Դեհ ինչ, ինքնին խոսուն պատասխան: Եվ այսպես, պ-ն Դեմոյանի գրքի միջոցով դու չկարողացար նկարագրել Ուրի III հարստության պետության դեմ Հայկական բանակի մղած պատերազմը: Մինչև առաջ անցնելը նշենք, որ այդ գրքից դու, ըստ քո խոսքերի. "համակողմանի ինֆորմացիա" ես ստացել, իսկ իմ գիրքը, համարում ես գրված. "հատվածաբար և թռուցիկ":Լիոն ջան, ես ոչ մի խնդիր չունեմ այստեղ Դեմոյանի գիրքը ցիտելու: Ես հայտնում եմ իմ վերաբերմունքը թե՛ քո, թե՛ Դեմոյանի գրքի մասին:
Հիանալի է... հիացիր Ուրի III հարստության պետության դեմ Հայկական բանակի մղած պատերազմի նկարագրությամբ, որը տրվում է համաձայն, ըստ քեզ. "հատվածաբար ու թռուցիկ" գրված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 1" գրքի ու փորձիր այդ մասին ինֆորմացիա գտնել "համակողմանիորեն" գրված քո ասած գրքի մեջ :
30. մոտ 2070 – Եդեսիան (= Արշա) (Հայոց Միջագետքի արևմուտք, Եփրատի Դայսան վտակի աջ ափին) Շուլգի արքայի գլխավորած Ուրի բանակը (մոտ 20.000) գրավեց Տիգրան արքայի գլխավորած Արշայի թագավորության բանակից (մոտ 2.000): Հայերը կորցրին մոտ 1.500, թշնամին` մոտ 4.000 զինվոր: Արշայի թագավորությունը ընդունեց Ուրի գերիշխանությունը:
31. 2067 – Մահկերտ տուն գավառը Արատտայի քրմապետության բանակի (մոտ 5.000) պարտիզանական հարվածներին ենթարկվող Շուլգի արքայի գլխավորած Ուրի բանակը (մոտ 20.000) ասպատակեց և նահանջեց: Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` մոտ 2.000 զինվոր:
32. 2045 – Կորճայքի հարավ-արևելքը Արատտայի քրմապետության բանակի (մոտ 5.000) պարտիզանական հարվածներին ենթարկվող Շուլգի արքայի գլխավորած Ուրի բանակը (մոտ 20.000) ասպատակեց և նահանջեց: Հայերը կորցրին մոտ 2.000, թշնամին` մոտ 3.000 զինվոր:
33. 2003 – Ուրը (Պարսից ծոցի հյուսիս-արևմտյան ափին) Էլամի Խուտրան-Տեմպտի արքայի գլխավորությամբ գործող Էլամի (մոտ 20.000) և Արատտայի քրմապետության (մոտ 10.000) միացյալ բանակը, ինչպես նաև ամորիացիները (մոտ 5.000) գրավեցին Իբբի-Սին արքայի գլխավորած Ուրի բանակից (մոտ 3.000): Հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցները` մոտ 2.500, թշնամին` մոտ 3.000 զինվոր, որոնց թվում գերվեց նաև Իբբի-Սին: Ուրի պետությունը կործանվեց: Նրա տարածքը որոշ ժամանակ պատկանեց Էլամին, իսկ հետագայում հայտնվեց ամորիացիների լայնածավալ իշխանության տիրապետության տակ:
Մնաց ասածդ տրամաբանորեն հիմնավորես...Ինչ վերաբերվում է չարչրկված պատերազմների թվին, ապա այդ թվի մեծությունն իսկ արդեն հուշում է, որ մի մարդը, եթե այդ լրիվ ուսումնասիրել է, դա արել հատվածային ու թռուցիկ:
Ներողություն բարեկամս, բայց թույլ տուր քեզ չհավատալՆերողություն բարեկամս, սակայն ես գիտության, ոչ թե անձնական դրդապատճառներով որևէ մեկին գովերգելու կողմնակիցն եմ:
Քո իրավունքն է, բարեկամս, լրիվ քո իրավունքն է իմ մասին ունենալ քո կարծիքը: Եվ այսպես, ֆիքսենք, որ Chuk-ը մի մարդու մասին, որը.Լիոնին համարում եմ սիրողական պատմաբան:
Դեմոյանը գիտնական է: Թեև անձամբ ես իրեն ուղղակի չեմ սիրում (սա ասում եմ հասկանալի դարձնելու համար, որ խնդիրն անձնական ոլորտը չէ):
1. 10 տարի (22.01.1999-22.01.2009) աշխատել է մեկ գրքի վրա,
2. այդ գրքի ստեղծման համար կարդացել է 441 անուն միայն տպագիր գիրք ու անցել է անհաշիվ քանակությամբ ինտերնետային էջերի վրայով,
3. այդ գրքում գործնականորեն հնարավոր բոլոր մանրամասներով արտացոլել է 5.000 տարում իր ժողովրդի մղած 6.360 ճակատամարտ և պատերազմ,
4. այդ գրքի տպագրական ընդհանուր էջերը անցնում են 2.500-ից,
5. ունի համալսարանական վեցամյա կրթություն և ավարտական կարմիր դիպլոմ,
և այսպես, ֆիքսենք, որ Chuk-ը այդ մարդուն համարում է սիրողական պատմաբան, ընդ որում ինքը, իր իսկ խոսքերի համաձայն, ամենևին էլ ուժեղ չլինելով Հայոց պատմության բնագավառում:
Ամեն ինչ պարզ է![]()
Էջանիշներ