Լրատվություն... ոստիկանական քրոնիկա...
Ոստիկանները զննելով քաղաքացի Վ.Վ.-ի գրպանները նրա մոտ հայտնաբերել են կանեփանման զանգված: Ներկայումս քաղաքացի Վ.Վ.-ն ու ոստիկանները կայֆի տակ են![]()
Լրատվություն... ոստիկանական քրոնիկա...
Ոստիկանները զննելով քաղաքացի Վ.Վ.-ի գրպանները նրա մոտ հայտնաբերել են կանեփանման զանգված: Ներկայումս քաղաքացի Վ.Վ.-ն ու ոստիկանները կայֆի տակ են![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ով էս ախմախ ամպերն ու մառախուղը ցրի, արևին` սիրուն, պայծառ, լուսավոր շողերով, (25-30 աստիճան Ցելսիուսով) գտնի ու ուղարկի մոտս, խոստանում եմ, հենց թագավորություն ունենամ, կեսը չէ, 75%-ը իրան կտամ![]()
Վերջին խմբագրող՝ Նուշություն: 19.12.2011, 13:29:
Տվե'ք ինձ անհրաժեշտ միջոցներ, և ես հենց հիմա կուղևորվեմ Պոլինեզիա:
Նպատակներին հասնել է պետք, ինչքան էլ տարօրինակ, անըմռնելի թվան դրանք ուրիշներին:
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
Arpine (20.12.2011), erexa (19.12.2011), Mark Pauler (20.12.2011), Smokie (19.12.2011)
Լավ ա, որ բանակից հետո առաջին գնահատականս ճմրթված ութ չեղավ՝ ինչպես մինչև բանակն էր... այլ կլոր, սիրուն 10ստուգման գրքույկս էլ էր զարմացել երկնիշ գնահատական տեսնելով... է՜հ...
Կադր.
- Խավար, մեկուսի մի սենյակ, որտեղ պատերն անգամ ներկված չեն
- Խորանարդ, որն ունի ծակ: Ծակից վայրկյանում 12 անգամ դեղնավուն լույս է արձակվում, որն ուղղանկյուն է ստեղծում գաջագույն պատին, որը ծառայում է որպես մոնիտոր
- Այդ ուղղանկյունում թեթև նշմարվում են անիմացիոն պատկերներն անհասկանալի, որնք վայրկյանում 3 անգամ փոխվում են
- Հին, դեսպեից սեղան, վրան կլինկոր հնությունից դեղնված երանգով
- Սեղանի ծայրում կոթը թռած բաժակ, մեջը չորացած կոմպոտ
- Սեղանից քիչ հեռու գազի վառարան, որի վերևի մասը ծածկում է մի քանի տասնյակ տարիների եփած ճաշերի յուղը գրեթե սևացած
- Վառարանի վրա թեթև կրակով հնաոճ թեյնիկ, որի ջուրն արդեն կամաց գոլորշի է արձակում, իսկ կափարիչը կանոնավոր թռչում է փոքր տարածությամբ
- Մյուս ծայրում, որտեղ կիսաքանդ փայտյա դուռն է, անկյունում մի ծաղկազարդ, շուռ եկած ափսե, որը ենթադրաբար եղել է սուրճի բաժակի ափսե
- Ափսեի վրա հանգած ու բաժակին կպած մոմ, գրեթե վերջանալու եզրին
Ի՞նչ էր սա: Ամեն մեկը թող իր համար որոշի, ես գիտեմ թե էս ինչ էր:
Arpine (23.12.2011), Freeman (20.12.2011), Mark Pauler (20.12.2011), Moonwalker (19.12.2011), Quyr Qery (20.12.2011), Skeptic (19.12.2011), Smokie (20.12.2011), Ամպ (21.12.2011), Հայուհի (19.12.2011)
Հիշու՞մ եք, երբ նոր տարվա կողմերը դպրոց-մանկապարտեզներում նվերներ էին բաժանում՝ ուղարկված կանադացի կամ բելգիացի երեխաների կողմից, ու հարևանության մեջ ինչ-որ մեկը կար, ով թաղի բոլոր երեխաներին տանում, գրանցում էր, որպեսզի այդ նվերները ստանային:
Այդ նվերների մեջ միշտ ինչ-որ ռեզինահամ կոնֆետներ կային, օգտագործած չուլկիի տեսքով ինչ-որ խաղալիք, մազի ռեզին՝ վրան երկու-երեք հատ երկար մազեր, նրանց՝ նախորդ տարիներից ստացած բացիկները բա՜:
Արա, մեր սերունդն ուրիշ էր էլի, ավելի լավը, քան՝ մեր հեր-մերերի բրեժնևյան ժամանկները:
Շուտով Նոր Տարի է:![]()
Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 19.12.2011, 23:12:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Մենք մարդկության պատմության կեսերի զավակներն ենք՝ առանց որևէ նպատակի, առանց որևէ տեղի: Ճիշտ է, մենք համաշխարհային պատերազմի ականտեսը չենք եղել, ոչ էլ քսանականների վերջի մեծ դեպրեսիայի, սակայն այսօրերի մեր ամենամեծ պատերազմը դա հոգևոր պատերամզն է, իսկ ամենամեծ դեպրեսիան՝ մեր կյանքն է հենց:
Մենք մեծացել ենք ԶԼՄ-ների դաստիրակությունով, որպեսզի հավատանք, որ օրերից մի օր կդառանանք կամ մեծահարուստ կամ էլ կինոյի կամ համաշխարհային աստղ: Բայց չէ՜, մենք չենք դառնա, ու կամաց-կամաց համակերպվում ենք այդ մտքի հետ: Ու այդ իսկ պատճառով զայրացաց ենք, ահավոր ձևի՝ զայրացած:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Հեռանում եմ՝Հայաստանի շունչը եւ ակուբցիների հուշը սրտումս,գնում եմ Ամստերդամ,հետո Տոսկանա,շատ կուզենայի նոր տարին Հայաստանում անց կացնեի,սակայն հանգամանքները այլ կերպ դասավորվեցին,շնորհակալություն բոլորին՝ ով խորհուրդ տվեց գնել Արմանի արտադրության սեւ կոստյումը,հենց դա էլ գնեցի ու ինձ լավ սազում է
Ինչ ասեմ այս տարում եղան շատ ցավալի դեպքեր,լիքը կորուստներ,տխուր ու մենակ պահեր,հակադեպրեսանտներ,աշխարհայցքի խորը փոփոխում,հիասթափություններ որոշ ընկերների կողմից՝ ումից որ չես սպասում հենց ինքն է թիկունքից ամենդաժան ձեւով հարվածում եւ խորը ցավ պատճառում,իրոք որ կյանքը շատ անարդար կարող է լինել,այս տարի ես իմ կառուցած բարձր թղթե բուրգից ընկա ներգեւ եւ զգացի թե ինչքան՜ ցավոտ է վերեւից ընկնելը,կարելի է ասել աչքիցս հանեցի վարդագույն ակնոցները եւ աշխարհին նայեցի իր ողջ մռայլ գույներով ու դաժանություններով՝ հատկապես շատ տխուր էր Նեպալցի աղքատ երեխաների ճակատագիրը,զոհվեցին իմ կողմից շատ հարգված մարդիկ՝ Կադաֆին,Սեզարիա Էվորան,Կորեայի նախագահը
,հասկացա մի պարզ բան՝ ինչը մեզ չի սպանում,ավելի ուժեղ է դարձնում,այս ողջ ընթացքում ինձ շատ օգնեցին Բուդայի ոսկե խոսքերը՝ չկա միտքը,չկա պռոբլեմը,հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել իմ սիրելի ակուբցիներից՝ որոնք իրենց գրառումներով ինձ ուրախցրեցին եւ ոգեշնչեցին դժվար պահերին,ում մոռացա կներեք,
Մեմե շնորհակալություն ամենինչի համար,այս տարի քեզնից շատ ջերմություն եմ ստացելմիշտ եղիր այսպիսին,առողջություն,երջանկութուն,երազանքների իրականացում,լիքը ռոմանտիկ եւ նոստալգիկ պահեր եմ ցանկանում,
Գեա քեզ նույնպես շնորհակալ եմ քո ոսկե խորհուրդների եւ հաճելի ընկերական շփման համար,երջանիկ եղիր,
Էլիզե քեզ նույնպես շնորհակալություն,տարվա կեսին շատ հետաքրքիր խոսակցություններ ենք ունեցել
Երեխա դու ասես իմ պահապան հրեշտակը լինես,միշտ լավ խորհուրդներ ես տվել եւ բարձրացրել տրամադրությունս,շնորհակալություն,սկզբից ես քեզ չէի հասկանում,մի գուցե նեյտռալ էի վերաբերվում՝ կապված մրգերի հետ,բայց հիմա շատ եմ սիրում
Տարօրինակ աղջիկ ջան(Բյուր) շատ ուրախ եմ քեզ համար,քո նպատակսլածության համար,քեզ հետ նույնպես շատ հետաքրքիր զրույցներ եմ ունեցել,դու քո փորձով ցույց տվեցիր բոլոր հայերին,որ իրենց ապագան իրենց ձեռքում է եւ մենակ պատկերացնել՝ Imagine անել է պետք եւ կհասնեն իրենց ուզածին,քեզ կանաչ ճանապարհ ու երջանկություն,
Ում անունը նշում եմ,հետո ժամանակ ունենամ հերթով կանդրադառնամ,հիմա կներեք ճանպրուկներս եմ հավաքում
VisTolog,Դատարկություն,Ameli,Varzor,Freeman,armen9494,Astgh,Ժունդիայի,Skeptic,Rammstein,Ռուֆուս,Հայկօ,Inna ,Ապե ջան,Universe եւ այլն...
Իմացեք բոլորիդ սիրում ու հարգում եմ,մենակ այն բանը,որ բոլորդ յուրահատկություն եք ու տարբերվում եք ամբոխից շատ բան արժի![]()
Այս նոր եկող՝ երկնագույն վիշապի տարին թող մենակ ուրախություն բոլորին բերի,երջանկություն,մի փոքր բարություն եւ խաղաղություն,հիշեք ամենինչ եւ մեր ապագան մենք ենք ստեղծում,բոլոր որոշումները մենք ենք կայացնում,յուրաքանչուր քայլ ունի հակաքայլ՝ ինչես մենք ենք վերաբերվում մյուներին,նրանք էլ այդպես մեզ,կյանքը աստիճան է,բումերանգ եւ թատրոն,ամեն մեկը պետք է խաղա իր այն դերը՝ որը ամենալան է ստացվում իր մոտ եւ կյանքի կդառռնա ավելի հաճելի...
Պատկերացրեք դրախտ չկա,
Դա հեշտ է,եթե փորձել,
Ոչ մի դժոխք գետնի տակ,
Միայն երկինքն է մեր գլխի վերեւում,
Պատկերացրեք,որ բոլոր մարդիկ ապրում են այսօրվանով
Պատկերացրեք,որ երկրներ չկան,
Դա հեշտ է,եթե փորձել,
Ոչ մեկը չի սպանում եւ չի մահանում ինչ-որ բանի համար
Եւ կրոն նույնպես չկա
Պատկերացրեք,որ բոլոր մարդիկ ապրում են ներդաշնակ
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես մենակ չեմ...
Պատկերացրեք-Imagine
Վերջին խմբագրող՝ Magic-Mushroom: 20.12.2011, 00:10:
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Էդիկ պապիի նոր գլուխգործոցը
-Ու՞ր է էրեխեն,- Էդիկ պապին մտնում է մեր տուն ու հարցնում տատիկիս:
-Աշխատանքի է:
-Էդ ախմախները Հ1-ով հայտարարարում են, որ Սայաթ-Նովան անգրագետ մարդ է եղել, տո մեկը չկա դրանց ասի, որ նման բան չպիտի հայտարարեն
-Բայց ախր Արտակն էստեղ ի՞նչ կապ ունի,-հարցնում է տատիս՝ մտածելով, որ փոքր եղբորս հետ է:
-Չէ է Նարինեն է պետք, որ օգնի Հ1-ի համարը գտնեմ (Նարինեն ես եմէս վերջերս Էդիկ պապին մի քիչ հիշողությունից թույլ է դարձել՝ նախ ամեն ինչ մի քանի անգամ է ասում, իմ անունն էլ շփոթել է Նարինեի անվան հետ, ով ազգությամբ եզդի է ու ամեն շաբաթ կաթ ու մածուն է բերում Էդիկ պապիի համար):
Տատին քթի տակ ծիծաղում է ու ասում Սփյուռի համարը:
-Սպասի զանգեմ, տես դրանց ինչ օրի եմ գցելու,- եւս հինգ անգամ ասում է նույն միտքը Էդիկ պապին ու գնում Հ1-ին.........![]()
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Alphaone (12.10.2013), armen9494 (20.12.2011), Arpine (20.12.2011), Freeman (20.12.2011), Lusinamara (20.12.2011), Mark Pauler (20.12.2011), Moonwalker (20.12.2011), Quyr Qery (20.12.2011), Skeptic (20.12.2011), Smokie (20.12.2011), Tig (20.12.2011), Գեա (20.12.2011), Հայուհի (20.12.2011), Նաիրուհի (20.12.2011), Նուշություն (20.12.2011), Ռուֆուս (20.12.2011)
Մա՛մ ջա՜ն, իմ կյանքի լույս ու լույսիս հարատևություն… ես չգիտեմ ինչ խոսքերով կարելի է նկարագրել քեզ, որ ամբողջական լինի ասելիքս. պարզապես, այսօր ծննունդդ է, ինձ ու քեզ ուզում եմ «իրարով տալ»…
Մա՛մ, հիշո՞ւմ ես՝ ինձ համար օրորոցային էիր հորինել. «Լուսինեի մաման, իրան շատ սիրում ա, իրան շատ սիրում ա» ու ես միայն դրա տակ էի քնում:
Մա՛մ, հիշո՞ւմ ես, երբ առաջին անգամ դասից տուն եկա ու ասացի՝ բոլոր երեխեքն էլ ինձ նման են, առաջին հերթին մամային են սիրում, հետո ուրիշների: Դու գրկեցիր ինձ՝ ցույց տալով պապային:
Մա՛մ, հիշո՞ւմ ես ոնց էիր դասերս սովորելիս մինչև վերջին տառը գրելս կողքիս նստում: Հիմա ինչի ես հասել եմ ու կամ, շնորհակալ եմ էս պատրաստականությանդ:
Մա՛մ, հիշո՞ւմ ես, որ դասատուն մամաների համար բացիկ սարքել էր սովորեցրել, ես զարմացա, թե ինչի՞ պիտի մամայից թաքուն արվի դա, բայց դու չզարմացար իմ միամտությունից, որովհետև, որպես կանոն, սիրում էիր այդ թերությունս քո հետ զրույցներում:
Մամ, ես միակն էի բոլոր ընդունելության քննություններին, ով գնացել էր առանց ծնողների…
Մա՛մ, հիշում եմ՝ երրորդ կուրսում էի, մի ծանր ստուգարք կար, չէի հասցնում, ինձ համար նստած «Ինստիտուցիոնալ վերլուծություն» էիր արտագրում, իսկ ես մտածում էի, որ «Մայրական վերլուծությունդ» աղջկա հոգսը գերագասեց իր ծննդյան օրվանից:
Չգիտեմ ի՞նչ ասեմ, որ հոգիս էսպես չվառվի, մա՜մ,, դու չես տեսել, թե ոնց համբուրեցի ոտքիդ տակի հատակը, երբ առաջին քայլդ դրեցիր,, վա՜յ մամ, քեզ հոգնեցրել էի դիմացդ չոքելով, կողքիդ կանգնելով, ձեռքդ բռնելով… ու այդպես էլ չեմ հասկացել ե՞ս քո, թե՞ դու ես իմ աջ ձեռքը…
Մա՜մ, երբեք չեմ մոռանա, որ պապան ասաց «հենց ձեր մոր 40-ը լրանա, երկու 20-ի հետ փոխելու եմ»… չհասա՜ք……
Շնորհավոր ծնունդդ, հոգի՜ս…
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Ameli (20.12.2011), armen9494 (20.12.2011), CactuSoul (20.12.2011), einnA (20.12.2011), erexa (20.12.2011), Freeman (20.12.2011), Mark Pauler (20.12.2011), My World My Space (20.12.2011), Quyr Qery (20.12.2011), Ripsim (20.12.2011), Skeptic (20.12.2011), Tig (20.12.2011), Դեկադա (20.12.2011), Ժունդիայի (20.12.2011), Հայուհի (20.12.2011), Նաիրուհի (20.12.2011)
Հաճախ երգերը մարդու հոգեվիճակն են բնութագրում, հենց այդ երգն ես ուզում լսել տվյալ պահին: Այդ երաժշտությունն էլ օգնում է մտածել, հերթական անգամ մտքերով ընկնել, կամ... երգն ուղղակի այնպես է հանգստացնում քո հոգին, ոնց որ լռությունը կհանգստացներ:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ameli (20.12.2011), Arpine (20.12.2011), erexa (20.12.2011), Magic-Mushroom (20.12.2011), Mark Pauler (20.12.2011), Quyr Qery (20.12.2011), Ribelle (21.12.2011), Tig (20.12.2011)
Էսօր դպրոցներից մեկում նկարահանում էինք անում.....Երկրորդ դասարանցի մի խումբ պուճուրիկ աղջիկներ գողունի նայում էին, փսփսում: Մեկ էլ, մեկը վազելով մոտեցավ.
-Քուրիկ,կասե՞ս` էս ինչ եք նկարում:
-Ձեր դպրոցը:
-Հրեշտակների դպրո՞ցը:
-Չէ,-ասում եմ ու իբր չգիտեմ:- Էդ ի՞նչ ա:
... ... Աղջիկը վազեց մյուս -ճստոների մոտ ու հետն էլ գոռում ա.
-Վա~յ, ի~նչ ամոթ, ինքը չգիտի` Հրեշտակների դպրոցն ինչ ա, ինքը Լևոնին ու Միլենային չի ճանաչում:
...Մի խոսքով` հուսահատված եմ![]()
Տվե'ք ինձ անհրաժեշտ միջոցներ, և ես հենց հիմա կուղևորվեմ Պոլինեզիա:
Ընդմիջմանը գնում ուտում-խմում ենք, հետո մի ժամ հաշվում ենք, թե ով ինչքան պիտի տա:
Էսօր էլի նստած ուտում-խմում էինք, մին էլ էն հայտնի սոցիոմետր Ահավոր Սուտիբեկյանն եկավ: Տնաշենը փոխանակ նորմալ մարդկանց նման նստեր հաց ուտեր, նստած հաշվում էր, թե ով ինչ ա ուտում...
Վերջում ասեցի մոտենամ, ասեմ, ախպեր ջան, դու պրոֆեսիոնալ ես, արի կլինի հաշվի, տեսնենք, թե մեզնից ով ինչքան ա տալու, էն էլ տղերքը չթողեցին, ասեցին «շատ կհաշվի»![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սիրային բոլոր նամակները
ծիծաղելի են:
Դրանք չէին կոչվի սիրային նամակներ, եթե չլինեին
ծիծաղելի:
Ժամանակին ես էլ էի սիրային նամակներ գրում՝
ծիծաղելի:
Սիրային նամակները, եթե այդ ամենի մեջ կա սեր, պետք է լինեն
ծիծաղելի:
Թեպետ, բոլոր նրանք, ովքեր սիրային նամակներ երբեք չեն գրել, նրանք են ավելի
ծիծաղելի:
Ո՞վ հետ կվերադարձնի ինձ այն ժամանակները, երբ բանա տեղ չէի դնում այս ամենին ու սիրային նամակներ էի գրում՝
ծիծաղելի:
Ճիշտն ասած իմ հիշողություներն են՝ կապված սիրային նամակների հետ,
ծիծաղելի:
Բոլոր անհեթեթ ու անսովոր բառերը, ինչպես որ անհեթեթ ու անսովոր զգացմունքներն են, դրանք են միանշանակ
ծիծաղելի:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
einnA (20.12.2011), Inna (20.12.2011), Magic-Mushroom (20.12.2011), murmushka (20.12.2011), Quyr Qery (21.12.2011), Ripsim (20.12.2011), Smokie (20.12.2011), Հայուհի (20.12.2011), Մինա (01.01.2012), Նուշություն (22.12.2011)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ