Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Ճիշտ է, ու նպատալը միշտ էլ մեկն է եղել, իսկ քաղափարախոսությունները անթիվ… մարդու ստեղծված օրվանից մինչև էսօր առավոտ ազատությունը եղել է մարդու միակ գերագույն նպատակը ու նրա հետ են կապվել մնացածը…
Մեֆ, ինձ թվում է ընդհակառակը՝ գաղափարախոսությունները շատ չեն եղել, սակայն ծառայել են անհատների բազում նպատակների։ Ազատությունը կեղծ նպատակային նշանակություն ունի, քանի որ ազատությանը հակադրվում են օրենքներն ու սահմանադրությունը։ Ազատության սահմանումներն ու բանաձևերը թողնենք մի կողմ։ Մի զուտ տեսական օրինակ բերեմ. Ըստ սահմանադրության, քաղաքացիները ունեն ազատ տեղաշարժվելու իրավունք, բայց օրենքը կարող է սահմանափակել քաղաքացիների մուտքը որոշ տարածքներ։ Այսինքն սահմանադրությունը արտացոլում է գաղափարախոսությունը, իսկ օրենքը՝ իրական նպատակը։ Այսինքն գաղափարախոսությունը իրականում կարող է կուտ լինել, եթե ամբողջությամբ չի բավարարում առկա հարցերին։ Իսկ արժեքներ խոստանալը հեռավոր հորիզոնում ապրիորի արդեն կուտ է։ Դրա համար արժեքների վրա ստեղծվում է գաղափարախոսություն, իսկ գաղափարախոսությունից արդեն պիտի բխեն կոնկրետ ծրագրեր, սահմանվեն կոնկրետ խնդիրները ու դրանց լուծման ճանապարհները։ Որ գաղափարախոսությունը չվերածվի կուտի կամ էլ քաղաքական ուժը չհայտարարի, թե ահա ձեզ գաղափարախոսություն, ինքներդ որոշեք թե ոնց եք անելու, իսկ ինքը հույս ունենա օգտվել պտուղներից։

…մեր պայմաններում նպատակի շոըրջը համախմբվելը միակ հնարավոր տարբերակն է մինչև էս ռեժիմը վերացվի, իսկ դրանից հետո ինչքան շատ գաղափարախոսություն էնքան լավ… ես բազմազանություն եմ սիրում…
Մեֆ ջան, մինչև մեր այս կասկածամիտ ու երկչոտ ժողովդրին կոնկրետ չասվի ու չսահմանվի թե ռեժիմը վերացնելուց հետո նորը ինչ է լինելու, ինչպես նաև ռեժիմը վերացնելու ճանապարհները, ժողովուրդը այս ռեժիմը վերացնելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի, ավելի շուտ համաժողովրդական պայքար չի ստացվելու։ Միայն կլինեն էնտուզիաստների ցաքուցրիվ ակցիաներ։

ԱՄՆ-ը վերջին 8 տարին ղեկավարել է Բուշը, կարծում եմ նրա "տաղանդի" մասին լսած կաս… ու միակ "տաղանդավորը" չի եղել իրանց պատմության մեջ, բայց ամենաանտաղանդն ա եղել, նույնիսկ հայկական ստանդարտներով… Գերմանացիներն ունեցան 2 հատ լիդեր որ նրանց պրակտիկորեն տարավ կատաստրոֆայի (ու ոչ միայն նրանց)… Իտալացիները նույնպես… Իսպանացիների Ֆրանկոն… Չիլին… Հռոմն է ունեցել… Ռուսաստանը… բոլոր երկրներ էլ իրենց պատմության մեջ ունեցել է դեբիլներ, մի վագոն սեռի ու մի քանի հատ շատ ուժեղ…

Քրդերն ունեցել և ունեն բավականին լավ լիդերներ ես անունները լավ չգիտեմ, բայց հիմակվա Իրաքի նրանց լիդերները բավականին ճկուն քաղաքականություն են վարում… պաղեստինցիների Մահմուդ Աբասին կամ Արաֆաթին համենայն դեպս դեբիլ չես ասի… Կան շատ ժողովուրդներ որոնց ղեկավար լինելն էդքան հեշտ չի որովհետև դրանց ոչ միայն ղեկավարել է պետք այլ կազմակերպել ընենց որ դառնան գործոն քաղաքականության մեջ… ու հավատա մենակ ղեկավարն էդ բանը չի արող անել… մի քանի հատ էլ ասեմ…բալուճները, հազարները, աֆրիկան…

այսինքն մենակ անձի հատկությունը բավական չէ, ԱՄՆ-ում բավական հայ քաղաքական գործիչներ կան, բայց հայաստանում չկա… Նապոլեոնը կորսիկացի էր, բայց Ֆրանսիայում եղավ Նապոլեոն… Պարսկաստանի Այա Թոլլան ադրբեջանցի է…
Մեֆ Բուշի տաղանդի մասին մասին չգիտեմ, բայց էսօրվա դրությամբ Արաբական Էմիրությունները դեֆոլտի առաջ է կանգնած, իսկ ԱՄՆ–ն նոր թափ է հավաքում, Օբաման էլ հավաքում է Բուշի ժամանակ բանկերին տված փողերը։ Տվյալ պարագայում դեբիլ կամ խելացի լինելը այդքան չափորոշիչ չի, ինչքան որ արդարացված գաղափարախոսությամբ առաջնորդվելը։ Առաջնորդի խելացիության մասին դատում են նրա արածի հետևանքներով, չի կարող առաջնորդը լինել խելացի, իսկ նրա կառավարած երկիրը լինել տխմար վիճակում, պատճառաբանելով թե ժողովուրդը ժողովուրդ չի։ Ամեն դեպքում արդարացնում են այն հողագործին, որը լավ բերք է ստացել, և ոչ թե նրան՝ ով հայտնի է իր ճամարտակություններով։

Վիշ ապեր… տարօրինակ չի որ մեր ժողովուրդն էսքան տաղանդավոր ու հանճարեղ զավակներ ունի ու ընդամենը մատների վրա կարաս հաշվես թե քանիսն է Հայաստանում դրսեվորել կազմակերպվել ու ձևավորվել…
Պատճառը մեկն է՝ անտաղանդ իշխանությունները հնարավորություն չեն տվել այդ տաղանդերին երկրում զարգանալու ու երկիրը զարգացնելու, քանի որ անտաղանդ իշխանություններին անհրաժեշտ է հիմար, հնազանդ ու ոչ պահանջկոտ ժողովուրդ։