Չգիտես որ ես եմ,բայց ինձ քո մասին արդեն էնքաաաան բան պատմեցիր,որ արդեն 2րդ անգամ հիասթափվեցի քեզնից
Չգիտես որ ես եմ,բայց ինձ քո մասին արդեն էնքաաաան բան պատմեցիր,որ արդեն 2րդ անգամ հիասթափվեցի քեզնից
Meme (24.08.2011)
Համարյա մեկ ամիs առաջ վերջացրի կարդալ "Surely you are joking, Mr. Feynman" գիրքը՝ նոբելյան մրցանակակիր ֆիզիկոս Ռիչարդ Ֆայնմանի մասին: Շատ հետաքրքիր անձնավորություն էր նկարագրված: Գլուխներից մեկում մի դրվագ էր պատմված, որը, ցավոք, հիշեցրեց մեր կրթական համակարգի թուլությունները: Ֆայնմանը խոսում էր Երկրորդ Աշխարհամարտին անմիջապես հաջորդող տարիների մասին, իսկ նրա նկատած խնդրի հետ ես բախվել եմ ընդամենը մի քանի տարի առաջ:
Մի անգամ Ֆայնմանին առաջարկում են մասնակցել մի հանձնաժողովի աշխատանքների, որը պետք է գնահատեր մրցույթին ներկայացված մաթեմատիկայի դպրոցական դասագրքերը և խորհուրդ տար, թե որոնք են պիտանի միջնակարգ դպրոցում օգտագործելու համար: Ֆայնմանի կինը հիշում է, թե ինչպես Ֆայնմանը, փակված իր սենյակում, ընթերցում էր գրքերը և հաճախակի բարկացած գոչյուններ ուղղում գրքերի հեղինակների հասցեին: Ոչ առանց պատճառի, բնականաբար:
Գրքերից մեկը (և սա դեռ լավագույն օրինակներից է), մասնավորապես, սովորեցնում էր դպրոցականներին, որ «մաթեմատիկան լայնորեն կիրառվում է գիտության մեջ»: Գրքի հեղինակները խոստանում էին «օրինակ բերել աստղագիտությունից, որը գիտություն է աստղերի մասին»: Այնուհետև, նրանք տեղեկացնում էին, որ «կարմիր աստղերի ջերմաստիճանը 4000 աստիճան է, դեղիններինը՝ 5000, կանաչներինը՝ 7000, կապույտներինը՝ 10000, իսկ մանուշակագույններինը՝ ինչ-որ մեծ մի թիվ»: Եթե հաշվի չառնենք այն փաստը, որ կանաչ կամ մանուշակագույն աստղեր գոյություն չունեն, մնացածների ջերմաստիճանները քիչ թե շատ ճշգրիտ են բերված՝ ըստ Ֆայնմանի: Նրան համակում է այն միտքը, որ գրքերի հեղինակները խոսում են այնպիսի մի նյութից, որի մասին պատկերացում չունեն (ինչքա՛ն հաճախ է դա պատահում մերօրյա մասնագետների հետ): Այնուհետև գրքի հեղինակներն առաջարկում են հետևյալխնդիրը. «Ջոնը և նրա հայրը դուրս են գալիս աստղեր դիտելու: Ջոնը տեսնում է երկու կապույտ և մեկ կարմիր աստղ: Նրա հայրը տեսնում է մեկ կանաչ, մեկ մանուշակագույն և երկու դեղին աստղ: Որքա՞ն է Ջոնի և նրա հոր տեսած աստղերի ջերմաստիճանների գումարը»:Ինչպես իրավացիորեն վրդովվում է Ֆայնմանը՝ կատարյալ հիմարություն. որևէ գիտնական երբևէ գործնականում չի գումարում աստղերի ջերմաստիճանները, դա անիմաստ գործողություն է: Բացառաությամբ, թերևս, այն դեպքերի, երբ ուզում են հաշվել միջին ջերմաստիճանը:
«Դե, դրանք ամերիկացիներն են,- ծիծաղում եք Դուք հիմա: - Զադորնովը չէ՞ր ասում նրանց մասին՝ ну, тупые!» Այդքան համոզվա՞ծ եք, որ մեր գրքերն ավելի լավն են: Բացեք, այդ դեպքում հանրահաշվի այսօրվա դասագրքերը՝ սկսած վեցերորդ դասարանից: Դրանցից մեկում, կոնկրետ դասարանը չեմ հիշում կգտնեք նմանատիպ բովանդակությամբ խնդիրներ. «Մուկը ամբարից ցորենի հատիկներ է գողանում: Առաջին ամսվա/տարվա մեջ նա գողանում է 1234567890 հատ հատիկ, երկրորդի ընթացքում՝ 987238767 հատ, երրորդի ընթացքում՝ 1249800000: Որքան ցորենի հատիկ է գողանում մուկը երեք ամսում/տարում»: Իրականությունից կտրված, հիմարագույն խնդիրները, որոնք կապ չունեն իրական կյանքի հետ (ոչ մի գյուղացի չի նստի հաշվի ցորենի հատիկների քանակը և տեսնի, թե քանի հատիկ է կորել), ավելին, բաժանված են «քայլերի»: Վերը նշված խնդիրը կարող է բաժանված լինել երկու մասի (սիմվոլիկ եմ ներկայացնում, միգուցե կոնկրետ այս տիպի խնդիրները տրոհված չլինեն, բացյ արագության խնդիրները տրոհված են). Մի խնդրում պահանջվի հաշվել առաջին երկու տարում մկան կրածը (այն էլ a-երով ու b-երով բանաձևերով), հետո՝ երեք տարվանը: Զարմանալի չէ, որ մեր հանրահաշվի գրքերն այդքան հաստափոր են, իսկ աշակերտները սովորում են միայն խնդրի լուծման մեթոդներ հիշել, բայց ոչ տրամաբանել: Ցավալի փաստ է:
Վերջին խմբագրող՝ ars83: 24.08.2011, 18:34:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Ես նոր համոզվեցի, որ մարդ լսում ա էն, ինչ ուզում ա լսել.... Չե՞ք հավատում, ապացուցեմ.
Դիցուք ունենք 2 ամսեկանը չլրացած հրաշք երեխա, որը ծնված օրվանից ամենաշատը իր մորքուրին է սիրում, դե ինքը դեռ չգիտի էլի.
Րոպեներ առաջ բոլորին թվաց, թե նա առաջին անգամ ասաց. "ՄԱՄ" , մի ուրախությու՜ն , մի հրճվա՜նք, բայց դե ես հո լավ լսեցի, շատ հստակ ասաց ."ՄՈ՜Ք"![]()
Ameli (24.08.2011), Ariadna (25.08.2011), Arpine (25.08.2011), einnA (24.08.2011), Freeman (24.08.2011), Jarre (25.08.2011), Meme (25.08.2011), Nare-M (25.08.2011), Skeptic (24.08.2011), SSS (26.08.2011), Անտիգոնե (26.08.2011), Արևածագ (25.08.2011), Արևհատիկ (25.08.2011), Գեա (24.08.2011), Ժունդիայի (24.08.2011), Ինչուիկ (24.08.2011), Մանուլ (26.08.2011), Ուլուանա (26.08.2011)
Հավաքված տունը կոկիկ մի միջավայր է, մաքուր է, ոտ գցելու տեղ կա, լուսավորությունն էլ, էլ չասեմ:
Սակայն տունն ինձ համար պետք է լինի տուն, այլ ոչ թե վիրաբուժական սենյակ կամ էլ տիեզերական գործակալության գերմաքուր լաբորոտորիա:
Մարդիկ կան խելառի նման օր ու գիշեր պռտում են, մանրազերծում, շաբաթը մեկ կահույքը էս պատից էն պատը տեղափոխում, սերվանդի բաժակներն էլ լողակաջրում:
Ես նախընտրում եմ ապրել այնիսի տան մեջ, որտեղ միանգամից նկատում ես ամեն ինչ ու մտածում, որ այդտեղ կյանք կա վերջապես:
Կյանքով տունն ինձ համար այն է, երբ գրքերը իրենք իրենց դուրս են գալիս գրապահարանից, իսկ դեկորները խաղում են իրենք իրենց մեջ՝ տեղփոխվելով այստեղից այնտեղ, առանց մարդկային միջնորդության:
Կյանքով տան գազօջախը պետք է մաշված լինի օգտագործելու, առատ հարաբերությունների պատճառով, որը կանչում է բոլորին դեպի կերակրասեղանը:
Բազմոց՝ առանց բծի՞:
Գորգ՝ առանց հատ ընկած թելի՞:
Սեղան՝ առանց բաժակի տակի հետքի՞:
Աչքիս էդ տանը երբեք էլ խնջույքներ չեն լինում:
Իսկ եթե մանրահատակի վրա քերծվածք չկա, ապա այդեղ երբեք չեն էլ պարել:
Կյանքով տունն ինձ համար, այն է երբ կեսօրին զուգարանից անուշբույր գոլորշի է դուրս գալիս: Կյանքով տան մեջ միշտ լինում է զռթուզիբիլի ինչ-որ դարակ, որտեղ մենք պահում ենք թելի կծիկը, նախորդ ծննդյան տոնից մնացած մոմերն ու անձնագիրը համատեղ:
Կյանքով տունն այն է, երբ դռան շեմից դեռ չմտած զգում ես, որ գալդ բարի է: Այն տունն է, երբ միշտ հանգրվան է ընկերներիդ, ծնողներիդ, երեխաներիդ ու թոռներիդ, հարևաններիդ համար: Իսկ ննջասենյակում սավաններն իրար են խառնված, որովհետև կա պստիկ մեկը, ով օրվա ցանկացած պահին ցատկոտում անկողնու վրա:
Կյանքով տունն այն է, որը մենք այնպես ենք այն դասավորում, որ մեզ նմանվի:
Դասավորիր տանդ իրերն ու մաքրիր ապրելուդ միջավայրդ ամեն օր, սակայն այնպես արա, որ ժամանակ ունեաս այդ միջավայրում մի քիչ ապրելու ու նրանում ճանաչելու ինքդ քեզ:
Հ.Գ. Կյանքով տուն ասելիս ի նկատի չունեմ լեյլն ու տառտակալած ճենջը մխրճված լինեն խոհանոցի պատից կախված դարակների գլխին:
Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 24.08.2011, 22:41:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Ariadna (25.08.2011), ars83 (24.08.2011), CactuSoul (25.08.2011), Claudia Mori (25.08.2011), einnA (24.08.2011), Kita (24.08.2011), kyahi (25.08.2011), Lusina (24.08.2011), Lusinamara (24.08.2011), murmushka (25.08.2011), Nadine (24.08.2011), Nare-M (25.08.2011), Արևածագ (25.08.2011), Արևհատիկ (25.08.2011), Գեա (24.08.2011), Դեկադա (25.08.2011), Ուլուանա (26.08.2011)
Մեռա սպասելով,չկա ու չկա այ մարդ...Ոչ գրումա, ոչ զանգում...
![]()
մի հատ բարի ու հավատարիմ ընկերոջ կարիք ունեմ...Շուն խորհուրդ չտաք
Էխ, Անկապիկ ջան, քո անունն ա թնդում, բայց էս անկապ երկրում դու եզակի Չանկապ անկյուններից ես: Բալես, ուրեմն նայի, որ ասենք քո կողքով անցնում են, մտածում են ՙահ, էլի էս անկապը՚, գնում մտնում են Ինտիմ անկյուն, կամ ասենք սեր, զգացմունքներ, ի՞նչ ես գնում դու: Ոչ մեկի մտքով չի էլ անցնում, որ դու էլ սիրո կարիք ունես... Որ էն որ անընդհատ ՚նոր գրառումներում՚ հանդիպում ես՝ էդ պատահական չի՝ ուշադրություն գրավելու միջոց ա)))
ուղղակի մարդիկ սովորել են, որ քեզ մենակ նեղ պահերին հիշեն՝ երբ որ ներվայնացած են, գժված են, իրանց ոչ ոք բանի տեղ չի դնում, բայց իրանք ուզում են արտահայտվեն... կամ ասենք պետք ա մեկին մի բան ՀԱՍՑՆԵԼ, նամյոկի միջոց ես դառնում՝ թատերաբեմ ես կասեի))) Բա ապեր... Մեկ ա մարդիկ գալիս են ու գնում, իսկ քեզ ոչ ոք լուրջ չի վերաբերվում՝ ՚դե մեր անկապն ա էլի՚՚ , հա, լավն ա... Բայց մի տեսակ ընկերական են սիրում քեզ... Ախր դու շատ բարի ես՝ օգնում ես ում ինչով կարող ես, կամ փորձում ես, ում նույնիսկ համոզված ես, որ չես կարող օգնել...
Անկապիկս, էս պահին միակ հարազատս դու ես, որովհետև էն՝ ինչ քեզ ցույց էի տալիս, որ ճիշտ է քո պարագայում՝ նույնությամբ ճիշտ է իմ դեպքում... Ու գիտե՞ս որն ա կայֆը, որ երկուսս էլ չենք փոխվի ու էս կեղտոտ աշխարհում տենց կիսաբարեգործական ընկերության նման կապրենք ամբողջ կյանքում... Բայց, հույս ունեմ, որ... ահ, դու ինձնից լավ գիտես... Իսկ էս պահին արի թքած ունենանք ամեն ինչի վրա ու ծխենք, չէ, թարգել եմ, սպասի գնամ գարեջուր բերեմ, խմենք))) չնայած մենք սենց էլ իրար լավ հասկանում ենք, հարազատս, սիրում եմ քեզ)))
Վերջին խմբագրող՝ John: 25.08.2011, 17:34:
Սկիզբը. http://www.akumb.am/showthread.php/5...=1#post2280092
Այս հատվածում այն հոգեբանական միջավայրի մասին կխոսենք, որ տունը դարձնում է հարմարավետ ու գրավիչ, իսկ կնոջ ընկերակցությունը՝ ամենացանկալին:
Ժպտա՜... ինչքան հնարավոր է՝ շա՜տ, անգամ մի աննշան առիթ գտիր ժպտալու և կատակելու համար: Իրար հետ ծիծաղելը միավորում է մարդկանց: Մռայլությունը նույնիսկ ամենասիրուն դեմքի գծագիրն է աղճատում, իսկ ժպիտով կողքինիդ միանգամից ցուցադրում ես ես քո բարյացակամ վերաբերմունքը: Եթե նորություններ ունես ասելու, սկզբից հայտնիր լավ բաների մասին, որ երկուսիդ տրամադրությունն էլ կբարձրացնի ու կջերմացնի մթնոլորտը: Դրանից հետո տհաճ լուրի ազդեցությունն այնքան սուր չի ընկալվում:
Չի կարելի նկատողություն անել տղամարդուն ուրիշների մոտ, եթե անգամ այդ «ուրիշը» երեխաներն են: Նույնիսկ ցածրաձայն զգուշացումը խոցում է տղամարդու ինքնասիրությունը, իսկ եթե այն, աստված մի արասցե, արվում է օտարների ներկայությամբ, դրանից հաստատ որևէ լավ բան դուրս չի գա: Ի վերջո, նկատողություն անելու նպատակը քեզ դուր չեկած արարքը կամ խոսքն ուղղելն է, և ոչ թե այն, որ ամուսինդ թշնամանքով լցվի քո հանդեպ: Այդ պատճառով էլ՝ զգուշացում անելու միջոցի ու տեղի ընտրությունն այս հարցում գերխնդիր է:
Իսկ ընդհանրապես, սովորի՛ր լսել: Լսելու կարողությունը խոսելու կարողությունից շատ ավելի ձեռնտու է: Նույնիսկ պատմության մեջ ամենաշատ տղամարդկանց համակրանքը վայելել են ոչ թե գեղեցկուհիները, այլ լավ զրուցակիցները. Վերջիններս էլ իրենց հերթին անփոխարինելի ունկնդիրներ են եղել:
Յուրաքանչյուր տղամարդ սեփական տանն իրեն առյուծ է զգում և ուզում է, որ իր ամրոցում խաղաղ ներդաշնակություն տիրի՝ առանց վեճերի ու սկանդալների: Նրանք շատ են վախենում հարաբերություններ պարզելու ծանր խոսակցություններից, բայց լավ գիտենք որ դրանք երբեմն անհրաժեշտ են. «կայծակները մաքրում են օդը»: Անգամ «կայծակների» պահին չի կարելի կորցնել ինքնատիրապետումն ու այնպիսի արտահայտություններ թույլ տալ, որի պատճառով հետո զղջալու ես: Ամենածանր խոսքերն ու մեղադրանքները մտքումդ ասա, որովհետև քո նպատակը հարաբերություններ կառուցելն է և ոչ թե՝ քանդելը:
Եվ վերջապես. Տղամարդիկ թուլություն ունեն գովեստների նկատմամբ: Նա պիտի հաստատ համոզված լինի իր բացառիկության ու ամենա...ամենան լինելու հարցում: Շռայլիր գովեստները, ու ամուսինդ խանդավառությունից այնպիսի «սարեր» շուռ կտա, որի մասին երազել անգամ չէիր կարող:
........
Հաճույքների մասին, առանց որոնց կյանքն ընդհանրապես անգույն կլիներ, իսկ տղամարդու հետ համատեղ կյանքն, իմ կարծիքով, լիովին իմաստազուրկ է:
Միասին նայած ֆիլմերն ու ներկայացումները, ճամփորդությունները, նույնիսկ ծանոթին հյուր գնալը հաճելի փոփոխություններ են մտցնում առօրյայում, թամացնում են զգացողություններն ու հավելյալ փայտ է ավելացնում գուցե ոչ այնքան թեժությամբ վառվող սիրո ու կրքի խարույկին:
Չնայած յուրաքանչյուր տառաճանաչ կին էլ գիտի, թե տղամարդու սիրտ տանող ճամփան ստամոքսով է անցնում, ես էլ չեմ ալարում մի անգամ ևս դրա մասին ուղղակի հիշատակել: Որովհետև համոզված եմ, որ հայուհիների մեծագույն մասը ջերմեռանդ պատրաստակամությամբ են եփութափով զբաղվում, ամուսնու բերած «որսից» պատրաստում են հնարավորն ու անհնարինը: Այդ հարցում մերոնք անմրցելի են: Բայց, եթե կինը նաև աշխատում է, հենց ա՛յդ ու տան հոգսերի վրած թափած ջանքերն են, որ երեկոյան հաճախ կնոջը վերածում են «քամած լիմոնի», ում միակ երազանքը ոտքերը մինչև անկողին քարշ տալն է: Եթե անգամ վերը շարադրված բոլոր կետերն անգիր գիտի ու կիրառում է այդ դրույթները սիստեմատիկ, անկողնում «կենդանության նշաններ ցույց չտվող» կինը հայտնվում է ամուսնուն եթե ոչ կորցնելու, գոնե մի ուրիշ՝ ավելի «ճարպիկի» հետ կիսելու վտանգի առաջ: Այդ պատճառով, հիմա մի բան եմ գրելու, որ մեր օրինակելի - հայկական մտածելակերպի հիմքը քանդում է, բայց...
Գրողի ծոցն անլվա ամաններն ու թափթփված հագուստները, տնային գործերը երբե՛ք չեն վերջանում, բայց մարդու ֆիզիկական ու հոգեբանական ռեսուրսները սպառվում են: Մեջդ ուժ թող վայելքների համար: Եթե անգամ դրա տրամադրությունը չկա: Ախորժակն ուտելիս է բացվում: Մի երկու ձեռք գայթակղիչ սպիտակեղեն բոլորն էլ կարող են իրենց թույլ տալ՝ դրանց գները ամենաամատչելիից մինչև անսահմանություն են, մինչդեռ արտաքին տեսքով շատ քիչ կարող են տարբերվել իրարից: Ֆերոմոններով օծանելիք օգտագործիր, եթե զգում ես, որ դրա կարիքը կա: Ձգտիր ամեն անգամ նույնը չլինել : Ինչպես որ ամեն օր նույն ճաշր չի ուտվում, այնպես էլ ինտիմ կյանքում միօրինակությունը իրարից սառելու լավ գրավական է: Մոռացի՛ր պարկեշտ կնոջ մասին իմացածդ կանոնները, ընդառաջ գնա իր բոլոր ցանկություններին, անկողինը համեստության ու կոմպլեքսների տեղը չի: Զարմացրու սիրելիիդ: Իհարկե, հաճույք ստանալու համար կնոջը հոգեբանական ու ֆիզիոլոգիական ահագին նախադրյալներ են պետք, բայց առաջին հերթին ինքդ պիտի տրամադրված լինես: Առօրյա բոլոր խոսակցությունները թող ննջասենյակի դռան հետևում. Ո՛չ մի բառ շաքարավազի գնի կամ երեխայի ստացած գնահատականների մասին: Ինչպես նաև, չհաջողված գիշերվա տրամադրությունը ննջասենյակից դուրս տանել չի կարելի: Հաջողվածի ու հաճելիի տպավորությունները տար, կատակիր այդ թեմայով, հիշեցրու ամուսնուդ, բայց չհաջողվածի մասին՝ ո՛չ մի խոսք: Ու ո՛չ մի դժգոհություն:
Վերը շարադրածներս մի տեսակ աշխատանքային ուղեցույցի են նմանվում, բայց ո՞վ է ասել, թե ընտանեկան կյանքը ամենօրյա աշխատանքի արդյունք չի: Սիրել՝ նշանակում է գործել:Իհարկե, նա, ում համար թափվելու են այսքան ջանքերը, հաստատ արժանի է քո սիրուն ու գնահատանքին:
Այս երեք մասերում փորձել եմ հակիրճ նկարագրել իմ կարծիքով ա՛յն ամենակարևորը, ինչը կապում է տղամարդուն կնոջն ու ընտանիքին, և համեմատաբար անառիկ է դարձնում քո ամրոցը արտաքին վտանգների առաջ: Կյանքի բոլոր դրվագներին ու հազար ու մի բացառություններին, բնականաբար անդրադառնալ չէի կարող:
Ասում են, թե կանացի հանճարեղ անկողիններ կան, որ կարող են պոկել նույնիսկ ամենանվիրված ամուսնուն: Գուցե և՛ կան, չգիտեմ: Բայց եթե հանկարծ, աստված մի արասցե, վերը գրած խորհուրդներս ու մի բան էլ ավելին ես անում, նա հանկարծ քեզ փոխարինի ուրիշով, դարդ չանես ու տրամադրությունդ չգցես.
Գիտելիքների ու հմտությունների այսքան պաշարով ավելի լավին ես արժանի ու այդ լավն անպայման կունենա՛ս:![]()
Առյուծ:
Պաշտում եմ այս համաստեղությունը: Սիրում եմ: Կուզենայի համաստեղությունով էլ առյուծ լինել: Չգիտեմ, բայց մի տեսակ միշտ կարողանում եմ ընդհանուր բաներ գտնել նրանց հետ:
Առյուծը առաջնորդն է, թագավորն է, փայլն է, սակայն վտանգավոր է, նա միշտ պետք է լավ խնմանված լինի, զարդերի մեջ հեղեղված, այլապես նրա ինքավստահությունը նման է ծոմի մեջ եղող մի ամեոբայի:
Ուզու՞մ ես փառաբանել համաստեղությամբ առյուծին: Գովերգիր նրան, ձևացրու, թե նրա կարծիքը միակն ու գերագույնն է ու առանց նրա կյանքդ կլիներ անիմաստ ու վուլգար՝ նման հայկական սերիալների երկրոդական դերերերի անձանց:
Ուզու՞մ ես կոտրել նրան: Առհամարիր, ծիծաղիր նրան հագուստի ու ծայրահեղ չափազանցված սովորույթների վրա, մի´ ընդունիր նրա պատրաստի ճիշտը ու կտեսնես այս կատվազգիին փռփռած ու խենթացած, որ կլացի իր կյանքի սավանաներում:
Առյուծը շատ բարեսիրտ է, միշտ լավ նվերներ է մատուցում: Նույնսիկ եթե աղքատ է, միշտ հանդես է գալիս բարձ ճաշակով ու փառասիրությամբ:
Նա իր համաստեղությամբ ցուլ եղբոր համար միշտ կհանձնի տան եղած բոլոր դատարկ շշերը, միայն թե եղբոր համար գնի վերջին զանգի կոտյումը: Մինչդեռ համաստեղությամբ ցուլ նրա եղբայր կխնայի սեփական փողերը՝ թաքցնելով դոշակի տակ:
Առյուծը, երբ որոշում է հասնել ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, այլևս պռծում չկա, որովհետև նա կարողանում է, որովհետև քեզ իր շրջանակի մեջ է գցում, հետևում է շարունակ, անհանգստացնում:
Այ էն փիսո դեմքը, որ քեզ զանգում է ու իրան դնում... Առյուծի տեղը: Նեռվայնությունից, հոգնածությունից ու մի քիչ էլ հետաքրքրությունից ելնելով դու զիջում ես մի փոքր, ու մեկ էլ հոպ՝ բացահայտում ես, որ նրա համբույր այդքան էլ վատը չի, որ նա ուշադիր է, ու երբ ուշքի ես գալիս, նկատում ես, որ իրանով ես եղել: Վա՜յ, մամա´ն՝ ծաղկաման:
Առյուծը խանդոտ է, դրամատիկ է, ու կռվի բուն:
Ի դեպ: Զգու´յշ եղիր համաստեղությամբ առյուծ կին սիրեկաններիդ հետ: Նրանք ցանկացած ձև կարողանում են դառնալ առաջին տիկիններ, որովհետև ու բնականաբար նրանք չեն էլ կարող երկրոդը լինել: Նրանք ամեն ինչի տերն ու տիրակալն են, ու վայ էն տղամարդուն, ով կծառայի նրանց, միշտ կլինի նրանց ենթական: Այդպես է, որովհետև նրանք չեն ներում, ջղային են: Ծախսատար են ու ցանկանում են միշտ ուշադրության կենտրոնում լինել: Ճարտար լեզու ունեն ու խորամանկ են, սիրում են կոնֆլիկտներ ստեղծել, ու ամենավերջում, հաղթել բանավեճերում: Սակայն, ընդհանուր առմամբ, հավատարիմ են, նվիրված ու ջերմ:
Եսասեր էլ են: Կարողանում են հավասարակշռությունից հանել զուգընկերոջն իրենց անկապ ու անտեղի խանդի տեսարաններով, պահանջկոտությամբ: Սակայն, միևնույն ժամանակ, այս համաստեղության տակ ծնվածները, երբ հավասարակշռված են, ավելի ճիշտ երբ ամեն ինչն իրենց ձեռքում է, կյանքով լի են, կրակոտ են ու խնդուն:
Փառասաեր են, մի այլ կարգի աշխատասեր ու ցանկանում են լինել միշտ գնահատված: Նրանք պաշտում են երևալ, պաշտում են լինել ընդգծված, սիրում են լինել բեմը, լինել կյանքը:
Իրականում իսկական առյուծներ քիչ կան աշխարհում: Դե բնկանաբար, ամեն մի չոլում չի, որ կարող ես թագավորների ու թագուհիների հանդիպել:
Աշխատավայրում շատ շտապ են բարձ դիրքեր գրավում, իսկ ճաշարանում գրեթե միշտ շեֆության կողքին են նստած:
Ու եթե նույնիսկ կեղտոտ հագուստով սվառչիկ ու վադապռավոդչիկ էլ լինեն նրանք, ապա մազեր միշտ տեղը տեղին է ու հարդարված:
Չգիտեմ, բայց բոլոր առյուծները մի տեսակ լավագույնս են պահպանում իրենց փարթամ մազերը:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Ասումա վաղը թերթը կգնես ու ինձ կզանգեսմտածում եմ ինչի՞.երևի իրենց զորամասի մասին են գրել
: Ասումեմ լավ էլ անիմաստ հարցեր չեմ տալիս, գիտեմ չես սիրում, վաղը կզանգեմ.
Կրպակներում հերթով հարցնում եմ. թարսի նման մի քանի տեղ չկար. վերջապես մոտեցա մի կրպակի, ներսում իսկապես բարի դեմքով մի պապիկ էր. հարցրեցի.
– «Զինվոր» թերթ ունե՞ք:
–Այո:
Վերցրեցի թերթը ուշապիկին նայելով՝ մի պահ զարմացա, բայց ինձ հպարտ զգացի.
Պապիկը նայեց դեմքիս ու ասաց,–Ծանոթա՞:
–Եղբայրսա,– ասեցի(քիչ էր մնում մոռանայի վճարել) ու հոդվածը կարդալով հեռացա:![]()
Վերջին խմբագրող՝ Arpine: 26.08.2011, 00:05:
"Non est ad astra mollis e terris via."
Ariadna (27.08.2011), CactuSoul (26.08.2011), Claudia Mori (26.08.2011), erexa (26.08.2011), Freeman (26.08.2011), ivy (27.08.2011), Lusina (26.08.2011), Lusinamara (12.09.2011), Mark Pauler (26.08.2011), Meme (26.08.2011), Nare-M (26.08.2011), Shah (26.08.2011), Skeptic (26.08.2011), Smokie (22.02.2013), Tig (26.08.2011), Valentina (26.08.2011), Անտիգոնե (26.08.2011), Արևածագ (26.08.2011), Արևհատիկ (26.08.2011), Դեկադա (26.08.2011), Էլիզե (28.08.2011), Ինչուիկ (26.08.2011), Մանուլ (26.08.2011), Նաիրուհի (02.09.2011), Ռուֆուս (31.08.2011), Ֆոտոն (26.08.2011)
Վիճակիցսա ,թե ինչից չգիտեմ ,բայց էս քանի օրը գլուխս բարձին դնելուն մեկ սկսում եմ տարօրինակ երազներ տեսնել...Ու էնպիսի մարդկանց եմ տեսնում, որ ...Մանկապարտեզիս ընկերներից ու դայակներից սկսած մինչև ապագայի մարդիկ. մի խոսքով ինձ մոտ գիշերները բուռն են ստացվում...
Սա որպես նախաբան, հիմա գլխավորը. Երազիս Կիտայի և Հայկօի հարսանիքին էի... Հա ու էդ հարսանիքը վերջն էր...հարսի տանն էինք, Կիտան հագել էր ինչ որ տարօրինակ հարսի զգեստ, մի տեսակ վարագույր հիշեցնող ու իրեն շատ էր սազում, ես էլ իբր մտքիս մեջ ասում եմ.ինչ օրիգինալա, բայց օրիգինալը դեռ առջևում էր...Ներս մտավ փեսան' ի դեմս Հայկօ-ի,նվիրեց փունջը ու միացավ ինչ որ "Տումբա չալեոտ" երաժշտություն և իրենք սկսեցին հետույքապար պարելՈւ էդտեղ ես էլի մտածեցի, թե ինչքան օրիգինալ են գտնվել իրենք...Եկեղեցին չեմ հիշում,բակն եմ հիշում ,իբր հենց դուրս եկան բոլոր հյուրերը չոքեցին ու Էն ,որ ֆուտբոլի ժամանակ լինումա է, էդպես սկսեցին ալիք անել...Հա ...հարսանեկան վալսի փոխարեն էլ չիչոտկա պարեցին
Էլ չեմ հիշում, երևի շատ էի խմել... Ափսոս, թե չէ առաջին գիշերն էլ կտեսնեի
![]()
Վերջին խմբագրող՝ SSS: 26.08.2011, 10:08:
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Ariadna (27.08.2011), Arpine (26.08.2011), CactuSoul (26.08.2011), Cassiopeia (28.08.2011), Chuk (26.08.2011), Claudia Mori (26.08.2011), Freeman (26.08.2011), ivy (27.08.2011), Kita (26.08.2011), Mark Pauler (26.08.2011), murmushka (26.08.2011), Nadine (26.08.2011), Nare-M (26.08.2011), Skeptic (26.08.2011), VisTolog (26.08.2011), Արևածագ (26.08.2011), Դեկադա (26.08.2011), Էլիզե (27.08.2011), Ժունդիայի (26.08.2011), Նաիրուհի (02.09.2011), Ֆոտոն (26.08.2011)
Աշխարհի ոչ մի ծայրում չես խուսափում նրանցից: նրանք ամենուր են՝ ազգային գիծ դարձած, մինչեւ մեղադրանքն արդարանալու շտապողականությամբ: Այս մեկը եւս, հերթապահ մի քանի նախադասությունից հետո սկսում է անգլերենի իրենց բնորոշ շեշտադրությամբ.
- Գիտես, ես ուզում եմ անպայման իմանաս սա... Սա շատ կարեւոր է... Իմ մեծ տատն ապրել է Կարսում, շատ ծեր է... Դու գիտե՞ս որտեղ է Կարսը: Ինչո՞ւ ես ժպտում: Հա, ապրել է Կարսում... Ես մի անգամ հարցրեցի նրանից հայերի մասին, նա ասաց, որ այդ ժամանակ ռուսները հարձակվել էին իրենց վրա, իսկ հայերն էլ թիկունքից էին սպանում իրենց... Ու թուրքերն իրենց ապահովության համար հայերին տեղափոխել են... Եւ այդ տեղափոխության ժամանակ մարդիկ են մահացել... Հասկանո՞ւմ ես՝ ինչ եմ ասում: Դու պիտի սա իմանաս... Իմ մեծ տատն է ասել...
...Ու ես հանկարծ հոգնածություն զգացի, ուսերս ճնշող, կոկորդս քերող հոգնածություն: 1 դար ձգվող հոգնածություն:
- Ես պիտի գնամ,- ասացի,- ուշ է...
74928340_cc47.jpg
Սա նվեր է։ Ես այն ստացել եմ։
- Բոլոր հույզերս ու ցանկություններս միաձուլվել են այս մոմի մեջ։ Ես նրան դրել եմ այս փոքրիկ բաժակի մեջ, որպեսզի դրսից երևա ներսի անաղարտ մաքրությունն ու ճառագող լույսը։ Լույսն անյքան շատ է, որ արտացոլանք է թողնում...նույնիսկ դրսում։ Անցած տարիները տարել են իրենց հետ մոմիս մեծ մասը, մեզ թողելով մնացած փոքրը։ Բայց հոգ չէ։ Մնացածը ամենից կարևորն է ու թերևս ամենից դժվարը։ Չհավատաս < տարիների հետ ամեն ինչ մարում ու խունանում է, և մի քիչ գունաթափվում> խոսքերին։Տարիների ապացույցն է այս մոմը։ Այն դեռ ճառագում է և լուսավորում է դեռ անցնելիք ճանապարհը, որն անցնում է տերևի մեջտեղով։ Ուրեմն մենք չենք սխալվել։ Եվ եթե հաճախ դուրս ենք եկել ճանապարհից`նույնիսկ տարբեր ուղղություններով, այնուամենայնիվ հետ ենք վերադարձել ու նորից շարունակել անցնելիքը։ Ոչինչ, որ մեր ճանապարհը գնալով ավելի է բարակում։ Բայց նայիր շեղումները ավելի անտեսանելի են եղել։ Տեղ տեղ կտրտվել, ուղուց շեղվել։ Երբեմն մոտեցել, հաճախ ավելի հեռացել։ Ու արդյունքի չհասնելով հետ վերադարձել։ Գլխավորին ու թերևս միակին։ Եվ հոգ էլ չէ սիրելիս, որ վերջում մեր ճանապարհը թեքվել է։Չէ՞ որ ոչ բոլորին է տրված միասին հեռանալ։ Բայց ուրախացիր, սիրելիս...մենք մի ենք դառել։ Ուրեմն մենք այդ <ոչ բոլորի> մեջ ենք։ Եվ հպարտացիր, որովհետև մենք սովորել ենք <փոքր քայլերի արվեստը>։
Շնորհավորում եմ...
...![]()
Mark Pauler (26.08.2011), Meme (26.08.2011), Nare-M (26.08.2011), Skeptic (26.08.2011), Ժունդիայի (26.08.2011)
Խառն եմ, հոգնած, զզված, նեռվայնացած:
Խի՞ եմ հոգնած. որտև խառն եմ, զզված, նեռվայնացած:
Խի՞ եմ զզված. որտև խառն եմ, հոգնած ու նեռվայնացած:
Խի՞ եմ նեռվայնացած. որտև խառն եմ, հոգնած ու զզված:
Վերջին խմբագրող՝ VisTolog: 26.08.2011, 20:13:
Կայծակը տուն մտավ, հետաքրքիր ոչինչ չգտավ, դուրս եկավ, արդեն դրսում հուսահատված ու գազազած մռնչաց...
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ