User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ըստ ձեզ՝ իշխանափոխություն կլինի՞

Քվեարկողներ
177. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, անպայման:

    75 42.37%
  • Ոչ, չեմ կարծում:

    88 49.72%
  • Ինձ ի՞նչ, չի հետաքրքրում:

    14 7.91%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 455 հատից

Թեմա: Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,457
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը

    բայց գաղափարախոսություն տերմինի հետ համաձայն չեմ… ես չէի ուզենա որ մեր ժողովուրդը մի գաղափարախոսության հետևից գնար… հենա 80 տարի գնացինք… մեզ պետք է գնալ արժեքների հետևից , ազատություն, ժողովրդավարություն, օրինականություն ու սրա նման համամարդկային բաներ… սրանք պետք է նվաճվեն ժողովրդի կողմից…
    Մեֆ, գաղափարախոսությունը կազմվում է հենց արժեքների վրա։ Կարևորը խնդիրների ու նպատակների ճիշտ սահմանումն է։ Պարզապես 80 տարի մեզ սրսկեցին, որ գաղափարախոսությունը դա մարքսիզմն է, դրա համար մեզ թվում է, թե այլ գաղափարախոսություն չի կարող լինել։ Համամարդկային արժեքները եթե չեն պայմանավորվում պետություն գործոնով, ապա պետության արժեքը ստվերվում է ու առաջ է գալիս դեմագոգիան, որը և խանգարում է այդ արժեքներին հասնելուն։ Այսինքն իրական արժեքները օգտագործվում են կեղծ նպատակներին հասնելու համար, ոնց ասենք՝ սկյուռիկին գայթակղում են ընկույզով, ինքը ձգտում է ընկույզին, սակայն չի հասնում, միաժամանակ պտտելով անիվը։ Իսկ անվի պտույտը պետք է ստահակներին։ Այնպես որ նպատակների ճիշտ սահմանումը պետք է դեմագոգիայից խուսափելու համար։ Իսկ սահմանումների ամբողջությունն էլ ձևավորում է գաղափարախոսություն։

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    … լիդերի դերը չեմ ժխտում, բայց ամեն ինչ նրա հետ կապելը սխալ ա… շատ անկազմակերպ ժողովուրդներ շատ խելացի լիդերներ են ունեցել և շատ կազմակերպված ժողովուրդներ ունեցել են ահավոր տգետ ու բախտախնդիր լիդերներ, բայց ոնց որ տեսնում ես կազմակերպված ժողովուրդն ունի շարունակական պետականություն չնայած նրա բոլոր դեբիլ լիդերների, իսկ անկազմակերպը տենց էլ չի կարողանում պետություն ստեղծել չնայած նրա խելացի լիդերներին…
    Մեֆ ջան, ժողովուրդը չի կարող լինել կազմակերպված առանց որևէ համընդհանուր նպատակի ու ծրագրի։ Եթե դու օրինակներ բերես անտաղանդ լիդերով կազմակերպված ժողովդրի և խելացի լիդերով անկազմակերպ ժողովդրի, շատ շնորհակալ կլինեմ։ Ինձ թվում է վերջին դեպքի համար մեզ նկատի ունես, շտապեմ ասել, որ ես քեզ հետ համաձայն չեմ, մենք շատ խելացի լիդեր չենք ունեցել, միֆեր են։ Մեր ժողովուրդը շատ կազմակերպված է։ Ապրիլի 24–ին կազմակերպված Ծիծեռնակաբերդ ենք գնում, Երևանի տոնի արթիվ կազմակերպված գնում ենք Չոռնի Գագոյի սալյուտը դիտելու, Նոր տարուն կազմակերպված գնումներ ենք կատարում, ճոխ–ճոխ սեղաններ ենք ձևավորում… Ուրիշ բան չենք անում կազմակերպված, որովհետև գլխներիս գալիքը չգիտենք, ծրագիր ու հավատ չկա
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 29.11.2009, 16:22: Պատճառ: Վրիպակների ուղղում։
    Si vis pacem, para bellum

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղաքական կողմնորոշման փոփոխությո՞ւն, թե՞ իշխանափոխություն
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.02.2015, 14:34
  2. Ամեն ինչ լավ կլինի
    Հեղինակ՝ Այբ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.04.2014, 16:53
  3. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 153
    Վերջինը: 29.01.2009, 15:26
  4. Հեղափոխություն եւ իշխանափոխություն հանուն
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 87
    Վերջինը: 29.10.2008, 15:13
  5. Պատերազմ կլինի՞
    Հեղինակ՝ Armenoid, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 20.05.2008, 11:34

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •