User Tag List

Էջ 109 152-ից ԱռաջինԱռաջին ... 95999105106107108109110111112113119 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,621 համարից մինչև 1,635 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #1621
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե էդ քո պրոֆիլն է, բայց կարծես թե, ոչ թե Ischiasis է, այլ Ischias: Համենայն դեպս գրական հայերենում 100% իշիաս է:
    Դե ես էլ հաստատ չեմ հիշում բայց եթե հայերենում ս է,ուրեմն -asis չի
    The cake is a lie.

  2. #1622
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե էդ քո պրոֆիլն է, բայց կարծես թե, ոչ թե Ischiasis է, այլ Ischias: Համենայն դեպս գրական հայերենում 100% իշիաս է:
    Լավ նայեցի, փաստորեն բառը ծագել է հունարեն ischion (ազդր) բառի ածանցյալներից մեկից: Այսինքն հունարեն ischias (ազդրային): Մի խոսքով ամեն դեպքում ճիշտը իշիասն է:

  3. #1623
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև: Կբացատրե՞ք, թե ինչ իմաստով է Համո Սահյանը գործածում «մեղանչել» բառն իր այս բանաստեղծությունում:

    Ախ, ինձ ծլել չթողին,
    Էլ ուր մնաց կանաչել,
    Ծանոթանալ չթողին,
    Էլ ուր մնաց ճանաչել:
    Սովորեցի չգործած
    Մեղքիս համար մեղանչել,
    Իմ տվածով գոհանալ,
    Վարձիս համար ամաչել:
    Ինձ հառաչել չթողին,
    Էլ ուր մնաց շառաչել:

    Շնորհակալություն:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (26.04.2011), Գանգրահեր (19.05.2011)

  5. #1624
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև: Կբացատրե՞ք, թե ինչ իմաստով է Համո Սահյանը գործածում «մեղանչել» բառն իր այս բանաստեղծությունում:

    Ախ, ինձ ծլել չթողին,
    Էլ ուր մնաց կանաչել,
    Ծանոթանալ չթողին,
    Էլ ուր մնաց ճանաչել:
    Սովորեցի չգործած
    Մեղքիս համար մեղանչել,
    Իմ տվածով գոհանալ,
    Վարձիս համար ամաչել:
    Ինձ հառաչել չթողին,
    Էլ ուր մնաց շառաչել:

    Շնորհակալություն:
    Արս ջան,մարդ ա էլի, իմ կարծիքով ինքն էլ, ինչպես հայերի 97%-ը, պարզապես սխալ է իմացել մեղանչել բառի իմաստը՝ օգտագործելով այն որպես ապաշխարել։
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 26.04.2011, 09:00:
    When life gives you lemons, make lemonade

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.04.2011), Freeman (26.04.2011), Moonwalker (26.04.2011)

  7. #1625
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս ջան,մարդ ա էլի, իմ կարծիքով ինքն էլ, ինչպես հայերի 97%-ը, պարզապես սխալ է իմացել մեղանչել բառի իմաստը՝ օգտագործելով այն որպես ապաշխարել։
    Դե, տարօրինակ ա, որ բանաստեղծը շփոթի բառերի նշանակությունները:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  8. #1626
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, տարօրինակ ա, որ բանաստեղծը շփոթի բառերի նշանակությունները:
    Նրա ուսուցիչն է մեղաւորը. սովետական կրթական համակարգի պաշտօնեան:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (07.05.2011)

  10. #1627
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, որ խնդրեմ, էս նախադասության հարցերը կլուծե՞ք:
    Օրինակ.
    Երազող երիտասարդը գործիքներով լի տոպրակը տարավ խոհանոց՝ հոգոց հանելով:
    Երիտասարդը ենթական ա, ու ինքը գոյական ա:
    Տարավ-ստորոգյալ ա, անցյալ ժամանակի բայ:
    Տոպրակը լրացում ա, էլի գոյական…
    Հարցեր.
    1. Երազողը հատկացուցիչ ա ու դերբա՞յ:
    2. Մրգերով լի-ն ի՞նչ ա: Ու էդ բառերը ի՞նչ խոսքի մաս են:
    3. Արձակելով-ը իրանից ի՞նչ ա ներկայացնում:
    4. Խոհանոց-ի դերը նախադասության մեջ ո՞րն ա:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  11. #1628
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, որ խնդրեմ, էս նախադասության հարցերը կլուծե՞ք:
    Օրինակ.
    Երազող երիտասարդը գործիքներով լի տոպրակը տարավ խոհանոց՝ հոգոց հանելով:
    Երիտասարդը ենթական ա, ու ինքը գոյական ա:
    Տարավ-ստորոգյալ ա, անցյալ ժամանակի բայ:
    Տոպրակը լրացում ա, էլի գոյական…
    Հարցեր.
    1. Երազողը հատկացուցիչ ա ու դերբա՞յ:
    2. Մրգերով լի-ն ի՞նչ ա: Ու էդ բառերը ի՞նչ խոսքի մաս են:
    3. Արձակելով-ը իրանից ի՞նչ ա ներկայացնում:
    4. Խոհանոց-ի դերը նախադասության մեջ ո՞րն ա:
    Երազող_որոշիչ, լրացնում է ենթակային: Ենթակայական դերբայ է:
    մրգերով (թե՞ գործիքներով) լի_որոշիչ, լրացնում է տոպրակ բառին: Միրգ (գործիք)՝ գոյական, լի՝ ածական:
    արձակելով (հանելով)_ձևի պարագա: Անկատար դերբայ գործիական հոլովով:
    խոհանոց_տեղի պարագա, գոյական:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (12.05.2011)

  13. #1629
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարզ ա: Իսկ հատկացուցիչն ու բացահայտի՞չը որոնք են:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  14. #1630
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզ ա: Իսկ հատկացուցիչն ու բացահայտի՞չը որոնք են:
    Հատկացուցիչը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս, թե ինչին է պատկանում, վերաբերում կամ ինչից է ծագում, սերում լրացյալը, արտահայտվում է հիմնականում գոյականով կամ դերանունով՝ դրված սեռական հոլովով.

    Հայկոյի գրառումները
    նրանց աշխատանքները


    Վերոնշյալ օրինակներում «գրառումները» և «աշխատանքները» հատկացյալներ են։


    Բացահայտիչը ցույց է տալիս լրացյալի ով կամ ինչ լինելը, այլ կերպ ասած՝ բացահայտում է նրան։ Օրինակ.
    Հայկոն՝ Ակումբի հնաբնակներից մեկը...

    Բայց պարտադիր չէ, որ բացահայտիչը լրացնի գոյականական անդամի. կարող է լրացնել նաև ածականով, թվականով բայով, մակբայով արտահայտված անդամներին։ Օրինակ.

    Կարդացե՞լ ես ամսագրի վերջին՝ 135-րդ համարը։
    Հիմա՝ այս վճռական պահին, նա կարողացավ մեծ կամք դրսևորել։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.05.2011, 19:04: Պատճառ: Վրիպակի ուղղում
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (12.05.2011), Աբելյան (12.05.2011)

  16. #1631
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հատկացուցիչը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս, թե ինչին է պատկանում, վերաբերում կամ ինչից է ծագում, սերում լրացյալը, արտահայտվում է հիմնականում գոյականով կամ դերանունով՝ դրված սեռական հոլովով.

    Հայկոյի գրառումները
    նրանց աշխատանքները


    Վերոնշյալ օրինակներում «գրառումները» և «աշխատանքները» հատկացյալներ են։


    Բացահայտիչը ցույց է տալիս լրացյալի ով կամ ինչ լինելը, այլ կերպ ասած՝ բացահայտում է նրան։ Օրինակ.
    Հայկոն՝ Ակումբի հնաբնակներից մեկը...

    Բայց պարտադիր չէ, որ բացահայտիչը լրացնի գոյականական անդամի. կարող է լրացնել նաև ածականով, թվականով բայով, մակբայով արտահայտված անդամներին։ Օրինակ.

    Կարդացե՞լ ես ամսագրի վերջին՝ 135-րդ համարը։
    Հիմա՝ այս վճռական պահին, նա կարողացավ մեծ կամք դրսևորել։
    Լրիվ պարզ էր: Մերսի:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.05.2011, 19:04:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  17. #1632
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ է նշանակում տավտոլոգիա

    Վերջին տարիներին խիստ տարածվել է «տավտոլոգիա» լեզվական տերմինի կիրառությունը բառի իսկական իմաստի հետ կապ չունեցող ինչ–որ «նոր»՝ կենցաղային իմաստով։ Գրավոր խոսքում այն հաճախ գրվում է տառասխալով՝ տաֆտոլոգիա, ու ենթադրաբար «տուֆտա» (ռուսերեն туфта բառից) ժարգոնային բառի նմանությամբ գործածվում է որպես «տուֆտություն», այլ կերպ ասած՝ անկապություն, անիմաստություն, հիմարություն, անհեթեթություն իմաստով։ Իսկ «–լոգիա» վերջավորությունն, ըստ երևույթին, գործածողների աչքում լրջության ու ուժգնության էֆեկտ է հաղորդում «տուֆտա» ժարգոնային բառին։

    Իսկ իրականում տավտոլոգիան լրիվ այլ բան է նշանակում։
    Տավտոլոգիան կամ կրկնաբանությունը (հանդիպել եմ նաև «նույնաբանություն» ձևին) մի արտահայտության կամ նախադասության մեջ տարբեր բառերով նույն իմաստն արտահայտելն է, այսինքն՝ նույնիմաստ կամ մերձիմաստ բառերի անհարկի գործածությունը, ինչը համարվում է ոճական սխալ, խոսքային անփութություն։ Ճիշտ է, հատկապես բանավոր խոսքում ցանկացած մարդ էլ կարող է երբեմն անուշադրության հետևանքով տավտոլոգիա թույլ տալ, բայց հաճախ կրկնվելու դեպքում, հատկապես գրավոր խոսքում, այն արդեն բառապաշարի աղքատության ու անգրագիտության նշան է։ Հայերենում տավտոլոգիայի տարածված օրինակներ են «էժան գներ», «բարետես արտաքին», «ամենալավագույն» բառերն ու արտահայտությունները։

    Հիմա՝ բերված օրինակների մասին հերթով։

    «Էժան» բառն արդեն ներառում է գին իմաստը, նշանակում է ցածր գին ունեցող, իսկ «էժան գներ» արտահայտությունը, համապատասխանաբար, կնշանակի էժան գին ունեցող գներ, ինչը, բնականաբար, անգրագետ ձևակերպում է։

    «Բարետես» բառը կազմված է «բարի» և «տես(ք)» բառերից, հետևաբար բարետես արտաքինը կնշանակի բարի տեսք ունեցող տեսք։ Կրկին անճարակ ձևակերպում։

    «Ամենալավագույն» բառը հաճախ գործածվում է «լավ» ածականի գերադրական աստիճանն արտահայտելու համար, այնինչ «ամենա–» նախածանցն ու «–ագույն» վերջածանցը լրիվ նույն իմաստն ունեն, հետևաբար դրանք միաժամանակ գործածելու կարիք բնավ չկա։

    Տավտոլոգիայի մասին ավելի լավ պատկերացում տալու համար բերեմ ևս մի քանի օրինակ.
    մտքում պատկերացնել
    լրացուցիչ հավելավճար
    կարճ համառոտագիր
    շիկահեր մազեր
    երկկողմանի երկխոսություն
    ուժեղ ներուժ։


    Այնուամենայնիվ, գրականության մեջ տավտոլոգիան երբեմն կիրառվում է նպատակադրված՝ խոսքին հատուկ հուզական երանգավորում հաղորդելու համար։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.05.2011, 21:18:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.05.2011), Chuk (21.05.2011), Moonwalker (19.05.2011), _Հրաչ_ (19.05.2011), Գանգրահեր (19.05.2011), Նաիրուհի (20.05.2011), ՆանՍ (23.05.2011), Ռուֆուս (20.05.2011), Ֆոտոն (20.05.2011)

  19. #1633
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան, սրանցից որնա՞ ճիշտ

    ալյումին - այլումին
    պլաստմասա - պլասմասա
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  20. #1634
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան, սրանցից որնա՞ ճիշտ

    ալյումին - այլումին
    պլաստմասա - պլասմասա

    առաջինները
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yeghoyan (23.05.2011)

  22. #1635
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան, սրանցից որնա՞ ճիշտ

    ալյումին - այլումին
    պլաստմասա - պլասմասա
    Ճիշտ տարբերակներն են
    ալյումինը (լատիներեն Aluminium բառից /l-ից հետո u-ն փափկում է` lupus [լյուպուս]-գայլ/, որը իր հերթին ծագել է alum (դառը աղ /alumen/) արմատից)
    պլաստմասսան (ռուսերեն пластическая масса հապավված բառակապակցության փոխառված տարբերակը):

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ՆանՍ (23.05.2011)

Էջ 109 152-ից ԱռաջինԱռաջին ... 95999105106107108109110111112113119 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •