Բառը Աղայանի բացատրական բառարանում կա, բայց կիրառական առանձնահատկությունների մասին բան չկա:
Հարցը մոտս առաջացել ա Հանրային ռադիոյի առավոտյան ծրագրով հաղորդավարներից մեկի կողմից «հետաքրքրական» բառը չափից շատ օգտագործելու հետևանքով: Երբ տվյալ հաղորդավարին նամակ գրեցի ու ասեցի, որ իմ կարծիքով «հետաքրքական» բառը չարժե չարաշահել, երբ կա ոչ պակաս հարմար ու սիրուն «հետաքրքիր» բառը, նա ինձ ուղղեց ու ասեց, որ «առարկաների վերաբերյալ ասվում է հետաքրքրական, մարդկանց` հետաքրքիր»:
Ես էնքան էլ համաձայն չեմ նման դիտարկման հետ, դրա համար ուզում եմ հիմնավոր կարծիք լսեմ:
բա հետաքրքրաշա՞րժ
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Colleague ու Partner, էս երկու բառն էլ հայերեն որպես գործընկերա՞ թարգմանվում:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
One_Way_Ticket (05.02.2018)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Չէ, ստորադասը հաստատ աշխատակից չի կարող կոչվել, եթե, իհարկե, տվյալ դեպքում նկատի չեն ունենում, որ պարզապես միասին նույն հիմնարկում են աշխատում`առանց ստորադաս-վերադաս աստիճանավորումը հատուկ շեշտելու մտադրության: Հա, հենց աշխատող: Ճիշտ է, «աշխատող» բառը լայն իմաստ ունի, բայց employee-ին համարժեք ավելի հարմար բառ չեմ մտաբերում, ենթադրում եմ, որ չկա: «Ծառայող» բառը որոշ դեպքերում կարող է գործածվել, բայց դա էլ լիիրավ համարժեքը չի, իհարկե, որովհետև ամեն իրավիճակում չես ասի ծառայող: Մի խոսքով` «աշխատողն» է ամենաչեզոք ու գործածական բառը, ինչքան էլ որ դուրդ չգա:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ինձ թվում է՝ «աշխատողը» ճիշտ բառ է «employee»-ի համար: employee բառացիորեն նշանակում է վարձով աշխատող: Անվարձ աշխատողներին ասում են volunteer (կամավորական) :Ճ
«Աշխատակիցն» ու «գործընկերը» վայթե հոմանիշներ են, ուղղակի առաջինը ավելի շուտ ակնարկում է աշխատանքի բերումով ծանոթությունը (workmate), իսկ երկրորդը՝ գործնական առումով ծանոթությունը (partner, coworker):
«Աշխատակիցը» կարող է նաև որպես տվյալ հիմնարկության հետ կապ ունեցող աշխատող նշանակել, ու օգտագործվել որպես «աշխատող», եթե կոնտեքստում նշվում է նաև հիմնարկությունը:
ԻՄՀԿ:
Si vis pacem, para bellum
Գալով Գաղթականի սկզբնական հարցադրմանը, ինձ ավելի հարմար ա թվում աշխատակից՝ colleague-ի համար, և գործընկեր՝ partner-ի համար։
Աշխատակիցը, երբ երկուսն էլ աշխատող են (employee) ինչ-որ հիմնարկում, իսկ գործընկերն ավելի շատ հարմար է, երբ երկուսն էլ գործատեր են՝ տարբեր գործերի, և համագործակցում են ինչ-որ մասով։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ