Չեմ գա հարսանիքիդ, բայց երջանկություն եմ մաղթում քեզ, իմ պատանեկան մաքուր սիրո մասին հաճելի հիշողություններից ելնելով)
Չեմ գա հարսանիքիդ, բայց երջանկություն եմ մաղթում քեզ, իմ պատանեկան մաքուր սիրո մասին հաճելի հիշողություններից ելնելով)
ամենադժվարը հանգստանալուց հետո առօրյա կյանքին վերադառնալն է.......բայց հանգստի մասին լավ, ես կասեի շաաաաաատ լավ հուշերն օգնում են դիմանալ մինչև հաջորդ հանգիստ
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Ինձ զգում եմ դպրոցական աշակերտ. էն, որ սեպտեմբերի երեքից արդեն անհամբեր սպասում են ձմեռային արձակուրդներին...![]()
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Մինչդեռ ոմանք սպասում են, որ Մուհամեդի գերբնական ուժերը կտեղաշարժեն ժայռը դեպի իրենց, կան մարդիկ ովքեր գնում են դեպի ժայռը, որպեսզի ինչ-որ բան կատարվի:
Մի´ եղեք պասսիվ, հելեք 9-րդ Մասիվ:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
CactuSoul (24.08.2011), E-la Via (23.08.2011), Lusinamara (23.08.2011), Meme (23.08.2011), Արևածագ (23.08.2011)
Ասում են՝ կյանքը կարճ ա: Հա, համաձայն եմ: Բայց էն մութ ու ցուրտ տարիներին, պատերազմի տարիներին որ մարդիկ երեխա էին մեծացնում, ամեն մի րոպե մի երկար ժամ էր թվում: Մտածու՞մ էին ծնողները իրենց կյանքի, երջանկության ու նմանատիպ բաների մասին: Դժվար թե: Ահավոր ծանր էր: Հետո եկան ''էս ժամանակները, որ ավելի ծանր ժամանակներ էին'': Նորից ծանրագույն փորձություններ: Ու ինչքան լավ ա, երբ այդ ընթացքում մարդիկ իրար սիրել են ու այդ սիրով հաղթահարել ամեն ինչ: Էլի կարող ա ասեն, որ աբստրակտ բաներ եմ գրում և այլն, բայց ես հենց էդ սիրուն եմ հավատում: Ու էդ ընտանիքին ու էդ արժեքներին, երբ մարդիկ 25 տարի ապրելով իրար կողքի՝ կարողանում են անել գրեթե անհնարինը: Բա սիրելուց ա, բա ինչից ա:
Ամենաթանկ մարդկանցս համար էսօր յուրահատուկ օր ա: Արծաթե հարսանիք:
Ձեր ցավը տանեմ, սիրում եմ ձեզ:![]()
Лучше Гор могут быть только Горы.
Ambrosine (25.08.2011), CactuSoul (24.08.2011), Chuk (24.08.2011), E-la Via (24.08.2011), einnA (24.08.2011), erexa (24.08.2011), Freeman (24.08.2011), ivy (24.08.2011), Katka (24.08.2011), Kita (24.08.2011), murmushka (24.08.2011), Nare-M (24.08.2011), Ամպ (24.08.2011), Արէա (24.08.2011), Դատարկություն (25.08.2011), Դեկադա (24.08.2011), Էլիզե (28.08.2011), Հայկօ (24.08.2011), Հայուհի (24.08.2011), Նաիրուհի (09.09.2011)
Այնպես է ստացվում, որ երբեմն-երբեմն մեր կյանքում մի Արիադնայի ու մի կծիկի կարիք ենք ունենում…
Ամեն ինչ լավ կլիներ, եթե սուս - փուս վերցնեինք էդ կծիկը ու գնայինք մեր Մինոտավրոսի դեմ կռվելու, բայց դե ժամանակները փոխվել են, ու մենք, ունենալով թե Արիադնային, թե կծիկը, մի բան էլ սկսում ենք ցանկանալ, որ հենց Արիադնան էլ գնա կռվի:
հ.գ. Հա էլի, ամենամութ ժամը արևածագից առաջ է:
Նաիրուհի (09.09.2011)
Երբեմն, երբ ցավում ես քո համար, պարզվում է, որ ցավում էիր ոչ թե քո համար, այլ նրանց` որ ցավալու են, որ դու ցավացել ես:
Երիտասարդ, համակրելի աղջիկը մտնում է երթուղային: Նրա հագուստը նրբորեն ընդգծում է գեղանի մարմինը, իսկ դեմքի սակավ շպարը ավելի է ընդգծում բնական գեղեցկությունը:
Բոլոր տեղերը զբաղված են և աղջիկը կանգնում է:
«Մենակ» աթոռին նստած, ոչ այնքան գեղեցիկ, բայց նորից հրապուրիչ աղջիկը քիչ այն կողմ է քաշվում՝ նստելով աթոռի ծայրին ու կանչում է գեղեցկուհուն.
- Նստեք:
- Չէ, շնորհակալություն:
- Չէ՛, նստեք:
- Շնորհակալություն, այսպես էլ է հարմար:
- Ամեն դեպքում՝ նստե՛ք:
- Շնորհակալություն, ես կկանգնե՛մ:
Հաջորդ կանգառում երթուղային է մտնում մի երիտասարդ տղա ու նույնպես կանգնում:
Նստած աղջիկը նորից դիմում է կանգնած աղջկան.
- Եկեք, նստեք:
- Դե չէ, էլի, հարմար է:
- Կարծում եմ, որ ճիշտ կանեք, նստեք:
- Չէ՛, ես կը՛-կա՛նգ-նե՛մ:
Երթուղային նորից շարժվում է, ևս երկու կանգառ հետո երթուղային է մտնում մի տարեց կին:
Նստած աղջիկը նորից նույն համառությամբ դիմում է կանգնած գեղեցկուհուն.
- Եկեք, իմ կողքը նստեք:
- Լսե՛ք, - բացահայտ վրդովում է կանգնածը, - Դուք կարո՞ղ է լեսբուհի եք:
Նստած աղջիկը կարմրում է, բայց անմիջապես պատասխանում.
- Ո՛չ, պարզապես մտածում էի, որ եթե նստեք, Ձեր շալվարի հետևի պատռվածը այսպես չէր երևա...
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
anahit96 (24.08.2011), ars83 (24.08.2011), E-la Via (24.08.2011), einnA (24.08.2011), erexa (24.08.2011), Freeman (24.08.2011), Katka (24.08.2011), Kita (24.08.2011), Lion (24.08.2011), Lusina (24.08.2011), Lusinamara (24.08.2011), murmushka (24.08.2011), Rammstein (01.09.2011), Արէա (24.08.2011), Դեկադա (24.08.2011), Էլիզե (28.08.2011), Ժունդիայի (24.08.2011), Նաիրուհի (09.09.2011), Ֆոտոն (24.08.2011)
երևի մի օր, երբ մեջս արթնանա գորղը ես մի մեծ նովել կգրեմ իմ ատամի մասին, որի ձեռքին արդեն ուղիղ 2 ամիս չարչարվում ենք ես և ևս 3 բժիշկ, իսկ ամեն ինչ սկսվեց մի բժշկի փոքրիկ սխալից..... այսօր վերջապես ժամանակավոր պլոմբ դրեցին ու ես այլևս ամեն անգամ ուտելուց կամ խմելուց ստիպված չեմ ժամերով հայելու առաջ բամբակին համոզել, որ փակի իմ ատամի բազմաչարչար խոռոչը.........
ոնց որ թե նախաբանն արդեն ունեցա
հոգնել եմ ատամնաբուժարանների հոտերից..........
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Միշտ ցանկացել եմ սրա մասին գրել, բայց անընդհատ հետաձգվել է տարբեր պատճառներով: Բայց չխոսել այս մասին անկարելի եմ համարում, որովհետև ինքս երկու մշակույթների անմիջական ազդեցության կրողն եմ ու լավ եմ տեսնում դրանց տարբերությունները:
Խոսքս տղամարդուն պահելու կարողության կամ հմտության մասին է: Առաջին հայացքից թվում է, որ այն ինչ կգրեմ ներքևում ինքնին հասկանալի է ու դրան մի անգամ ևս անդրադառնալը այլլևս ավելորդ է: Բայց, սիրելի կանայք, եթե դուք արդեն երջանիկ բախտ ունեք ամուսին ունենալու, դա բոլորովին էլ չի նշանակում, թե կարող եք հանգստանալ ու չմտահոգվել ունեցածը պահպանելու խնդրով: Գուցե մի քիչ դաժան է հնչում, բայց հենց ունեցածը պահելու տեսակետից կինն ամենօրյա պայքարի ու մրցության բովում է: Ամուսնալուծության սպառնալիքներն այս հարցում միայն թուլացնում են կնոջ դիրքերը: Իսկ ուժեղացնում և դրսի գայթակղութղությունների համեմատ անմրցելի են դարձնում ահա թե ինչը.
-Մշտապես կոկիկ ու խնամված արտաքին: Դիտմամբ չեմ գրում գեղեցկության մասին, որովհետև բնությունը բոլորիս տարբեր չափով է տվել այդ ցանկալի հատկանիշից, բայց եղածը հնարավորինս առավելագույն կերպով պիտի օգտագործել: Ամուսինդ երբեք, երբե՛ք չպիտի տեսնի քեզ կեղտոտ մազերով կամ անխնամ հոնքերով: Ինչքան էլ հոգնած լինես, թեկուզ սողալով էլ պիտի մազերդ տաս ցնցուղի տակ: Մի կարծիր, թե մի օրվա կեղտոտ մազերը ոչ մի նշանակություն չեն ունենա: Կյանքը ֆուտբոլային մրցաշարի նման է, որտեղ միանգամյա խոշոր հաշվով պարտությունը արդյունքում երբեմն բերում է չեմպիոնի տիտղոսից զրկվելուն: Ու բնավ պարտադիր չի, որ ամուսինդ տեսնի, թե դու ոնց ես էպիլիացիա անում(մանավանդ, այդ պատկերը թույլ ներվային համակարգ ունեցողների համար չի), կամ էլ ինչպես ես երկարացնում թարթիչներդ՝ մինչև «Մաքս-ֆակտորի» խոստացած երեք անգամը: Տղամարդը միայն ԱՐԴՅՈՒՆՔԸ պիտի տեսնի, և երբե՛ք այդ արդյունքին հասնելու ընթացքը:
Մեր ազգային- ավանդական – ժողովրդական խալաթների մասին. Բնավ դեմ չեմ այդ խիստ հարմար տնային հագուստին, բայց այդ խալաթ կոչվածն էլ համարժեք պիտի լինի ձեր դրսի հագուստին: Մի զլացեք նույն գինը վճարել խալաթի համար, ինչքան որ վճարում եք, ասենք, հյուրասիրության գնալու հանդերձ գնելիս: Չնայած, խալաթներն էլի անհամեմատ էժան են, բայց հենց այդ խալաթով դուք անընդհատ երևալու եք նրա աչքին, ով ձեզ համար ամենագլխավորն ու ամենաթանկն է: Չէ որ կյանքի մեծ մասն անցկացնում ենք տանը, ուրեմն հենց այդ տնային հագուստը պիտի ճաշակով, աչք շոյող ու գրավիչ լինի: Չմոռանամ նշել, որ տեսել եմ ազգակցուհիներիցս ոմանց ցերեկը՝ գիշերազգեստի խալաթով (пенюар) տանը գործ անելիս: Զավեշտալի է:
Ավելորդ եմ համարում գունաթափ տնային հագուստի կամ հնամաշ հողաթափերի մասին գրելը: Մի բառով միայն. Անթույլատրելի է:
Այսօր այսքանը, շարունակելի ...
Գիշերը ժամը 5:32 հեռախոսս զանգեցՍասունն էր զանգում:
Քնաթաթախ ժպիտը դեմքիս պատասխանում եմ.
-Ալո(Վերջին մի քանի օրերի ընթացքում անընդհատ հենց էս զանգին էի սպասում)
-Արև՞
-Հա ջան
-Էլի հորքուր ես դառել
-Ջա՜ն: Սա՛ս, Լուսիկն ու երեխան լավ ե՞ն
-Հա, երկուսն էլ լավ են
Էսքանից հետո չեմ հիշում ինչ եմ խոսացել Սասունի հետ: Մենակ մի բան գիտեմ, որ ամբողջ մարմնով դողում էի:
Ճիշտ նույն զգացողությունն էր, ինչ գրեթե մի տարի առաջ էր՝ երբ զանգեցին ու ասեցին, որ հորքուր եմ դառել
Էս էն պահն ա, որ ասում են. «Երջանկությունս չափ ու սահման չունի»
ՀԳ. Ընտանյոք հանդերձ՝ չորսիդ էլ շատ եմ սիրում![]()
![]()
Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում
Ambrosine (25.08.2011), anahit96 (24.08.2011), Ariadna (25.08.2011), Arpine (25.08.2011), ars83 (24.08.2011), CactuSoul (24.08.2011), E-la Via (24.08.2011), einnA (24.08.2011), erexa (24.08.2011), Freeman (24.08.2011), Inna (24.08.2011), ivy (24.08.2011), Jarre (24.08.2011), John (24.08.2011), Kita (24.08.2011), Lusina (24.08.2011), Meme (24.08.2011), Moonwalker (24.08.2011), murmushka (24.08.2011), Nadine (24.08.2011), Nare-M (25.08.2011), Skeptic (24.08.2011), Smokie (25.04.2019), SSS (24.08.2011), Tig (25.08.2011), Արևածագ (24.08.2011), Գեա (24.08.2011), Դատարկություն (25.08.2011), Էլիզե (25.08.2011), Ժունդիայի (24.08.2011), Ինչուիկ (24.08.2011), Լուսաբեր (26.08.2011), Հայուհի (24.08.2011), Մանուլ (26.08.2011), Նաիրուհի (09.09.2011), ՆանՍ (24.08.2011), Ուլուանա (26.08.2011), Ֆոտոն (24.08.2011)
Վաղուց տեսած մի անկապ ֆիլմից.
«Մի անգամ մի ծիտիկ, որ թռչում էր դեպի հարավ՝ ձմեռն անցկացնելու համար, ճանապարհին սառեց ու ցած ընկավ: Դա էլ քիչ էր, կովն եկավ ու վրան թրքեց: Բայց թրիքը տաք էր, ու սառած թռչնակը ջերմացավ, ուշքի եկավ: Հիմա՝ տեղը տաք, ինքը՝ փրկված, ուրախությունից բերանը բացեց, սկսեց երգել: Կատուն լսեց նրա ձայնը, եկավ, քանդեց թրիքը, միջից հանեց ու կերավ ծիտոյին:
Պատմությունն ինչ կցուցանե: Քո վրա թրքողը պարտադիր չի, որ թշնամիդ լինի, իսկ քեզ կեղտից հանողը՝ ոչ միշտ է ընկերդ: Ու թե տեղդ տաք է, դու էլ՝ երջանիկ, բերանդ փակ պահիր»:
Ariadna (25.08.2011), CactuSoul (24.08.2011), erexa (24.08.2011), Freeman (24.08.2011), Jarre (24.08.2011), Katka (24.08.2011), Kita (24.08.2011), Lem (24.08.2011), Meme (24.08.2011), murmushka (24.08.2011), Nare-M (25.08.2011), Skeptic (24.08.2011), SSS (24.08.2011), Ամպ (24.08.2011), Գեա (24.08.2011), Ժունդիայի (24.08.2011), Ինչուիկ (24.08.2011), Նաիրուհի (02.09.2011), Ռուֆուս (24.08.2011)
Իրականում տղամարդուն կողքը պահելուց հեշտ բան չկա... Մենակ էդ տղամարդուն սիրել գնահատելա պետք, ոչ թե Մաքս Ֆակտորի երեք անգամ, ու սիլիկոնի չորս անգամ... Ինչի են կանայք մտածում ,թե տղամարդիկ էդքան պրիմիտիվ են...
հ.գ. իսկ հմայիչ պետք է լինել միշտ ,անկախ նրանից տղամարդ կա կողքդ թե չէ, դա արդեն ներքին կուլտուրայա....
Կներեք պոռթկացի ...
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Ameli (24.08.2011), ivy (24.08.2011), Jarre (24.08.2011), Kita (24.08.2011), kyahi (25.08.2011), Lem (24.08.2011), Meme (24.08.2011), Tig (25.08.2011), Ամպ (24.08.2011), Արևհատիկ (25.08.2011), Գեա (25.08.2011), Դեկադա (24.08.2011), Էլիզե (25.08.2011), Հայուհի (24.08.2011), Նաիրուհի (02.09.2011), Ուլուանա (26.08.2011)
արա էս գյադեքը ոնց են ազդում... ո՞ւր փախնեմ ես սրանց ձեռը... ուրախ են՝ ինձ են հիշում, տխուր են՝ էլի, գործ կա՝ Հոսոն գիտի, կոմպն ա փչացե՞լ՝ դե արդեն պարզ ա... բա էս աղջիկները)))))))) լրիվ կտոր ենթողնես մենակ իրանք իրանց դժվար դրության մեջ քցեն ու սկսեն կրուտիտ ման գալ
բա որ խիստ քողարկված միտք են արտահայտում իրանց ջոգելով... կամ իրանց մտածմունքները թաքցնում են... <<թեման փակված ա>>, բայց մեկ էլ ջոգես մի 10 րոպե հետո նենց <<կողքից>> <<թեմայի>> հետ կապված հարց ա տալիս ու ինքը համոզված ա, որ չի նկատվի էդ... հերիք ա ժողովուրդ, մի քիչ հասարակ եղեք իրար հետ... պետք չի ամեն ինչ բարդացնել ու սարքել պրոբլեմ... առանց դրա էլ քիչ չեն մեր բոլորի գլոբալ պրոբլեմները, էնքան եք անկապ բաները պրոբլեմ սարքում՝ որ իրական պրոբլեմների մասին մտքներովդ էլ չի անցնում գոնե ամիսը մեկ անգամ...
Բոլորս ունենք երջանիկ լինելու մեր իրավունքը,և աշխարհը գեղեցիկ է, երբ ժպտում ես և դեռ չես կորցրել երազելուդ հատկությունը....
Ոչ բոլորս ենք նկատում իրական երջանկությունը,ժպտում այդ ժամանակ,ապրում այդ երջանկությամբ,ապրում այդ պահով...
Առաջ սլացիր,ապրիր ներկայով,ժպտա, երբ կա դրա կարիքը,վայելիր պահը,ամեն օրդ,վայրկայնդ ժամդ գնահատիր ըստ արժանվույն...
Жизнь – это сейчас, нет никаких потом......
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ