Ամենևին չպաշտպանելով (մեղմ ասած)
Hurricane-ի հայացքները պիտի նշեմ, սակայն, որ Ադոնայ (אֲדֹנָי) զուտ լեզվաբանորեն իրականում նշանակում է «իմ Տեր[եր]»/«իմ Տիրակալ[ներ]» /«ադոն» - «տեր», «ադոնի» - «իմ տեր», «ադոնա՛յ» - «իմ տերեր»/: Նույնական լեզվական կառույցները եբրայերենում շատ են (հմմ. «ռեգել» - «ոտք», «ռեգլի» - «ոտքս», «ռեգլա՛յ» - «ոտքերս»): Պիտի ենթադրել, որ հոգնակիությունը համարվում էր խոսողի (չնայած «ադոնայ»-ը առօրյա խոսքում փոխարինվում էր/է «ա'շեմ»-ով, ինչը ուղղակի նշանակում է «անուն») ընդգծված հարգանքի դրսևորումը /թեև ոմանք Աստծո տիտղոսների մեջ (նույնը և Էլոյիմի հոգնակիությունը) տեսել են Երրորդության դրսևորումները/:

Էջանիշներ