կարևոր է, որպեսզի ջան արմատը մեջը չլինի.....
"կատարվել է ...... աշխատանք այս ուղղությամբ...." կոնտեքստում
կարևոր է, որպեսզի ջան արմատը մեջը չլինի.....
"կատարվել է ...... աշխատանք այս ուղղությամբ...." կոնտեքստում
My World My Space (12.11.2010)
Կատարվել է մանրակրկիտ, հիմնավոր աշխատանք այս ուղղությամբ...
Եթե մտավոր աշխատանքի մասին է խոսքը, նախադասությունն այսպես էլ կարելի է ձևակերպել. Կատարվել են աշխատատար ուսումնասիրություններ:
ars83 (12.11.2010), davidus (12.11.2010), Jarre (12.11.2010), Moonwalker (12.11.2010), My World My Space (12.11.2010), ՆանՍ (12.11.2010), Ռուֆուս (12.11.2010)
Կներեք հակառակն էի հասկացել -ջան արմատի չլինելու մասին պայմանը ու որպես հետևանք հիմար տարբերակ էի առաջարկել:![]()
My World My Space (12.11.2010)
Կատարվել են լայնածավալ աշխատանքներ...
When life gives you lemons, make lemonade
My World My Space (12.11.2010)
World մաղարիչ կանեսԲառարան եմ բացել
Ուրեմս
Տքնաջան - քրտնաջան, փութաջան, մեղվաջան, հոգնաջան, տաժանելի, տաժանուտ, (հզվդ.) գիշերաջան, բազմաշախատ, աշխատալից, աշխատալի:
Ժրաջան - ջանասեր, աշխատասեր, գործունյա, փութաջան, մեղվաջան, տքնասեր, տքնաջան, փութեռանդ, բարեժան...:
Ընտրի![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
My World My Space (12.11.2010), Ձայնալար (12.11.2010), ՆանՍ (12.11.2010)
Ո՞ր տարբերակն է ճիշտ՝
ա. Նա ցանկանում է ընկերանալ Ձեր հետ.
բ. Նա ցանկանում է ընկերանալ Ձեզ հետ:
Շնորհակալություն:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Երկրորդն է ճիշտը:
Նա ցանկանում է ընկերանալ Ձեզ հետ:
Մոտ, վրա, պես, հանուն, համար, հետ, հանձին, հօգուտ, ի դեմս կապերի հետ առաջին և երկրորդ դեմքի դերանուններն օգտագործվում են տրական հոլովով: Բայց միայն այն դեպքում, եթե կապը ուղիղ ձևով է դրված: Եթե կապը հոլովված է, օգտագործում են սեռական հոլովը (ինձ մոտ - իմ մոտից):
Խնդրեմ:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Մոդերատորական. «Տքնաջան, ժրաջան բառերին ի՞նչ հոմանիշներ կառաջարկեք...» թեմայի բոլոր գրառումները տեղափոխվել են այս թեմա: Ամեն փոքրիկ հարցի համար առանձին թեմա բացելը տեղին չէ. «Զանազան լեզվական հարցեր թեման» հենց նմանատիպ հարցերի համար է նախատեսված:
Խնդրում եմ բացատրեք «ղժժալ» և «տժժալ» բառերի իմաստները : Դրանք հոմանիշնե՞ր են:![]()
StrangeLittleGirl (18.11.2010), Արևածագ (18.11.2010)
Արևածագ (18.11.2010)
Moonwalker (18.11.2010), Արևածագ (18.11.2010)
Իմ կարծիքով՝ ղժժալը սուր ու բարձր ծիծաղի արտահայտությունն ա ցույց տալիս: Իբր «ղժժժ»՝ ծիծաղի ձևն ա էլի: Իսկ տժժալը համեմատի թավայի մեջ կոտլետի «տժտժալու հետ», այսինքն՝ թեժանալ, ներկա խոսակցականում՝ քեֆ անել, ուրախանալ, մեծ ոգևորությամբ պարել...
Այսինքն՝ դրանք հոմանիշներ չեն, ամենքն ունի իր իմաստը՝ ղժժալ_ծիծաղել, տժժալ_քեֆ անել:
Արևածագ (18.11.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ