Հեղափոխություն եւ իշխանափոխություն հանուն...
Սեփականացնելով ազգային շարժումը, արցախյան տարիների պայքարը, այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է սեփականացնել ներկա իշխանություններին ընդդիմացող բազմամբոխ ընդվզման ալիքը:
«Ով մեզ հետ չէ՝ տականք է» կարգախոսով լեւոնականները փորձում են ընդդիմադիր դաշտից դուրս մղել մյուս ուժերին, հատկապես հենց դրական ընդդիմադիր ազգայնական ուժերին, որոնք գաղափարախոսությամբ իրապես ընդդիմադիր են ե’ւ իշխանություններին, ե’ւ ընդդիմադիրներին: Իսկ իշխանություններն ու ներկայիս ընդդիմությունն ընդդիմադիր են միայն սեփական շահերի տեսանկյունից, բայց ոչ՝ գաղափարապես կամ էլ տնտեսական քաղաքականության ընկալմամբ:
1990-ականներին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է», իսկ ավելի պարզ՝ ազգայնականությանը պիտի վտարել քաղաքական դաշտից, որից հետո էլ ներկայացրեց Արցախն ու ազատագրված տարածքները հանձման ծրագիրը, կարծես ապացուցելու համար, որ ազգայնականությունը՝ ազգապաշտությունը (հայրենապաշտությունը) «կեղծ քաղաքական կատեգորիա է»:
Այս հարցում ՀՀ 1-ին նախագահին արջի ծառայություն մատուցեցին իշխանափոխություն արած «ազգայնականներ»-ը՝ ՀՀԿ-ն, Նժդեհյան գաղափարներ «դավանող» մի կուսակցություն, որը վերջին 10 տարիներին իրականում «ապացուցեց», որ ազգային գաղափարախոսությունը «կեղծ քաղաքական կատեգորիա է»: Իսկ ՀՀԿ-ին իշխանության մեջ միացած ՀՅԴ-ն էլ՝ մեկ այլ «ազգային» կուսակցության, «փակելով» ազգայնական դաշտը, նոր թափով ջուր լցրեց լեւոնականների ջրաղացին... Այստեղ էլ ազգային-սոցիալիստները դարձան մեղմ ասած՝ ապազգային-կապիտալիստներ:
Վստահաբար, Նժդեհը հիմա էլ, ոգիների մաշխարհում խորը հիասթափված է, որ իշխանատենչներն իր գաղափարները ծառայեցնում են ազգի հարստահարման, նրա խոսքերով՝ ազգի ապագան հանդիսացող երիտասարդությանը այլասերելու նպատակին: Երկրում աղքատությունն է տիրում, հարուստը հարստանում է առավել, աղքատը՝ գահավիժում ավելի, կարողացողը փախչում է, չկարողացողը՝ փորձում օրվա հացը հայթայթել, ու երազում է մի օր Հայաստանից փախչելու մասին...
Միթե՞ սա էր Նժդեհի պատգամը...
Չհասականալով, թե ինչքան է շարունակվելու այս ամենը ժողովրդի մի մասը պատրաստ էր ոտքի կանգնելու, պայքարելու, անկախ նրանից, ով է այդ պահի առաջնորդը...
Եւ սա զգալով, ՀՀՇ-ն ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, ստանձնեց առաջնորդի դերը: Եթե 350 կամ 500 հազար կամ նույնիսկ 1 մլն. մարդ կողմ է իշխանափողությանը, ապա այս թվերի ամենաչնչին մասն է ընդհամենը կողմ ՀՀՇ-ի՝ դեպի իշխանաբուրգ վերադարձի:
Սա հստակ է ինչպես ամեն բացվող օրը...
Նախկին իշխանության ղեկին բազմածները ներկա իշխանավորներից ոչնչով չեն տարբերվում, եթե չասենք միմյանց շարունակությունն են օրգանապես: Հայրենիքն ու ազգը երկուսի համար էլ պարզապես սնուցիչ մարմիններ են դարձել: ՀՀ 1-ն, 2-րդ եւ 3-րդ նախագահներն աշխատել են իրար հետ, իրար հետ այն ժամանակների ընդդիմությանն են ջարդել (զենք ու զրահով, տանկերով...), մի թիմում են եղել ու հետո... բաժանվել են: Հիմա իրար են ջարդում: Թերեւս միայն արտաքին քաղաքական հարցերում կգտնենք նրանց որոշ տարբերություններ, ներքին խնդիրներում նրանք նույնն են՝ ինչպես ջրի երեք կաթիլը...
Եվ ուրեմն ինչու՞ է այսօր նոր թույն ու մաղձ թափվում, ինչու՞ են կողմերը կանգնել միմյանց հոշոտման ու նաեւ ինքնահոշոտման ճանապարհին, ժողովրդի երկու հատվածների փոխադարձ ատելությամբ մինչեւ ու՞ր են գնալու...
Այս դաժան օրերին հասկացանք, որ կան նաեւ օտար պատվիրատուներ եւ իրենք չէ որ պիտի որոշեն «մինչեւ ու՞ր են գնալու»-ի պատասխանը: Ահա սա է ամենավտանգավորը: Եթե ժողովրդի երկու կամ երեք հատվածներ ունեն տարաձայնություններմ նույնիսկ բախվում են, ապա միեւնույնն է հաշտվելու ձեւեր կան: Բայց եթե որոշողն օտարն է, այն էլ դրսի օտարը, խնդիրը գրեթե անլուծելի է: Գրեթե անլուծելի, քանզի լուծելի կարող է լինել միայն այն իշխանությունների կողմից, որոնք կապացուցեն, որ «ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է» ասողները ստել են ու շարունակում են ստել: Եվ այլեւս կարիք չի լինի անընդհատ անդրադառնալ Լեւոն Տեր-Պետրոսյանի նպատակային սխալներին, նրա մասոնական կազմակերպության անդամ լինելուն եւ այլ «անկարեւոր» փաստերի: Իրական ազգայնական իշխանությունների օրոք ո’չ մասոնները, ո’չ սիոնիստները, ո’չ ծախուներն ու ստահակները, ո’չ էլ ապազգային ուժերն ու երեւույթները որեւէ դերակատարում չեն կարող ունենալ մեզանում:
Ու հիմա, այո’, ե’ւ հեղափոխության, ե’ւ իշխանափոխության խնդիր կա’ Հայաստանում, սակայն՝ հոգեւոր-գաղափարական հեղափոխության եւ ազգայնական իշխանափոխության: Իսկ այս քաղաքական խաղերն անցողիկ են, ժամանակավոր աթոռագզվռտոց ու Հայաստանում օտարների ազդեցության հաստատման համար են: Ափսո~ս, որ մեր ժողովուրդը զոհերի ու այլ կորուստների գնով է դիմակայում այս ամենին:
Երբ հրդեհ է բռնկվում, այն մարելու համար հակառակ կողմից մեկ այլ հրդեհ են արհեստական ստեղծում, սակայն, ցավալին այն է, որ այդ երկու կրակներն էլ, իրար «ձգտելով», այրում են իրենց միջեւ ընկած տարածքում ամեն ինչ... ու ոչնչանում են... Ուրեմն մի այլ ուժ է պետք, որն այդ մեջտեղի տարածքում կհամախմբի ազգին ու կրակները կուղղուրդի արեւմտյան եւ հյուսիսային ուղղություններով...
Արման Դավթյան
Անդրանիկ Թանգամյան
«Լուսանցք» թիվ 63
Ավելացվել է 3 րոպե անց
մինչեւ վաղը ժամանակ ունեք մտածեք գնալուց առաջ՝ արժի Լեւոնի կողքին հայտնվել, ես ժողովրդիս հետ եմ բայց ոչ Լեւոնի ու ինձ տականք չեն կարա ասեն,
Էջանիշներ