User Tag List

Էջ 185 686-ից ԱռաջինԱռաջին ... 85135175181182183184185186187188189195235285685 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,761 համարից մինչև 2,775 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #2761
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես սիրում եմ լռել… Որովհետև վախենում եմ...վախենում եմ, որ խոսալով կկորցնեմ այն ինչ ունեմ: Բայց...բեր ապրենք: Կյանքը պետք է ապրել հիմա: Չի կարելի այն շարունակ հետաձգել:

    ...իսկ ես վաղվա օրվան ավելի եմ սպասում՝ էսօրվանը թողած...

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.11.2010), einnA (16.11.2010), Kita (15.11.2010), Yevuk (16.11.2010), Ինչուիկ (15.11.2010), Հարդ (15.11.2010), Նաիրուհի (15.11.2010), Սլիմ (15.11.2010)

  3. #2762
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թագավորությանս կեսը կտամ նրան կամ նրանց, ով տեղս ճաշ կսարքի ու խանութ կգնա
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (16.11.2010), Ariadna (15.11.2010), SSS (16.11.2010), StrangeLittleGirl (16.11.2010), Yeghoyan (15.11.2010), Ինչուիկ (15.11.2010), Հայկօ (15.11.2010), Նաիրուհի (15.11.2010), Ռուֆուս (15.11.2010)

  5. #2763
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ տուն գնալիս Աղասենց տան մոտով էի անցնում: Զանգեցի՝ գիտեի, որ աշխատանքի է:
    «Պրիվ»:
    «Բա՞յ: Հա, պրիվ»:
    «Ի՞նչ կա: Ձեր տան մոտով էի անցնում, կարոտեցի մի տեսակ, զանգեցի՝ տեսնեմ ի՞նչ ես անում»:
    «Տան մոտ... ափսոս քաղաք չես»:
    «Կարամ իջնեմ»:
    «Հա՞: Դե իջի: Հա, մեկ էլ, օֆիսի տեղը փոխել ենք: Արի Ամիրյանի ՍԱՍ-ի մոտ, զանգի»:
    Ժամը մեկի կողմը, երբ արդեն մի փոքր հարբած օֆիսից դուրս էինք գալիս.
    «Պատկերացնու՞մ ես, ինչ նիուդաչնիկ կլինեինք, եթե հիմա գնայինք բարերը՝ աղջիկ կպցնելու: Երկուշաբթի օրով»:
    Պատասխանեցի.
    «Դե, եթե ստացվեր, էնքան էլ նիուդաչնիկ չէինք լինի: Երկուշաբթի օրով»:
    Խաչմերուկում մի տաքսիստ իր մեքենան էր հրում՝ խոդից ընկել էր: Առաջարկեցի՝ հրենք:
    «Աչքիս հենց դա էլ նստելու ենք»,- ասաց Աղասը:
    Օգնեցինք վարորդին, պինդ բիձուկ էր: Ու նստեցինք:
    «Շունչռներդ կտրվում է, չէ՞: Ծխելուց է: Ես էդ ծխախոտ հորինողի մերը...»
    Էլ ինչ ասեմ, որ միայն Աղասի շունչն էր կտրվում, նա էլ ծխելը թողել է:
    Լավ օր էր:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հայկօ (17.11.2010), Հարդ (16.11.2010), Ռուֆուս (16.11.2010)

  7. #2764
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչո՞ւ է մեզ միշտ թվում, որ մարդիկ չեն պատկերացնում թե ինչքան ենք մենք իրանց սիրում ու ինչքան ենք իրանց նվիրված ու որ ամեն ինչի՝ անգամ մահվան պատրաստ ենք հանուն իրենց....

    Ու ինչո՞ւ է մեզ միշտ թվում, որ միայն մենք ենք ունակ նման նվիրվածության ու որ երբեք չենք ստանում համապատասխան վերաբերմունք դիմացինից։

    Ու վերջին հարցը. խի՞ ենք բոլորս իրար մասին տենց մտածում....

    ՀԳ՝ եթե դու տաբեր ես ու տենց չես մտածում պարտադիր չի, որ դա գրես այստեղ

  8. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (16.11.2010), E-la Via (16.11.2010), einnA (16.11.2010), impression (17.11.2010), StrangeLittleGirl (17.11.2010), Tig (16.11.2010), Արևածագ (16.11.2010), ԿԳԴ (17.11.2010), Հարդ (16.11.2010), Ձայնալար (16.11.2010), Մանուլ (16.11.2010), Նաիրուհի (16.11.2010), ՆանՍ (16.11.2010), Ուլուանա (16.11.2010), Ռուֆուս (16.11.2010)

  9. #2765
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդկանց թվում է, թե մենք իրենց չենք սիրում, որովհետև մեզնից շատերը չեն կարողանում կամ վախենում են արտահայտել իրենց սիրո զգացմունքը դիմացինի նկատմամբ:

    Միայն մեզ է թվում, որ մենք ենք միայն ունակ նվիրվելուն, որովհետև մենք ենք ընտրում այնպիսի մեկին, ով չունի նվիրվածության կարիք:

    կամ

    Որովհետև նվիրվում ենք այնպիսի մարդկանց, որոնք չունեն սիրո զգացմունքը դիմացինի նկատմամբ արտահայտելու ունակություն: (Նայի՛ր առաջին տողը)


    Խի՞ ենք այդպես մտածում… որովհետև ինչ տալիս ենք, այն էլ չենք ստանում…

    և այլն:


  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (16.11.2010), Tig (16.11.2010), Արևածագ (16.11.2010), Հայուհի (16.11.2010), Մանուլ (16.11.2010), Նաիրուհի (16.11.2010)

  11. #2766
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդը տեսնես ավելի շատ ինֆորմացիա իր մասի տալիս ա հարց տալու՞ց, թե՞ պատասխանելուց:
    Օրինակ երբ տղան անծանոթ աղջկան հարցնում ա՝ ներեցեք իսկ դուք ընկեր ունե՞ք: Պարզ ա , որ հետաքրքրությունից չի հարցնում, այլ ուզում ա սոսնձվի: Պատասխանն էլ իր հերթին ինֆորմատիվ կարա լինի: Եթե աղջիկը պատասխանի՝ ոչ, միգուցե դա կնշանակի՝այոո... էլի, էլի հարցեր տուր, ես ուզում եմ սոսնձվեմ...
    Կարող ա և ինֆորմատիվ չլինի, եթե պատասխանը լինի՝ այո: Դե արի մտածի, իրոք ընկեր ունի՞, թե՞ տենց պատասխանեց, որ տղան սոսնձապոկվի:
    Կամ հարց ա հնչում՝ ներեցեք, դուք ջազզ սիրու՞մ եք...պաուզա... Չէ դուք սիրու՞մ եք ջազզ այնպես ինչպես ես: Սկզբում մտածում ես, որ քեզ հարց են տվել ու դու պետք ա պատասխանես, բայց հետո տեսնում ես երկու փայլող աչքեր ու զգում ես, որ մարդը խոսալու կարիք ունի, ուզում ա պատմի թե ինքը ոնց ա ջազզ սիրում: Ու այդտեղ սկսվում ա մենախոսություն...
    Բայց ամենաբոցը էն հարցերն են, որոնք սկսվում են հետևյալ բառերով՝ Իսկ դու գիտե՞ս.... Կարելի ա ոչինչ չպատասխանել, ուղղակի մի երկու անգամ գլուխը շարժել` ներքև-վերև, որ հանկարծ հռետորական հարցի տերը իրեն մենակ չզգա: Թող պատմի կարդացածը լսածը կամ տեսածը, կարող ա իրոք հետաքրքիր բան ա պատմում:
    Չէ, բայց կան մարդիկ, որոնք իրոք հարց են տալիս ու քեզանից ակնկալում են պատասխան, բայց և այնուամենայնիվ պետք ա ի նկատի ունենալ, որ հարցից հետո կարող ա հնչի՝ իսկ դու գիտե՞ս... գիտե՞ս, որ Աֆրիկայում փղի ու ենոտի խաչասերումից....
    Чеширский КотЭ

  12. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (16.11.2010), CactuSoul (17.11.2010), Chilly (16.11.2010), Chuk (16.11.2010), einnA (16.11.2010), Kita (16.11.2010), Kuk (17.11.2010), Norton (16.11.2010), SSS (17.11.2010), StrangeLittleGirl (17.11.2010), Tig (16.11.2010), VisTolog (16.11.2010), Yevuk (16.11.2010), Արևհատիկ (16.11.2010), Ժունդիայի (16.11.2010), Ինչուիկ (16.11.2010), Լուսաբեր (16.11.2010), ԿԳԴ (17.11.2010), Հայկօ (17.11.2010), Մանուլ (16.11.2010), Նաիրուհի (16.11.2010), Ուլուանա (16.11.2010), Ռուֆուս (16.11.2010)

  13. #2767
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ դու գիտե՞ս, որ ամեն անգամ քեզ կարդալիս, կան մարդիկ ովքեր հիացմունք են ապրում քո խորափիլիսոփայական մտքերից: Կարողանում ես ազդել, ու կապ չունի մի ամբողջ տեքստ ես շարադրել, թե երկու տառ: Մեկ է՝ վարկանիշելու ու մեկնաբանություն թողնելու ցանկությունը միշտ էլ առաջանում է:
    Թեմայից դուրս գրառում չէր, օրագրային գրառմանը պատասխանել՝ առավել ևս: Պարզապես, երբ մտածում ես, որ մարդն ունակ է միշտ «համով» մտքեր գրելու, ապա նոր տարվա ժամանակ համեղ խմորեղեն էլ կսարքի: Գալու եմ հյուր:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (16.11.2010), einnA (16.11.2010), Kita (16.11.2010), SSS (17.11.2010), VisTolog (16.11.2010), Yeghoyan (16.11.2010), Արևածագ (16.11.2010), Դեկադա (16.11.2010), Ինչուիկ (16.11.2010), Ձայնալար (16.11.2010), Նաիրուհի (16.11.2010)

  15. #2768
    Մշտական անդամ Ինչուիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.11.2009
    Տարիք
    35
    Գրառումներ
    338
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիվանդ մարդը, որ 2 ժամ քնում ա, ուրեմն խոզ ա՞
    Հարցնում են, ասում ես հիվանդ եմ, ասում են, ոչինչ, հիմա բոլորն էլ հիվանդ են, բոլորն էլ մեռնում են, նենց, որ նորմալ ա:Արխային մեռի, թաղմանդ կգանք մեծ պսակով:©Yeghoyan
    Բայց ով ասեց, որ հիվանդը պիտի պարտադիր մեռնի
    Հրաշքի ուժը միայն երևակայության ուժն է…
    Լ.Ֆոյերբախ

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (16.11.2010), Chilly (16.11.2010), Kita (16.11.2010), Rhayader (16.11.2010), StrangeLittleGirl (17.11.2010), Yeghoyan (16.11.2010), Կաթիլ (16.11.2010), Հայուհի (16.11.2010), Նաիրուհի (16.11.2010)

  17. #2769
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այնքա՜ն կարևոր է Մյունհաուզենի նման սեփական մազերից բռնած իրեն ու ձիուն ճահճից դուրս քաշելու կարողությունը: Մարդիկ չեն սիրում թնկթնկացողներին ու անհաջողակներին: Որովհետև թույլ լինելը համաճարակի նման փոխանցվում է մեկը մյուսին:
    «Սեղմիր ատամդ, դու ամենքի մոտ
    Բացեբաց լալու իրավունք չունես
    »:
    Առավել ևս մտերիմներին պիտի խնայել: Քո խնդիրները նրանց իսկականից ցավ կպատճառեն, բայց միթե՞ դու դա ես ուզում:
    Բանաստեղծություն կարդալն էլ մի բան չի, սեփական ասելիքը ձևակերպելու փոխարեն այնքան ես ծուլանում, որ վերցնում ես ուրիշի պատրաստի տողերն ու դնում գրառմանդ մեջ.
    «Այնպես դատարկ է իմ սիրտը հիմա,
    Այնտեղ հոսեցեք արցունքներ զուլալ
    »:

    Մի զվարճալի բան գրեմ. Կարմիրով ստացած վարկանիշը կարգին հարստացրեց զգացողություններիս գունապնակը: Ամիսներով բացում էի վարկանիշներիս ցուցակը, կանաչ ու կանաչ, նույնիսկ ձանձրալի էր: Հիմա ամեն անգամ սրտի թրթիռով եմ բացում էդ տեղեկությունը, կարո՞ղ է նորից կարմիր...
    Չառիթավորվե'ք...
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 16.11.2010, 21:13:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (16.11.2010), Դեկադա (16.11.2010)

  19. #2770
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սեփական (ու ոչ սեփական) նպատակայնորեն արված գրառումների վիճակագրության շնորհիվ համոզված կարող եմ ասել. Ակումբում առավել շատ շնորհակալություն են ստանում այն գրառումները, որտեղ հեղինակը.
    ա) ցույց է տալիս, թե ինչքան բարի ու լավն է գրառումն անողը
    բ) գրում է ա-լյա կոելիո կամ ռիչարդբախ կամ էքզյուպերի «հենց այդպե՜ս, ազա՜տ» մտքեր
    գ) իշխող քաղաքական կարգի աբստրակտ, չանձնականացված քննադատությունները
    Անկախ նրանից, որ նմանատիպ գրառումներն իրարից տարբերվում են նույն բառերի հոմանիշներով: Հիմնականում: Տիկնայք և պարոնայք, դուք տրիվիալ եք:
    Այս գրառմանը, կարծում եմ, կցանկանան շնորհակալություն հայտնել այն մարդիկ, ովքեր.
    ա) նույնպես նկատել են դա ու իրենք էլ են դրանից զվարճացել
    բ) կցանկանան ցույց տալ, որ իրենք նման գրառումներ կատարողներից չեն, ու նման գրառումներին շնորհակալություն հայտնողներից չեն:
    Պարզապես առավել զվարճալի կլիներ, եթե ես իմ մոտ ոմն մեկ այլ թեորետիկ ակումբցու սևացնող ու պնակալեզության մեջ մեղադրող ոմն թեորետիկ ակումբցու թեորետիկաբար բռնացնեի պնակալեզություն անելիս
    Չնայած զվարճանքների ժամանակը գնաց՝ վիսկիիս հետ միասին: Ողջ լինեք, օյաղ մարդիկ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (16.11.2010), StrangeLittleGirl (17.11.2010), VisTolog (16.11.2010), Արշակ (17.11.2010), Հարդ (16.11.2010)

  21. #2771
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վահեն կանչեց վիսկի խմելու (այո, երկրորդ օրն է՝ վրա-վրա խմում եմ, այս անգամ ավելի ինտենսիվ եմ հարբած), ասաց՝ կես շիշ մնացել է: Դե, գիտեք ինձ, էլի: Անջատված մարդ եմ: Ու սովոր եմ, որ կողքս մարդիկ իրենց արտառոց են պահում: Էական չի՝ սեփական անճարպկությունից, անկապ, թե իսկապես պատճառ չկա:
    Երբ տեսա, որ երթուղայինում մի տարեց ուղևորուհի (կարծում եմ՝ մաթեմատիկայիս դպրոցական ուսուցչուհին էր՝ Անահիտը, բայց համոզված չեմ) տեղից վեր կացավ, անցավ ետևի շարք, հետո շտապ վերադարձավ առաջին շարք, ուշադրություն չդարձրեցի: Ուշադրություն չդարձրեցի նաև առաջին շարքի մոտ քարացած երիտասարդ աղջկան: Բայց հայացքս ինձանից անկախ թափառեց այդ ուղղությամբ ու կանգ առավ նստարանի վրայի երկարամարմին մեղվակերպ միջատի վրա: Աղջիկը խնդրեց.
    - Կսպանե՞ք, եթե խնդրեմ:
    - Ազնիվ ասած,- պատասխանեցի ես,- չեմ սպանի: Բայց դուրս կգցեմ:
    ՀԿ-ի այցեքարտով փորձեցի բռնել, տանել, ընկավ ծնկիս, բայց չխայթեց: Նորից վերցրեցի:
    - Դուռը բացե՞մ,- հարցրեց աղջիկը:
    - Բացիր,- ասացի ես:
    Հետո նետեցի դուրս՝ այնպես, որ անիվների տակ չընկնի: Միգուցե մի քանի վայրկյանի կյանք շահեց: Բայց ես նրան գոնե հնարավորություն տվեցի:
    Տարեց տիկինն ասաց.
    - Այ, դու ճիշտ արեցիր: Դե, մենք վախենում ենք: Տեսա՞ր, խայթն ինչպես էր սրել:
    - Դե, կարծում եմ՝ նա ավելի էր վախեցել: Դուք նրան եք վախից ցանկանում սատկացնել, նա էլ ձեզ է ուզում խայթել:
    - Իսկապես ճիշտ արեցիր: Ամեն կենդանի բնության մեջ իր տեղն ունի: Այ, եթե ծանոթ եք Աստվածաշնչին...
    - Հավատացյալ չեմ:
    - Հա՜:
    Ուսուցչուհի Անահիտն էլ էր հավատացյալ: Լավ կին էր: Ամենախիստ ուսուցչուհին, որին հանդիպել եմ: Բայց խստությունն էլ, մարդկային որակներից կախված, տարբեր է լինում: Ուսուցչուհի Անահիտինը պատասխանատվության խստություն էր:
    Բարեկամությունում իջա, մետրո նստեցի: Բաղրամյանում մի կին նստեց. թափառաշրջիկ կին է, առաջ էլ եմ տեսել: Խելապակաս է, քայլում է փողոցով ու ինքն իրեն խոսում: Ծանոթներիցս մեկը մի անգամ ասաց՝ համենայն դեպս, նա երբեք մենակ չի լինի:
    Նստեց գնացք ու սկսեց հայհոյել: Ամենավերջին հայհոյանքներով: Իսկ երբ ես եմ ասում, որ ամենավերջին հայհոյանքներն էին, ուրեմն իսկապես այդպես է: Այնքան ագրեսսիա կար նրա մեջ: Իսկ վագոնում՝ երեխաների հետ կանայք ու էլի մի քանի մարդիկ: Մեկն ասաց, որ դադարեցրի. կինն իր հայհոյանքներն ուղղեց այդ մարդուն: Բայց միևնույն է՝ ասես անընդհատ նույն մարդու հետ խոսեր:
    Ամեն կայարանում ուղևորներն ասես փորձեին վճռականությունը հավաքել ու դուրս գալ գնացքից, բայց վագոնի դուռը բացվում էր ու նոր մարդիկ էին լցվում: Մեկը կնոջ լռության հազվադեպ պահերին դժբախտություն ունեցավ կանգնել նրա դիմաց:
    - Կարո՞ղ ա մի հատ էլ գիրկս նստես,- ասաց խելագարը:- Հլա ռա՛դ եղի տեղից:
    Հետո մտածեցի, որ աշխարհն ամբողջական չի: Այս բոլորին ու ոչ մեկին հայհոյող ու անիծող խելագարի հետ նույն վագոնում պետք է լիներ ևս մի խելագար՝ բոլորին ու ոչ մեկին օրհնող ու բարիք մաղթող: Սպիտակահեր ծերուկ, ով Գեյմանի «Sandman»-ի հերոսներից մեկի նման ծաղիկներ կբաժաներ աղջիկներին:
    Ու այդ ժամանակ ես կնստեի նրանց միջև:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  22. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (17.11.2010), Ariadna (17.11.2010), erexa (17.11.2010), Gayl (16.11.2010), helium (17.11.2010), Kita (16.11.2010), Smokie (04.03.2014), SSS (17.11.2010), Արևածագ (16.11.2010), Դեկադա (16.11.2010), Ինչուիկ (16.11.2010), Նաիրուհի (16.11.2010), Ուլուանա (17.11.2010), Ռուֆուս (17.11.2010)

  23. #2772
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ ինչո՞ւ է մարդկանց թվում, որ իրենք գիտեն ինչ որ բան ասելու կամ անելու քո մոտիվները և մղումները....

    ****

    Չբռնեմ Դրանց ինադու մահադուլ հայտարարեմ....

    Տո չէ հա, բա արժի՞ ինչ որ մարդկանց պատճառով էտքան տանջվել։ Ես խոմ մազոխիստ չե՞մ։

    ****

    Էսօր գնացել էի Մոսկվա կինոթատրոնի նորաբաց 3D դահլիճ։ Հետաքրքիր ա, ինչո՞ւ է կյանքի գույները գնալով գորշանում ու խամրում, իսկ 3D կինոները գնալով գույնի ու պատկերի կատարելություն ու որակ են ցույց տալիս։ Չլինի՞ «վերևներից» պլաններ ունեն մեզ էլ թվայնացնեն։ Ի՞նչ վատ կլինի, ո՞ր.... Թվային մարդ.... Մոդելներ կունենանք։ Ֆունկցիաների բազմազանություն։ Թե չէ, սենց անուններս հոմո սապիենսա, բայց մեր միակ ֆունկցիան իրար հեր անիծելն ա։ Էս ապրածս 30 տարիների ընթացքում ընդամենը մի քանի անգամ եմ ականատես եղել մարդկային բանականության ապացույցին։ Բայց դե տենց մի քանի անգամվա պայծաոռությունը դեռ հիմք չի հոմո սապիենս պատվավոր անունը կրելու.... Սա երբևէ ստեղծված ամենաաչառ ու անիրական անվանումն է....

    ****

    Էնպես կուզենայի ՉԹՕ-ների փորձի առարկա լինեի։ Տենց գոնե կիմանայի, որ մի բանի պիտանի եմ.... Համ էլ «էնտեղ» գնացած հետ եկողները ասում են, որ էտ փորձերը նենց ոչինչ կայիֆա անցնում....

    ****

    Էսօր մեկը մյուսին ուզում էր կպած ապացուցել, որ հոգի, դժողք, դրախտ չկա.... Հետո պապիկը եկավ, ասում ա. «Արա ջհանդամ թե կա կամ չկա։ Թքած ունեմ։ Բայց դու հասկանում ե՞ս հիմա ինչ ես անում։ Քանդում ես մարդկանց հույսը։ Հոգու գաղափարը էտ հույս ա, որ ամեն ինչ էս զիբիլ կյանքով չի սահմանափակվում։ Խի՞ ես քանդում էտ հույսը։ Գոնե դեմը մի բան տուր հետո էտ էղածը քանդի»։

    ****

    Թումանյան շաուրմայից լավ շաուրմա աշխարհում չկա....

    ****

    Փոքր վախտվանից մաննի կաշա շատ եմ սիրել։ Բրնձովն էլ նենց ոչինչ։ Բայց ամենաշատը գրեչկան եմ սիրել։ Ինքն ուրիշ ա։ Իսկ էն հերկուլեսից սիրտս խառնում ա մինչև էսօր, ոնց որ խլինք լինի.... յախխխք

    ****

    Արա դե իզուր չի, որ ֆրանսիացիներին շատ եմ սիրում։ Ինչ ճիշտ էր երջանկահիշատակ Լյուդիովիկոս եսիմորերորդը (բայց կարծեմ 14-երորդն էր). «Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ....

  24. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (16.11.2010), Kita (16.11.2010), My World My Space (16.11.2010), Norton (17.11.2010), Rhayader (16.11.2010), SSS (17.11.2010), Արևածագ (17.11.2010), Ինչուիկ (16.11.2010), ԿԳԴ (17.11.2010), Ձայնալար (16.11.2010), Մանուլ (17.11.2010), Նաիրուհի (16.11.2010)

  25. #2773
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս Անկապագույն օրագիրը հարկավոր ա կարդալ միայն ու միայն կիսախմած վիճակում: Էդ ժամանակ ավելի ուժեղ ես ղժժում:
    DIXI
    carpe noctem

  26. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (17.11.2010), Ariadna (17.11.2010), Empty`Tears (17.11.2010), Gayl (17.11.2010), Jarre (06.07.2014), Rhayader (18.11.2010), SSS (17.11.2010), StrangeLittleGirl (17.11.2010), Ungrateful (17.11.2010), Ժունդիայի (17.11.2010), Ինչուիկ (17.11.2010), Ռուֆուս (17.11.2010)

  27. #2774
    միշտ մենակ... Մանանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2010
    Գրառումներ
    291
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր հանդիպել եմ Լևոնին, ում համար աշխարհում ամեն ինչ կլոր էր, իսկ մեջտեղում սև կետ...չէ, ես աչքիս կլինիկական հոգեբան դառնամ...
    mananart.blogspot.com

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (17.11.2010), Jarre (17.11.2010), Kita (17.11.2010), Rhayader (18.11.2010), VisTolog (19.11.2010)

  29. #2775
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք չենք ընտրում մեր ծնողներին և մեր ծնողները չեն ընտրում մեզ, մենք չենք ընտրում մեր երեխաներին և մեր երեխաները չեն ընտրում մեզ, մենք չենք ընտրում մեր ճակատագրին այլ, մեր ճակատագիրն է ընտրում մեզ:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  30. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (17.11.2010)

Էջ 185 686-ից ԱռաջինԱռաջին ... 85135175181182183184185186187188189195235285685 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •