նա կը լինի քո խօսափողը, իսկ դու նրա համար կը լինես ներշնչող Աստուած>>:
ինչ է միայն այս համարից պետք է ասենք թե Աստված` եհովան Մովսեսին Աստված է կնքել?
այլ համար ևս` <<Ես ասացի՝ «Աստուածներ էք դուք, կամ բոլորդ էլ որդիներն էք Բարձրեալի։ Բայց ահա մեռնում էք դուք որպէս մարդ եւ ընկնում էք ինչպէս մի իշխան»։ Սաղմոս 81:6-7/ 82:6-7 այս համարում մարդիկ անվանավում են <Աստվածներ>>
Սակայն Աստվածաշնչում ասվում է, որ աստվածների Աստվածը Եհովան է` Հայրը <<որովհետեւ չկայ ուրիշ Աստուած, բացի միակ Աստծուց, թէպէտեւ այսպէս կոչուած աստուածներ կան թէ՛ երկնքում եւ թէ՛ երկրի վրայ. արդարեւ, կան բազում աստուածներ եւ բազում տէրեր։ Բայց մեզ համար միայն մէ՛կ Աստուած կա` Հայր, որ ստեղծել է ամէն բան, եւ մենք ապրում ենք նրանով. եւ՝ միայն մէ՛կ Տէր Յիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծուեց ամէն ինչ, եւ մենք ապրում ենք նրանով>>։ 1կորընթացիններ 8:5-6
հստակ ասվում է, կոչվում են աստվածներ թե երկնքում թե երկրի վրա, բայց աստվածների Աստվածը և միակ Աստվածը` Հայրն է
<<Գոհութի՛ւն մատուցեցէք եհովային, քանզի բարի է նա, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։ Գոհու֊թի՛ւն մատուցեցէք աստուածների Աստծուն, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը>>։ Սաղմոս 135:1-2/ Սաղմոս 136:1-2
Skeptic (28.08.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ