Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե նկատել ես, ես որևե գործ անողի չեմ մեղադրում, խոսում եմ միայն այն մասին, որ չի կարելի կուրորեն հավատալ այն մարդկանց, որոնք երեկ այսօրվաններից չէին տարբերվում,
Կուկ ջան, ի տարբերություն քեզ, բիձան մեծացել ու դաստիարակվել է սովետական իրականության պայմաններում -ուր սրիկայության, ճիճվության ու դոդության պլանկեն հիմիկվանի պես անմակարդակ ցածր ու էդքան բազմազան չէր:
Մենք ունեինք մեր դոգմատիկ պատկերացումները, թե տականքը ինչքան տականք կարող է լինել, կամ էլ թե հերոս ասածն ինչին է վերաբերում: Մենք չէինք պատկերացնում, թե ընտրություն կեղծող խելագարը կարող է միաժամանակ հերոս էլ կարգվել, կամ գեղցի մկները սկզբում որպես գործիք, հետագայում էլ որպես գլխավոր օրենսդիր կաշխատեն, կամ էլ դոդ անունով մեկը գարշոկ թափողից, բոլոր երեք նախագահների աջակցությամբ, կդառնա ազգի պապա ու թագավորանիստ ամրոց կկառուցի Երևանի գլխին:
Կուկ ջան, իրերի բերումով հիմա դու մեր հարիֆություն-անիրազեկութկան-ապաշնորհության պատճառով գոյացած շատ ավելի մեծ դիապազոնի իրականություն ես տեսնում, քան ես կարող էի պատկերացնել էն տարիներին:
Իհարկե մեղավոր եմ, որ ժամանկին չեմ նկատել, հասկացել ու կյանքի գնով տարբեր դեգեներատների ճամփան չեմ փակել: Բայց ոչ բոլորն են քո պես խելոք: Հիմա հո տեսնում ես, թե ուր ենք հասել՞: Ես չեմ արել, դե դու արա: Ես եմ խանգարում՞:
Արածս ինչ է՞- փորձում եմ իմ իմացածը ներկայացնել, որ նույն փոցխին նորից դեմ չառնենք: Ստում եմ՞, խաբում՞, խեղաթյուրում՞: Գոնե մի ապացույց ունես՞
Դուրդ չի գալիս: Հասկանում եմ, իմ հեքիաթի հերոսներին էլ եթե կեղծ ու սուտ հանեն, ես էլ կըմբոստանամ:
Ես իմ իմացածն եմ ասում, դու քոնը: Ես քո տեսակետները հաշվի կառնեմ, դու էլ մի գուցե իմ ասածներից մի քիչ ավելի սթափվես: Փորձիր փաստերին սթափ նայել, այլ ոչ թե դուր չեկածը մի կողմ դնել, առավել ևս առանց ստուգելու ժխտել:
Բիձա ջան, հասկացա ասածներդ, առանց ինչ-որ տրամադրվածությամբ: Լրիվ պարզ պատկերացնում եմ, հավատա: Բա՛յց: Հիմա ասա, թե ինչ ես առաջարկում անել: Լևոնը հանցագործ ա, հիմա խաղեր ա տալիս մեջքին հրեշտակի թևեր դրած, ներկայիս իշխանությունները հանցագործ են, ինչ անում են, ավելի լկտի ձևով են անում, քան (ձեր ասած) լկտիության հիմնադիր Լևոնն էր անում (կարծես թե մինչև Լևոնը լկտիություն չի եղել, մարդիկ չգիտեին, որ տենց բան կա, որ կարելի ա անել): Վերջ, էլ երրորդ կողմ չկա ստեղ, էս երկուսն են: Մնացածը իշխանությւոնների խամաճիկներն են, հլու-հնազանդ կամակատարները, որոնք միշտ առիթ են ման գալիս իշխանություններին քծնելու, նրանց ծառայելու: Դե հիմա ասա՝ էս ժողովուրդն ինչ պետքա անի: Պետքան նայի էս երկու բևեռին ու ասի՝ ես ոչինչ չեմ անում, որտև երկուսն էլ հանցագործ են, մեկը մյուսի շարունակությունն ե՞ն: Է հետո՞: Եվ ով ա տուժելո՞ւ, եթե ժողովուրդը ձեռքերը լվա, ո՞ւմ ա ձեռնտու ժողովրդի՝ ձեռքերի լվացումը: Իհարկե իշխանություններին: Ու ի՞նչ կանեն իշխանությունները: Կշարունակեն իրենց լկտիությունը, թալանը, գռփումը... Ու ավելի լկտի ձևով կանեն դա: Ամեն նոր լկտիություն տեսնելուց ասում ենք՝ էս մեկը վերջն էր, սրանից էնկողմ էլ տեղ չկա, մեկ էլ հոպ՝ արի ու տես, որ սխալվում ենք, սրանց՝ լկտիություն արտադրող ֆանտազիան անսահմանափակ հնարավորություններ ունի: Հիմա դու մի բան առաջարկի, որը էս ժողովրդին ձեռնտու կլինի: Բիձա մարդ ես, ինձնից երևի երկու անգամ ավելի շատ ձմեռ ես ապրել, ոնց որ չամուռ կոշիկ ծախողներն են ասում՝ ինձնից երկու անգամ շատ սուր քթով կոշիկ ես մաշել, ասա՝ ի՞նչ անենք, որ լավ լինի: Մենակ չասես՝ նոր, սուրբ լիդերի սպասեք, որտև էդ սպասելը շատ դժվար ա, էդ սպասելու ընթացքում թալանն ու լկտիությունը շարունակվում ա, կարողա չհասցնի էդ սուրբ, գլխին ֆռացող օղակով լիդերը գա մեզ փրկի: Հիմա ա պետք գործել, հիմիկվա մեր անելիքը ասա՝ ինչ պետքա լինի, որ ճիշտ համարես: