User Tag List

Էջ 7 21-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 306 հատից

Թեմա: Սուրբ Երրորդություն. կարծիքներ և քննարկումներ

  1. #91
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երանելի Օգոստինոսը գիրք էր գրում Սուրբ Երրորդության մասին: Նա սովորություն ուներ աշխատանքները կատարելուց և հոգևոր գործերից հետո երեկոյան ժամերին ծովի եզերքին շրջել: Մի անգամ այսպես շրջում էր և տեսավ մի գեղեցիկ մանկան, որ ծովի եզերքին նստել, ավազի մեջ փոս էր փորել, ինչպես որ սովոր են անելու երեխաները խաղալիս, և արծաթյա գդալով ջուրը վերցնելով ծովից լցնում էր փոսը; Այս տեսնելով` Օգոստինոսը մոտեցավ և հարցրեց մանկանը.

    -Այդ ինչ ես անում?

    -Ուզում եմ ամբողջ ծովը այս փոսի մեջ լցնել:

    -Որդյակ իմ, ինչպես կարող ես այդ անել, ծովը լայնատարած է, իսկ գդալդ ու փոսը շատ փոքր:

    -Ես կարծում եմ, թե ինձ համար ավելի հեշտ է այս անել, քան թե քեզ համար այն, ինչ որ մտքովդ անցկացրել ես:

    -Ինչ է այդ նշանակում:

    -Դու մտադրվել ես մտքիդ սահմանափակ կարողությամբ փոքրիկ գրքի մեջ սահմանել անբաժանելի Սուրբ Երրորդության անճառելի խորհուրդը: Մինչ դու կկատարես այդ, ես ծովը կլցնեմ փոսի մեջ:

    Երբ մանուկն այս ասաց, իսկույն աներևույթ եղավ: Օգոստինոսը գոհացավ Քրիստոս Աստծուց և հասկացավ մանկան ասածի ճշմարտացիությունը:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (14.08.2011), Varzor (15.08.2011)

  3. #92
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    հա իսկ ինչ վերաբերում է դավանաբանական խնդրին` երրորդությանը, ապա հատկապես Ա հովհաննես 5:7 համարի հետ կապված ներկայացնեմ հին հունարեն լեզվի մասնագետ պրոֆեսոր Բարտ Էհրմանի կարծիքը...որպիսիզի համոզվեք, որ նա լուրջ մասնագետ է ներկայացնեմ կենսագրականը `http://en.wikipedia.org/wiki/Bart_D._Ehrman ....
    Հղումիդ մեջ ոչ մի տեղ չի գրված որ Բ. Էհրմանը հին հունարեն լեզվի մասնագետ է:
    .
    Գոնե ինքդ քո հանդեպ եղիր անկեղծ:

  4. #93
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Գրառումներ
    215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հղումիդ մեջ ոչ մի տեղ չի գրված որ Բ. Էհրմանը հին հունարեն լեզվի մասնագետ է:
    .
    Գոնե ինքդ քո հանդեպ եղիր անկեղծ:
    հարգելիս Էհրմանի գրքերը ունեմ, նա հին հունարենի հայտնի մասնագետ Բրյուս Մեծգերի ուսանողն ա եղել և միասին էլ հետո աշխատություն են գրել` Metzger, Bruce M.; Ehrman, Bart (2005). The Text of the New Testament: Its Transmission, Corruption, and Restoration. Oxford University, իսկ էհրմանը նաև գիրքը է գրել թե ինչպես են ուղղափառ դավանություն ունեցողները կեղծել Սուրբ գիրքը հանուն հակաստվածաշնչյան կեղծ ուսմունքի` երրորդության ահա տես` The Orthodox Corruption of Scripture: The Effect of Early Christological Controversies on the Text of the New Testament. Oxford University Press, USA. 1996

  5. #94
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    հարգելիս Էհրմանի գրքերը ունեմ, նա հին հունարենի հայտնի մասնագետ Բրյուս Մեծգերի ուսանողն ա եղել և միասին էլ հետո աշխատություն են գրել` Metzger, Bruce M.; Ehrman, Bart (2005). The Text of the New Testament: Its Transmission, Corruption, and Restoration. Oxford University, իսկ էհրմանը նաև գիրքը է գրել թե ինչպես են ուղղափառ դավանություն ունեցողները կեղծել Սուրբ գիրքը հանուն հակաստվածաշնչյան կեղծ ուսմունքի` երրորդության ահա տես` The Orthodox Corruption of Scripture: The Effect of Early Christological Controversies on the Text of the New Testament. Oxford University Press, USA. 1996
    Իսկ Առաքյալները ոչ մի գիտություն չունեին, բայց ամբողջ աշխարհի իմաստուններին անցան, այնպես որ Աստվածային խորհդներին ոչ մի գիտություն պետք չի , այլ Սուրբ Հոգին է պետք:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (15.08.2011)

  7. #95
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Գրառումներ
    215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Առաքյալները ոչ մի գիտություն չունեին, բայց ամբողջ աշխարհի իմաստուններին անցան, այնպես որ Աստվածային խորհդներին ոչ մի գիտություն պետք չի , այլ Սուրբ Հոգին է պետք:

    Այո <սուրբ հոգով> կեղծեք....

  8. #96
    Լիարժեք անդամ ArtSus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2011
    Գրառումներ
    90
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    Այժմ տեսնենք թե ինչպես է Առաքելական եկեղցին նենգափոխել Աստվածաշունչը..ներկայացնեմ Վեսկոտտ-Հորտ և Նեստլե-Ալնադ գիտաքննական տեքստերը, ինչպես նաև Սինայան Կոդեքսը

    1. Վեսկոտտ_հորտ տեքստում հայտնություն 1:1-ում կարդում ենք` <<Ἀποκάλυψις Ἰησοῦ Χριστοῦ ἣν ἔδωκεν αὐτῷ ὁ θεὸς δεῖξαι τοῖς δούλοις>>, որը թարգմանվում է <<Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվեց նրան ցույց տալու իր ծառաներին>>

    http://www.ccel.org/w/westcott/gnt/r...velation_1.htm

    2. նմանապես Սինայան Կոդեքսում`<<αποκαλυψις ιησου χριστου ην εδωκεν αυτω ο θεος δειξαι τοις δουλοις>>, որտեղ <<ην εδωκεν αυτω ο θεος>> թարգմանվում է <<Որ Աստված տվեց նրան>>

    http://codexsinaiticus.org/ru/

    3. նմանապես Նեստլե Ալանդ գիտաքննական տեքստում` <<αποκαλυψις ιησου χριστου ην εδωκεν αυτω ο θεος δειξαι τοις δουλοις>>

    http://nttranscripts.uni-muenster.de...ts+0+start.anv

    Այսպսով կեղծելով Աստծո խոսքը Առաքելական եկեղցին ցույց է տալիս, որ ամենահնագույն աղանդ է,

    Հետևաբար Հայտնություն 1: 1 հարցը մնաց անպատասխան` <<Յայտնութիւն Յիսուս Քրիստոսի, որ Աստված տվեց նրան ցույց տալու իր ծառաներին>> Այս համարում հստակ է, որ հայտնույթունը Հիսուսը ստացել է Աստծուց, այսինքն մինչ ստնալաը նա չուներ հայտնությունը, քանի որ նա այդ հայտնությունը ստացել է Աստծուց..այս համարը ցույց է տալիս, որ Հիսուսը ամենագետ չէր…հակառակ դեպքում ինքն իրենցից էր ստացել հայտնությունը? Ինքն իրեն էր տվել հայտնությունը?
    տեսնես ով է քեզ խանգարել հասկանալու, ինչ որ ամեն տեղ պարզ գրված է Հերթական անգամ մի նենգափոխեք Աստվածաշունչը, հայտնությունը տրված է ոչ թե Հիսուս Քրիստոսին, ինչպես ներկայացնում ես , այլ դա Հովհաննես Առաքյալին տրվեց.,եթե չգիտես ասեմ՝ ամեն ոք, ով որ փորձում է իր աշխարհային իմաստությամբ Աստված ճանաչել, Նա թույլ չի տա \ ա.Կորնթ 1:21\.
    Սուրբ երրորդությունը վկաները երբեք չեն հասկանա, եթե չգիտակցեն , որ մարդ նախ և առաջ հոգի է և մարմինը ընդամենը պատյան, և դրանից հետո կհասկանան աստվածապաշտության մեծագուն խորհուրդը՝ Աստված մարմնով հայտնվեցավ , Հոգիով արդարացավ, հրեշտակներին երևցավ, հեթանոսների մեջ քարոզվեցավ, աշխարհեն ընդունվեցավ ու փառքով համբարձավ; ա.Տիմոթ. 3:16

  9. #97
    Լիարժեք անդամ ArtSus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2011
    Գրառումներ
    90
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հովհաննեսի ավետարանը ամբողջությամբ ցույց է տալիս Հիսուս Քրիստոսի աստվածային բնույթը:
    Միայն մի տեղ եմ ուզում մեջ բերել ,, Յիսուս ըսավ ,, Ես եմ ճամբան ու ճշմարտութիւնը եւ կյանքը. մեկը Հօևը քով չի գար՝ եթե ոչ ինծմով: Եթե զիս ճանչնայիք, իմ Հայրս ալ պիտի ճանչնայիք եւ ասկէ յետոյ պիտի ճանչնաք զանիկա ու տեսնէք զանիկա,,: Յովհ 14:6-7

  10. #98
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Գրառումներ
    215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ArtSus-ի խոսքերից Նայել գրառումը
    տեսնես ով է քեզ խանգարել հասկանալու, ինչ որ ամեն տեղ պարզ գրված է Հերթական անգամ մի նենգափոխեք Աստվածաշունչը, հայտնությունը տրված է ոչ թե Հիսուս Քրիստոսին, ինչպես ներկայացնում ես , այլ դա Հովհաննես Առաքյալին տրվեց.,եթե չգիտես ասեմ՝ ամեն ոք, ով որ փորձում է իր աշխարհային իմաստությամբ Աստված ճանաչել, Նա թույլ չի տա \ ա.Կորնթ 1:21\.
    Սուրբ երրորդությունը վկաները երբեք չեն հասկանա, եթե չգիտակցեն , որ մարդ նախ և առաջ հոգի է և մարմինը ընդամենը պատյան, և դրանից հետո կհասկանան աստվածապաշտության մեծագուն խորհուրդը՝ Աստված մարմնով հայտնվեցավ , Հոգիով արդարացավ, հրեշտակներին երևցավ, հեթանոսների մեջ քարոզվեցավ, աշխարհեն ընդունվեցավ ու փառքով համբարձավ; ա.Տիմոթ. 3:16
    Պետք է հիասթափեցնեմ, Ա տիմոթեոս 3:16 գրված չի <Աստված հայտնվեցավ մարմնում> մի հերձեք Աստծո խոսքը, գրված է <Որ հայտնվեցավ մարմնում> կոնկրոտ չի շեշտված Մարմնով հայտնվածը Աստված էր թե ոչ?...հովհաննես 1:1 գրված է պարզ Աստված հայտնությունը տալիս է Հիսուսին, իսկ Հիսուսը Հայտնությունը հայտնում է Հովհհաննեսին..

  11. #99
    Լիարժեք անդամ ArtSus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2011
    Գրառումներ
    90
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելիս, մի հարց եմ ուզում տալ ձեզ, դուք ինչ հավատք եք դավանում????

  12. #100
    անկախ Sophie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    391
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին հերթին հիսուսին Աստված չի ընդունում սկզբից Աստվածաշունչը հետո նոր վկաները, քանի որ եսայիա 45:5 ասվում է <<ես եմ եհովա Աստուածը, եւ չկայ մէկ ուրիշը։ Թող իմանան արեւելքից ու արեւմուտքից, որ ինձնից բացի մէկ ուրիշը չկայ>։
    Isa 45:5 I am Jehovah, and there is none else; besides me there is no God. I will gird thee, though thou hast not known me;
    Իսկ դուք գիտեք ինչ է նշանակում Եհովա? Այդ բառը իմաստ ունի ոչ թե անուն է անկապ ասենք Վալոդ կամ Գոքոր, որ դուք ասում էք Աստծո անունը սա է: Այդ անունը/ բառը իր մեջ ներառում է նաև Հիսուսին և Սուրբ Հոգուն այսինքն այդ եռամիասնությունն է Եհովա կոչվում:
    Հին ուխտում Աստծուն բազմաթիվ անուններով էին կոչում Ադոնայ, Էլոհիմ... և ամեն մեկը մի բան էր նշանակում: Օրինակ Ադոնայ նշանակում է Արարիչ և այլն...
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 22.08.2011, 17:13: Պատճառ: օտարալեզու հատվածի հեռացում
    И жили они долго и счастливо, пока не встретились...

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ArtSus (22.08.2011)

  14. #101
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sophie-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դուք գիտեք ինչ է նշանակում Եհովա
    Հին ուխտում Աստծուն բազմաթիվ անուններով էին կոչում Ադոնայ, Էլոհիմ... և ամեն մեկը մի բան էր նշանակում: Օրինակ Ադոնայ նշանակում է Արարիչ և այլն...
    Ամենևին չպաշտպանելով (մեղմ ասած) Hurricane-ի հայացքները պիտի նշեմ, սակայն, որ Ադոնայ (אֲדֹנָי) զուտ լեզվաբանորեն իրականում նշանակում է «իմ Տեր[եր]»/«իմ Տիրակալ[ներ]» /«ադոն» - «տեր», «ադոնի» - «իմ տեր», «ադոնա՛յ» - «իմ տերեր»/: Նույնական լեզվական կառույցները եբրայերենում շատ են (հմմ. «ռեգել» - «ոտք», «ռեգլի» - «ոտքս», «ռեգլա՛յ» - «ոտքերս»): Պիտի ենթադրել, որ հոգնակիությունը համարվում էր խոսողի (չնայած «ադոնայ»-ը առօրյա խոսքում փոխարինվում էր/է «ա'շեմ»-ով, ինչը ուղղակի նշանակում է «անուն») ընդգծված հարգանքի դրսևորումը /թեև ոմանք Աստծո տիտղոսների մեջ (նույնը և Էլոյիմի հոգնակիությունը) տեսել են Երրորդության դրսևորումները/:

  15. #102
    անկախ Sophie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    391
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը

    Օյ սորրի Էլոհիմն է ստեղծիչ արարիչ նշանակում:
    Ընդհանրապես 2ն էլ հոգնակիություն են նաև արտահայտում: Չեմ կարծում, որ դա հարգանքի դրսևորումից ելնելով է միայն այդպես եբրայերենում: Կարծում եմ դա հենց երրորդության վերաբերող է նաև:
    И жили они долго и счастливо, пока не встретились...

  16. #103
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sophie-ի խոսքերից Նայել գրառումը
    Օյ սորրի Էլոհիմն է ստեղծիչ արարիչ նշանակում:
    Ընդհանրապես 2ն էլ հոգնակիություն են նաև արտահայտում: Չեմ կարծում, որ դա հարգանքի դրսևորումից ելնելով է միայն այդպես եբրայերենում: Կարծում եմ դա հենց երրորդության վերաբերող է նաև:
    Էլոհիմն էլ (אֱלהִים) իրենով «արարիչ» չի նշանակում: Սեմական (אל‎՝ «էլ»՝ Աստված /հմմ. արաբերեն Ալլահ/) մասնիկի ընդլայնված ձևի «էլոահ»-ի հոգնակին է: Գործնականում նշանակում է «աստվածներ»/«Աստված»[ներ]: Արարիչ իմաստն արտահայտում է այնքանով, որ այս տիտղոսով է սկսվում Ծննդոց գիրքը (1:1) /և ողջ Աստվածաշունչը/ արտահայտելով Արարողին՝
    בְּרֵאשִׁ֖ית בָּרָ֣א אֱלֹהִ֑ים אֵ֥ת הַשָּׁמַ֖יִם וְאֵ֥ת הָאָֽרֶץ׃
    մոտավորապես՝ «Բերեշիթ բարա Էլոհիմ էտ հաշամայիմ վե'ետ հա'արեց»

    «Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը։»

  17. #104
    անկախ Sophie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    391
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    [LEFT]

    Էլոհիմն էլ (אֱלהִים) իրենով «արարիչ» չի նշանակում: Սեմական (אל‎՝ «էլ»՝ Աստված /հմմ. արաբերեն Ալլահ/) մասնիկի ընդլայնված ձևի «էլոահ»-ի հոգնակին է: Գործնականում նշանակում է «աստվածներ»/«Աստված»[ներ]: Արարիչ իմաստն արտահայտում է այնքանով, որ այս տիտղոսով է սկսվում Ծննդոց գիրքը (1:1) /և ողջ Աստվածաշունչը/ արտահայտելով Արարողին՝
    בְּרֵאשִׁ֖ית בָּרָ֣א אֱלֹהִ֑ים אֵ֥ת הַשָּׁמַ֖יִם וְאֵ֥ת הָאָֽרֶץ׃
    մոտավորապես՝ «Բերեշիթ բարա Էլոհիմ էտ հաշամայիմ վե'ետ հա'արեց»

    «Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը։»
    Լավ չեմ վիճի տենց շատ խորը ուսումնասիրություններ չեմ արել, եբրայերենին ու արամերենին էլ չեմ տիրապետում : Բազմաթիվ անգամ կարդացել եմ տարբեր տեղեր որ այդպես է թարգմանվում, բայց կոնկրետ լեզվական արմատային արծարծումը չեմ ուսումնասիրել:
    И жили они долго и счастливо, пока не встретились...

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (22.08.2011)

  19. #105
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Գրառումներ
    215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sophie-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դուք գիտեք ինչ է նշանակում Եհովա? Այդ բառը իմաստ ունի ոչ թե անուն է անկապ ասենք Վալոդ կամ Գոքոր, որ դուք ասում էք Աստծո անունը սա է: Այդ անունը/ բառը իր մեջ ներառում է նաև Հիսուսին և Սուրբ Հոգուն այսինքն այդ եռամիասնությունն է Եհովա կոչվում:
    Հին ուխտում Աստծուն բազմաթիվ անուններով էին կոչում Ադոնայ, Էլոհիմ... և ամեն մեկը մի բան էր նշանակում: Օրինակ Ադոնայ նշանակում է Արարիչ և այլն...
    Առջին հերթին ոչ թե ես եմ ասում, որ Աստծո միակ անունը Եհովա է` ՅՀՎՀ, այլ հենց ինքը Աստվածաշունչը` <<Ես եհովան` (יהוה) եմ: Սա է իմ անունը: Ես իմ փառքը ոչ ոքի չեմ տա, ոչ էլ ինձ պատկանող գովքը` կուռքերին>>: եսայիա 42: 8

    <<Այսպես է ասում եհովան` (יהוה) Իսրայելի Թագավորը` նրան փրկագնողը` Զորքերի Տեր Եհովան` (יהוה). <<ես առաջինն եմ ու վերջինը, և ինձանից բացի, ուրիշ Աստված չկա: Ո՞վ է ինձ նման; Թող ձայն տա, որ ասի և իր ապացույցները ներկայացնի ինձ: Թող նրանք պատմեն գալիք բաների մասին, այն մասին, թե ինչ է տեղի ունենալու, ինչպես որ ես եմ արել վաղեմի ժողովրդին հաստատելուց ի վեր: Մի սարսափեք ու ապշահար մի եղեք: Մի՞թե ես այն ժամանակվանից յուրքանչյուրիդ լսել չեմ տվել: Մի՞թե չեմ պատմել այդ մասին: Դուք իմ վկաներն եք: Ինձանից բացի, կա՞ Աստված: Ո՛չ, ուրիշ Վեմ չկա: Ես ոչ մեկին էլ չգիտեմ>> եսայիա 44:6-8

    Այսպիսով, Ադոնայ թարգմանվում է <Տեր>, էլոհիմ թարգմանվում է <Աստված>...Աստվածաշնչում չկա գրված <ես Ադոնայն եմ, սա է իմ անունը> նմանապես չկա գրված <ես Էլոհիմն եմ, սա է իմ անունը>, բայց փոխարենը կա գրևված <ես יהוה եմ, սա է իմ անունը>...

Էջ 7 21-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տարբեր կարծիքներ մուլտերի մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 11
    Վերջինը: 22.04.2019, 08:10
  2. Citynabz - կարծիքներ ու քննադատություններ
    Հեղինակ՝ անդրոիդ, բաժին` Վեբ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 29.08.2017, 15:23
  3. Yevista.am - Երևանյան Կարծիքներ
    Հեղինակ՝ yevista.am, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.06.2014, 22:43
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 16.02.2008, 18:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •