User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ըստ ձեզ՝ իշխանափոխություն կլինի՞

Քվեարկողներ
177. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, անպայման:

    75 42.37%
  • Ոչ, չեմ կարծում:

    88 49.72%
  • Ինձ ի՞նչ, չի հետաքրքրում:

    14 7.91%
Էջ 28 31-ից ԱռաջինԱռաջին ... 182425262728293031 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 406 համարից մինչև 420 համարի արդյունքները՝ ընդհանուր 455 հատից

Թեմա: Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

  1. #406
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիձու հորեղբայրները վաղուց հողում են, մեծ հորեղբայրս էլ թուրքերի կողմից ոչ թե սպանված, այլ կախաղան է հանված :
    Եթե տեղյակ չես, ապա հիշեցնեմ, որ քո սիրելին- ԼՏՊ-ն ղարաբաղյան պատերազմի ծանր օրերին, երբ ճակատը բոլոր կողմերից նեղացել ու մոտեցել էր Ստեփանակերտին ու Ղափանն ու Գորիսն էլ գնդակոծության տակ էին, ստիպված էր զիջելու ընդիմության պահանջին- ընդունել ընդիմության առաջնորդներին: Հեռուստատեսությամբ էլ է ցուցադրվելայդ "պատմական" հանդիպումը: Ծխամորճը ձեռքին ընդունեց ընդիմության ներկայացուցիչներին ու որպես զիջում ասեց- դե վերցրեք պատերազմի պատասխանատվությունը ու ձեններդ կտրեք: Վազգեն Սարգսյան այժմ հերոս հորջորջվածը իր տեղը զիջեց: Վազգեն Մանուկյանը նշանակվեց պաշտպանության նախարար ու մի քանի օր անց կատարվեց Ղափանի լեզվակը գրավելու օպերացիան:
    Ոնց տեսնում ես, որոշ բաներ իմանալու ու հասկանալու համար պետք է ոչ թե կուրորեն հավատալ առաջնորդներին, այլ հետևել դեպքերին:
    "Կարծեմ"-դ անհիմն է, քանի որ ես եմ եղել հրապարակում կանգնած փետրվարի 18-ից սկսաց, /ոնց հասկանում եմ ԴՎ-ի հետ/, գիտեմ ով երբ է հայտնվել, ինչպես, և ինչ է արել:
    Հետո՞, Բիձա ջան, բա ի՞նչ էիք անում Հրապարակում, որ սենց եղավ, որ էդ կեղտոտ Տեր-Պետրոսյանը եկավ ու սկսեց թալանել երկիրը, տանուլ տալ պատերազմը, հիմնադրեց (մինչ այդ երբևէ գոյություն չունեցած) ընտրակեղծիքների ապարատը և այլ չարագործություններ կատարեց: Կուրորեն հավատում էիք առաջնորդի՞ն, թե՞ հետևում էիք իրադարձություններին: Ի՞նչ արդյունքի հասաք դուք, ի՞նչը տարաք դեպի լավը՝ դրականը: Ոչի՞նչ: Իսկ ինչո՞ւ: Չկարողացա՞ք: Ու հիմա ամեն ինչից հիասթափված, ձեր՝ ինչ-որ բան դեպի դրականը փոխելու հնարավորության բացակայության գիտակցումից դրդված, մեղադրում եք նրանց, ովքեր փորձում են ինչ-որ բա՞ն փոխել: Իսկ ինչո՞ւ չպետք է փոխեն, որովհետև դուք չե՞ք կարողացել փոխել, թե՞ փոխել եք, հետո ձեր առաջնորդներին կուրորեն հավատալու հետևանքով բացասական արդյունքի եք հասել:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #407
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    էհ, ժո՛ղ, թո՛ղ լինի էլի, վիզ պետք ա

  3. #408
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետո՞, Բիձա ջան, բա ի՞նչ էիք անում Հրապարակում, որ սենց եղավ, որ էդ կեղտոտ Տեր-Պետրոսյանը եկավ ու սկսեց թալանել երկիրը, տանուլ տալ պատերազմը, հիմնադրեց (մինչ այդ երբևէ գոյություն չունեցած) ընտրակեղծիքների ապարատը և այլ չարագործություններ կատարեց: Կուրորեն հավատում էիք առաջնորդի՞ն, թե՞ հետևում էիք իրադարձություններին: Ի՞նչ արդյունքի հասաք դուք, ի՞նչը տարաք դեպի լավը՝ դրականը: Ոչի՞նչ: Իսկ ինչո՞ւ: Չկարողացա՞ք: Ու հիմա ամեն ինչից հիասթափված, ձեր՝ ինչ-որ բան դեպի դրականը փոխելու հնարավորության բացակայության գիտակցումից դրդված, մեղադրում եք նրանց, ովքեր փորձում են ինչ-որ բա՞ն փոխել: Իսկ ինչո՞ւ չպետք է փոխեն, որովհետև դուք չե՞ք կարողացել փոխել, թե՞ փոխել եք, հետո ձեր առաջնորդներին կուրորեն հավատալու հետևանքով բացասական արդյունքի եք հասել:
    Եթե նկատել ես, ես որևե գործ անողի չեմ մեղադրում, խոսում եմ միայն այն մասին, որ չի կարելի կուրորեն հավատալ այն մարդկանց, որոնք երեկ այսօրվաններից չէին տարբերվում,
    Կուկ ջան, ի տարբերություն քեզ, բիձան մեծացել ու դաստիարակվել է սովետական իրականության պայմաններում -ուր սրիկայության, ճիճվության ու դոդության պլանկեն հիմիկվանի պես անմակարդակ ցածր ու էդքան բազմազան չէր:
    Մենք ունեինք մեր դոգմատիկ պատկերացումները, թե տականքը ինչքան տականք կարող է լինել, կամ էլ թե հերոս ասածն ինչին է վերաբերում: Մենք չէինք պատկերացնում, թե ընտրություն կեղծող խելագարը կարող է միաժամանակ հերոս էլ կարգվել, կամ գեղցի մկները սկզբում որպես գործիք, հետագայում էլ որպես գլխավոր օրենսդիր կաշխատեն, կամ էլ դոդ անունով մեկը գարշոկ թափողից, բոլոր երեք նախագահների աջակցությամբ, կդառնա ազգի պապա ու թագավորանիստ ամրոց կկառուցի Երևանի գլխին:
    Կուկ ջան, իրերի բերումով հիմա դու մեր հարիֆություն-անիրազեկութկան-ապաշնորհության պատճառով գոյացած շատ ավելի մեծ դիապազոնի իրականություն ես տեսնում, քան ես կարող էի պատկերացնել էն տարիներին:
    Իհարկե մեղավոր եմ, որ ժամանկին չեմ նկատել, հասկացել ու կյանքի գնով տարբեր դեգեներատների ճամփան չեմ փակել: Բայց ոչ բոլորն են քո պես խելոք: Հիմա հո տեսնում ես, թե ուր ենք հասել՞: Ես չեմ արել, դե դու արա: Ես եմ խանգարում՞:
    Արածս ինչ է՞- փորձում եմ իմ իմացածը ներկայացնել, որ նույն փոցխին նորից դեմ չառնենք: Ստում եմ՞, խաբում՞, խեղաթյուրում՞: Գոնե մի ապացույց ունես՞
    Դուրդ չի գալիս: Հասկանում եմ, իմ հեքիաթի հերոսներին էլ եթե կեղծ ու սուտ հանեն, ես էլ կըմբոստանամ:
    Ես իմ իմացածն եմ ասում, դու քոնը: Ես քո տեսակետները հաշվի կառնեմ, դու էլ մի գուցե իմ ասածներից մի քիչ ավելի սթափվես: Փորձիր փաստերին սթափ նայել, այլ ոչ թե դուր չեկածը մի կողմ դնել, առավել ևս առանց ստուգելու ժխտել:

  4. #409
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    այ երբ որ մեր ժողովուրդը այս բուֆալոների մակարդակին հասնի. այն ժամանակ արդեն կարելի է երազել իշխանափոխության մասին:
    Նայեք, չեք փոշմանի, այսպիսի
    http://www.youtube.com/watch?v=LU8DDYz68kM
    Շատ ուսանելի էր:
    Գոմեշ-/առյուծներ+ կոկորդիլոս/ հարաբերակցությունն էլ շատ մոտ է մեր դեպքին: Տարբերությունն այն է, որ գոմեշի խելքն իրեն բավարարում է, մերը-ոչ:

  5. #410
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե նկատել ես, ես որևե գործ անողի չեմ մեղադրում, խոսում եմ միայն այն մասին, որ չի կարելի կուրորեն հավատալ այն մարդկանց, որոնք երեկ այսօրվաններից չէին տարբերվում,
    Կուկ ջան, ի տարբերություն քեզ, բիձան մեծացել ու դաստիարակվել է սովետական իրականության պայմաններում -ուր սրիկայության, ճիճվության ու դոդության պլանկեն հիմիկվանի պես անմակարդակ ցածր ու էդքան բազմազան չէր:
    Մենք ունեինք մեր դոգմատիկ պատկերացումները, թե տականքը ինչքան տականք կարող է լինել, կամ էլ թե հերոս ասածն ինչին է վերաբերում: Մենք չէինք պատկերացնում, թե ընտրություն կեղծող խելագարը կարող է միաժամանակ հերոս էլ կարգվել, կամ գեղցի մկները սկզբում որպես գործիք, հետագայում էլ որպես գլխավոր օրենսդիր կաշխատեն, կամ էլ դոդ անունով մեկը գարշոկ թափողից, բոլոր երեք նախագահների աջակցությամբ, կդառնա ազգի պապա ու թագավորանիստ ամրոց կկառուցի Երևանի գլխին:
    Կուկ ջան, իրերի բերումով հիմա դու մեր հարիֆություն-անիրազեկութկան-ապաշնորհության պատճառով գոյացած շատ ավելի մեծ դիապազոնի իրականություն ես տեսնում, քան ես կարող էի պատկերացնել էն տարիներին:
    Իհարկե մեղավոր եմ, որ ժամանկին չեմ նկատել, հասկացել ու կյանքի գնով տարբեր դեգեներատների ճամփան չեմ փակել: Բայց ոչ բոլորն են քո պես խելոք: Հիմա հո տեսնում ես, թե ուր ենք հասել՞: Ես չեմ արել, դե դու արա: Ես եմ խանգարում՞:
    Արածս ինչ է՞- փորձում եմ իմ իմացածը ներկայացնել, որ նույն փոցխին նորից դեմ չառնենք: Ստում եմ՞, խաբում՞, խեղաթյուրում՞: Գոնե մի ապացույց ունես՞
    Դուրդ չի գալիս: Հասկանում եմ, իմ հեքիաթի հերոսներին էլ եթե կեղծ ու սուտ հանեն, ես էլ կըմբոստանամ:
    Ես իմ իմացածն եմ ասում, դու քոնը: Ես քո տեսակետները հաշվի կառնեմ, դու էլ մի գուցե իմ ասածներից մի քիչ ավելի սթափվես: Փորձիր փաստերին սթափ նայել, այլ ոչ թե դուր չեկածը մի կողմ դնել, առավել ևս առանց ստուգելու ժխտել:
    Բիձ ընգեր, լրիվ համոզիչ ես ասում ու քո պեսսիմիզմը շատ ճշմարիտ ա նայվում, անառարկելի… բայց, բայց… էն ինչ որ մեզ համար անլուծելի ու անհնարին է թվում կարող է լուծել երիտասարդ, անփորձ, էնտոիզիաստ ու ոգևորությամբ բռնկվածը… հավատա… ու մենք սխալ ենք լինելու… էն ինչ մեզ համար անհնար է, նրանց համար իրականացնելի… շատ հնարավոր է որ նրանք չհասնեն ինչ մենք անհնար ենք համարում, բայց դրանից կստացվի մի բան որ մեր մտքով էլ չի անցնում… լավ իմաստով…

    եղել ա տենց բան դրա համար եմ ասում…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (28.11.2009)

  7. #411
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե նկատել ես, ես որևե գործ անողի չեմ մեղադրում, խոսում եմ միայն այն մասին, որ չի կարելի կուրորեն հավատալ այն մարդկանց, որոնք երեկ այսօրվաններից չէին տարբերվում,
    Կուկ ջան, ի տարբերություն քեզ, բիձան մեծացել ու դաստիարակվել է սովետական իրականության պայմաններում -ուր սրիկայության, ճիճվության ու դոդության պլանկեն հիմիկվանի պես անմակարդակ ցածր ու էդքան բազմազան չէր:
    Մենք ունեինք մեր դոգմատիկ պատկերացումները, թե տականքը ինչքան տականք կարող է լինել, կամ էլ թե հերոս ասածն ինչին է վերաբերում: Մենք չէինք պատկերացնում, թե ընտրություն կեղծող խելագարը կարող է միաժամանակ հերոս էլ կարգվել, կամ գեղցի մկները սկզբում որպես գործիք, հետագայում էլ որպես գլխավոր օրենսդիր կաշխատեն, կամ էլ դոդ անունով մեկը գարշոկ թափողից, բոլոր երեք նախագահների աջակցությամբ, կդառնա ազգի պապա ու թագավորանիստ ամրոց կկառուցի Երևանի գլխին:
    Կուկ ջան, իրերի բերումով հիմա դու մեր հարիֆություն-անիրազեկութկան-ապաշնորհության պատճառով գոյացած շատ ավելի մեծ դիապազոնի իրականություն ես տեսնում, քան ես կարող էի պատկերացնել էն տարիներին:
    Իհարկե մեղավոր եմ, որ ժամանկին չեմ նկատել, հասկացել ու կյանքի գնով տարբեր դեգեներատների ճամփան չեմ փակել: Բայց ոչ բոլորն են քո պես խելոք: Հիմա հո տեսնում ես, թե ուր ենք հասել՞: Ես չեմ արել, դե դու արա: Ես եմ խանգարում՞:
    Արածս ինչ է՞- փորձում եմ իմ իմացածը ներկայացնել, որ նույն փոցխին նորից դեմ չառնենք: Ստում եմ՞, խաբում՞, խեղաթյուրում՞: Գոնե մի ապացույց ունես՞
    Դուրդ չի գալիս: Հասկանում եմ, իմ հեքիաթի հերոսներին էլ եթե կեղծ ու սուտ հանեն, ես էլ կըմբոստանամ:
    Ես իմ իմացածն եմ ասում, դու քոնը: Ես քո տեսակետները հաշվի կառնեմ, դու էլ մի գուցե իմ ասածներից մի քիչ ավելի սթափվես: Փորձիր փաստերին սթափ նայել, այլ ոչ թե դուր չեկածը մի կողմ դնել, առավել ևս առանց ստուգելու ժխտել:
    Բիձա ջան, հասկացա ասածներդ, առանց ինչ-որ տրամադրվածությամբ: Լրիվ պարզ պատկերացնում եմ, հավատա: Բա՛յց: Հիմա ասա, թե ինչ ես առաջարկում անել: Լևոնը հանցագործ ա, հիմա խաղեր ա տալիս մեջքին հրեշտակի թևեր դրած, ներկայիս իշխանությունները հանցագործ են, ինչ անում են, ավելի լկտի ձևով են անում, քան (ձեր ասած) լկտիության հիմնադիր Լևոնն էր անում (կարծես թե մինչև Լևոնը լկտիություն չի եղել, մարդիկ չգիտեին, որ տենց բան կա, որ կարելի ա անել): Վերջ, էլ երրորդ կողմ չկա ստեղ, էս երկուսն են: Մնացածը իշխանությւոնների խամաճիկներն են, հլու-հնազանդ կամակատարները, որոնք միշտ առիթ են ման գալիս իշխանություններին քծնելու, նրանց ծառայելու: Դե հիմա ասա՝ էս ժողովուրդն ինչ պետքա անի: Պետքան նայի էս երկու բևեռին ու ասի՝ ես ոչինչ չեմ անում, որտև երկուսն էլ հանցագործ են, մեկը մյուսի շարունակությունն ե՞ն: Է հետո՞: Եվ ով ա տուժելո՞ւ, եթե ժողովուրդը ձեռքերը լվա, ո՞ւմ ա ձեռնտու ժողովրդի՝ ձեռքերի լվացումը: Իհարկե իշխանություններին: Ու ի՞նչ կանեն իշխանությունները: Կշարունակեն իրենց լկտիությունը, թալանը, գռփումը... Ու ավելի լկտի ձևով կանեն դա: Ամեն նոր լկտիություն տեսնելուց ասում ենք՝ էս մեկը վերջն էր, սրանից էնկողմ էլ տեղ չկա, մեկ էլ հոպ՝ արի ու տես, որ սխալվում ենք, սրանց՝ լկտիություն արտադրող ֆանտազիան անսահմանափակ հնարավորություններ ունի: Հիմա դու մի բան առաջարկի, որը էս ժողովրդին ձեռնտու կլինի: Բիձա մարդ ես, ինձնից երևի երկու անգամ ավելի շատ ձմեռ ես ապրել, ոնց որ չամուռ կոշիկ ծախողներն են ասում՝ ինձնից երկու անգամ շատ սուր քթով կոշիկ ես մաշել, ասա՝ ի՞նչ անենք, որ լավ լինի: Մենակ չասես՝ նոր, սուրբ լիդերի սպասեք, որտև էդ սպասելը շատ դժվար ա, էդ սպասելու ընթացքում թալանն ու լկտիությունը շարունակվում ա, կարողա չհասցնի էդ սուրբ, գլխին ֆռացող օղակով լիդերը գա մեզ փրկի: Հիմա ա պետք գործել, հիմիկվա մեր անելիքը ասա՝ ինչ պետքա լինի, որ ճիշտ համարես:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. #412
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Դժբախտաբար մենք հայերս գախափարի հետևից գնացող չենք… մեզ անձն ա հետաքրքրում… անձին որ հավատում ենք հետևից գնում ենք, բայց որ անձը "մեռավ" նրա հետ մեզ համար մեռնում են նաև գաղափարները… դրա համար էլ մեր պատմության մեջ թագավորի "մեռնելուց" հետո վերացել ա նաև պետությունը ու շարունակական պետություն չենք ունեցել… էսօր էլ նույնը… Լևոնը պարտվեց ու նրա հետ պարտվեցին էն բոլոր գաղափարները որոնց համար պիտի որ դուրս եկած լինեինք… ու մինչև մարտի մեկը պայքարի ելած ժողոդուրդը մի ակընթարթում վերածվեց անտարբեր և 5000 դրամով ձայն վաճառողի… մի ակընթարթում… հավատալն ա դժվար… պարտությունը մեզ համար մահ ա , ամեն ինչի վերջը… մինչդեռ պարտությունն ընդամենը պարտություն ա՝ ժամանակավոր նահանջ, բայց ոչ մահ…

    …մենք ամեն ինչը կապում ենք միանշանակ առաջնորդի հետ, բայց մեր ժողովուրդը մյուս ժողովուրդների պես ունեցել ա լավ և վատ առաջնորդներ… բայց նրանք կարողանում են պետություն ու հասարակություն կառուցել… իսկ մենք ոչ…

  9. #413
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Դժբախտաբար մենք հայերս գախափարի հետևից գնացող չենք…
    կարծում եմ ոչ մի ժողովուրդ էլ, /նամանավանդ մեր պես փոքրաթիվ/ գաղափարի հետևից գնացող չեն: Օրինակ իտալացիք, կամ իսպանացիք, կամ ֆրանսիացիք…
    ով՞ ա գաղափարի հետրից գնացող, որպես ժողովուրդ:

    մենք սակայն ունենք մի գաղափար, որին հավատում ենք ինչպես բարի հեքրիաթի հերոսին: դա արդարության գաղափարն է: Ամեն հայ էլ /լինի գղփող թե գռփվող/ շատ ցավագին է տանում արդարության ոտնահարումը , մանավանդ եթե դա կատարվում է իր և իր մոտիկների հանդեպ:

  10. #414
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիձա ջան, հասկացա ասածներդ, առանց ինչ-որ տրամադրվածությամբ: Լրիվ պարզ պատկերացնում եմ, հավատա: Բա՛յց: Հիմա ասա, թե ինչ ես առաջարկում անել: Լևոնը հանցագործ ա, հիմա խաղեր ա տալիս մեջքին հրեշտակի թևեր դրած, ներկայիս իշխանությունները հանցագործ են, ինչ անում են, ավելի լկտի ձևով են անում, քան (ձեր ասած) լկտիության հիմնադիր Լևոնն էր անում (կարծես թե մինչև Լևոնը լկտիություն չի եղել, մարդիկ չգիտեին, որ տենց բան կա, որ կարելի ա անել): Վերջ, էլ երրորդ կողմ չկա ստեղ, էս երկուսն են: Մնացածը իշխանությւոնների խամաճիկներն են, հլու-հնազանդ կամակատարները, որոնք միշտ առիթ են ման գալիս իշխանություններին քծնելու, նրանց ծառայելու: Դե հիմա ասա՝ էս ժողովուրդն ինչ պետքա անի: Պետքան նայի էս երկու բևեռին ու ասի՝ ես ոչինչ չեմ անում, որտև երկուսն էլ հանցագործ են, մեկը մյուսի շարունակությունն ե՞ն: Է հետո՞: Եվ ով ա տուժելո՞ւ, եթե ժողովուրդը ձեռքերը լվա, ո՞ւմ ա ձեռնտու ժողովրդի՝ ձեռքերի լվացումը: Իհարկե իշխանություններին: Ու ի՞նչ կանեն իշխանությունները: Կշարունակեն իրենց լկտիությունը, թալանը, գռփումը... Ու ավելի լկտի ձևով կանեն դա: Ամեն նոր լկտիություն տեսնելուց ասում ենք՝ էս մեկը վերջն էր, սրանից էնկողմ էլ տեղ չկա, մեկ էլ հոպ՝ արի ու տես, որ սխալվում ենք, սրանց՝ լկտիություն արտադրող ֆանտազիան անսահմանափակ հնարավորություններ ունի: Հիմա դու մի բան առաջարկի, որը էս ժողովրդին ձեռնտու կլինի: Բիձա մարդ ես, ինձնից երևի երկու անգամ ավելի շատ ձմեռ ես ապրել, ոնց որ չամուռ կոշիկ ծախողներն են ասում՝ ինձնից երկու անգամ շատ սուր քթով կոշիկ ես մաշել, ասա՝ ի՞նչ անենք, որ լավ լինի: Մենակ չասես՝ նոր, սուրբ լիդերի սպասեք, որտև էդ սպասելը շատ դժվար ա, էդ սպասելու ընթացքում թալանն ու լկտիությունը շարունակվում ա, կարողա չհասցնի էդ սուրբ, գլխին ֆռացող օղակով լիդերը գա մեզ փրկի: Հիմա ա պետք գործել, հիմիկվա մեր անելիքը ասա՝ ինչ պետքա լինի, որ ճիշտ համարես:
    Կուկ ջան էս թեմայի վերնագրին նայած կաս՞- Կլինի արդյոք իշխանափոխություն՞:
    Մեզ համար իշխանափոխությունը դարձել է եղանակի գուշակության նման մի հարց- կլինի-չի լինի, մեզանից չի կախված:
    Ամառը մի երեք ամիս տեսություններ էի առաջ տանում, թե ամեն մեկը թող իր բարեկամական-ընկերական շրջանակի սրիկային կարգի հրավիրի- ասեցին -իյա, բա դա ըլնող բան ա՞, Տղա ես դու արա:
    Դու նույնիսկ քո իսկ տեսած մաշինա վառելուց մանդրաժ ընկար, ինձանից ես հարցնում՞:
    Հենա , ջահելությունը բոլորը Նիկոլի մասկեքով կանգնել են դատարանի առաջ- դա մի հսկայական քայլ է դեպի առաջ: Վաղն էլ մի ուրիշ, ավելի լավ բան կանեն: Լեվոնն է դա հնարել- առաջարկել- անել տվել՞:
    Իմ ասածն էն է, որ հասկացեք, մեր սերունդը չկա: ոչ փնփնթացող բիձա կա, ոչ էլ ազգի փրկարար Լեվոն:
    Երկուսս էլ, որպես գործոն, բլեֆ ենք:
    Չգիտեմ ինչու ամեն անգամ, երբ խոսք է գնում նոր մեթոդների, մոտեցումների, լիդերների մասին, իսկույն առաջ է գալիս հարցը- թե ասա, եթե Լեվոնի պոչից չկպնենք, բա ինչ անենք՞:
    Ես էլ ասում եմ, Լեվոնը իր ամենանվիրված զինվորի-Նիկոլի դատին մի անգամ գնացած չկա, Սերժին ինդուլգենցիա ծախելու առաջարկներ է անում- տանը նստած իր ծխամորճն է ծխում: Էդ մարդու կարողությունն էդքան է, ավել չի կարողանում անել:
    Հիմա էլ դուք ձեր իմացածն արեք:
    Ես բիձա եմ, իմ դարն ապրել եմ, գնացող եմ: Լեվոնն է ձեռ տալիս, շարունակեք Լեվոնով անելը:
    Ինձ հետ վեճի բռնվելով իրականում դու հենց քեզ ես հարց տալիս,-լավ բա ինչ անենք՞: Չգիտեմ, անողն էլ եք դուք, չանողն էլ, վայելողն էլ, քաշվողն էլ: Այլոք չկան:
    Մեքենա կվառեք, հոկտեմբեր 27-ի պես մի բան կանեք, միտինգ, նստացոււյց, թե սահմանադրական մոմացույց կանեք, թե վաաբշե բան չեք անի, ձեր գործն է: Սրանից էլ պարզ էլ ինչ ասեմ՞:
    Եթե ձեր անելիքը կոնկրետ գործն է, ապա իմն էլ նախորդ տարիների իմացածս պատմելն է: Դրանով էլ զբաղված եմ: Դու դա ես ուզում արգելել՞:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 28.11.2009, 07:20:

  11. #415
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Դժբախտաբար մենք հայերս գախափարի հետևից գնացող չենք… մեզ անձն ա հետաքրքրում… անձին որ հավատում ենք հետևից գնում ենք, բայց որ անձը "մեռավ" նրա հետ մեզ համար մեռնում են նաև գաղափարները… դրա համար էլ մեր պատմության մեջ թագավորի "մեռնելուց" հետո վերացել ա նաև պետությունը ու շարունակական պետություն չենք ունեցել… էսօր էլ նույնը… Լևոնը պարտվեց ու նրա հետ պարտվեցին էն բոլոր գաղափարները որոնց համար պիտի որ դուրս եկած լինեինք… ու մինչև մարտի մեկը պայքարի ելած ժողոդուրդը մի ակընթարթում վերածվեց անտարբեր և 5000 դրամով ձայն վաճառողի… մի ակընթարթում… հավատալն ա դժվար… պարտությունը մեզ համար մահ ա , ամեն ինչի վերջը… մինչդեռ պարտությունն ընդամենը պարտություն ա՝ ժամանակավոր նահանջ, բայց ոչ մահ…

    …մենք ամեն ինչը կապում ենք միանշանակ առաջնորդի հետ, բայց մեր ժողովուրդը մյուս ժողովուրդների պես ունեցել ա լավ և վատ առաջնորդներ… բայց նրանք կարողանում են պետություն ու հասարակություն կառուցել… իսկ մենք ոչ…
    Մեֆ ջան, ցավոք սրտի /կամ փառք աստծո/, ժողովուրդ ասածը դա մի հավաքական կին է, որը սիրում է միայն հաղթողներին: Վազգեն Մանուկյանը չհասկացավ դա, և 96 թվից հետո շարունակաբար իր թեկնածությունն առաջ քաշելով դարձավ այն, ինչ կա հիմա: ԼՏՊ-ն էլ հիմա արդեն 2 անգամ պարտված լիդեր է, նա այլևս անելիք չունի: Թե Վազգենին, և հիմա նաև Լեվոնին ժողովուրդը դիտում է որպես պարտված առաջնորդների և նրա հետևից չի գնալու: Չի կարելի խաբնվել Լեվոնով զմայլվածների մի նեղ շրջանակի առկայությամբ: Դրանք կան և կմնան, բայց երբեք այլևս որոշիչ ուժ չեն դառնալու:
    Նոր լիդերի ծնունդը դա ոչ թե Լեվոնի մերժումն է, այլ քաղաքական, հասարակական տրամաբանության պահանջ: Երբ այս բանը ասվում է Լեվոնի երկրպագուին, նա պատրաստ է ասողին ծվատել, որովհետև նրա համար այլ առաջնորդ ուղղակի գոյություն չունի: Նա տեղյակ չէ, որ մարդկանց 90 տոկոսը թքած ունեն խորքային սկզբունքների վրա- նրանց հաղթող առաջնորդ է պետք: Սա դարերից ի վեր հայտնի ճշմարտություն է: Լենինը նույնիսկ տերմինը գտավ, որ մարդկանց դրանով գայթակղի- բոլշեվիկ: Այսինք, մուժիկ, դու իմ կողմն անցի, իմոնք շատ են, մենք ենք հաղթողը լինելու:
    Հիմա այս ամենը մենք մի կողմ ենք դրել ու հիմարավորի շարունակում ենք պարտության ճանապարհը: Գումարած դրան էլ, ԼՏՊ.-ին սկսում են ներվել հենց այսօրվա օրով արվող նրա նոր սխալները:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (29.11.2009), Վիշապ (29.11.2009)

  13. #416
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիձու հորեղբայրները վաղուց հողում են, մեծ հորեղբայրս էլ թուրքերի կողմից ոչ թե սպանված, այլ կախաղան է հանված :
    Եթե տեղյակ չես, ապա հիշեցնեմ, որ քո սիրելին- ԼՏՊ-ն ղարաբաղյան պատերազմի ծանր օրերին, երբ ճակատը բոլոր կողմերից նեղացել ու մոտեցել էր Ստեփանակերտին ու Ղափանն ու Գորիսն էլ գնդակոծության տակ էին, ստիպված էր զիջելու ընդիմության պահանջին- ընդունել ընդիմության առաջնորդներին: Հեռուստատեսությամբ էլ է ցուցադրվել այդ "պատմական" հանդիպումը: Ծխամորճը ձեռքին ընդունեց ընդիմության ներկայացուցիչներին ու որպես զիջում ասեց- դե վերցրեք պատերազմի պատասխանատվությունը ու ձեններդ կտրեք: Վազգեն Սարգսյան այժմ հերոս հորջորջվածը իր տեղը զիջեց: Վազգեն Մանուկյանը նշանակվեց պաշտպանության նախարար ու մի քանի օր անց կատարվեց Ղափանի լեզվակը գրավելու օպերացիան:
    Ոնց տեսնում ես, որոշ բաներ իմանալու ու հասկանալու համար պետք է ոչ թե կուրորեն հավատալ առաջնորդներին, այլ հետևել դեպքերին:
    "Կարծեմ"-դ անհիմն է, քանի որ ես եմ եղել հրապարակում կանգնած փետրվարի 18-ից սկսաց, /ոնց հասկանում եմ ԴՎ-ի հետ/, գիտեմ ով երբ է հայտնվել, ինչպես, և ինչ է արել:
    Բիձ ջան, եթե դու մինչև հիմա չես հասկացել, որ պատերազմի հաղթանակի գործում ամենակարևոր գործոններից մեկը Տեր-Պետրոսյանի ճիշտ դիվանագուտությունն էր, ու կարող ես ամեն ինչն էսպես խեղաթյուրել, ապա ներիր, բիձ ջան, բայց ես ի՞նչ ավելացնեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #417
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ ջան, ցավոք սրտի /կամ փառք աստծո/, ժողովուրդ ասածը դա մի հավաքական կին է, որը սիրում է միայն հաղթողներին: Վազգեն Մանուկյանը չհասկացավ դա, և 96 թվից հետո շարունակաբար իր թեկնածությունն առաջ քաշելով դարձավ այն, ինչ կա հիմա: ԼՏՊ-ն էլ հիմա արդեն 2 անգամ պարտված լիդեր է, նա այլևս անելիք չունի: Թե Վազգենին, և հիմա նաև Լեվոնին ժողովուրդը դիտում է որպես պարտված առաջնորդների և նրա հետևից չի գնալու: Չի կարելի խաբնվել Լեվոնով զմայլվածների մի նեղ շրջանակի առկայությամբ: Դրանք կան և կմնան, բայց երբեք այլևս որոշիչ ուժ չեն դառնալու:
    Նոր լիդերի ծնունդը դա ոչ թե Լեվոնի մերժումն է, այլ քաղաքական, հասարակական տրամաբանության պահանջ: Երբ այս բանը ասվում է Լեվոնի երկրպագուին, նա պատրաստ է ասողին ծվատել, որովհետև նրա համար այլ առաջնորդ ուղղակի գոյություն չունի: Նա տեղյակ չէ, որ մարդկանց 90 տոկոսը թքած ունեն խորքային սկզբունքների վրա- նրանց հաղթող առաջնորդ է պետք: Սա դարերից ի վեր հայտնի ճշմարտություն է: Լենինը նույնիսկ տերմինը գտավ, որ մարդկանց դրանով գայթակղի- բոլշեվիկ: Այսինք, մուժիկ, դու իմ կողմն անցի, իմոնք շատ են, մենք ենք հաղթողը լինելու:
    Հիմա այս ամենը մենք մի կողմ ենք դրել ու հիմարավորի շարունակում ենք պարտության ճանապարհը: Գումարած դրան էլ, ԼՏՊ.-ին սկսում են ներվել հենց այսօրվա օրով արվող նրա նոր սխալները:
    Լևոնը, Վազգենը, սև շուն են, բայց ինչ կապ ունեն նրանք համամարդկային արժեքների հետ… եթե նրանք սրիկա են նշանակում ա պետք չի քո իրավունքի համար պայքարե՞ս, մարդասպանությունը պետք ա համարվի նորմա՞լ, ձեն ծախելը շուստռիություն, երկիր ծախելն ու ցեղասպանության ուրացումն էլ օրինաչափություն, էսօր հոկտեմբերի 27-ի ու դօյի գործով ցմահ դատապարտվածները իրանց կամերայում քեֆ են անում … ես մեր սփյուռքի վրա ինչի եմ կատաղած, որ 10 հոգուն գնդակահարելուց, Մարտի-1-ը կոծկելուց, ընտրությունները կեղծելուց հետո մի հատ կազմակերպություն կամ մեծահարուստ մի հատ ձեն չհանեց այն դեպքում երբ նրանք դրա բարոյական իրավունքը լրիվ ունեին… նրանք լռելու իրավունք չունեին, բայց հենց բանը հասավ Հայստան/Թուրքիային մի անգամից թասիբի ընկան…

    Ապեր ստեղ նույնիսկ սերժը, դոդն ու լֆիկը մեղավոր չեն…

  15. #418
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիձու հորեղբայրները վաղուց հողում են, մեծ հորեղբայրս էլ թուրքերի կողմից ոչ թե սպանված, այլ կախաղան է հանված :
    Եթե տեղյակ չես, ապա հիշեցնեմ, որ քո սիրելին- ԼՏՊ-ն ղարաբաղյան պատերազմի ծանր օրերին, երբ ճակատը բոլոր կողմերից նեղացել ու մոտեցել էր Ստեփանակերտին ու Ղափանն ու Գորիսն էլ գնդակոծության տակ էին, ստիպված էր զիջելու ընդիմության պահանջին- ընդունել ընդիմության առաջնորդներին: Հեռուստատեսությամբ էլ է ցուցադրվել այդ "պատմական" հանդիպումը: Ծխամորճը ձեռքին ընդունեց ընդիմության ներկայացուցիչներին ու որպես զիջում ասեց- դե վերցրեք պատերազմի պատասխանատվությունը ու ձեններդ կտրեք: Վազգեն Սարգսյան այժմ հերոս հորջորջվածը իր տեղը զիջեց: Վազգեն Մանուկյանը նշանակվեց պաշտպանության նախարար ու մի քանի օր անց կատարվեց Ղափանի լեզվակը գրավելու օպերացիան:
    Ոնց տեսնում ես, որոշ բաներ իմանալու ու հասկանալու համար պետք է ոչ թե կուրորեն հավատալ առաջնորդներին, այլ հետևել դեպքերին:
    "Կարծեմ"-դ անհիմն է, քանի որ ես եմ եղել հրապարակում կանգնած փետրվարի 18-ից սկսաց, /ոնց հասկանում եմ ԴՎ-ի հետ/, գիտեմ ով երբ է հայտնվել, ինչպես, և ինչ է արել:
    ապեր, ճիշտն ասած սա ավելի վատ է խոսում այնժամանակվա ընդդիմության մասին որոնք պատերազմի ստեղծած պայմաններից օգտվելով ԼՏՊ-ի վրա ճնշումներ են բանեցրել (ոնց որ գիտես պատերազմի ժամանակ պետք է կոնսոլիդացվել, ինչպես սերբերն արեցին, չնայած որ իրանց Միլոշեվիչը մի 1000 անգամ ավելի վատն էր) … իսկ ԼՊՏ-ին մի հատ մեծ պլյուս որ ընդունել ա ու սիջումների ա գնացել… գիտես չէ՞, կարար զորքը հաներ ու Մարտի 1 սարքեր ու լրիվ արդարացված

  16. #419
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ապեր, ճիշտն ասած սա ավելի վատ է խոսում այնժամանակվա ընդդիմության մասին որոնք պատերազմի ստեղծած պայմաններից օգտվելով ԼՏՊ-ի վրա ճնշումներ են բանեցրել (ոնց որ գիտես պատերազմի ժամանակ պետք է կոնսոլիդացվել, ինչպես սերբերն արեցին, չնայած որ իրանց Միլոշեվիչը մի 1000 անգամ ավելի վատն էր) … իսկ ԼՊՏ-ին մի հատ մեծ պլյուս որ ընդունել ա ու սիջումների ա գնացել… գիտես չէ՞, կարար զորքը հաներ ու Մարտի 1 սարքեր ու լրիվ արդարացված
    Չէր կարա: Նախ էդքան պլոճիկ չուներ, բացի դա էլ, էն ժամանակ հիմիկվա հղփացած միլիցեն ու սափրագլուխը դեռ չկային-ինքը պաշտպանություն չուներ: 96 թվին արդեն ուներ, դրա համար շամպայն էր խմում:
    Մեֆ ջան, տեղ կա, որ տեսական խոսելով կարելի է ճշմարտության հասնել, բայց էս անգամ դու լրիվ պեչենու բաղերն ես ընկել: Տեղյակ ես, որ էն ժամանակ ադրբեջանցիք հարձակման մեջ էին, իսկ մենք օր օլրի կորցնում էինք մեր դիրքերը ամբողջ ճակատով մեկ՞: Լեվոնն էլ կուճուռած տանը նստած էր՞:
    Ինչի մասին ես խոսում՞: Ընդիմության ճնշումը փրկարար օղակ եղավ թե հայության, և թե Լեվոնի համար:
    Արդարացված էր չէր լինի, որովհետև էն ժամանակ ընդիմությունը ասում էր ոչ թե թալան ես անում, այլ պարտվողական քաղաքականություն ես վարում, գործերը պրավալ ես տվել: Խոսակցությունը ոչ թե ներքին հարցերի, այլ պետության ու ազգի լինել չլինելու մասին էր ու էշը ցեխից հենց ընդիմությունը հանեց:
    Տեղյակ չես: Էնպես որ, միլոշեվիչ- կամ նման այլ համեմատություններ վաաբշե կապ չունեն:

  17. #420
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէր կարա: Նախ էդքան պլոճիկ չուներ, բացի դա էլ, էն ժամանակ հիմիկվա հղփացած միլիցեն ու սափրագլուխը դեռ չկային-ինքը պաշտպանություն չուներ: 96 թվին արդեն ուներ, դրա համար շամպայն էր խմում:
    Մեֆ ջան, տեղ կա, որ տեսական խոսելով կարելի է ճշմարտության հասնել, բայց էս անգամ դու լրիվ պեչենու բաղերն ես ընկել: Տեղյակ ես, որ էն ժամանակ ադրբեջանցիք հարձակման մեջ էին, իսկ մենք օր օլրի կորցնում էինք մեր դիրքերը ամբողջ ճակատով մեկ՞: Լեվոնն էլ կուճուռած տանը նստած էր՞:
    Ինչի մասին ես խոսում՞: Ընդիմության ճնշումը փրկարար օղակ եղավ թե հայության, և թե Լեվոնի համար:
    Արդարացված էր չէր լինի, որովհետև էն ժամանակ ընդիմությունը ասում էր ոչ թե թալան ես անում, այլ պարտվողական քաղաքականություն ես վարում, գործերը պրավալ ես տվել: Խոսակցությունը ոչ թե ներքին հարցերի, այլ պետության ու ազգի լինել չլինելու մասին էր ու էշը ցեխից հենց ընդիմությունը հանեց:
    Տեղյակ չես: Էնպես որ, միլոշեվիչ- կամ նման այլ համեմատություններ վաաբշե կապ չունեն:
    Բիձ ապեր, ես վրյանտ չունեմ հավատալու, որովհետև էն ժամանակվա ընդդիմությունը էսօր կամ կառավարության մեջ ա կամ էլ մումիա ա դառել … մեռած են թաղած չեն… բա հիմա ուր են, ինչի ձեն չեն հանում… կարող ա՞ հիմա հաղթական քաղաքականություն ենք վարում… եթե իրանք էդքան ներդրում ունենային պատերազմի հաղթանակի մեջ էսօր նույն ձևի մի հատ ընդդիմություն կսարքեին ու փողոցում կլինեին… բայց դե տենում ես …պեչենու բաղ չէ ընգեր դու հիմա կոնկրետ ինձ ասա ուր են իրանք ու ինչի դուրս չեն գալիս… ինչի Մարտի 1-ին ու դրանից հետո ձեն չհանեցին … սրանից լավ կատաստրոֆա ա պե՞տք… թե՞ ամեն ինչ լավ ա … թե՞ վախում են… իսկ միգուցե ոչ մի ընդդիմություն են չեն եղել ուղղակի սովորական կարիերիստներ են եղել… քո ասածին անհնար ա հավատալ ընգեր

    Բիձ բռատ… սիրուն բան չի որ ասում ես "պլոճիկ չուներ" որ Մարտի 1 աներ… ուրեմն ինչ, դուրս ա գալիս էսօրվա մարդասպանները պլոճիկով տղերք ե՞ն… մալադեց քեզ ապեր…

    երևի մի հատ թեմա ա պետք բացել 96-ի ու 2008-ի համեմատության համար քանի մարդ ա սպանվել, վիրավորվել, քաղբանտարկյալ դառել, թերթ փակվել, … ու նման բաներ… կակ ռազ սաղ փաստերն էլ կտեղադրես…

    Բիձ ապեր հավատալու բան չես ասում… եթե ուզում ես առանց տեսության, պիտի անվիճելի փաստեր բերես…

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (29.11.2009), Հայկօ (29.11.2009)

Էջ 28 31-ից ԱռաջինԱռաջին ... 182425262728293031 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղաքական կողմնորոշման փոփոխությո՞ւն, թե՞ իշխանափոխություն
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.02.2015, 14:34
  2. Ամեն ինչ լավ կլինի
    Հեղինակ՝ Այբ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.04.2014, 16:53
  3. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 153
    Վերջինը: 29.01.2009, 15:26
  4. Հեղափոխություն եւ իշխանափոխություն հանուն
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 87
    Վերջինը: 29.10.2008, 15:13
  5. Պատերազմ կլինի՞
    Հեղինակ՝ Armenoid, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 20.05.2008, 11:34

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •