User Tag List

Էջ 275 686-ից ԱռաջինԱռաջին ... 175225265271272273274275276277278279285325375 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,111 համարից մինչև 4,125 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #4111
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Լուսացույցի կարմիր լույսը մեզ զգուշացնում է կանգնել: Կանգնում ու սպասում ենք կանաչելուն: Մենք ենք և մի տղամարդ:
    Ուղղահայաց փողոցի թվալուսացույցը մեզ հուշում է, որ դեռ 25 վայրկյան պետք է սպասենք: Սպասում ենք:
    Դիմացի մայթին մի ծերուկ է: Սուր մորուքով, սովետի ժամանակվա դասական ինտելիգենտի, պրոֆեսորի արտաքինով:
    Նայում է մեզ, ձեռքերը բարձրացնում է վեր ու կարոտած գոռում է. «Ի՛շ-խա՜ն»:
    «Երևի խենթ է», - մտածում է մեզնից յուրաքանչյուրը:
    Ձեռքերն իջեցնում է ու խաչում, հայացքը հառում է գետնին: Երկու վայրկյան անց ձեռքերը նորից է բարձրացնում վեր, դեպի երկինք, ու նորից կարոտած գոռում. «ի՛շ-խա՜ն»: Նորից խաչում է ձեռքերը ու նորից հայացքը հառում գետնին: Երկու վայրկյան անց կրկնում է..

    Կանաչ լույսին սպասող մարդիկ արդեն ավելացել են: Կան ջահել աղջիկներ, ովքեր անամոթաբար ծիծաղում են ծերուկի վրա:
    Կա մի տարեց կին, որ տխուր քրթմնջում է «Խեղճը գժվել է»:
    Մյուսներս ավելի շատ լուռ նայում ենք:

    Կարմիր լույսը փոխվում է, վառվում է կանաչը:
    Անցնում ենք փողոցը:
    Ծերուկը մյուս մայթին կանգնած մեզ է սպասում:

    Հիշու՞մ եք, ասում էի, որ կողքներս մի տղամարդ էր կանգնած: Ողջ ընթացքում լուռ ու զուսպ նայում էր Ծերուկին: Փողոցն անցնելուն պես մոտենում է նրան:
    Ծերուկը ձեռքերը մեկնում է.
    - Իշխան ջան, տղաս, կարոտել էի...
    - Հայրի՛կ...
    Փաթաթվում են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 46 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.08.2011), Ameli (28.07.2011), AniwaR (30.07.2011), Ariadna (27.07.2011), CactuSoul (27.07.2011), Chilly (27.07.2011), Claudia Mori (27.07.2011), einnA (27.07.2011), erexa (27.07.2011), Freeman (27.07.2011), helium (28.07.2011), Inna (28.07.2011), Jarre (28.07.2011), John (27.07.2011), Kanamar (27.07.2011), Katka (27.07.2011), Kita (27.07.2011), Lusinamara (27.07.2011), Mark Pauler (29.07.2011), murmushka (28.07.2011), Nadine (27.07.2011), Nare-M (27.07.2011), Rammstein (27.07.2011), Skeptic (27.07.2011), Smokie (27.07.2011), SSS (27.07.2011), Tig (27.07.2011), Universe (27.07.2011), Valentina (27.07.2011), Yevuk (27.07.2011), Աթեիստ (28.07.2011), Արէա (27.07.2011), Գեա (27.07.2011), Դատարկություն (27.07.2011), Դարք (30.07.2011), Դեկադա (27.07.2011), Ժունդիայի (27.07.2011), Ինչուիկ (27.07.2011), Լուսաբեր (27.07.2011), Կաթիլ (27.07.2011), Հարդ (27.07.2011), Մանոն (11.08.2011), Մանուլ (27.07.2011), Նաիրուհի (27.07.2011), Ռուֆուս (27.07.2011), Ֆոտոն (07.08.2011)

  3. #4112
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գժանոց…

    Նահապետական սովորական ընտանիք, որտեղ բոլորը մտահոգված են իրենց ընտանիքի հոգսերով, որտեղ հայրիշխանություն է ու տղաների դաստիարակությունը եւ նրանց ամեն ինչով ապահովելը ընտանիքի բոլոր անդամների պարտականությունն է:

    Կոնկրետ հիմա ամբողջ ընտանիքի ուշք ու միտքը մեծ տղայի բանակում երդման արարողությունը պատշաճ կարգով ապահովելն է՝ խորոված, խաշլամա… ու նման կարգի խոսակցությունների մեջ հայտնվում է Նարեն՝ տան միակ աղջիկը՝ մի երեխա, ով լսում է ռոք, նվագում է դաշնամուր, զբաղվում է բնապահպանությամբ, նկարում է երկրաչափական պատկերներ, երազում է դառնալ ճարտարապետ ու կտրվել աշխարհից կտրված իր մարզային քաղաքից ու, որպես կանոն, հասնում է իր նպատակներին:

    Մեկ էլ այդ ճուտոն նստում է դաշնամուրի մոտ ու ամբողջ տնով բղավում են.

    -Նարե՜, մի՛ նվագի:

    Նարեն անհողդողդ քայլում է դեպի դաշնամուրը, բացում է նոտաները:

    -Նարե՜, չէ՛:

    Նարեն սկսում է «Կնոջ բույրը» հանրահայտ ֆիլմի երաժտությունը, անցնում է«Ամելիի» վալսին, դասական գործերի…

    Հորաքույրը ու մայրը հույսները կտրած փախնում են սենյակից այգի: Փոքր եղբայրի նյարդերը հատում են ու սկսում է մտածել, թե ոնց խանգարի Նարեին: Ձեռքը տանում է հեռուստացույցի հեռակառավարման վահանակին, հետո մտածում է, որ ավելի լավ բան կա ու դուրս է գալիս սենյակից, մի քանի վայրկյան հետո վերադառնում է մայրիկի կաթսաների սեւ եւ մոխրագույն խուփերը ձեռքին ու սկսում շրխկացնել:

    Ծիծաղ է բարձրանում, տատին զայրանում է ու, թողնելով ճանճ սատկացնելու զբաղմունքը, ընկնում թոռան հետեւից:

    Տատիին էլ են աքսորում հողամաս: Եղբայրը հետ է գալիս ու սկսում նորից շրխկացնել իր գործիքով, մեկ էլ զգում է, որ կարող է ավելացնել հարվածային գործիքներ քրոջ արվեստին:

    Որոշում են միասին մշակել Ռուբեն Հախվերդյանին, անցան Սերժ Թանկյանին…

    Մտածում եմ 10 րոպեում 3 հոգու աքսորեցին, իմ վերջը ինչ է լինելու, մեկ էլ Նարեն բղավում է՝

    -Կա՜ր, շրթհարմոնդ բե՜ր…

    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  4. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (02.08.2011), ars83 (27.07.2011), CactuSoul (27.07.2011), Chuk (27.07.2011), Freeman (27.07.2011), John (27.07.2011), Kita (27.07.2011), Mark Pauler (29.07.2011), murmushka (28.07.2011), Nare-M (27.07.2011), Rammstein (29.07.2011), Skeptic (27.07.2011), Smokie (28.07.2011), StrangeLittleGirl (27.07.2011), Tig (28.07.2011), Universe (28.07.2011), Ինչուիկ (30.07.2011), Մանուլ (27.07.2011), Նաիրուհի (27.07.2011), Նարե91 (27.07.2011), Ռուֆուս (27.07.2011), Ֆոտոն (07.08.2011)

  5. #4113
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,294
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զարմանում եմ, ու գիտե՞ս ինչի,որ մարդիկ իրար նկատմամբ էտքան անտարբեր են: Ասե՞մ ինչու... հիմա հիմա...

    Էսօր (արդեն երեկ) երեկոյան ժամը 9.30-10.00 ի սահմաններում անցնում եմ մետրո բարեկամության մոտով, ու քանի որ հավես չկար իջնեի անցումի տակով, ասեցի վերևով անցնեմ անցումը: Հասա մյուս մայթ՝ բաղրամյանի մայթ, ու հենց էտ անկյունում մի 50 ին մոտ մարդ էր ընկած, հագուկապը հաստատ բոմժի չէր, նորմալ ու մաքուր, ու նրա շուրջն էին հավաքվել մի 3-4 հոգի երիտասարդ:

    Բնականաբար անտարբեր չմնացի ու հարցրեցի թե ի՞նչա եղել, մեկ էլ մի հոգի պատասխանեց (իմ տարիքի տղա էր) որ ինֆարկտա խփել մարդը տեղում մահացելա:
    Հիմա զանգել են շտապ-օգնություն ու ասում են որ մարդա մահացել: Հարցրեցի էլ, ասեցի.- Ո՞վա ասում որ մահացելա, Ի՞նչ գիտեք այ տղեք ջան, տղերը սառած նայեցին ինձ, զգացի որ ոչ մեկոչ մի բանից խաբար չի: Հա դե ի՞նչ անեի... Կռացա, հենց տենց առանց շարժելու պուլսը փորձեցի ստուգել, արա այ ախպեր ջան, իմ պուլսից ավելի լավ էր խփում, հեռախոսիս լույսով բիբերն էի ուզում ստուգել ու էտ պահին վատացած մարդը աչքերը բացեց ինձ նայեց: Հիմա էս մարդուն ասում եմ ,- Խմած ե՞ս հոպար, ու էս մարդը էնքան օյաղ էր, որ մեկից մեկ ու չոտկի հարցիս պատասխանեց ասեց ,- Հա

    արա ասում եմ այ ձեր ցավը տանեմ,էս մարդը մեռած չի, զանգել ասում եք մարդա մեռած, կողքից էլ ով անցնումա լրիվ անտարբեր, լրիվ բանի տեղ չդնելով...

    Մի խոսքով, շատ չերկարացնեմ... ասածս ինչա,որ ի՞նչ անտարբեր են դարձել մարդիկ մեկը մյուսի նկատմամբ, կողքները մեռնես վրեդ չեն նայի, վատանաս էլ՝ մեռածի տեղ կդնեն կանցնեն...

    Այ դարդ ու ցավեր, աստված չանի մի օր մեկնումեկիդ ծանոթի, բարեկամի կամ հենց էտ մեկնումեկիդ հետ տենց բան պատահի... ո՞նց կնայեք նույն ձև անտարբեր մնացողներին:


    Բայց որ էտ բիձու փոխարեն փող քցած լիներ, իրար մամա կլացացնեին որ առաջինը փողին հասնեն

    Լավ է, գոնե ձևացրա թե անտարբեր չես մարդ արարած...

  6. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (28.07.2011), Ariadna (28.07.2011), Arpine (28.07.2011), Artgeo (29.07.2011), CactuSoul (28.07.2011), Chuk (28.07.2011), einnA (28.07.2011), Freeman (28.07.2011), Jarre (28.07.2011), Mark Pauler (29.07.2011), murmushka (28.07.2011), Nare-M (28.07.2011), Rammstein (29.07.2011), Smokie (28.07.2011), Valentina (28.07.2011), Yevuk (28.07.2011), Աթեիստ (28.07.2011), Դարք (30.07.2011), Դեկադա (28.07.2011), Էլիզե (30.07.2011), Կաթիլ (29.07.2011), Հայկօ (28.07.2011), Նաիրուհի (28.07.2011), Ուլուանա (29.07.2011), Ռուֆուս (28.07.2011)

  7. #4114
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զնգգ, զնգգ...
    -Ալո´...
    «Գրող ու սև մա՜յ, Սևանատակ լինես, Վանատակ լինես»:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դարք (30.07.2011)

  9. #4115
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Թեմա՞ ես ուզում բացել... Ես վաղուց բացել եմ

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.07.2011), impression (29.07.2011), Նաիրուհի (29.07.2011), Ռուֆուս (29.07.2011)

  11. #4116
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    08.06.2007 15:43 Սիրո Խոստովանություն

    Մեր հերթական հանդիպումից հետո կզգամ, որ սիրում եմ ՆՐԱՆ… եթե նույնիսկ այդ պահին իմ սերը փոխադարձ էչէ, ապա ևս մի քանի հանդիպում անց այն ԿԴԱՌՆԱ փոխադարձ… ինչպես որ ես, այնպես էլ ՆԱ կհասկանանք, որ սիրում ենք միմյանց… էլ ի՞նչ խոսքեր են անհրաժեշտ… նման պետքերում ամեն ինչ ավելի պարզ է, քան ապակու վրայով դեպի ներքև սլացող անձրևի կաթիլը… գուցե հերթական հանդիպման ժամանակ փորձեմ առօրյա թեմաներից մեկից անցում անել դեպի ՄԵՐ զգացմունքերին… Բնականաբար կսկեմ անվստահ տոնով.
    -Գիտես, …(դադար 5-6 վայրկյան… լսում եմ միայն սրտիս զարկերի ձայնը)
    -Գիտեմ…
    ՎԵՐՋ ամեն ինչ արդեն պարզ է… ոչ մի ավելորդ բառ…
    Էս ե՞րբ ծերացար, եղբա՛յր… ախր դու իսկապես հավատում էիր քո երազին))) 4 տարում ծերացար… էլ չես հավատում… կյանքն է ստիպել... է՜խ…
    Իզուր չի ասում Մեծն Սևակը. «Ծերանում ենք Պարույր Սևակ, ծերանում ենք սիրելիս…»:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (30.07.2011), Inna (30.07.2011), Nare-M (30.07.2011), Smokie (30.07.2011)

  13. #4117
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկեք ձմերուկ ուտենք: Հա հա, հենց էս առավոտ գիշերով:
    Էս ինչ շոգ ա անում, որ ես անգամ չեմ կարողանում քնել:

  14. #4118
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2010
    Գրառումներ
    199
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիներ մեկը, ուժեղ ու մեծ մեկը, գրկեր ինձ ու ասեր. «Մի վախեցիր, փոքրիկս»...
    Ու թքած, թե փոքրիկ չեմ, ոչ էլ, առանձնապես, վախենում եմ:

  15. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (02.08.2011), CactuSoul (30.07.2011), Chilly (31.07.2011), einnA (30.07.2011), erexa (30.07.2011), Inna (30.07.2011), Smokie (30.07.2011), Universe (30.07.2011), Արևհատիկ (04.08.2011), Գեա (31.07.2011), Ժունդիայի (31.07.2011)

  16. #4119
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ կարող, չեմ կարող չմտածել այդ մասին, սովորել եմ արդեն: Նեղված եմ, ինձ միշտ էդ տխուր մտքերն են այցելում: Տարօրինակն էլ այն է, որ էդ մասին մտածելուց հոգիս էդքան փոթորկված չի, ընդհակառակը հանգստանում եմ մի տեսակ: Կարող ա՞ ես մազոխիստ եմ:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (30.07.2011), Jarre (31.07.2011), Ժունդիայի (31.07.2011)

  18. #4120
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցազրույց Բիլայնի գրասենյակում…
    Աղջիկ- Բարև Ձեզ, ինձ կարա՞ք էնննն վիվասելի քարտերից տաք
    Օպերատոր- ո՛չ, այստեղ միայն Բիլայնի քարտեր են վաճառվում:
    Աղ.- բա էտ ո՞րնա, էտի արմենթելնա
    Օպ.- այո՛
    Աղ.-իիի էսքա՞ն հերթի մեջ էլ պիտի սպասեմ
    Օպ- /ապշահար հայացք/
    Որից հետո օրիորդը իրենից շատ ու շատ գոհ թողեց և շորորալով դուրս եկավ Բիլայնի գրասենյակից:

    Հ.Գ. իսկ ես կարծում էի այսպիսի դեմքերի կարելի է տեսնել միայն մեր սերիալներում:
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  19. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.08.2011), Arpine (30.07.2011), Inna (31.07.2011), kyahi (30.07.2011), Mark Pauler (30.07.2011), Rammstein (01.08.2011), Skeptic (30.07.2011), Աբելյան (30.07.2011), Էլիզե (30.07.2011), Հայուհի (31.07.2011), Մանուլ (30.07.2011)

  20. #4121
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծխել եմ ուզում:

  21. #4122
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն՝ երկար ապրելու համար նոր մեթոդ եմ գտել: Եթե ուզում եք երկար ապրել, էս պահից սկսած աջ ու ձախ վատություն արեք,որ Աստված պապիկը ձեր գլխին մի փորձանք չբերի:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  22. #4123
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կեցցե կյանքը
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  23. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (31.07.2011), Inna (01.08.2011), Lusina (31.07.2011), Mark Pauler (31.07.2011), Rammstein (01.08.2011), StrangeLittleGirl (31.07.2011), Էլիզե (31.07.2011), Մանուլ (01.08.2011)

  24. #4124
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեք պատկերացնի՝ ո՜նց եմ սիրում ամառը. իր բոլոր դրսևորումներով՝ շոգ, կրակ, + 10000 C, Վարդավառ, Չվարդավառ... մեկ է՝ սիրում եմ...


    Հ.Գ. Էսօր Սուսանիկը 7-9 անգամ մի դույլ ջրի ու իմ գլխի մասնակցությամբ գլուխլվաս կազմակերպեց
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  25. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (31.07.2011), Inna (01.08.2011), John (31.07.2011), Lusina (31.07.2011), Mark Pauler (02.08.2011), Valentina (31.07.2011), Yevuk (31.07.2011), Նաիրուհի (31.07.2011), Նարե91 (31.07.2011), Ուլուանա (27.08.2011)

  26. #4125
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թվերը մարդիկ են… չե՞ս հավատում))) զույգ թվերը տղաներն են… կենտ թվերը՝ աղջիկները… պարզ թվերը… կենտ թվեր են … թվեր կան՝ գումարվում են իրար, ստացվում է մեկ ուրիշ թիվ)) թվերը ՀԱՆՎՈՒՄ են՝ ուրիշ թիվ է ստացվում… թվերը ԲԱԺԱՆՎՈՒՄ ԵՆ, բայց մեկ ա էլի ընթացքում ուրիշ թիվ ա ստացվում… թվերը բազմապատկվում են՝ ու էդ թվերը չինացիներն են… մարդիկ էլ թվեր են… մեկը կենտ, մեկը զույգ, մեկը կենտ ու պարզ, մեկը զույգ ու բաղադրյալ…

  27. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (02.08.2011), CactuSoul (02.08.2011), Inna (01.08.2011), Kita (31.07.2011), Lianik (31.07.2011), Mark Pauler (02.08.2011), Yevuk (31.07.2011), Ինչուիկ (31.07.2011), Հայուհի (31.07.2011)

Էջ 275 686-ից ԱռաջինԱռաջին ... 175225265271272273274275276277278279285325375 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •