User Tag List

Էջ 3 89-ից ԱռաջինԱռաջին 12345671353 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 1326 հատից

Թեմա: Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք

  1. #31
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արիական Եռադաշինք-Մ.թ.ա. 614-331

    Եղբայր, հուսով եմ լավ ես հանգստացել

    Թող այս աշխատանքային տարին քեզ հաջողություններ բերի

    Ի դեպ. արդեն աշխատանքները գնում են Վեցերորդի վրա և այն ևս շատ շուտով լույս կտեսնի...

    Ես ամեն ինչ կանեմ, որ հայերն իմանան իրենց իրական պատմությունը - իրական, ոչ ավել և ոչ պակաս
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #32
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նախնիների փառքով... Մ.թ.ա. 331-95

    Բարև Ձեզ!

    Բարեկամներ!

    Երևանի կենտրոնական գրախանութներում`

    1. Հրապարակի վրայի երկու գրախանութներ
    2. Գրախանութ Մաշտոցի պողոտայի վրա (նախկին Բուկինիստ)
    3. ԵՊՀ գրախանութ (կենտրոնական մուտքի մոտ)

    արդեն վաճառքի են հանված Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք մատենաշարի հերթական մասերը` Գիրք Հինգերորդը (մ.թ.ա. 331-190) և Գիրք Վեցերորդը (մ.թ.ա. 190-95), որոնք ընդգրկում է Հայ ժողովրդի ռազմական պատմությունը Երեքի և Վեցի թագավորությունների ժամանակաշրջաններում:
    Ինչպես և նախորդ մասերում, այստեղ ևս մանրամասնորեն ու ժամանակագրական կարգով տրվում են այս ժամանակաշրջանում Հայկական բանակի մղած պատերազմներն ու ճակատամարտերը: Մանրամասնորեն նկարագրված է`

    1. Հայկական թագավորությունների պայքարը Ալեքսանդր Մակեդոնացու և Դիոդոխների դեմ (մ.թ.ա. 324-281)
    2. Դիոդոխների պատերազմը (մասնակիորեն) (մ.թ.ա. 322-281)
    3. Հայ-Սելևկյան I պատերազմը (մ.թ.ա. 305-225)
    4. Հայ-Սելևկյան II պատերազմը (մ.թ.ա. 212-201)
    5. Հելլենիստական պետությունների բանակների կազմում Հայկական բանակի իրականացրած դաշնակացային մարտերը և ճակատամարտերը
    6. Սելևկա-Հռոմեական պատերազմը (մասնակիորեն) (մ.թ.ա. 192-188)
    7. Հայ-Սելևկյան III պատերազմը (մ.թ.ա. 189-160)
    8. Հյուսիսային I պատերազմը (մ.թ.ա. 184)
    9. Եվքսինյան պատերազմը (մ.թ.ա. 112-96)

    Բոլոր այս իրադարձությունները նկարագրված են օբյեկտիվ, թարմ հայացքով, համադրելով համաշխարհային և հայկական աղբյուրների հայտնած տեղեկությունները:
    Գրքում մասնավորապես տրված է Երվանդունիների արքայական դինաստիայի պատմությունը և նրա անկումը, Մեծ Հայքի թագավորության գահին Հայ Արշակունիների հաստատման իրական պատմությունը, հիմնավորված է մինչ այս <<վիպական>> հռչակված առաջին Հայ Արշակունիների իրականությունը, իրենց պատմական տեղն ու ժամանակն են գտել Վաղարշակ I-ը (մ.թ.ա. 247-225), Արշակ I-ը (մ.թ.ա. 225-212), հիմնավորվել է Արտաշես I-ի (մ.թ.ա. 201-160)` վերոհիշյալ արքաներից սերված լինելու հանգամանքը և բազում այլ հարցեր (օրինակ` մինչ այժմ վիպական հռչակված մ.թ.ա. 160 թ-ի Բասենի ճակատամարտի և Սելևկյան բանակի ջախջախման իրականությունը)...: Արդյունքում ընթերցողի առաջ հառնում է անարժանիորեն մոռացված Հայոց պատմության մի փառահեղ դարաշրջան...

    Ուզում եմ նաև հաղորդել ընթերցողներին, որ ըստ ամենայնի շարունակությունները կհետևեն: Առայժմ հույսերս կարծես թե արդարանում են և այս հարցում իմ խորին շնորհակալությունը իմ բոլոր այն հարգարժան ընթերցողներին, որոնք ձեռք են բերել Մատենաշարի նախորդ հատորները և դրանով իսկ հնարավորություն ընձեռել հեղինակին շարունակել իր գործը – ԽՈՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՍ ՁԵԶ!

    Գիրքը հասանելի է նաև սփյուռքահայ ընթերցողին: Դրա համար պետք է ընդամենը 5 եվրո, կամ 300 ռուբլի կամ 7 դոլար փոխանցել ինձ ցանկացած եղանակով և տեղեկացնել ինձ [email protected] էլեկտրոնային հասցեով, որից հետո ես անմիջապես, ըստ ընթերցողի ցանկության, կուղարկեմ գրքի կամ էլեկտրոնային տարբերակը, կամ էլ բնօրինակը` վերջին դեպքում բնականաբար հեղինակի ստորագրությամբ:

    Ի դեպ, երևանցիները կարող են Գիրքը ձեռք բերել նաև ինձանից, կրկին բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Դրա համար կարող եք ուղղակի տեղեկացնել ինձ մաիլիս վրա...

    Հաջողություն Ձեզ!
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #33
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախնիների փառքով... Մ.թ.ա. 331-95

    Ի դեպ, գիրքը նաև կարելի է ձեռք բերել պատմության ֆակուլտետի մուտքի մոտ գտնվող թերթի կրպակից...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #34
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախնիների փառքով... Մ.թ.ա. 331-95

    Ապրես Մհեր Ջան, որ տեղեկացնում ես.

    Ճիշտն ասաց, ինձ համար արդեն գրքի երրորդ եւ չորորդ մասերը, ձեռք բերել են.
    Ուրախ գրառում:

  5. #35
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախնիների փառքով... Մ.թ.ա. 331-95

    Հիանալի է, որ ետ չես մնում

    Ի դեպ, բարի գալուստ - հուսով եմ քեզ շուտ-շուտ հանդիպել այստեղ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #36
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախնիների փառքով... Մ.թ.ա. 331-95

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիանալի է, որ ետ չես մնում

    Ի դեպ, բարի գալուստ - հուսով եմ քեզ շուտ-շուտ հանդիպել այստեղ
    Ես միշտ այս ֆորումում եմ լինում Մհեր ջան.

    Ի դեպ, Քո գրառումները այլ ֆորումներում էլ են հանդիպում.

    Հիմա սպասում եմ, թե Քո գրքերը երբ են մերոնք Երեւանից ուղարկելու.

    Այդպես ավելի հեշտ է, ինձ էլ չեմ չարչարում.
    Ուրախ գրառում:

  7. #37
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախնիների փառքով... Մ.թ.ա. 331-95

    Ես միշտ այս ֆորումում եմ լինում Մհեր ջան.
    Դա լավ է

    Ի դեպ, Քո գրառումները այլ ֆորումներում էլ են հանդիպում.
    Այո

    Հիմա սպասում եմ, թե Քո գրքերը երբ են մերոնք Երեւանից ուղարկելու.

    Այդպես ավելի հեշտ է, ինձ էլ չեմ չարչարում.
    Լիովին համաձայն եմ: Բայց, որ մի գործը երկուս չանեն, ասա, թող վերջին երկու հատորներն էլ ուղարկեն /գիրք 5-ը և գիրք 6-ը/:

    Եղբայր, ի դեպ, ինչ հետաքրքրող պարզաբանում, որ քեզ պետք կլինի Հայոց պատմությունից, ես պատրաստ եմ տրամադրել
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #38
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախնիների փառքով... Մ.թ.ա. 331-95

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիովին համաձայն եմ: Բայց, որ մի գործը երկուս չանեն, ասա, թող վերջին երկու հատորներն էլ ուղարկեն /գիրք 5-ը և գիրք 6-ը/:
    Հենց այդպես էլ որոշել էի. Պետք է նորից տուն զանգեմ.

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր, ի դեպ, ինչ հետաքրքրող պարզաբանում, որ քեզ պետք կլինի Հայոց պատմությունից, ես պատրաստ եմ տրամադրել
    Ինձ ներկայում ամենաշատը հետաքրքրում է «Հակսոսներ»-ի պատմությունը.

    Դու Քո գրքում անրադարձել էիր նրանց, որը շատ լավ է.

    Ամեն դեպքում ես կարծում եմ, մենք նրանց մասին քիչ բան գիտենք եւ կարելի է նրանց մի ամբողջ գիրք նվիրել, ինչու ոչ, անգամ ֆիլմ նկարահանել, հնարավորության դեպքում.

    Այսօր մի ֆորումի թեմաներից մեկում, մի կայք էջի հիման վրա բացված թեմայի հանդիպեցի, դե ֆորումային քնարկումը կարող է հետաքրքիր չլինել բայց կայք էջում (որը ամբողջությամբ դեռ չեմ ընթերցել) բավականին հետաքրքիր բաներ են գրված.

    Այդ թվում այնտեղ նշվում է, որ հրեաների ստրկությունը Եգիպտոսում եւ Հակսոսների տիրապետությունը Եգիպտոսում նույն ժամանակահատվածում է տեղի ունեցել.

    Ուզում եմ Քեզանից ճշտել, դա ճիշտ է?

    Ահա կայքը, որտեղից քաղված են տեղեկությունները.
    http://www.panarmenian.net/library/rus/?nid=86&cid=13
    Ուրախ գրառում:

  9. #39
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախնիների փառքով... Մ.թ.ա. 331-95

    Vishapakah ջան

    Ես այդ հոդվածին ծանոթ եմ: Ես ինքս էլ եմ այդ կարցիքին և եթե հասցրել ես նկատել - գրքումս խոսում եմ այն մասին, որ հրեական նախնական սեմիտական էթնոզանգվածին խառնվել են գերի մնացած և Եգիպտոսից հայքերի հեռանալուց միայն մոտ 100 տարի հեռացած հայեր` ՄՈՎՍԵՍԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ...

    Գիտես, ուղղակի սա մի առանձին թեմա է, իսկ այժմ ես լրիվ զբաղված եմ ռազմական տարեգրքի հերթական հատորները լույս ընծայելով: Հետագայում, երբ ժամանակ լինի, ես երևի դրան կրկին կանրդադառնամ...

    Իսկ այդ ամենը անչափ հետաքրքիր է և դրանով բացատրվում է շատ-շատ անհայտ մնացած փաստեր...

    Ուղղակի պետք չէ այդ ամենին խառնել անտիսեմիտիզմ: Ես իքնս, չեմ սիրում նման բաներ

    ԼԱվ եղի, կհանդիպենք
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #40
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վագրի կայսրություն... Մ.թ.ա. 95-65

    Բարև Ձեզ!

    Բարեկամներ! Ուրախ եմ հայտնել Ձեզ, որ հաջողությամբ շարունակվում է <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք>> մատենաշարի լույս ընծայումը: Արդեն տպագրվել է հերթական հատորը` Գիրք Յոթերորդը:

    Ինչպես և նախորդ հատորներում, այստեղ նույնպես ժամանակագրական հերթականությամբ տրվում են Հայոց բանակի տված ճակատամարտերը նկարագրված ժամանակաշրջանում: Մանրամասն տրված է.

    1. Հայկական Վեցերորդ Համաշխարհաին գերիշխանության ձևավորման և փլուզման տարեգրությունը (մ.թ.ա. 94-66)
    2. Հայ-Հռոմեական պատերազմը (մ.թ.ա 69-66)
    3. Միհրդատյան I պատերազմը (88-85 д.н.э.)
    4. Միհրդատյան II պատերազմը (83-81 д.н.э.)
    5. Միհրդատյան III պատերազմը (73-71 д.н.э.)

    Գրքում մանրամասն և ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացված են վերը նշված պատերազմների բոլոր իրադարձությունները, ընդ որում դրանք քննարկված և վերլուծված են սթափ և նախապաշարմունքներից զերծ հայացքով: Վեր են հանված փաստեր, որոնք համաշխարհային և մասսամբ էլ հայկական պատմագիտության մեջ ստացել են չափազանց սուբյեկտիվ և սխալ գնահատականներ: Մասնավորապես խոսքը վերաբերվում է իրադարձությունների հիմնական սկզբնաղբյուր հանդիսացող Պլուտարքոսի և Ապպիանի հաղորդումներին: Ցույց է տրված, թե հաճախ ինչ աստիճանի միակողմանի և թշնամական դիրքերից են նրանք ներկայացրել իրադարձությունները, իսկ հաճախ էլ կեղծել են դրանց իրական բովանդակությունը: Ընդ որում այս հաղորդումները համեմատվում են հայկական սկզբնաղբյուրների հայտնած տեղեկությունների հետ, որի արդյունքում, կիրառելով համեմատական վերլուծության մեթոդները, դրանք ստանում են իրենց իրական գնահատականները, տեղն ու դերը: Գրքում առաջին անգամ տրված է մոռացված հայկական մի թագավորության պատմություն. խոսքը վերաբերվում է Հայոց Միջագետքի թագավորությանը: Տրվում են նաև ժամանակաշրջանի Հայկական հինգ թագավորությունների գահակալների գահացանկերը:

    Մի խոսքով, գրքում շատ հետաքրքիր բաներ կգտնեք: Ես, թեև և հեղինակ եմ, սակայն Ձեզ խոսք եմ տալիս. Դուք չեք ափսոսա գրքի վրա ծախսած Ձեր ժամանակը, քանի որ վերջիս ավելի կհարստացնի Հայոց պատմության վերաբերյալ Ձեր գիտելիքները, իսկ Հայ ժողովրդի ռազմական պատմության վերաբերյալ Ձեզ կտա անգնահատելի մի տեղեկատվություն, որն այլ տեղերում այլևս չեք հանդիպի...

    Բարեկամներ! Գիրքը կարող եք գտնել

    1. Հրապարակի վրայի երկու գրախանութներում,
    2. Մաշտոցի պողոտայի վրայի գրախանութում (նախկին Բուկինիստ),
    3. ԵՊՀ գրախանութում (կենտրոնական մուտքի մոտ),
    4. Հարավ-արևմտյան թաղամասի (<<Բանգլադեշ>>) գրախանութում, Նոր եկեղեցու դիմաց:

    Գիրքը հասանելի է նաև սփյուռքահայ ընթերցողին: Դրա համար պետք է ընդամենը 5 եվրո, կամ 300 ռուբլի կամ 7 դոլար փոխանցել ինձ ցանկացած եղանակով և տեղեկացնել ինձ [email protected] էլեկտրոնային հասցեով, որից հետո ես անմիջապես, ըստ ընթերցողի ցանկության, կուղարկեմ գրքի կամ էլեկտրոնային տարբերակը, կամ էլ բնօրինակը` վերջին դեպքում բնականաբար հեղինակի ստորագրությամբ:

    Հուսով եմ, շարունակությունները կհետևեն: Առայժմ ամեն ինչ գնում է շատ բարեհաջող: Ես արդեն ստացել եմ ընթերցողներիս բազմաթիվ դրական արձագանքները: Ընդ որում, ընթերցողներս շատ են կարևորել արածս գործը և բազմիցս ընդգծել են դրա կարևորությունը Հայ ժողովրդի համար: Այս արձագանքները ինձ համա շատ կարևոր են, քանի որ դրանք ինձ ուժ և ոգևորություն են տալիս շարունակելու աշխատանքս, ցույց են տալիս, որ ես պետքական գործ եմ անում... Շնորհակալություն բոլոր ընթերցողներիս, դուք ինձ շատ եք օգնում...

    Ի դեպ, երևանցիները կարող են Գիրքը ձեռք բերել նաև ինձանից, բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Դրա համար կարող եք ուղղակի տեղեկացնել ինձ մաիլիս վրա...

    Հաջողություն Ձեզ!
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #41
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեծ հակամարտություն և վաղանցիկ արքաներ... Մ.թ.ա. 65 - մ.թ. 75

    Բարև Ձեզ!

    Բարեկամներ! Ուրախ եմ հայտնել Ձեզ, որ հաջողությամբ շարունակվում է <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք>> մատենաշարի լույս ընծայումը: Արդեն տպագրվել են հերթական հատորները` Գիրք Ութերորդը և Գիրք Իններորդը:

    Գիրք Ութերորդ
    Գրքում տրված է Տիգրանյան Հայաստանի ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է Հայպարթևա-Հռոմեական I պատերազմի (մ.թ.ա 54 - մ.թ. 64) սկզբնական փուլի, ինչպես նաև Կիլիկիա նահանգում Հռոմի դեմ բռնկված պայքարի՝ Կիլիկիայի I (մ.թ.ա. 50) և II (մ.թ.ա. 43) ապստամբությունների, տարեգրությունը: Գրքում արտացոլված է նաև Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության վրա ազդեցությունը պահպանելու, ինչպես նաև Ալանական թագավորության սարմատների կողմից սկսված ներխուժումները կասեցնելու ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև Հռոմում քաղաքացիական պատերազմ վարող ուժերի կազմում Հայկական բանակի մղած դաշնակցային մարտերին: Վերլուծվել են Ֆարսալի, Ֆիլիպպեի, Ակցիումի ճակատամարտեր և այլ իրադարձությունները և ցույց է տրվել հայկական բանակի խաղացած դերը դրանցում:
    Այս իրադարձությունները վերլուծված և ներկայացված են սթափ, կանխակալ կարծիքներից զերծ, հայկական աղբյուրների հայտնած տեղեկատվությունը համաշխարհային պատմական աղբյուրների հետ համադրելու, դրանք համակարգված ու քննադատաբար դիտարկելու, վերջիններիս հայտնած տվյալները սինթեզելու և այդ ճանապարհով ճշմարտությունը վեր հանելու, ինչպես նաև տրամաբանական հնարքները կիրառելու մեթոդով: Մասնավորապես իրականացված վերլուծության և համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հայտնած տվյալների համադրման արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ արտասահմանյան հեղինակներին հիմնականում խորթ են եղել հայկական աղբյուրները այդ իրադարձությունների վերաբերյալ և վերջիններս դրանք չեն օգտագործել իրենց աշխատությունների մեջ:

    Գիրք Իններորդ

    Գրքում տրված է Վաղանցիկ արքաների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է Հայպարթևա-Հռոմեական I պատերազմի (մ.թ.ա 54 - մ.թ. 64) վերջնական փուլի, ինչպես նաև Կիլիկիա նահանգում Հռոմի դեմ բռնկված պայքարի՝ Կիլիկիայի III (36) և IV (52) ապստամբությունների տարեգրությունը: Աշխատությունում արտացոլված է նաև Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության վրա ազդեցությունը պահպանելու համար, պայքարը սարմատների ալան ցեղի գլխավորած սարմատների ներխուժումների դեմ, ինչպես նաև Հայկական բանակի դաշնակցային մասնակցությամբ իրականացված մարտական գործողությունները Նաբատայի թագավորության և Հռոմի բանակի կազմում:
    Այս իրադարձությունները վերլուծված և ներկայացված են սթափ, կանխակալ կարծիքներից զերծ, հայկական աղբյուրների հայտնած տեղեկատվությունը համաշխարհային պատմական աղբյուրների հետ համադրելու, դրանք համակարգված ու քննադատաբար դիտարկելու, վերջիններիս հայտնած տվյալները սինթեզելու և այդ ճանապարհով ճշմարտությունը վեր հանելու, ինչպես նաև տրամաբանական հնարքները կիրառելու մեթոդով: Մասնավորապես իրականացված վերլուծության և համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հայտնած տվյալների համադրման արդյունքում ռազմական պատմության ընդհանուր ֆոնի վրա վեր է հանվել այս ժամանակաշրջանում Հայոց Միջագետքի թագավորության և նրա տաղանդավոր արքա Աբգար V Մեծի հայրենանվեր գործունեության իրական պատկերը, մի գործունեություն, մեծապես շնորհիվ որի պահպանվեց Մեծ Հայքի թագավորությունը: Համակարգված տեսքով շարադրված է նաև Մեծ Հայքի դեմ պատերազմող հռոմեական բանակների արշավանքների երթուղին, վերջիններիս թիվը, կազմը և այլն: Մասնավորապես առկա տվյալների ընդհանրացման արդյունքում վերլուծության են ենթարկվել Կորբուլոնի և Պետոսի բանակների կազմերը ըստ լեգեոնների, ինչպես նաև ցույց է տրված, թե Հռոմի □դաշնակից և բարեկամ□-ների բանակները ինչ աստիճանի մասնակցություն են բերել Մեծ Հայքի տարածքում մղվող մարտական գործողություններին, մի մասնակցություն, որի մասին հռոմեական հեղինակները խոսում են խիստ իմիջայլոց:
    Գրքում անդրադարձ է կատարվել նաև վաղանցիկ արքաների կենսագրական տվյալների վերլուծությանը և ցույց է տրվել, թե վերջիններիցս յուրաքանչյուրը ինչ կարգի ազգակցական կապերի մեջ էր գտնվում Հայ Արշակունիների հետ և ինչով էր հիմնավորում Մեծ Հայքի գահի նկատմամբ իր հավակնությունները:

    Գիտե՞ք, երբ ես դեռ նոր էի սկսել հրատարակել սույն մատենաշարը, բազում հարցերի մեջ ինձ հուզում էր նաև այն, թե արդյո՞ք պետքական գործ եմ անում և արդյո՞ք այս աշխատանքը կհետաքրքրի հայ ընթերցողին: Այժմ այդ հարցի պատասխանը ես գտել եմ, քանզի Տարեգրքի նախորդ հատորներին ծանոթացած իմ բազում ընթերցողների կողմից ես ստանում եմ խիստ դրական արձագանքներ: Կարծես ստեղծվում է մի տպավորություն, որ ես հագեցնում եմ վաղուց ի վեր մարդկանց տանջող մի ծարավ, ծարավ` իմանալ սեփական ժողովրդի ռազմական պատմությունը: Այժմ ես զգում եմ, որ վաղուց էր հասունացել պահանջը ունենալ հայ ժողովրդի անցած ռազմական ուղու ընդգրկուն և միաժամանակ սպառիչ մի տեղեկատու, որի բացակայությունը շատ զգալի էր: Սույն աշխատանքը կոչված է լրացնելու հենց այդ բացը...
    Ընթերցողներիս դրական արձագանքը ինձ շատ է ուրախացնում: Ավելին, այն ինձ հսկայական լիցք և ոգևորություն է հաղորդում, որը չափազանց անհրաժեշտ է Տարեգրքի հրատարակությունը շարունակելու համար: Բացի այդ ուրախացնում է նաև այն հանգամանքը, որ եթե այս թեման դեռևս շարունակում է հուզել հայ հասարակությանը, նշանակում է դեռ ամեն ինչ չէ, որ ծածկվել է գլոբալիզացված և կոսմոպոլիտիզմի շնչով հագեցած կեղծ-առաջադիմական գաղափարախոսության թանձր շերտով:

    Մի խոսքով, ժողովուրդ, գրքերում շատ հետաքրքիր բաներ կգտնեք: Ես, թեև և հեղինակ եմ, սակայն Ձեզ խոսք եմ տալիս. Դուք չեք ափսոսա գրքի վրա ծախսած Ձեր ժամանակը և միջոցները...

    Բարեկամներ! Գիրքը կարող եք գտնել

    1. Հրապարակի վրայի երկու գրախանութներում,
    2. Մաշտոցի պողոտայի վրայի գրախանութում (նախկին Բուկինիստ),
    3. ԵՊՀ գրախանութում (կենտրոնական մուտքի մոտ),
    4. Հարավ-արևմտյան թաղամասի (<<Բանգլադեշ>>) գրախանութում, Նոր եկեղեցու դիմաց:

    Գիրքը հասանելի է նաև սփյուռքահայ ընթերցողին: Դրա համար պետք է ընդամենը 7 եվրո, կամ 350 ռուբլի կամ 10 դոլար փոխանցել ինձ ցանկացած եղանակով և տեղեկացնել ինձ [email protected] էլեկտրոնային հասցեով, որից հետո ես անմիջապես, ըստ ընթերցողի ցանկության, կուղարկեմ գրքի կամ էլեկտրոնային տարբերակը, կամ էլ բնօրինակը` վերջին դեպքում բնականաբար հեղինակի ստորագրությամբ:

    Ի դեպ, ինչպես արդեն ասել եմ առաջ, երևանցիները կարող են Գրքերը ձեռք բերել նաև ինձանից, բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Դրա համար կարող եք ուղղակի տեղեկացնել ինձ մաիլիս վրա...

    Հաջողություն Ձեզ!
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. #42
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փոքր Արշակունիների դարաշրջան - 75-428

    Բարև Ձեզ!

    Ուրախ եմ Ձեզ հայտնելու, որ հաջողությամբ շարունակվում է <<Հայ ժողովրդի ռազական տարեգիրք>> մատենաշարի լույս ընծայումը: Նախորդ գրքերի վերաբերյալ ընթերցողներիս խիստ դրական արձագանքը ստիպում է ինձ ավելի արագացնել հերթական հատորների վրա աշխատանքը: Արդյունքում այս անգամ լույս է տեսել տարեգրքի միանգամից 4 հատոր.
    1. Գիրք Տասներորդ (75-216)
    2. Գիրք Տասնմեկերորդ (216-298)
    3. Գիրք Տասներկուերորդ (298-337)
    4. Գիրք Տասներեքերորդ (337-428)

    Այս հատորներում քննարկվում է ռազմա-քաղաքական բուռն իրադարձություններով հագեցած մի ամբողջ դարաշրջան, որն ընդգրկում է Հայ Արշակունիների կրտսեր ճյուղի Մեծ Հայքի գահի վրա հաստատվելու ժամանակաշրջանի սկզբից մինչև Մեծ Հայքի թագավորության անկումը ընկած ժամանակահատվածը: Մասնավորապես.
    1. Տասներորդ գրքում տրված է Երկուսի թագավորության ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է.
    • Հայպարթևա-Հռոմեական II պատերազմը (113-117),
    • Հայպարթևա-Հռոմեական III պատերազմը (161-166),
    • Հայպարթևա-Հռոմեական IV պատերազմը (186-198),
    • ինչպես նաև Հյուսիսային I պատերազմը (198-199):
    Գրքում արտացոլված է նաև Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության վրա ազդեցությունը պահպանելու, ինչպես նաև Ալանական թագավորության սարմատների շարունակվող ներխուժումները կասեցնելու ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև հռոմեական բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերին: Իրականացված վերլուծության և համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հայտնած տվյալների համադրման արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ հաճախ օտարազգի հեղինակներին խորթ են եղել հայկական աղբյուրները այդ իրադարձությունների վերաբերյալ և վերջիններս դրանք չեն օգտագործել իրենց աշխատությունների մեջ:
    2. Տասնմեկերորդ գրքում տրված է Մեկի թագավորության ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է
    • Հայպարթևա-Հռոմեական V պատերազմը (216-217),
    • Հայհռոմեա-Պարսկական պատերազմը (224-298),
    • ինչպես նաև Հայկական Յոթերորդ համաշխարհային գերիշխանություն ծավալման և փլուզման տարեգրությունը (199-252):
    Գրքում արտացոլված է նաև փոփոխված ռազմաքաղաքական պայմաններում Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության դեմ, ինչպես նաև հռոմեական բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությունը` մասնակցությունը մարտական գործողություններին Պալմիրայի իշխանության բանակի կազմում, հռոմեական բանակի կազմում Պալմիրայի իշխանության դեմ մղվող պայքարին, դեպի Հռոմեական կայսրության տարածք գերմանացիների, գոթերի, ֆրանկների, սարմատների ու գեթերի պարբերական ներխուժումների դեմ մղվող պատերազմներին և այլն: Հայրենական գրականության մեջ առաջին անգամ տրված և վերլուծված է նաև դեպի Հայաստան գոթերի արշավանքների տարեգրությունը:
    Իրականացված վերլուծության և համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հայտնած տվյալների համադրման արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ հաճախ օտարազգի հեղինակներին խորթ են եղել հայկական աղբյուրները այդ իրադարձությունների վերաբերյալ և վերջիններս դրանք չեն օգտագործել իրենց աշխատությունների մեջ: Մասնավորապես նորովի է վերլուծված և նկարագրված Հայհռոմեա-Պարսկական պատերազմը, որի առանձին իրադարձություններ, որոնց մասին տվյալներ են տալիս հռոմեական հեղինակները, մասնագիտական գրականության մեջ բավականին հայտնի են, սակայն որոշ իրադարձություններ էլ, որոնք արտացոլված են հայկական աղբյուրներում, վերլուծված են ոչ բավարար: Գրքում փորձ է արվել տալ այդ պատերազմի ամբոջական պատկերը` օտար և հայ հեղինակների տվյալների համադրումով ու դրանց համեմատական վերլուծությամբ, քանի որ առաջիններին, ինչպես նաև նրանց աշխատությունները հիմք ընդունած ժամանակակից օտարազգի մասնագետներին, հիմնականում խորթ են եղել հայկական աղբյուրները այդ իրադարձությունների վերաբերյալ և վերջիններս դրանք չեն օգտագործել իրենց աշխատությունների մեջ:
    3. Տասներկուրորդ գրքում տրված է Խաչի դյուցազունների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված են.
    • ընդհարումները, որոնք ծայր առան Մեծ Հայքի թագավորությունում քրիստոնեությունը, որպես պետական կրոն ընդունելու հետ կապված (301),
    • Հյուսիսային II պատերազմը (313-315),
    • Հյուսիսային III պատերազմը (335-336),
    • Ինչպես նաև փոփոխված ռազմաքաղաքական պայմաններում Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի, Ալանական և Մազքութական թագավորությունների դեմ
    Ներկայացված է նաև հռոմեական բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությունը` վերջիններիս մասնակցությունը դեպի Հռոմեական կայսրության տարածք գոթերի և սարմատների պարբերական ներխուժումների դեմ մղվող պատերազմներին: Անդրադարձ է կատարվել նաև Հռոմում քաղաքացիական պատերազմ վարող ուժերի կազմում Հայկական բանակի և Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերին, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորության ներքաղաքական պայքարի պատմությանը:
    Իրականացված վերլուծության արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ հաճախ հայկական սկզբնաղբյուրների հայտնած տվյալները լիովին անհիմն հայտարարվել են <<հնարովի և վիպական>>, ինչը հնարավորություն չի տվել լիարժեք ուսումնասիրել դրանք: Մասնավորապես Հովհան Մամիկոնյանի հայտնած տվյալների հիման վրա հայրենի գրականության մեջ առաջին անգամ ներկայացվել է Հյուսիսային II պատերազմը, որը, այն դեպքում, երբ ժամանակաշրջանի այլ իրադարձությունները քիչ թե շատ ներկայացված են կամ վերլուծված, սույն գրքում, որպես Հայ ժողովրդի ռազմական պատմության բաղկացուցիչ մաս, ներկայացված է առաջին անգամ:
    4. Տասներեքերորդ գրքում արտացոլված է Խաչի ասպետների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է.
    • Հայ-Պարսկական II պատերազմը (337-387),
    • Պարսկա-Բյուզանդական I պատերազմը (419-422),
    • Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի և Մազքութական թագավորությունների դեմ, ինչպես նաև պարսկական բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությունը` վերջիններիս մասնակցությունը Պարսից թագավորության տարածք հոների, հիոնիտների և քուշանների պարբերական ներխուժումների դեմ մղվող պատերազմներին:
    Անդրադարձ է կատարվել նաև Հռոմում քաղաքացիական պատերազմ վարող ուժերի կազմում Հայկական բանակի և Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերին, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորության ներքաղաքական պայքարի պատմությանը:
    Իրականացված վերլուծության արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ հաճախ կրկին հայկական սկզբնաղբյուրների հայտնած տվյալները հայտարարվել են <<հնարովի և վիպական>>, ինչը հնարավորություն չի տվել լիարժեք ուսումնասիրել դրանք: Մասնավորապես իրականացված վերլուծության արդյունքում հայրենի գրականության մեջ առաջին անգամ տրվել է Փավստոս Բյուզանդի և մասսամբ էլ Մովսես Խորենացու աշխատության մեջ տեղ գտած իրադարձությունների ժամանակագրական հաջորդականությունը, վերլուծվել է պարսկական բանակի որդեգրած մարտավարությունը և այլն: Այս ամենի արդյունքում, տալով բավարար հիմնավորումներ, վերականգնվել է Հայ-Պարսկական II պատերազմի իրական պատկերը և տարեգրությունը, նորովի վերլուծության է ենթարկվել մարտնչող կողմերի բանակների թվակազմերը, իսկ <<հնարովի և վիպական>> հռչակված գրեթե բոլոր իրադարձությունները տառացիորեն գտել են իրենց ճշգրիտ տեղը իրադարձությունների տրամաբանական շղթայում:

    ... Հարգելի ընթերցող. Ուզում եմ տեղեկացնել քեզ, որ գրքերը առայժմ կան միայն Մաշտոցի պողոտայի վրա գտնվող նախկին <<Բուկինիստ>> գրախանութում, ինչպես նաև Հարավ-արևմտյան թաղամասի (<<Բանգլադեշ>>) գրախանութում` նոր եկեղեցու դիմաց: Տեխնիկական պատճառներով նոր հրատարակված հատորները առայժմ չկան Հրապարակի վրայի 2 գրախանութներում, սակայն արդեն մյուս տարվա սկզբում դրանք այնտեղ էլ կլինեն: Ի դեպ, ես գտնվում եմ Երևանում, և, եթե ցանկություն կա, ապա կարող եք [email protected] մաիլով ինձ նամակ ուղարկել, որից հետո գրքերը կստանաք հենց ինձնից` բնականաբար հեղինակային ստորագրությամբ:
    Ուզում եմ հայտնել նաև, որ, գրքերը լիովին հասանելի են նաև օտար երկրներում գտնվող մեր հայրենակիցներին: Այն ձեռք բերելու համար ընդամենը պետք է [email protected] մաիլով ինձ ուղարկել հասարակ էլեկտրոնային մի նամակ և ես այն կուղարկեմ փոստով: Նման ձևով ես գիրքը ուղարկել եմ արդեն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իմ հայրենակիցներին. օրինակ` գրքերը Նախոդկա են հասել 13 օրում, Մոսկվա` 7 օրում, Հոլանդիա` 10 օրում, Լոս-Անջելես` 12 օրում և այլն…

    ... Հարգելի ընթերցող. երբ ես դեռ նոր էի սկսել հրատարակել սույն մատենաշարը, բազում հարցերի մեջ ինձ հուզում էր նաև այն, թե արդյո՞ք պետքական գործ եմ անում և արդյո՞ք այս աշխատանքը կհետաքրքրի հայ ընթերցողին: Այժմ այդ հարցի պատասխանը ես գտել եմ, քանզի Տարեգրքի նախորդ հատորներին ծանոթացած իմ բազում ընթերցողների կողմից ես ստանում եմ խիստ դրական արձագանքներ: Կարծես ստեղծվում է մի տպավորություն, որ ես հագեցնում եմ վաղուց ի վեր մարդկանց տանջող մի ծարավ, ծարավ` իմանալ սեփական ժողովրդի ռազմական պատմությունը: Այժմ ես զգում եմ, որ վաղուց էր հասունացել պահանջը ունենալ հայ ժողովրդի անցած ռազմական ուղու ընդգրկուն և միաժամանակ սպառիչ մի տեղեկատու, որի բացակայությունը շատ զգալի էր: Սույն աշխատանքը կոչված է լրացնելու հենց այդ բացը...
    Ընթերցողներիս դրական արձագանքը ինձ շատ է ուրախացնում: Ավելին, այն ինձ հսկայական լիցք և ոգևորություն է հաղորդում, որը չափազանց անհրաժեշտ է Տարեգրքի հրատարակությունը շարունակելու համար: Բացի այդ ուրախացնում է նաև այն հանգամանքը, որ եթե այս թեման դեռևս շարունակում է հուզել հայ հասարակությանը, նշանակում է դեռ ամեն ինչ չէ, որ ծածկվել է գլոբալիզացված և կոսմոպոլիտիզմի շնչով հագեցած կեղծ-առաջադիմական գաղափարախոսության թանձր շերտով:
    Ես անսահման ուրախ եմ, որ պետքական գործ եմ անում ազգիս համար…

    Հարգանքով Մհեր Հակոբյան
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #43
    Մշտական անդամ Bergmann-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2007
    Հասցե
    Հայաստանի Բռնապետություն
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փոքր Արշակունիների դարաշրջան - 75-428

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը

    • ինչպես նաև Հայկական Յոթերորդ համաշխարհային գերիշխանություն ծավալման և փլուզման տարեգրությունը (199-252):
    Այսի՞նքն
    Հայրենական գրականության մեջ առաջին անգամ տրված և վերլուծված է նաև դեպի Հայաստան գոթերի արշավանքների տարեգրությունը:
    Կարելի՞ է ավելի մանրամասն, դա ե՞րբ է եղել, առաջին անգամ եմ լսում

  14. #44
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փոքր Արշակունիների դարաշրջան - 75-428

    Մեջբերում:
    Lion-ի խոսքերից

    • ինչպես նաև Հայկական Յոթերորդ համաշխարհային գերիշխանություն ծավալման և փլուզման տարեգրությունը (199-252):


    Այսի՞նքն
    Բեռգման ջան, ըստ իմ ուսումնասիրությունների հայ ժողովուրդը իր 5000-ամյա պատմության ընթացքում 7 անգամ հասել է համաշխարհաին /իհարկե իր ժամանակների պատկերացումներով ասած/ գերիշխանության: Սա վերջին` Յոթերորդ գերիշխանությունն է: Մի շտապիր թերհավատորեն մոտենալ այս խոսքերին, եղբայր, ու հավատա, որ դու խոսում ես մի մարդու հետ, որը չափազանց լավ գիտի իր ժողովրդի պատմությունը և արդեն 10 ամիս է հասարակությանն է ներկայացնում իր գրքերը, որոնցում տպագրված դեռ ոչ մի տառ չի ժխտվել...

    Յոթերորդ գերիշխանությունը սկսվեց 199 թ-ին, երբ Խոսրով 1-ին Քաջը, վրեժ լուծելով Խազարա-Բասիլական թագավորությունից իր հոր մահվան համար, հսկայական բանակով անցավ Դերբենդի լեռնանցքով և իրեն ենթարկեց Խազարա-Բասիլական թագավորությունը: Արդեն այդ ժամանակ ողջ Անդրկովկասը և Վոլգայի ողջ հարավային հովիտը ընդունում էր Մեծ Հայքի թագավորության գերիշխանությունը: Գերիշխանությունը ավելի լայնացավ, երբ Խոսրովը պայքար սկսեց Սասանյանների դեմ - Նրան հաջողվեց իր տիրապետության սահմանները հասցնել մինչև Քուշանական թագավորության արևմտյան սահման /Միջին Ասիայի հարավ/ և Կենտրոնական Միջագետք, թեև պետք է ասել, որ այս տարածքներում գերիշխանությունը կայուն բնույթ չուներ և պահվում էր միայն Հայկական բանակի գրեթե ամենամյա արշավանքների շնորհիվ: Այն բանից հետո, երբ Խոսրովը 252 թ-ին դավադրաբար սպանվեց, փլուզվեց նաև նրա ստեղծած գերիշխանությունը...

    Մեջբերում:
    Հայրենական գրականության մեջ առաջին անգամ տրված և վերլուծված է նաև դեպի Հայաստան գոթերի արշավանքների տարեգրությունը:

    Կարելի՞ է ավելի մանրամասն, դա ե՞րբ է եղել, առաջին անգամ եմ լսում
    Խոսքը այն մասին է, որ արդեն 3-րդ դարի կեսերից, այն բանից հետո, երբ գոթերը գրավեցին Ղրիմը, նրանք սկսեցին ավարառուական արշավանքներ իրականացնել` ծովով ներխուժելով Փոքր Ասիա և Հայաստան: Հաշվվում է առնվազն 4 այդպիսի ներխուժում, որոնցից մեկի արդյունքում Տրապիզոնը լիովին ավերվեց: Այդ իրադարձությունների մասին տվյալներ են տալիս հռոմեական աղբյուրները, ինչը մեր պատմագիտության կողմից լիովին անտեսվել է
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. #45
    Մշտական անդամ Bergmann-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2007
    Հասցե
    Հայաստանի Բռնապետություն
    Գրառումներ
    172
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Փոքր Արշակունիների դարաշրջան - 75-428

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Յոթերորդ գերիշխանությունը սկսվեց 199 թ-ին, երբ Խոսրով 1-ին Քաջը, վրեժ լուծելով Խազարա-Բասիլական թագավորությունից իր հոր մահվան համար, հսկայական բանակով անցավ Դերբենդի լեռնանցքով և իրեն ենթարկեց Խազարա-Բասիլական թագավորությունը: Արդեն այդ ժամանակ ողջ Անդրկովկասը և Վոլգայի ողջ հարավային հովիտը ընդունում էր Մեծ Հայքի թագավորության գերիշխանությունը: Գերիշխանությունը ավելի լայնացավ, երբ Խոսրովը պայքար սկսեց Սասանյանների դեմ - Նրան հաջողվեց իր տիրապետության սահմանները հասցնել մինչև Քուշանական թագավորության արևմտյան սահման /Միջին Ասիայի հարավ/ և Կենտրոնական Միջագետք, թեև պետք է ասել, որ այս տարածքներում գերիշխանությունը կայուն բնույթ չուներ և պահվում էր միայն Հայկական բանակի գրեթե ամենամյա արշավանքների շնորհիվ: Այն բանից հետո, երբ Խոսրովը 252 թ-ին դավադրաբար սպանվեց, փլուզվեց նաև նրա ստեղծած գերիշխանությունը...
    Եթե դա այդպես լիներ, ապա նա պետք է գրավեր ողջ Պարսկաստանը, այն էլ հզոր Սասանյանների օրոք, երբ Հայաստանը Հռոմի ու Պարսկաստանի կռվախնձորն էր

    Իսկ սա հեչ համաշխարհային իշխանության նման չի
    Կցված նկարներ Կցված նկարներ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (24.08.2009)

Էջ 3 89-ից ԱռաջինԱռաջին 12345671353 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ ժողովրդի ռազմական պատմություն
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 120
    Վերջինը: 18.05.2025, 14:11
  2. Հայ ժողովրդի առաջնորդները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 355
    Վերջինը: 13.11.2018, 16:15
  3. Գրառումներ: 25
    Վերջինը: 24.03.2009, 22:22
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 26.03.2007, 19:01
  5. Գրառումներ: 2
    Վերջինը: 20.03.2007, 19:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •