Մեֆ ջան, գաղափարախոսության ու ծրագրի ու լիդերի նպատակն էլ էն կլինի, որ ամբոխը վերածվի քաղաքացիական հասարակության ու մարդիկ իրենց պետության անդամ զգան ու ոչ թե քուչի բնակիչ, որի նայողը անսահմանափակ իրավունքներ ունի, իսկ բնակիչները մուծվողներն են կամ էլ ողորմություն խնդրողները։ Մեկ անգամ էս ժողովդրին դուխ տվեցիր, հետո դժվար է լինելու նորից կոտրելը։ Մենք իրականում դրական պոտենցիալ ու լիքը արժանիքներ ունեցող ժողովուրդ ենք, պարզապես մեզ չենք կարողանում վերագտնել հենց գաղափարախոսության ու ծրագրի բացակայության պատճառով։ Որովհետև դարեր շարունակ հեզ ու խոնարհ ենք եղել, սրա նրա ծառան ենք եղել, իսկ հիմա հնարավորություն ունենք ազատ լինելու, սակայն ԲՏ–քը թույլ չեն տալիս։ Մի քանի տարի վանդակում պահված վագրի ձագին էլ որ բաց ես թողնում, անվստահ է դուրս գալիս, նրան դեռ կարելի է ծեծել ու վախեցնել, բայց հետո էլ չես կարող։ Այ հիմա մեկը հնարավորություն ունի այս թշվառ ժողովրդի Աբրահամ Լինքոլնը լինել, այդ մեկի կարիքն ունենք։ Որ չեղավ, ոչինչ էլ չի ստացվելու։ Մենք ամեն մեկս ինքնուրույն, զատ զատ, թույլ ու անկարող ամբոխ ենք, առանց ծրագրի ու կազմակերպելու ոչինչ չենք կարող անել։
Էջանիշներ