Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ էլի,
ԼՏՊ-ն շարժմանը միացավ 1988-ի հունիսին, երբ կամաց -կամաց սկսեց ձևավորվել վերջնական Ղարաբաղ կոմիտեն: Դա է ակունք ասածը՞:
ԼՏՊ-ն դեմ էր նույնիսկ Ղափանի լեզվակի գրավմանը, երբ Ղափանն ուղիղ նշանառությամբ էր գնդակոծվում, իսկ Գորիսը սարի ետևից-գրադներով:
Չի կարելի հազար ճշմարտության հետ միասին մի մեծ սուտ էլ քարշ տալ ու ներկայացնել որպես հալած յուղ: Դրանով հարցականի տակ է դրվում ողջ ասելիքը:
Բիձ, անհամեստ հարց տամ. Լևոնի կողքը կանգնա՞ծ էիր, որ ինքը ասել ա դեմ էր, կամ գուցե հորեղբայրդ էր կողքը կանգնա՞ծ: Թե գուցե որոշակի կառույցներից «օպերատիվ» տեղեկություն ա: Չի կարելի էլ առանց ճշմարտություն ասելու սենց մի մեծ սուտ քարշ տալ ու ներկայացնել որպես հալած յուղ, բիձա ջան:

հ.գ. Տեր-Պետրոսյանը, որքան հիշում եմ, ավելի շուտ է միացել շարժմանը քան քո նշած ամիսն է: