Ճիշտ է, ու նպատալը միշտ էլ մեկն է եղել, իսկ քաղափարախոսությունները անթիվ… մարդու ստեղծված օրվանից մինչև էսօր առավոտ ազատությունը եղել է մարդու միակ գերագույն նպատակը ու նրա հետ են կապվել մնացածը… բոլոր գաղափարախոսություններն էլ ազատության մասին են ու նրա ձեռքբերման… մարքսիզմը բացառություն չի կազմում… իդեպ մարքսիզմն այդքան էլ վատ գաղափարախոսություն չի եթե չի պարտադրվում… որ գաղափարախոսությունն էլ պարտադրես արդյունքը նույնն է… հիմա եթե ասում ես գնանք մի գաղափարախոսության հետևից, ես դա սխալ եմ համարում որովհետև մեր դեպքում դա կնշանակի որ բոլոր քաղաքական ուժերը մտնելու են մի կուսակցության մեջ, որը ոչ միայն մեր երկրում այլ որևէ երկրում իրականցնելի չի եթե նպատակդ դիկտատուրան չի … նպատակները կարելի է ճիշտ սահմանել, բայց անհնար է հանգել միակ ճիշտ գաղափարախոսության … ես ընդհակառակը կարծում եմ այսօր ընդհանրապես գաղափարախոսության մասին չարժե խոսել քանի որ դա ավելի շուտ կպառակտի քան կմիավորի… մեր պայմաններում նպատակի շոըրջը համախմբվելը միակ հնարավոր տարբերակն է մինչև էս ռեժիմը վերացվի, իսկ դրանից հետո ինչքան շատ գաղափարախոսություն էնքան լավ… ես բազմազանություն եմ սիրում…
ԱՄՆ-ը վերջին 8 տարին ղեկավարել է Բուշը, կարծում եմ նրա "տաղանդի" մասին լսած կաս… ու միակ "տաղանդավորը" չի եղել իրանց պատմության մեջ, բայց ամենաանտաղանդն ա եղել, նույնիսկ հայկական ստանդարտներով… Գերմանացիներն ունեցան 2 հատ լիդեր որ նրանց պրակտիկորեն տարավ կատաստրոֆայի (ու ոչ միայն նրանց)… Իտալացիները նույնպես… Իսպանացիների Ֆրանկոն… Չիլին… Հռոմն է ունեցել… Ռուսաստանը… բոլոր երկրներ էլ իրենց պատմության մեջ ունեցել է դեբիլներ, մի վագոն սեռի ու մի քանի հատ շատ ուժեղ…
Քրդերն ունեցել և ունեն բավականին լավ լիդերներ ես անունները լավ չգիտեմ, բայց հիմակվա Իրաքի նրանց լիդերները բավականին ճկուն քաղաքականություն են վարում… պաղեստինցիների Մահմուդ Աբասին կամ Արաֆաթին համենայն դեպս դեբիլ չես ասի… Կան շատ ժողովուրդներ որոնց ղեկավար լինելն էդքան հեշտ չի որովհետև դրանց ոչ միայն ղեկավարել է պետք այլ կազմակերպել ընենց որ դառնան գործոն քաղաքականության մեջ… ու հավատա մենակ ղեկավարն էդ բանը չի արող անել… մի քանի հատ էլ ասեմ…բալուճները, հազարները, աֆրիկան…
այսինքն մենակ անձի հատկությունը բավական չէ, ԱՄՆ-ում բավական հայ քաղաքական գործիչներ կան, բայց հայաստանում չկա… Նապոլեոնը կորսիկացի էր, բայց Ֆրանսիայում եղավ Նապոլեոն… Պարսկաստանի Այա Թոլլան ադրբեջանցի է…
Վիշ ապեր… տարօրինակ չի որ մեր ժողովուրդն էսքան տաղանդավոր ու հանճարեղ զավակներ ունի ու ընդամենը մատների վրա կարաս հաշվես թե քանիսն է Հայաստանում դրսեվորել կազմակերպվել ու ձևավորվել…
Բայց հանուն արդարության ասեմ որ էսօր մեր միակ փրկությունը երևի քո ասած ղեկավարի մեջ է որը կարող է սկիզբ դնել մեր հասարակության ձևավորման… բայց հրաշքներ մի քիչ դժվար է սպասել… ես կարծում եմ որ ինչ որ բան այնուամենայնիվ կլինի… եթե մինչև հիմա էս ֆորումն եմ գալիս ուրեմն հավատում եմ
Էջանիշներ