Velvet Bride: Գուցե և ենթագիտակցաբար, բայց Դուք ճիշտ օրինակ բերեցիք՝ «կտրիճն» ու «պատիճը» իրար կողքի դնելով:
Բանն այն է, որ հենց «պատիճի» արմատը «պատ»-ն է… այսինքն՝ պատող, պարուրող…և այլն: Դեհ, իսկ «կտրիճը» նույն «կտրող»-ն է![]()
Velvet Bride: Գուցե և ենթագիտակցաբար, բայց Դուք ճիշտ օրինակ բերեցիք՝ «կտրիճն» ու «պատիճը» իրար կողքի դնելով:
Բանն այն է, որ հենց «պատիճի» արմատը «պատ»-ն է… այսինքն՝ պատող, պարուրող…և այլն: Դեհ, իսկ «կտրիճը» նույն «կտրող»-ն է![]()
Ենթագիտակցաբար չէր, գիտակցաբար էր: Արմատն էլ առնվազն ընկալելի է, բայց դա դեռ իմ էս հարցին պատասխան չի տալիս.
Լավ, ես երևի Նաիրուհու ասածին կհետևեմ ու մի հատ քերականության գիրք կճարեմ, կարդամ՝ տեսնեմ՝ էդ աճականն ի՞նչ է ընդհանրապես իրենից ներկայացնում: Աղոտ եմ հիշում:Ինձ ուղղակի հետաքրքրում է «իճ» վերջածանց լինել-չլինելու հարցը, որտեղից է ինքը բուսնել, ի՞նչ իմաստ ունի![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Smergh,
դա կոչվում է ժողովրդական ստուգաբանություն և ոչ մի կապ չունի պրոսպեկտ բառի հետ: Ահա այդ բառի գիտական ստուգաբանությունը:
Իսկ ԳՈՒԳԼ-ը( հոլանդերենից ռուսերեն) տալիս է հետևյալ թարգմանությունները.prospectus
1765, from Fr. prospectus (1723), from L. prospectus "view, outlook" (see prospect).
prospect (n.)
early 15c., "act of looking into the distance," from L. prospectus "view, outlook," prop. pp. of prospicere "look out on, look forward," from pro- "forward" (see pro-) + specere "look at" (see scope (1)). Meaning "extensive view of the landscape" is from 1530s; transf. sense of "mental view or survey" is from 1620s. Sense of "person or thing considered promising" is from 1922. Verbal meaning "explore for gold" is first recorded 1841, from noun sense of "spot giving prospects of ore" (1839). Prospector in this sense is from 1857. Prospects "expectations" is from 1660s.
pros spekt = плюсы пунктирная
pros spect = ОФЭКТ профи
prospekt = Проспект
prospect = Перспектива
pro spekt = Pro перцем![]()
Իսկ կարելի՞ է ասել, որ բա և հապա ձայնարկությունները նույն ծագումն ունեն, ասենք՝ «ապա» («այնուհետև») մակբայից: Թե՞ սա էլ է ժող. ստուգաբանություն:
Շնորհակալություն:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
StrangeLittleGirl (05.12.2010)
Հետաքրքիր բառախումբ է: «Ապա/հապա»ն այնուհետ իմաստով մակբայ է, սպասողական հըլը իմաստով՝ ձայնարկություն և ապան ու հապան ոչ բարբառային, այլ խսկց. լեզվում կարելի է օգտագործել մեկը մյուսի փոխարեն: Իսկ «բա»-ն՝ իբրև ձայնարկություն, առանձին իմաստներ է ստացել և այն ապա/հապայով փոխարինելը ինձ շինծու է թվում շատ դեպքերում. «բա որ ասում եմ», «բա էսպես բան կլինի՞», «բա ես էլ նույնն եմ ասում» և այլն: Ճիշտ ե՞մ:
Շնորհակալություն:
CactuSoul (06.12.2010)
Ժողովո՛ւրդ ջան, ինչպե՞ս կարելի է որոշել, թե էս ձևերից որն է ճիշտ, այսինքն՝ ե՞րբ գրել ու-ով և ե՞րբ առանց ու-ի. պատրաստվում եմ գրել/գրելու, օգնում է պաշտպանվել/պաշտպանվելու և այլն:![]()
AniwaR (07.12.2010)
Կարծում եմ ճիշտ են պատրաստվում եմ գրել, որոշել եմ գնալ, խոստացել է կանչել… տարբերակները, որովհետև տվյալ դեպքում նախադասությունների ստորոգյալներն են՝ պատրաստվում եմ, որոշել եմ, խոստացել է…, իսկ գրել, գնալ, կանչել դերբայները ստորոգյալների լրացումներն են, ցույց են տալիս գործողության ընդհանուր գաղափարը և պետք է լինեն -ել, -ալ վերջավորությամբ.
ի՞նչ եմ անում - պատրաստվում եմ
պատրաստվում եմ ի՞նչ անել - գրել
պատրաստվում եմ գրել
որոշել եմ գնալ
խոստացել է կանչել
Իսկ -ելու, -ալու վերջավորությամբ դերբայը օժանդակ բայի հետ կազմում է դիմավոր ձևեր և նախադասության մեջ դառնում է ստորորգյալ՝ ցույց տալով գործողությունը չսկսված, կատարելի վիճակում /ապակատար դերբայ/.
գրելու եմ
գնալու եմ
կանչելու է
սխալ կլինի երկու ստրոգյալ միասին գործածել.
պատրաստվում եմ գրելու
որոշել եմ գնալու
խոստացել է կանչելու
Հ.Գ. կխնդրեի՝ լեզվաբաններն ավելի մանրամասն բացատրեն և եթե բացառություններ կան, դրանց մասին էլ գրեն:
Վերջին խմբագրող՝ Ամպ: 07.12.2010, 22:26:
Իսկ ինձ թվում է, որ շատերը շփոթում են այն դեպքի հետ, երբ բայը գործածվում է իբրև գոյական (պատրաստվում եմ գրելուն):
Ասենք՝ էսպես.
Ես պատրաստվում եմ վեպ գրել, դրա համար հիմա պատրաստվում եմ վեպս գրելուն: (Սրա զուգահեռը՝ գոյականով. Պատրաստվում եմ քննություն հանձնել, հետևաբար պատրաստվում եմ քննությանը: )Անձրևանոցն օգնում է պաշտպանվել անձրևից:
Անձրևանոցն օգնեց իմ՝ անձրևից պաշտպանվելուն: (օգնեց ոչ թե ինձ, այլ պաշտպանվելու պրոցեսը խթանեց)
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ուլուանա (09.12.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ