User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Հայ ժողովրդի ռազմական պատմություն - գիրք առաջին - Նման բան դուք դեռ չեք տեսել...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայ ժողովրդի ռազմական պատմություն - գիրք առաջին - Նման բան դուք դեռ չեք տեսել...

    Բարև ձեզ կրկին

    Թեման փակել դուք իհարկե իրավունք ունեիք... ի արդարացումն ասեմ, որ ես ուղղակի ժամանակ չունեցա թարգմանելու: Ինչևիցե...

    Ինչպես արդեն հասցրի ասել, Երևանի կենտրոնական գրախանութներում արդեն վաճառքի է դրված իմ նոր գիրքը <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք - Գիրք Առաջին /3000-1561/> վերնագրով: Այստեղ, բացի նրանից, որ խրոնոլոգիական հերթականությամբ տվել եմ նշված Հայկական բանակի տվյալ ժամանակաշրջանի պատերազմներն ու ճակատամարտեր, անդրադարձել եմ նաև տվյալ ժամանակաշրջանի որոշ վիճահարույց հարցերին. և Հայկի և այսպես կոչված Բելի ճակատամարտին, և այսպես կոչված կուտիական գերիշխանությանը Միջագետքում ու արիա-հայկսոսյան արշավանքներին, և ըստ Խորենացու ու Չամչյանի տրված Հայկազունիների գահակալական ցանկին, և առանձին արքաների գործունեության վերլուծությանը /օրինակ Արամ 1-ին և Արա 1-ին Գեղեցիկ/...

    Շատ կուզենայի իմանալ պատմությամբ և հատկապես ռազմական պատմությամբ հետաքրքրվող մարդկանց կարծիքները սույն աշխատության վերաբերյալ: Ասեմ, որ ծրագիրը ոչ առևտրական է, չնայած որ հեռանկարում ես չէի հրաժարվի գործարար առաջարկից... Գիրքը հրատարակվել է սահմանափակ քանակությամբ...

    Ի դեպ, շարունակությունները ամենայն հավանականությամբ կհետևեն: Ընդհանուր առմամբ Գիրքը հնարավորին մանրամասնությամվ ընդգրկում է մոտ 4500 փաստ Հայկական բանակի տված պատերազմների և ճակատամարտերի մասին` մ.թ.ա. 3000-մ.թ. 2007 թ-երին:

    Հուսով եմ, որ այն կհետաքրքրի ընթերցողին, քանզի մեծապես հենց դրանից է կախված շարունակությունների հրատարակությունը...

    Ավելացվել է 3 րոպե անց
    Ի դեպ. EGERN.NET ջան, իզուր է քո թերհավատ վերաբերմունքը... Հավատա, որ քեզ հետ զրուցում է մի մարդ, որը բավականին խորացված է ուսումնասիրել թեման, որպեսզի Հայկի և ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ Բելի ճ-մ-ի մասին կարողանա դատողություններ անել ոչ 5-րդ դարի մակարդակով...

    Դու ուղղակի ուշադրություն չես դարձրել <ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ> բառի վրա, որը պետք է հուշի, որ այս անձնավորության անվան տակ հանդես է գալիս այլ անվանումով իրական պատմական անձնավորություն...
    Վերջին խմբագրող՝ Lion: 22.03.2007, 14:12: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 120
    Վերջինը: 18.05.2025, 14:11
  2. Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1325
    Վերջինը: 03.06.2012, 01:32
  3. Սենց տեղեկանք դուք դեռ չեք տեսել :) :) :)
    Հեղինակ՝ Geox, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 7
    Վերջինը: 29.04.2010, 16:41
  4. Սենց նկար դուք դեռ չեք տեսել...
    Հեղինակ՝ shgalex, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 25.02.2008, 16:24
  5. Գրառումներ: 2
    Վերջինը: 20.03.2007, 19:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •