User Tag List

Էջ 53 89-ից ԱռաջինԱռաջին ... 34349505152535455565763 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 781 համարից մինչև 795 համարի արդյունքները՝ ընդհանուր 1326 հատից

Թեմա: Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

  1. #781
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե եթե այդքան համակողմանի ինֆորմացիա ես ստացել պ-ն Դեմոյանի գրքից, նկարագրիր, խնդրեմ, Ուրի III հարստության պետության դեմ Հայկական բանակի մղած պատերազմը և, եթե դժվար չէ, ներկայացրու այդ հատվածները այստեղ:



    Հիանալի է! Ու գիտես ամենաշատը ինչը, հարգելի Chuk? Ուրեմն հիանալի է այն, որ, խոսելով քեզ հետ ու, ի դեմս քեզ ունենալով ՀԱԿ-ի երիտասարդության ամենաինտելեկտուալ ներկայացուցիչներից մեկին, ես լավ պատկերացում եմ կազմում, թե "օբյեկտիվության" ինչ աստիճան է տիրում այն քաղաքական թևում, որը ներկայացնում ես դու և հատկապես այդ քաղաքական թևի երիտասարդության մեջ: Ու եթե դու, այդ թևի երիտասարդների ինտելեկտուալ էլիտան կազմող անհատներիցդ մեկը, պնդում ես, որ 5.000 տարում 6.360 ճակատամարտի մասին տեղեկություն պարունակող գիրքը կարող է լինել "թռուցիկ կամ հատվածային", ապա պատկերացնում եմ, թե ինչ աստիճան "օբյեկտիվություն" է տիրում մնացած հարցերում, մանավանդ այն հարցերում, որոնք շոշափում են Ձեր քաղաքական թևի կենսական շահերը...

    Այս խոսակցությունը կանցնի ու կգնա, բայց կարևոր արդյունքը, որ ես զգացի Ձեզ, կմնա... Իսկ դա ուղղակի հիանալի է

    jundiai ջան

    Chuk-ն ու իր համակիրները մի քանի պատճառներ ունեն չվարվելու այնպես, ինչպես դու ես ասում: Բայց այս թեմայում չէի ուզենա դրանց քննարկման մեջ խորանալ...
    Լիոն ջան, ես ոչ մի խնդիր չունեմ այստեղ Դեմոյանի գիրքը ցիտելու: Ես հայտնում եմ իմ վերաբերմունքը թե՛ քո, թե՛ Դեմոյանի գրքի մասին:
    Ինչ վերաբերվում է չարչրկված պատերազմների թվին, ապա այդ թվի մեծությունն իսկ արդեն հուշում է, որ մի մարդը, եթե այդ լրիվ ուսումնասիրել է, դա արել հատվածային ու թռուցիկ:
    Լավագույն ցանկություններով

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #782
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներողություն բարեկամս, սակայն ես գիտության, ոչ թե անձնական դրդապատճառներով որևէ մեկին գովերգելու կողմնակիցն եմ:
    Լիոնին համարում եմ սիրողական պատմաբան:
    Դեմոյանը գիտնական է: Թեև անձամբ ես իրեն ուղղակի չեմ սիրում (սա ասում եմ հասկանալի դարձնելու համար, որ խնդիրն անձնական ոլորտը չէ):
    դե Չուկ ջան ասեմ, որ դեմոյանը Լժեգիտնական է,նա միյան հավաքել ու մատուցում այն ինչ կար շատ շատերի մոտ, իսկ Լիոնի նման "Սիրողականները" ըստ իս ավելի արժեքավոր գործ են անում.....

    Էդ գիտնականը վապշե իրավունք չունի գլուխը քաղաքականության դռնից ներս կողի, բայց նա բազմել ու իրա պատմական աղբյուրներով հայ-թուրքական հարաբերությունների պռագնոզ ա աննում....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (10.02.2010)

  4. #783
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    դե Չուկ ջան ասեմ, որ դեմոյանը Լժեգիտնական է,նա միյան հավաքել ու մատուցում այն ինչ կա, իսկ Լիոնի նման "Սիրողականները" ըստ իս ավելի արժեքավոր գործ են անում.....

    Էդ գիտնականը վապշե իրավունք չունի գլուխը քաղաքականության դռնից ներս կողի, բայց նա բազմել ու իրա պատմական աղբյուրներով հայ-թուրքական հարաբերությունների պռագնոզ ա աննում....
    «Քաղաքականության դռնից գլուխը ներս կոխելը» իրան չսիրելուս պատճառներից մեկն է:
    Դա քննարկվող թեմայի հետ կապ չունի՝ բոլորովին:
    Պատմաբանների շրջանում Դեմոյանը հեղինակություն վայելող ու հարգված գիտնական է:
    Ինչ վերաբերվում է «հավաքել ու մատուցում է այն, ինչ կա» պնդմանը, ապա չգիտեմ, չեմ կարող ոչ դա պնդել, ոչ հակառակը: Պարզապես հարց. դու այդ աշխատությանը ծանո՞թ ես, որ այդ մասին ասում ես:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #784
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

    Բարև Չուկ ջան , պատիվ ունեմ քո գրառմանը պատասխանելու, ասեմ շատ եմ համակրում քեզ և քո հրաշք ֆորումը: Ճիշտ ես, ամեն մեկս մեր սեփական տեսակետն ունենք կարծիք կազմելու ցանկացած ստեղծագործության վերաբերյալ: Բայց ես ի նկատի չեմ էլ ունեցել անձնական ոլորտտ, պարզապես Լիոնը մեր ակումբի լիարժեք անդամ է, պարզապես դա հերիք է, որ մենք, բոլորս աջակցենք Լիոնին, /- "մերն ուրիշա" հայտնի գովազդից մեջբերում/: Ամեն դեպքում Լիոն ջան, ես անձամբ չեմ կարծում, որ մեր տղաները քեզ ինչ որ կերպ վատ են տրամադրված, երևի իշխի են գցում, որ ավելի լուրջ քայլեր ձեռնարկես կատարելագործելու գիրքտ՝ գովազդային տեսանկյունից. չնայաց ապշած եմ, այսօր գուգլի համակարգում, հենց այնպես, որոնում կատարեցի, այ ընկեր էլ ֆորում կա, որտեղ դու չլինես:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (10.02.2010), My World My Space (10.02.2010)

  7. #785
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

    Լիոն ջան, ես ոչ մի խնդիր չունեմ այստեղ Դեմոյանի գիրքը ցիտելու: Ես հայտնում եմ իմ վերաբերմունքը թե՛ քո, թե՛ Դեմոյանի գրքի մասին:
    Դեհ ինչ, ինքնին խոսուն պատասխան: Եվ այսպես, պ-ն Դեմոյանի գրքի միջոցով դու չկարողացար նկարագրել Ուրի III հարստության պետության դեմ Հայկական բանակի մղած պատերազմը: Մինչև առաջ անցնելը նշենք, որ այդ գրքից դու, ըստ քո խոսքերի. "համակողմանի ինֆորմացիա" ես ստացել, իսկ իմ գիրքը, համարում ես գրված. "հատվածաբար և թռուցիկ":

    Հիանալի է... հիացիր Ուրի III հարստության պետության դեմ Հայկական բանակի մղած պատերազմի նկարագրությամբ, որը տրվում է համաձայն, ըստ քեզ. "հատվածաբար ու թռուցիկ" գրված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 1" գրքի ու փորձիր այդ մասին ինֆորմացիա գտնել "համակողմանիորեն" գրված քո ասած գրքի մեջ :

    30. մոտ 2070 – Եդեսիան (= Արշա) (Հայոց Միջագետքի արևմուտք, Եփրատի Դայսան վտակի աջ ափին) Շուլգի արքայի գլխավորած Ուրի բանակը (մոտ 20.000) գրավեց Տիգրան արքայի գլխավորած Արշայի թագավորության բանակից (մոտ 2.000): Հայերը կորցրին մոտ 1.500, թշնամին` մոտ 4.000 զինվոր: Արշայի թագավորությունը ընդունեց Ուրի գերիշխանությունը:
    31. 2067 – Մահկերտ տուն գավառը Արատտայի քրմապետության բանակի (մոտ 5.000) պարտիզանական հարվածներին ենթարկվող Շուլգի արքայի գլխավորած Ուրի բանակը (մոտ 20.000) ասպատակեց և նահանջեց: Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` մոտ 2.000 զինվոր:
    32. 2045 – Կորճայքի հարավ-արևելքը Արատտայի քրմապետության բանակի (մոտ 5.000) պարտիզանական հարվածներին ենթարկվող Շուլգի արքայի գլխավորած Ուրի բանակը (մոտ 20.000) ասպատակեց և նահանջեց: Հայերը կորցրին մոտ 2.000, թշնամին` մոտ 3.000 զինվոր:
    33. 2003 – Ուրը (Պարսից ծոցի հյուսիս-արևմտյան ափին) Էլամի Խուտրան-Տեմպտի արքայի գլխավորությամբ գործող Էլամի (մոտ 20.000) և Արատտայի քրմապետության (մոտ 10.000) միացյալ բանակը, ինչպես նաև ամորիացիները (մոտ 5.000) գրավեցին Իբբի-Սին արքայի գլխավորած Ուրի բանակից (մոտ 3.000): Հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցները` մոտ 2.500, թշնամին` մոտ 3.000 զինվոր, որոնց թվում գերվեց նաև Իբբի-Սին: Ուրի պետությունը կործանվեց: Նրա տարածքը որոշ ժամանակ պատկանեց Էլամին, իսկ հետագայում հայտնվեց ամորիացիների լայնածավալ իշխանության տիրապետության տակ:


    Ինչ վերաբերվում է չարչրկված պատերազմների թվին, ապա այդ թվի մեծությունն իսկ արդեն հուշում է, որ մի մարդը, եթե այդ լրիվ ուսումնասիրել է, դա արել հատվածային ու թռուցիկ:
    Մնաց ասածդ տրամաբանորեն հիմնավորես...

    Ներողություն բարեկամս, սակայն ես գիտության, ոչ թե անձնական դրդապատճառներով որևէ մեկին գովերգելու կողմնակիցն եմ:
    Ներողություն բարեկամս, բայց թույլ տուր քեզ չհավատալ

    Լիոնին համարում եմ սիրողական պատմաբան:
    Դեմոյանը գիտնական է: Թեև անձամբ ես իրեն ուղղակի չեմ սիրում (սա ասում եմ հասկանալի դարձնելու համար, որ խնդիրն անձնական ոլորտը չէ):
    Քո իրավունքն է, բարեկամս, լրիվ քո իրավունքն է իմ մասին ունենալ քո կարծիքը: Եվ այսպես, ֆիքսենք, որ Chuk-ը մի մարդու մասին, որը.

    1. 10 տարի (22.01.1999-22.01.2009) աշխատել է մեկ գրքի վրա,
    2. այդ գրքի ստեղծման համար կարդացել է 441 անուն միայն տպագիր գիրք ու անցել է անհաշիվ քանակությամբ ինտերնետային էջերի վրայով,
    3. այդ գրքում գործնականորեն հնարավոր բոլոր մանրամասներով արտացոլել է 5.000 տարում իր ժողովրդի մղած 6.360 ճակատամարտ և պատերազմ,
    4. այդ գրքի տպագրական ընդհանուր էջերը անցնում են 2.500-ից,
    5. ունի համալսարանական վեցամյա կրթություն և ավարտական կարմիր դիպլոմ,

    և այսպես, ֆիքսենք, որ Chuk-ը այդ մարդուն համարում է սիրողական պատմաբան, ընդ որում ինքը, իր իսկ խոսքերի համաձայն, ամենևին էլ ուժեղ չլինելով Հայոց պատմության բնագավառում:

    Ամեն ինչ պարզ է
    Վերջին խմբագրող՝ Lion: 10.02.2010, 21:33:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (10.02.2010)

  9. #786
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    «Քաղաքականության դռնից գլուխը ներս կոխելը» իրան չսիրելուս պատճառներից մեկն է:
    Դա քննարկվող թեմայի հետ կապ չունի՝ բոլորովին:
    Պատմաբանների շրջանում Դեմոյանը հեղինակություն վայելող ու հարգված գիտնական է:
    Ինչ վերաբերվում է «հավաքել ու մատուցում է այն, ինչ կա» պնդմանը, ապա չգիտեմ, չեմ կարող ոչ դա պնդել, ոչ հակառակը: Պարզապես հարց. դու այդ աշխատությանը ծանո՞թ ես, որ այդ մասին ասում ես:
    Ծանոթ եմ, ու ոչ միայն դրան..... ասեմ որ ամենահետաքրքրող թեմաներով նրա գործերը պարզապես ուղղված են ճանաչում ձեռք բերելուն....ու այսքանը, ոչ մի կարևոր ու համակողմանի աշխատանք նա չունի....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (11.02.2010)

  11. #787
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

    Մեջբերում jundiai-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև Չուկ ջան , պատիվ ունեմ քո գրառմանը պատասխանելու, ասեմ շատ եմ համակրում քեզ և քո հրաշք ֆորումը: Ճիշտ ես, ամեն մեկս մեր սեփական տեսակետն ունենք կարծիք կազմելու ցանկացած ստեղծագործության վերաբերյալ: Բայց ես ի նկատի չեմ էլ ունեցել անձնական ոլորտտ, պարզապես Լիոնը մեր ակումբի լիարժեք անդամ է, պարզապես դա հերիք է, որ մենք, բոլորս աջակցենք Լիոնին, /- "մերն ուրիշա" հայտնի գովազդից մեջբերում/: Ամեն դեպքում Լիոն ջան, ես անձամբ չեմ կարծում, որ մեր տղաները քեզ ինչ որ կերպ վատ են տրամադրված, երևի իշխի են գցում, որ ավելի լուրջ քայլեր ձեռնարկես կատարելագործելու գիրքտ՝ գովազդային տեսանկյունից. չնայաց ապշած եմ, այսօր գուգլի համակարգում, հենց այնպես, որոնում կատարեցի, այ ընկեր էլ ֆորում կա, որտեղ դու չլինես:
    Բարեկամս, երբեք չեմ աջակցի որևէ մեկին գիտությունը բռնաբարելուն, անկախ նրանից, կլինի մտերիմս, թե ով

    Լիոն, դիցուք ես չեմ կարող բերել քո ասած նյութը Դեմոյանի աշխատությունից (ես անգամ չգիտեմ, ինքը դրա մասին գրել է, թե ոչ), խնդիրը չի փոխվում բարեկամս:
    Էսպես հեռակա հոխորտալով ու՞մ ի՞նչ ես ապացուցում:
    Ես ընդամենը բերեցի ինֆորմացիա, որ Դեմոյանը այդպիսի գիրք է հրատարակել:
    Հիմա մի քիչ պարզաբանեմ:
    Այդ գիրքն ու քո գիրքն իրականում լրիվ տարբերվում են իրարից՝ իրենց կառուցվածքային առումով: Լրիվ այլ խնդիրներ են լուծում և այլն: Բայց դա բավական էր, որ դու հեռական սկսես վատաբանել Դեմոյանին, բայց բարձրաձայն բանավեճից հրաժարվել. ընդամենը հոխորտանք: Հիմա խոստովանեմ. ես քեզ ընդամենը սադրում էի
    Եկա այն եզրակացության, որ դու լուրջ մարմիններում քո գիրքը ներկայացնել չես կարող, հասարակ պատճառով. ինքդ էլ գիտես, որ այն շատ խոցելի է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #788
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    5. ունի համալսարանական վեցամյա կրթություն և ավարտական կարմիր դիպլոմ,
    Ի դեպ ֆիքսենք հա, «պատմաբան» ջան, որ այդ կարմիր դիպլոմը իրավաբանի դիպլոմ է, ոչ թե պատմաբանի: Թե չէ ակամա ընթերցողին թյուրիմացության մեջ ես գցում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #789
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըհը, 6.361-րդ ճակատամարտի պահով կարծես չստացվեց, հիմա էլ անցանք այլ թեմայի: Կեցցես, Տրիբուն...

    Իհարկե չափանիշ չի, բայց նաև համաձայնիր, որ եթե որևէ մի նման գիրք ընդգրկում է 6.360 ճակատամարտ, այն սկզբունքորեն ուղղակի չի կարող համարվել "թռուցիկ կամ հատվածային"...
    Էտ ոնց որոշեցիր որ 6361 -ի պահով չի ստացվել: Շատ էլ լավ ստացվել ա: Արտակարգ ա ստացվել, որ ուզում ես իմանաս: Քո ճակատամարտերի համեմատությամբ, իմ էս միակ ճակատամարտը աղբյուրներով ամենահիմնավորվածն ա ու ամենատպավորիչը:

    Չուկ, ի՞նչ կասես, հավանու՞մ ես ճակատամարտս:

    Լիոն, կասես որ աղբյուրիս վրա կասկածներ ունես, ու ինչը դուրդ չի եկել, ու ո՞ր պահով ա քո ճակատամարտերը իմից լավը:
    Հաֆրեն Փարավոնի բուրգի բարձրաքանդակներում հստակ տեղեկություն կա դրա մասին - «Նրանք հյուսիսային լեռներից էին, որ Շումերները Արատա էին կոչում, բայց եկան հարավից, ու նրանց մեջ առաջնորդներ կային, որոնց բոցման էին ասում»:

    Հիմա, հյուսիսային լեռներից, որ Արատա էին ասում, կարծում եմ կասկած չկա, որ Հայաստանի մասին ա խոսքը, իսկ այն որ նրանք հարավից եկան, նշանակում է, որ եկել են եթոֆպիայից, իսկ եթովպիա կարող էին հասնել միայն կարմիր ծովով, այլապես պիտի եգիպտոսի վրայով անցած լինեին… Իսկ դե բոցմանների մասին հիշատակումը խոսում է այն մասին, որ նավերով են անցել Եթովպիա:

    Նույն բարձրաքանդակներից
    «Եվ նրանց մեջ 460 բոցման կար»
    Ամեն նավին մի բոցման, ու ամեն նավի վրա հարյուր զինվոր, ստանում ենք հայերի բանակի թիվը:
    «Եվ, Ռա աստծո զորությամբ, նրա որդին հավաքեց իր բոլոր ծառաներին, որ զենք կարող էին կրել, և բաժանեց 62 հավասար մասի»:

    Դե, ու սենց շարունակ: Կավելացնե՞ս գրքումդ Լիոն, էսքան ուսումնասիրություն եմ արել:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 10.02.2010, 21:56:

  14. #790
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ ոնց որոշեցիր որ 6361 -ի պահով չի ստացվել: Շատ էլ լավ ստացվել ա: Արտակարգ ա ստացվել, որ ուզում ես իմանաս: Քո ճակատամարտերի համեմատությամբ, իմ էս միակ ճակատամարտը աղբյուրներով ամենահիմնավորվածն ա ու ամենատպավորիչը:

    Չուկ, ի՞նչ կասես, հավանու՞մ ես ճակատամարտս:
    Տրիբուն ձյա, հիմնավորվածության առումով քո ներկայացրած ճակատմարտի ու Լիոնի ներկայացրածների մեջ տարբերություն չեմ տեսնում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (10.02.2010)

  16. #791
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

    Կամայական վեցնենք հետևյալը. Լիոնը սիրողական է, փաստը մնում է փաստ.
    Հսկայածավալ աշխատանք, այդ աշխատանքի ներկայացում հայկական գրեթե բոլոր ֆորումներում, այդ թվում Դարում, այդ աշխատանքի վերաբերյալ բազմաբովնադակ ու ծավալուն քննարկում, այդ աշխատանքով հայ զավակների մեջ սեփական եկրի վերաբերյալ ոգեշնչում, այդ աշխատանքով պատմության բաժնում ռեյտինգային առաջին տեղ գրավվում:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (11.02.2010), Շինարար (10.02.2010)

  18. #792
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը

    1. 10 տարի (22.01.1999-22.01.2009) աշխատել է մեկ գրքի վրա,
    2. այդ գրքի ստեղծման համար կարդացել է 441 անուն միայն տպագիր գիրք ու անցել է անհաշիվ քանակությամբ ինտերնետային էջերի վրայով,
    3. այդ գրքում գործնականորեն հնարավոր բոլոր մանրամասներով արտացոլել է 5.000 տարում իր ժողովրդի մղած 6.360 ճակատամարտ և պատերազմ,
    4. այդ գրքի տպագրական ընդհանուր էջերը անցնում են 2.500-ից,
    5. ունի համալսարանական վեցամյա կրթություն և ավարտական կարմիր դիպլոմ,
    Լիոն, դոու վունդերկինդ ես:
    3650 օրվա ընթացքում, կարդացել ես 441 գիրք: Եթե ամեն գիրքը ընդունենք ընդամենը 100 էջ, կստացվի 44.100 էջ: Այսինք օրական կարդացել ես 12 էջ ու գրել ես 2500/3650=0,68 էջ: Հասցրել ես համ էլ տարբեր ֆորումներում օրական նվազագույնը մեկ էջ գրել ու պատասխանել, էլ չասած բազմաթիվ ինտերնետային էջերը, որոնց վրայով անցել ես: Գինեսի ռեկորդների արժանի ցուցանիշ ա: Դեմոյան օտդիխայետ:

  19. #793
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

    Մեջբերում jundiai-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամայական վեցնենք հետևյալը. Լիոնը սիրողական է, փաստը մնում է փաստ.
    Հսկայածավալ աշխատանք, այդ աշխատանքի ներկայացում հայկական գրեթե բոլոր ֆորումներում, այդ թվում Դարում, այդ աշխատանքի վերաբերյալ բազմաբովնադակ ու ծավալուն քննարկում, այդ աշխատանքով հայ զավակների մեջ սեփական եկրի վերաբերյալ ոգեշնչում, այդ աշխատանքով պատմության բաժնում ռեյտինգային առաջին տեղ գրավվում:
    Հետո ի՞նչ:
    Ես խիստ կասկածի տակ եմ դնում այդ աշխատանքի հավաստիությունն ու համարում, որ ինքը գիտությանը վնաս է բերում:
    Անշուշտ սա իմ սուբյեկտիվ վերաբերմունքն է:
    Այդ վերաբերմունքիս հաստատում կամ հերքումը կարող է լինել միայն գիտական վեճերում:
    Մասնավորապես Լիոնին առաջարկել եմ, որ իր գրքերը ունենան գիտական խմբագիրներ, ընդդիմախոսներ (օպոնենտ) և այլն: Հրաժարվել է:
    Առաջարկել եմ ներկայացնել գիտական քննարկման, ոչ թե ֆորումներում, որտեղ մեծ մասը անհրաժեշտ ժամանակ ու գիտելիք չունեն գիտական բանավեճի համար, կամ պիտի համաձայնվեն, կամ էլ ոչ:
    Հիմա էլ առաջարկում եմ. եղբայր, եթե տենց լուրջ գիտական գործ ես անում, նյութը քեզ բավարար է դոկտորական պաշտպանելո համար, եթե լուրջ է, պաշտպանիր, ապացուցիր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. #794
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

    Լավ, ժողովուրդ մի բան էլ ես հարցնեմ էլի, Լիոնը դե գիտենք, Լիոնն ա էլի Մեր ցալկուտեցիների ու դիմացեցիների երեկվա տուրուդմփոցից մի հազար տարի հետո եթե իր աշխատությունը գրեր, այդ էլ կներգրավեր իր ռազմական տարեգրության մեջ Իսկ Դեմոյանին այդպես պաշտպանելու պատճառը ո՞րն է, գիտնական է, թե չէ գիտես… Դա պատճառ չեմ համարում… Ինչքանով եք համոզված իր տվյալների հավաստիությանը, ինքս Դեմոյանի մասին առաջին անգամ լսել կամ կարդացել եմ ակումբում Չուկի ու Լիոնի բանավեճից, ուղղակի հետաքրքիր է, գուցե այնպիսի փաստարկներ բերեք, որ ինձ վերջապես հասկանալի դառնա Դեմոյանին այդպես կաթոգին պաշտպանելը

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (11.02.2010), My World My Space (10.02.2010)

  22. #795
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, ժողովուրդ մի բան էլ ես հարցնեմ էլի, Լիոնը դե գիտենք, Լիոնն ա էլի Մեր ցալկուտեցիների ու դիմացեցիների երեկվա տուրուդմփոցից մի հազար տարի հետո եթե իր աշխատությունը գրեր, այդ էլ կներգրավեր իր ռազմական տարեգրության մեջ Իսկ Դեմոյանին այդպես պաշտպանելու պատճառը ո՞րն է, գիտնական է, թե չէ գիտես… Դա պատճառ չեմ համարում… Ինչքանով եք համոզված իր տվյալների հավաստիությանը, ինքս Դեմոյանի մասին առաջին անգամ լսել կամ կարդացել եմ ակումբում Չուկի ու Լիոնի բանավեճից, ուղղակի հետաքրքիր է, գուցե այնպիսի փաստարկներ բերեք, որ ինձ վերջապես հասկանալի դառնա Դեմոյանին այդպես կաթոգին պաշտպանելը
    Շինարար ջան, կասեմ ազնիվ. ես գիտեմ լիքը լավ մասնագետների, ովքեր իր մասին բարձր կարծիք ունեն, գիտեմ որ գիտական շրջանակներում հարգված ա: Իմ համար սա արդեն ցուցանիշ ա: Իրա աշխատությունն էլ կարդում եմ հետաքրքրությամբ, տեսնում եմ հստակ աղբյուրների հիշատակում և այլն, ու ընդհանուր ամեն ինչը ցույց ա տալիս աշխատանքի լրջությունը: Բայց արի թյուրիմացությունը մի կողմ դնենք. ես Դեմոյանին չեմ պաշտպանում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (10.02.2010)

Էջ 53 89-ից ԱռաջինԱռաջին ... 34349505152535455565763 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 120
    Վերջինը: 18.05.2025, 14:11
  2. Հայ ժողովրդի առաջնորդները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 355
    Վերջինը: 13.11.2018, 16:15
  3. Գրառումներ: 25
    Վերջինը: 24.03.2009, 22:22
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 26.03.2007, 19:01
  5. Գրառումներ: 2
    Վերջինը: 20.03.2007, 19:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •