Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Հ
Սկզբունքորեն, եթե տունդ մտնում են, որ վտանգ ա սպառնում ընտանիքիդ անդամներին, հաստատ դա դիտարկվում է որպես ծայրահեղ պայման, ու կարաս նենց նյարդահոգեկան ծանրաբեռնվածության հասնենս, որ տաս մտնողի գլուխ-մլուխը բացես, ու չես դատվի:
------
Բայց էս ամեն ինչը օրենքով: Իսկ իրականում ամեն ինչ կախված է նրանից, թե ոնց լեզու կգտնես սկզբում քննությունը վարողների հետ, իսկ հետո դատավորի հետ
ՀԱՐՑ։
Լավ բա ո՞նց անենք, որ քննություն վարողը անկողմնակալ լինի, իսկ դատավորը արդար դատի։
Ո՞նց։
ՊԱՏԱՍԽԱՆ։
Միայն իշխանափոխությունը չի փրկի, պետք է ազատ լինեն մամուլն ու հեռուստատեսությունը, որոնց էլ վերապահված է չորրորդ իշխանության գործառույթը։

Էս առիթով մի դեպք պատմեմ (էս դեպքը էլի մի տեղ գրել եմ, չեմ հիշում)։
Մի անգամ Ժեչպոսպոլիտա Պոլսկայի (Լեհաստանի Հանրապետության) նախագահը աշխատանքի չէր ներկայացել, մամուլի խոսնակն էլ չգիտեմ թե ինչ էր բստրել ասել լրագրողներին։
Բայց դե սրանք հո տենց կուտը ուտողը չէին, քանդեցին, քրքրեցին, իմացան որ խեղճ մարդը նախորդ օրը յեսիմինչ էր կերել ու գազեր ուներ։ Ու էդ թեման սկսեցին TV-ով քննարկել
Այսինքն, թե խի չի բժշկի դիմել, որ բյուլետին հանի, որ իրանք խի պիտի վճարեն հարկերը, իսկ մարդամեկը երբ ուզի գնա գործի երբ ուզի չգնա etc...

Մի ուրիշ դեպք։
Էլի Ժեչպոսպոլիտա Պոլսկայից. ուրեմն նախարարներից մեկը արձակուրդի ժամանակ ախռանայով ու ծառայողական մեքենայով յեսիմուր էր գնացել...
Էս որ իմացան ժուռնալիստները, սրան «հանեցին տռաս», թե բա ինչիա մեր փողերով առած ավտոն իրա սեփական կարիքների համար քշել, հետն էլ խեղճ ախռաննիկներին արձակուրդից զրկել։
Ճիշտա, նախկին կոմունիստական երկիրա, բայց էդ առումով էնքան ա առաջադիմել, որ մենակ նախանձում եմ։